Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն փետրվար ամսվա ամփոփում

1)Ներկայացնել կանաչ էվգլենայի տարածվածությունը,արտաքին և ներքին կառուցվածքը։

Կանաչ էվգլենա — Նանե Ժամհարյանի բլոգ

Կանաչ էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում[1]

2)Էվգլենայի բազմացումը։

Այն հիմնականում բազմանում է անսեռ եղանակով։Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:
Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում»։

3)Հողաթափիկ ինֆուզորիայի տարածվածությունը արտաքին և ներքին կառուցվածքը։

Հողաթափիկ ինֆուզորիաները կարող են ունենալ մինչև 0,33 մմ երկարություն և ծածկված են մանր մազանման օրգանոիդներով, որոնք կոչվում են թարթիչներ։

4)Հողաթափիկ ինֆուզորիայի բազմացում (Անսեռ և սեռական)։

5)Ներկայացնել միաբջիջ կենդանիների առաջացրած հիվանդությունները,օրինակ՝ քնախտ,տիզինտերիա,մալայա և այլն (ընտրել մեկը և ներկայացնել)

6)Հղումներով ներկայացնել  փոտրվար ամսվա բլոգային աշխատանքները։

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Ընկերներ ջան, այս շաբաթ ներկայացնելու եք․

  • Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:
  • Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ
  • դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:

Լրացուցիչ աշխատանք

  • Պատրաստել տեսնյութ նշված հիվանդություններից մեկով
  • Ստուգելու եմ բլոգոյին աշխատանքները
  • Համագարգիչների մեջ ներբեռնեք դասագիրքը
Posted in Կենսաբանություն 7

Հողաթափիկ ինփուզորիա

Դասագրքի հղում

փետրվարի 13-19

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեման․

                                                Հողաթափիկ Ինփուզորիա

Հողաթափիկ ինփուզորիան թարթիչավորների, կամ ինփուզորիաների տիպի ներկայացուցիչներ են։ Այն 0.1-0.3 մմ․ երկարությամբ, հողաթափի տեսք ունեցող նախակենդանի է։Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով,որոնց օգնությամբ շարժվում է պտտելով բջջի առանցքի շուրջ։

Հողաթափիկ ինփուզորիան ցիտոպլազմայի շերտում ունի նաև փոքր շշիկներ, պաշտպանվելու համար։

Սնունդ․

Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Սնվում եէն փոքրիկ սնկերով։

Posted in Կենսաբանություն 7

Կենսաբանություն

Դասագրքի հղում

Հունվարի 30-ից փետրվարի 5

Սիրելի՛ սովորողներ, ներկայացնում եմ այս շաբաթվա դասը, որը դասարանում բացատրելու եմ.

artworks-000683351455-6yprjv-t500x500 (1)

ՀԱՐՑԵՐ և ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Posted in Կենսաբանություն 7

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

1)Ներկայացնել ծաղկավոր բույսերի ընդհանուր բնութագիրը, և տարածվածություն։

Այս բույսերի լայն տարածվածությունը և բազմազանությունը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.

1.Պտուղը պատում է սերմը և պաշտպանում այն, ապահովում նրա աճն անբարենպաստ պայմաններում:

2. Ծածկասերմերի հյուսվածքները խիստ մասնագիտացված են՝ առավելագույնս հարմարված են որոշակի ֆունկցիաներ կատարելուն:

3. Ծածկասերմերին բնորոշ է ինտենսիվ նյութափոխանակություն և օրգանական նյութերի արագ կուտակում:

Այս ամենը թույլ է տալիս ծածկասերմերին հարմարվել շրջակա միջավայրի ամենատարբեր պայմաններին:

Ծածկասերմ բույսերը կազմված են վեգետատիվ կամ մարմնական և գեներատիվ կամ սեռական օրգան համակարգերից:

2)Ներկայացնե ծաղկավոր բույսերի ծաղկի կառուցվածքը։

Ծածկասերմ բույսերի արմատւ և ընձյուղը կոչվում են վեգետատիվ օրգաններ: Դրանք ծառայում են զարգացման, սնուցման, աճման և շնչառության համար: Տերևների և ցողունների ձևերը և կառուցվածքը բարդ են և բազմազան: Տերևները առաջանում են ցողունի վրա, տերևները լինում են պարզ և բարդ: Ցողունի վրա բազմանում են բողբոջներ, որոնք լինում են վեգետատիվ(տերևներ առաջացնող) և գեներատիվ  (ծաղիկներ առաջացնող): Բողբոջը ապագա ընձյուղի սաղմն է: Գարնանը այդ բողբոջներից առաջանում են նոր ընձյուղներ:

