Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Մայիսի 10-13

Սովորել՝ Հյուսվածքներ թեման

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ է հյուսվածքը:

Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքներով իրար նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:

  • Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

Բարձրակարգ բույսերում կա 6 տեսակի հյուսվածքներ, դրանք են գոյացնող, հիմնական ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքները:

  • Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:

Արմատի ծայրին և ընձյուղի գագաթին գտնվող գոյացող հյուսվածքները ապահովում են բույսի աճն ըստ երկարության, իսկ արմատներում ու ցողուններում գտնվող հյուսվածքն ապահավում է բույսի աճն ըստ հաստության:

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  • Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:

Բույսի և նրա օրգանների հենարանի դերն է կատարում մեխանիկական հյուսվածքը:

  • Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք:

Կենդանական հյուսվածքները չորսն են, դրանք են էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային հյուսվածքները:

  • Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:

Շարակցական հյուսվածքը կենդանի օրգանիզմում կատարում է հենարանային և պաշտպանողական դեր: Այն կարող է լինել հեղուկ, փուխր կամ պինդ: Օրինակ՝ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Մայիսի 2֊6

ԲՋՋԻ ԿԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Պատասխանել հարցերին։

  • Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են ցիտոպլազման և կորիզը:

  • Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթի միջով բջիջ են ներթափանցում ջրում շուծված որոշակի նյութեր և հեռացնում են բջիջի համար ոչ պիտանի նյութերը:

  • Ո՞րտեղ է գտնվում բջջահյութը և ինչ է այն պարունակում։

Բջջահութը գտնվում է բուսական բջիջների վակուոլներում: Բջջահյութը պարունակում է ջրի մեջ լուծված շաքար և զանազան այլ նյութերով:

  • Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։

Բուսական բջջում կան կանաչ, նարնջագույն, կարմիր, դեղին և այլ գույների պլաստիդներ:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Ապրիլի 18-22

Սովորել ՝

Բջիջ:Բջջի քիմիական բաղադրությունը:

Պատասխանել հարցերին:

  • Ի՞նչ է բջիջը:

Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է կենսամոլեկուլներ, որոնցից են, օրինակ, սպիտակուցները և նուկլեինաթթուները[2]։

  • Ո՞ր նյութերն են բջջում էներգիայի հիմնական աղբյուրը:

Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը (շաքարները)։ Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով։

  • Ո՞րոնք են բջջի բաղադրության հիմանական քիմիական տարրերը:

Բջջի բաղադրության հիմնական մասը (մոտ 98 %) կազմում են թթվածինը (O), ածխածինը (C), ջրածինը (H), ազոտը (N)։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Ապրիլ 11֊15

Սովորել՝ Ձայնի ընկալումը։Լսողության հիգենիա։

Դասարանական աշխատանք։

  • Ի՞նչ կառուցվածք ունի մարդու ականջը։

Ձայնային ալիքը, հասնելով թմբկաթաղանթին, նրան ստիպում է տատանվել։ Այդ տատանումները հաղորդվում են միջինականջում գտնվող լսողական երեք մանր ոսկրիկներին, ապա ներքին ականջում գտնվող խխունջաձև մարմնին, որը ելուստներով հպվում է լսողական նյարդերի վերջավորություններին։ Դրանք ընկալում են ձայնային ալիքները և ստացված տեղեկությունը հաղորդում գլխուղեղին։

  • Ի՞նչ նպատակով են շենքերում օգտագործում ուղեգորգերը։

Այն համարում են ձայնամեկուսիչ։

  • Ինչպե՞ս է աղմուկն ազդում մարդու օրգանիզմի վրա։

Աղմուկը վտանգավոր է ոչ միայն մարդու առողջության, ալև շրջակա միջավայրի համար: Աղմուկից կարող է մարդու թմբկաթաղանթը պայթել, երբ այն գերազանցի 140 դեցիբելը (դբ): Մեր կյանքում ձայները հիմնականում 5-20 դեցիբելի սահմաններում են։Նորման, որ կարող ենք լսել, 80 դեցիբելն է, բայց արդյունաբերական շատ քաղաքներում, աղմկոտ վայրերում ձայները հատում են 100 դեցիբելի սահմանագիծը։

