Posted in Մայրենի, Իմ հեքիաթները

Աշուն է

ԱշուՆ է,տերևաթափ։Տերևները դանդաղ, խշշալով իջնում և թավալվում են գետնին։Աշունը եկել է ցույց տալու, որ արդեն ամառը վերջացել է։Ինչ գեղեցիկ է, ինչ հրաշք եղանակ է դրսում։Աշուն` ուզում եմ տեսնել քո տերևաթափը,ծառերիդ դատարկությունը,տերևներիդ խշշոցը։Սիրում եմ աշունը ,իր բոլոր գույներով,սիրում եմ, երբ անձրևը թակում է պատուհանները ,երբ գույնզգույն գորգ է գործում մայթերին։Աշնանը արևն էլ է միտեսակ խռովում ,սկսում է քիչ ջերմացնել ,սակայն չի դադարում մեր սիրելին լինելուց։Սիրում եմ աշնան բերքահավաքը ,երբ դաշտերը լցվում են մարդկանցով ,այս ու այն կողմ են վազվզում ,ձմեռվա պաշար հավաքում։

Posted in Մայրենի, Իմ հեքիաթները

Տնային առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում,  մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին`, արթնացրեց հորս։

 -Տես մի, էն ի՞նչ է  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց,  նորից մեկը դիպավ դռանը  և լսվեց զսպված կլանչոց։

-Շո՞ւն է  հարցրեց հայրս, տարակուսած  անկողնում նստելով: Ապա վեր կացավ,  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

7. «Առածանի» հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:

  • Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։
  • Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել։
  • Շան հետ ընկերություն արա,բայց փայտըձերքիցդ մի գցիր
  • Շունը շան թաթ չի կծի։
  • Շունը շան միս չի ուտի։

9.  Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:

Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ 

11.Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմություն հորինի՛ր (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

  • Իմ կենդանին
  • Իմ սիրած կենդանին
  • Ինչ կենդանու եմ ես նման

Ինչ կենդանու եմ ես նման.

Մի անգամ ընկերներով գնացել էինք անտառ։Ես էի, Ռոբն ու Կարենը։Ակամայից սկսեցինք զրուցել կենդանիների մասին,թե ով ի՞նչ կենդանու է նմանեցնում իրեն։Ռոբը միանգամից պատասխանեց, որ ինքն իրեն նմանեցնում է առյուծի,որ իրա նման ուժեղ է ու անվախ։Կարենը լուռ լսելով Ռոբին,ասաց,որ ինքն էլ իրեն նմանեցնում է հովազի,որովհետև նրա նման արագ է վազում։Իսկ ես առանց մտածելու ասացի,որ ինձ նմանեցնում եմ շան,որովհետև ես շների նման շատ հավատարիմ եմ իմ ընկերներին,և շատ եմ սիրում նրանց։

Posted in Մայրենի, Իմ հեքիաթները

Հազարան Հավքը Սարալանջում

Գարնան մի գեղեցիկ օր էր։Սարալանջում տիրում էր գարնանային շունչ,երկինքը ժպտում էր,արևը շողում,սակայն մի վայրկյանում փողվեց ամեն ինչ։Երկինքը սկսեց սևանալ,փոթորիկ բարձրացավ տեղաց հորդառատ անձրև,և կարծես գարունն անհետացավ սարալանջին։Այգեպանը,որը զարմանքից քար էր կտրել ,զարմանքից տխուր հեռացավ։Ճանապարհին նրան դեմ դուրս եկան Հյուսիսի երեխաները,տեսնելով այլայլված այգեպանին նրանք էլ մի պահ վախեցան։Զարմացած հարցրեցին ,թե ի՞նչ է պատահել,և ինչո՞վ կարող են օգնել։Այգեպանն ասաց,որ այլևս ոչինչ անել հնարավոր չէ։,Ինչպե՞ս կարելի է նորից այգին ծաղկեցնել,խաղողի վազերը նորից տնկել։Ու այդ ժամանակ Հյուսիսի տղաները հիշեցին Հազարան հավքի հեքիաթը,ու որոշեցին ,որ պետք է Արեգի նման ուժեղ գտնվել և մտածել թե ինչպե՞ս կարելի է նորից Հազարան Հավքի միջոցով ետ բերել Սարալանջի գարունը։Երկար փնտրտուքներից հետո Հազարան Հավքին գտան Դեպի Լիառը Մասիս տանիքից,որտեղ նա արդեն հասցրել էր բույն հյուսել և ձագեր հանել։Երևի Հյուսիսի սեբաստացիներն էին գրավել նրան,իրենց երգ ու պարով։Վերցնել նրա ձագերից մի քանիսին տարանև բաց թողեցին Սարալանջում,որտեղ էլ նրանք կրկին գարուն ավետեցին։

Posted in Իմ հեքիաթները

Ձմեռային երազանք

 

Ձմռան մի գեղեցիկ երեկո Արամն   իր ընկերների  հետ  որոշել էր անտառ գնալ և վայելել անտառային ճերմակ  գիշերը:Սակայն  չէին մտածել վտանգների մասին:Մոտենալով անտառին նրանք հանդիպեցին իսկական հրաշքի:Այնտեղ  ընդառաջ եկան  Ձմեռ պապիկին , որն արդեն ճանապարհ էր ընկել:Նրանք շատ ուրախացան,սակայն ավելի շատ զարմացանև չէին հավատում իրենց տեսածին:Արամը խնդրեց Ձմեռ պապիկին, որ իրենց նվերներ հենց անտառում տա իրենց նվերները, իսկ Ձմեռ պապիկը որոշեց, որ պետք է կատակ անի տղաների հետ: Երեք անգամ շարժելով իր կախարդական գավաթով տղաները հայտնվեցին իրենց տներում և արթնացան իրենց նվերներով: Երևի  բոլորս էլ հանդիպել եինք Ձմեռ  պապիկին:

Posted in Իմ հեքիաթները

Ձկնորսները

Լինում են բայց չեն լինում երկու ձկնորս են լինում: Ամեն օր վաղ առավոտյան նրանք գնում են մոտակա լիճ ձուկ որսալու, սակայն լիճը չեն գտնում,, վերադառնալով տուն միշտ խաբում են թե լճում ձուկ չկար: Նրանց կանայք շատ են բարկանում եւ որոշում են հետեւել իրենց ամուսիններին: Հաջորդ օրը առավոտյան գնում են նրանց հետեւից: Շատ են գնում թե քիչ, չգիտենք, բայց հեռվից տեսնում են, թե ինչպես են իրենց մարդիկ նստած լճի մոտ միտք անում: