Posted in Գրականություն, հայոց լեզու 7

Գրոծնական քերականություն

1.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կարմրել- կարմիր, ածական
ըմպել- ումպ, գոյական
կռվել-կռիվ, գոյական
ոչնչանալ-ոչինչ, գոյական
սիրել- սեր, գոյական
փափկել- փափուկ, ածական
գրկել-գիրկ, գոյական
կոպտանալ-կոպիտ, ածական
անրջել-անուրջ, գոյական
շիկանալ-շեկ, ածական
վարդագունել-վարդագույն, ածական
ուղղել-ուղիղ, ածական
ապշել-ապուշ, ածական

2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Զայրույթից նա  գունատ դարձավ:
Տերևները սկսել են դեղին դառնալ:
Նրանք միմյանց հանդեպ  ջերմ են դարձել;
Այդ պատմությունից էլ  առաջ եկավ անվանումը:
Լույսը բացվեց, և նոր օր սկսվեց:
Ուշ եկար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քար դարձրեց քաղաքը:

Զայրույթից նա  գունատվեց:
Տերևները սկսել են դեղնել:
Նրանք միմյանց հանդեպ ջերմացել են;
Այդ պատմությունից էլ  առաջացավ անվանումը: —
Լուսացավ, և նոր օր սկսվեց:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քարացրեց քաղաքը:

3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:



4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի- առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց-
կսովորես-
գրեցինք-
գնալու են-
վազել ենք-
կռվեցին-
հավատում եմ-
կփայլեն-
տխրեցիր-

Բայի ժամանակաձևերը

5.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, եւ օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

6. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում:  Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահեր(պիտի պահի, պիտի պահեր)  բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դներ (պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին(չեն,չէին) և  մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար,  որն իր համար հնարել էր (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

7. Փակագծերում  տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն: 

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ պատրաստել էին(պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա յոթանասունհինգ սանտիմետր լայնություն ունի (ունի, ուներ) և մոտ երեսուներկու կիլոգրամ կշռում է (կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին ձեռագիրը, երբ սելջուկները դա հափշտակել էին (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ, երբ դա ընկել էր(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն  նրանք …( թափառել են, թափառել էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

Դիմավոր բայեր և դերբայներ

8. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր:

Օրինակ`

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է:
Հեռացած 
ձմեռ- ձմեռը, որ հեռացել է:

Ա. Սլացող մեքենա, արևի շուրջը պտտվող մեքենա, թունելից դուրս եկող գնացք, պատրաստակամորեն հորը մտնող երեխա, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ:
Սլացող մեքենա-մեքենա, որը սլանում է:
Արևի շուրջը պտտվող մեքենա-մեքենա, որը պտտվում է արևի շուրջը:
Թունելից դուրս եկող գնացք-գնացք, որը դուրս է գալիս թունելից:
Պատրաստակամորեն հորը մտնող երեխա-երեխա, որը պատրաստակամորեն մտնում է հորը:
Փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ-մարդիկ, որորնք փոշու ու մրի մեջ են աշխատում:

Բ. Ընկած գրիչ, մոռացված երգ, թիթեռի հետևից ընկած երեխա, արձակված ու կախված վարագույր, լուծված խնդիր, գիշերվա անձրևից խոնացացած օդ:
Ընկած գրիչ-գրիչ, որը ընկել է:
Մոռացված երգ-երգ, որը մոռացվել է:
Թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա, որը ընկել է թիթեռի հետևից:
Արձակված ու կախված վարագույր-Վարագույր, որը արձակված ու

 կախված է:
Լուծված խնդիր-խնդիր, որը լուծվել է:
Գիշերվա անձրևից խոնացացած օդ-Օդ, որը գիշերվա անձրևից խոնացացած է:

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն  կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններգրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում:

10. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրել էս մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրելիս ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել էս այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:v

11. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:

Փակել է, մտնել, փակած, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

Անդեմ-մտնել, փակած, փակեցիր, մտած, փակի՛ր, մտնեիր, փակելիս, մտնելիս, կփակենք, մտի՛ր:
Դիմավոր-Փակել է, մտար,փակում եմ, մտնում է, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի:

12․Կազմի՛ր տրված բայերի բոլոր դերբայական ձևերը:

Գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել:
 Անորոշ — ել, ալ-
Համակատար — ելիս, ալիս —
 Հարակատար — ած —
Ենթակայական — ող —
 Անկատար — ում (եմ) —
Կատարելի — ելու, ալու (եմ) —
Վաղակատար — ել (եմ) —
 ժխտական — (չեմ) ի, ա –

13․ Տրված բայերից համակատար դերբայներ /ելիս, ալիս/ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր:

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել:

14.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

…ձայնը գլուխն էր գցում: (երգել- ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար…: (վախենալ-ինչի՞ց)
Թեյը…թափեց: (տանել-ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր…: (երևալ-ինչի՞ց)
Ու Մոսկվա- առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր… մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ)

15.Փակագծում դրված բայերը կետերի փոխարեն գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը …նա գունատվեց: (կարդալ-ե՞րբ)

Ամբողջը երեկո… հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ -ինչի՞ց) Այդ տունը… սպասում էր որդու վերադարձին:  (կարդալ -ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր վերջին կամուրջը մինչև վերջ…: (կառուցել -ինչի՞ց)
Ականջները դժժում էին ամբողջ օրն այդ աղմուկը…: (լսել -ինչի՞ց)
Իրիկնապահին տուն…մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ-ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ…: (դառնալ -ինչի՞ց)
Վրա-վրա…նիհարել էր:  (հիվանդանալ -ինչի՞ց)
…միշտ էլ նիհարում է:  (հիվանդանալ -ե՞րբ)

16. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

Երբ արդեն ամեն ինչ…էր, բոլոր պատվերները՝ … մոտեցավ մեքենային:
Վարպետի … բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով … անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ  էլ  բաց թողեցին:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել … գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ… մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի … տուփը ոչ մի կերպ չէր բացվում:

17.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

18.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալ, փսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:


Առաջադրանքների աղբյուրը՝ Կարինե Պետրոսյանի բլոգ, Սուսան Մարկոսյանի «Գործնական քերականություն»

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s