Տնային առաջադրանք

  1. Թվարկե՛ք մի քանի կենդանիներ ,որոնք լսում են ՝

ա)ինֆրաձայները, բ) ուլտրաձայները

Փղերը իրար հետ հաղորդակցվում են ինֆրաձայների միջոցով: Դելֆինները, չղջիկները և շատ կրծողներ արձակում և լսում են ուլտրաձայները

2.Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Մարդու օրգանիզմի վրա աղմուկի վնասակար ազդեցությունը նվազեցնելու նպատակով շենքերի պատերը և միջնորմերը ծածկում են ձայնակլանիչ նյութերով, օգտագործում են հերմետիկ պատուհաներ և սենյակի հատակը ծածկում են գորգերով։

3.Ո՞րքան պետք է լինի հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնությունը։

Հասարակական միջավայրերում,բակերում,բնակելի տներում աղմուկի ուժգնության մակարդակը չպետք է գերազանցի մարդկանց հանդարտ զրույցի ձայնի ուժգնությանը։

4.Ո՞ր ձայներն ունեն հանգստացնող ազդոեցություն։

Մեղմ երաժշտական ձայները, ծովի խշշոցը, անտառում տերևների սվսվոցը մարդու վրա թողնում են հաճելի, հանգստացնող ազդեցություն։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Մարտի 25-ից 29

Սովորել՝

Ձայնի աղբյուրներ.ձայնի տարածումն ու անդրադարձումը:

Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչպես է առաջանում ձայնը:Նկարագրե’ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Ձայնը առաջանում է տաբեր մարմինների տատանումների պատճառով, օրինակ՝ երբ որ զանգը շարժենք, դրա միջի լեզվակի կխփվի զանգի պատերին և կառաջանա ձայն:

  1. Լուսնի վրա անհնար է լսել որևէ ձայն:Ի՞նչն է այդ բացարձակ անդորրի պատճառը:

Ձայնի հաղորդիչները համարվում են օդը, ջուրը, փայտը և այլ բաներ որոնք կան միայն Երկիր մոլորակի վրա, և քանի որ լուսնի վրա չկա ոչ ջուր, ոչ օդ, այսինքն ձայնի գլխավոր հաղորդիչ, այդ պատճառով մենք այնտեղ չենք կարող լսել որևէ ձայն:

  1. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Հողը ձայնի շատ հաղորդիչ է, և այդ պատճառով որսորդները իրենց ականջը դնում են հողին, որպեսզի լսեն կենդանիների ձայները, կամ շաժերը:

Տնային առաջադրանք 

1.Ի՞նչ է կոչվում ինֆրաձայն:

Ինձրաձայն կոչվում է այն ձայնը, որի հաճախականությունը չի հասնում մինչև 17 հերցի:

2.Ո՞ր ձայն ենք անվանում ուլտրաձայն:

Այն ձայնը, որի հաճախականությունը գերազանցում է 20.000 հերցը:

3.Ի՞նչպես է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին:

Տատանվող մարմնի և ականջի միջև կա ինչ, որ միջավայր, օինակ՝ օդ: Տատանման ժամանակ տեղի է ունենում ձայնային ալիք, և հենց որ այդ ալիքը հասնում է մեր ականջին, մենք լսում ենք ձայն:

4.Մատը թեթևակի հպեք ձեր կոկորդին և խոսեք : Նկարագրեք,թե ինչ եք զգում այդ պահին:

Երբ որ ես իմ մատը հպում եմ իմ կոկորդին, ես իմ ձայնը լսում եմ մի քիչ հաստ և կոպիտ: Կարծում եմ դրա պատճառը այն է, որ ես սխմել եմ այն աղբյուրը, որտեղից գալիս է իմ ձայնը՝ կոկորդը:

