1․ Ի՞նչ դեր ունի քիմիական արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Ճյուղի բազմատեսակ արտադրանքը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության տարբեր
ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տնտեսության այլ բնագավառներում եւ կենցաղում։
2․ Նշել քիմիական արդյունաբերության զարգացման նախադրյալները։
Քիմիական արդյունաբերությունը սինթեզում, ստեղծում է այնպիսի նյութեր (պլաստ-
մասսաներ, պոլիմերներ, քիմիական մանրաթելեր եւ այլն), որոնք բնության մեջ չեն լինում։
3․ Ի՞նչ դեր ունի թեթև և սննդի արդյունաբերությունը տնտեսության մեջ։
Համաշխարհային շուկայում զարգացող երկրների բաժինը թեթեւ եւ սննդի արդյունաբե-
րության արտադրանքի գծով ավելի մեծ է, քան մշակող արդյունաբերության այլ ճյուղերի
արտադրանքի գծով:
4․ Ի՞նչ տեղաբաշխման առանձնահատկություն ունի սննդի արդյունաբերությունը։ Նշե՜լ դրանց տեղաբաշխման սկզբունքներն ու բնորոշ գծերը։
Սննդի արդյունաբերությունը բաղկացած է բազմաթիվ ենթաճյուղերից ու արտադրու-
թյուններից, որոնք միմյանցից տարբերվում են տեղաբաշխման սկզբունքներով: Արագ փչացող
հումք (կաթ, խաղող, լոլիկ, շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ եւ այլն) մշակող ձեռնարկությունները
տեղաբաշխվում են հումքի աղբյուրների մոտ։