Արմատային համակարգը լինում է առանցքային և փնջաձև, իսկ արմատները լինում են գլխավոր, հավելայն և կողմային: Արմատների միջոցով բույսը հողից ստանում է բույս և հանքային աղեր:

Ծաղկավոր բույսերի հիմնական հատկանիշը ծաղիկն է: Ծաղկի ցողունային մասը կազմված է ծաղկակոթից և ծաղկակալից, իսկ տերևայինը՝ բաժակաթեևեիկից, պսակաթերթիկից, առէջներից և վարսանդից: Առէջները և վարսանդը ծաղկի գլխավոր մասերն են:

Պտուղներն առաջանում են ծաղիկներից, որոնց մեջ հասունանում են սերմերը: Ծաղիկը պտուղը և սերմը բույսի գեներատիվ օրգաններն են:

3)Ներկայացնել ծաղկավոր բույսերի ինքնափուշոտւմը։

Փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

4)Ներկայացնել Ծաղկավոր բույսերի խաչաձև փոշոտում։

փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

5)Ի՞նչ է իրենից ներկայացնում կրկնակի բեղմնավորումը։

Կրկնակի բեղմնավորումծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ս. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի (Lilium martagon) և արքայապսակի (Fritillaria orientalis) վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք։ Բեղմնավորումից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը։ Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են կրկնակի բեղմնավորման 2 տիպ. նախամիտոտիկ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման։ Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում (զիգոտում)։ Ետմիտոտիկ իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները, և միաձուլումն սկսվում է պրոֆազի վերջում։ Արական և իգական քրոմոսոմային հավաք ունեցող ինտերֆազ կորիզներն առաջանում են միայն զիգոտի առաջին միտոտիկ բաժանումից հետո։

Կրկնակի բեղմնավորումը ունի կենսաբանական կարևոր նշանակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո։

6)Ներկայացնել սերմի կառուցվածքը, և դրա դերը բնության մեջ

Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլաճարպերսպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

7)Ինչպե՞ս են տարածվում սերմերը։

Սերմը կազմված է սաղմից, սննդանյութերի պաշարից և սերմնամաշկից։ Բույսի կյանքում շատ կարևոր շրջան է սերմերի տարածվածությունը։ Այն տղի է ունենում տարբեր ճանապարհներով՝ քամու, ջրի, միջատների, թռչունների, գազանների միջոցով։ Շատ սերմեր տարածվելու համար ունեն հատուկ հարմարանքներ։ Ընկնելով հողի մեջ՝ կորող է ծլել և նոր սերունդ տալ միայն կենդանի սաղմ ունեցող սերմը, եթե կան նպաստավոր պայմաններ՝ թթվածին, համապատասխան խոնավություն և ջերմություն։ Սերմի ծլումը սկսում է ջրի կլանումով, որի արդյունքում նրանք ուռչում են։ Աճման արաջին նշանը սաղմնային արմատիկի առաջացումն է, որը սերմն ամրացնում է հողին։ Այնուհետև սկսում է աճել սաղմնային ցողունիկը, որը հողի մակերես է հանում բողբոջիկը՝ սաղմնային ընձյուղը, որից հետագայում զարգանում է տերևներով վերգետնյա ցողունը։

Posted in Կենսաբանություն 7

Կաթնամթերքի արտադրություն

Կաթնաթթվային բակտերիաներ

Քանի, որ կաթնաթթվային բակտերյաները  բազմանում են թաք միջավայրում և սնվում են լակտոզա  ֆերմետով ,որպեսզի համոզվենք‘ վերցնելու ենք գոլից մի փոքր տաք կաթ,ավելացնելու ենք 2 գդալ մածուն,և փաթաթելու ենք տաք ծածկոցով,որպեսզի կաթնաթթվային բակտերյան (Մածունի մեջ է) սնվում է լակտոզա ֆերմենտով (կաթի մեջ է)։4-5 ժամ հետո բացում ենք և տեսնում ենք,որ կաթը դարձել է մածուն,որովհետև կաթնաթթվային բակտերիաները թթվել և բազմացել են։

https://youtube.com/shorts/u8xqIaes7Nc?feature=share