5 Թռիչքի ժամանակ ագռավը մեկ վայրկյանում թևերը թափահարում է 3-4 անգամ, ճնճղուկը՝ մինչև 13 անգամ , իշխանամեղուն ՝ 110 անգամ ,իսկ մոծակը՝ 500-1000 անգամ: Այդ թռչուններից և միջատներից որո՞նք են առաջացնում մարդոսւ համար լսելի ձայն, և որո՞նք՝ ինֆրաձայն:

Քանի, որ մոծակը իր թևերը թափահարում է բոլորից արագ, հետևաբար թափահարում է նաև բոլորից հաճախ, դա էլ նշանակում է նրա թևերի շարժման ձայնը ավելի բարձր է մյուսներից, դա լսելի ձայն: Ագռավինը ինֆրաձայն է, ճնճղուկինը՝ ինձրաձայն է, իշամեղուինը՝ լսելի ձայն է:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Մարտի 7-ից 11

Սովորել՝

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։  Դասարանական աշխատանք։ Պատասխանել հարցերին

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։

Նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը 25սմ է

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը: Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն: Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը։

Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով։

Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը։

Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ։

Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում:

Տնային առաջադրանք : 

  1. Ինչն է վնասում մարդու աչքի տեսողությունը:
  2. Ճառագայթը
  3. Ինչի պատճառով են զարգանում աչքի արատները:
  4. Ինչպես է մարդու աչքի մեջ առաջանում պատկեր:
  5. ա)Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ չառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա գտնվող կետում: բ)Կարճատես աչքում զուգահեռ ճառագայթները հավաքվում են ցանցաթաղանթի առջևում: , գ)Իսկ հեռատես աչքում ՝ ցանցաթաղանթի հետևում: Ըստ նկարի ՝ պարզաբանեք այս միտքը և փորձեք մեկնաբանել կարճատեսության և հեռատեսության շտկման եղանակները:
Posted in Բնագիտություն

Փետրվարի 28-ից մարտի 4

Դասարանական աշխատանք:

1 Ե՞րբ է լույսը բեկվում:շ

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է:

2 Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը

ա)փոքր է լինում անկման անկյունից

Լույսն օդից ջրի, կամ ապակու մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը փոքր է անկման անկյունից:

բ) մեծ է լինում անկման անկյունից:

Լույսը խիտ միջավայրից երբ անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է լինում անկման անկյունից:

Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ: 

Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով հավաքող ոսպնյակի միջով, հատվում են մի կետու (կիզակետում):

Տնային աշխատանք:

1 Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Բեկման ժամանակ ուղղությունը փոխվում է, իսկ անդրադարձման ժամանակ անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:

2 Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

Երբ օդը տաքանում է անհավասարաչափ, այն դառնում է անհամասեռ միջավայր:

3 Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Ոսպնյակները կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիններ են:

4 Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

Ոսպնյակները լինում են երկու տեսակի` հավաքող և ցրող:

5 Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Իրական արև և երկու կեղծ

Եթե ​​Արևը գտնվում է հորիզոնից ցածր, և մթնոլորտում առկա են սառույցի մանրադիտակային բյուրեղներ, դիտորդները կարող են նկատել Արեգակից աջ և ձախ մի քանի պայծառ շողշողացող բծեր: Այս տարօրինակ լուսապսակները հավատարմորեն հետևում են մեր լուսատուին երկնակամարով, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ է այն ուղղված:

Սկզբունքորեն այս մթնոլորտային երեւույթը համարվում է բավականին տարածված, սակայն ազդեցությունը դժվար է նկատել։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Փետրվարի 21֊25

Սովորել՝ Լույսի անդրադարձումը։Հայելիներ 

Դասարանական աշխատանք 

Պատասխանել հարցերին

  • Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Լույսի ճառագայթը ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Այն, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ ամբողջությամբ կամ մասամբ մնալով նույն միջավայրում։

  • Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում։ 

Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։ Ընկնող ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն:

Տնային առաջադրանք 

Պատասխանել հարցերին

1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։

2.Նշի՛ր հայելիների տեսաները։

3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։

4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Սովորել

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածումը: Արեգակի և Լուսնի խավարումները:

  • Ի՞նչու ենք Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական,իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:

Արեգակը և աստղերը համարվում են լույսի բնական աղբյուրներ, որովետև նրանք ստեղծվել են բնության կողմից, այսինքն բնության մասնիկներն են, իսկ մոմը և էլեկտրական լամպը համարվում են լույսի արհեստական աղբյուրներ, քանի որ ստեղծվել են մարդու կողմից։

  • ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:

Լույսի ուղագիծ տարծմամբ են բացատրվում ստվերների առաջացումը պատկերների առաջացումը մթնախցիկում Արեգակի, Լուսնի խավարաումները և այլ երևույթներ

  • Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:

Եթե լույսի ճառագայթները շրջանցեն իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները ապա թափանցիկ համասեռ միջավայրում լույսը կտարացվի ուղագիծ։

  • Օգտվելով վերևում նշված նկարից՝ բացատրե՛ք Լուսնի լրիվ և մասնակի խավարումները:

Երբ լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի մեջտեղում, Երկրի ստվերն ընկնում է լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ և մասնակի խավարում։

Տնային առաջադրանք։

  • Ինքնուրույն լույս արձակող մարմիներն անվանում են լույսի աղբյուրներ ։
  • Մարդը ի՞նչ լույսի աղբյուրներ է ստեղծել։

Մարդը ստեղծել է լույսի արհեստական աղբյուրներ։

  • Ո՞ր դեպքում է դիտվում Արեգակի խավա֊րումը։

Երբ Լուսինը հայտնվում է Արեգակի և երկրի միջև, լրիվ կամ մասնակի չափով ծածկում է Արեգակի տեսանելի սկավառակը, Լուսնի կոնաձև ստվերն ընկնում է Երկրի վրա և Երկրի մակերևույթի՛ լռիվ ստվերի սահմաներում հայտնված մասերից դիտվում է Արեգակի լռիվ խավարում։

  • Լուսինը ինչպիսի՞ մարմին է։

Լուսինը սեփական լույսից զուրկ անթափանց մարմին է

  • Ի՞նչպես են տարածվում լույսի փնջերը։

Լույսի ճառգայթների նեղ փնջեր կարելի է ստանալ լույսի աղբյուրի դիմաց դնելով փոքր անցք ունեցող անթափանց պաստառ։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

1. Որտեղի՞ց է առաջացել «էլեկտրական» բառը:ծ

Առաջացել է էլեկտրոն բառից

2. Ներկայացրե՛ք էլեկտրական երեւույթների օրինակներ:

Օրինակ` Կայծակը

3. Ո՞ր լիցքն են անվանում դրական, ո՞րը` բացասական:

Դրական լիցքեր առաջանում են այն ժամանակ երբ թուղթը շփում ենք շփում ենք ափակու հետ, բացասականը առաջանում է, երբ շփում ենք իրար հետ ճկազանգվածը բրդի հետ:

4. Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցքերը, հակառակ նշանիլիցքերը:

Նույն նշանի լիցքերը` իրար վանում են:

Տարբեր նշանի լիցքերը` իրար մոտենում են:

5. Միմյանց հետ շփվելիս միայն մի՞ մարմինն է էլեկտրականանում, թե՞երկուսն էլ:

Մեկը:

6. Մարմինները շփելիս ինչո՞ւ են դրանք լիցքավորվում: Ինչպե՞ս է դատեղի ունենում:

7. Ինչո՞ւ, ձեռքին պահելով, չի կարելի շփումով էլեկտրականացնելմետաղե ձողը: