Posted in Հայրենագիտություն

Կեռան թագուհի

Կեռան թագուհին Կիլիկյան Հայաստանի Լևոն երրորդ Հեթումյան արքայի կինն էր,որի անունը Աննա էր։Ժողովուրդը նրան անվանում էր Տիրուհի,որը թարգմանաբար նշանակում է(կիռ), և կիռ Աննան աստիճանաբար դառնում է Կեռան։Կեռան թագուհուն անվանել են Լևոն երրորդի (զկենաց կցորդ ևզբանի ընկեր):Լևոնի թագավորության օրոք ծաղկում էր երկրի մշակույթը,արվեստն ու արհեստը,որի մեջ իր մեծ դերն ուներ Կեռան թագուհին։Կեռան թագուհու նախաձեռնությամբ Կիլիկիայում կառուցվել են վանքեր և եկեղեցիներ։Կեռան թագուհին և Լևոն երրորդ արքան ունեցել են 15 երեխա,որոնցից երկուսը մահացել են։Առաջին զավակը ծնվել է 1263 թ-ին,որին անվանակոչել են Լևոն երրորդ մեծագործի դստեր պատվին`Զապել,կամ Զաբել։

Կեռան թագուհին մոլեռանդ քրիստոնյա էր: Նա իր ամուսնու վաղաժամ մահից հետո վանք է մտնում, թողելով աշխարհիկ կյանքն ու գործում է որպես Մայր Թևաննա՝ մնացյալ կյանքը նվիրելով հոգևորին ու ապրելով բարեգործություններով:

Հենց վանքում էլ նա մահկանացուն կնքում է 1285 թվականին հուլիսի 28-ին: Հայոց թագուհու մարմինն ամփոփվում է Դրազարկի վանքում՝ արքայական տապանատանը:

Posted in Հայրենագիտություն

Զաբել թագուհի

Զաբել թագուհին Կիլիկիայի թագավոր Լևոնի դուստրն էր ,որը 4 տարեկան հասակում հոր կտակի համաձայն դառնում է նրա հետնորդը։7 տարեկան հասակում Զաբելին ամուսնացնում են Անտիոքի դքսության թագաժառանգ Ֆիլիպի հետ,որը 17 տարեկան էր ,1222 թվականին։Պայմանը մեկն էր,որ նա պետք է թագավորությունը վարեր հայկական օրենքներով։Սակայն մի քանի տարի անց Ֆիլիպը խախտում է նախնական պայմանավորվածությունը վարելով հայկական ազգային շահերին հակասող քաղաքականություն։Խնամակալ Կոստանտին Հեթումյանը բանտարկում է Ֆիլիպին,և որոշում Զաբելին ամուսնացնել իր որդի Հեթումի հետ։Բացառիկ է եղել Զաբել թագուհու դերը,հատկապես կրթական ոլորտում։Նրանց թագավորությոան ժամանակ կառուցվել են շատ վանքեր և դրանց կից բացվել վարժարաններ։Զաբել թագուհին մահացել է 1252 թ-ին։

Posted in English 7, Հայրենագիտություն, Մաթեմատիկա, Մայրենի, Ռուսերեն, Տեխնոլոգիա, Բնագիտություն, Երաժշտություն

սեպտեմբեր-դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ես Հարութ Կարապետյանն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցի 5-1 դասարանում:Եվ ձեզեմ ուզում ներկայացնել իմ սեպտեմբերից, դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը:

Հայոց լեզու-Նոր ուսումնական տարին սկսվելուց ի վեր մինչ այս շրջանի ավարտը մասնակցել եմ հետևյալ նախագծերին:

<<Ուսումնական ամառ>>նախագիծ,որում պատմում եմ,թե ինչպես եմ անց կացրել իմ ամառային արձակուրդները հղումն այստեղ՝

https://harutkarapetyan.home.blog/2020/07/25/%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bc%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80/:

Սեպտեմբեր ամսին մասնակցել եմ ճամփորդության Արագածոտնի մարզ Կոշ գյուղ, հղումն այստեղ՝ https://harutkarapetyan.home.blog/2020/09/10/%d5%b3%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a1%d6%80%d5%a1%d5%a3%d5%a1%d5%ae%d5%b8%d5%bf%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a6/:

Մասնակցել եմ <<Հիտելիքի օրն ընտանիքում>> նախագծին հղումն այստեղ՝

https://harutkarapetyan.home.blog/2020/09/05/%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%ab-%d6%85%d6%80%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%84%d5%b8%d6%82%d5%b4/:

Գրողներից ընթերցել և ուսումնասիրել ենք <<Համո սահյան>>հղում՝

https://harutkarapetyan.home.blog/2020/10/31/%d5%b0%d5%a1%d5%b4%d5%b8-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%bf%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4/:

ԱՎ.Իսահակյան <<Արևի մոտ>>,<<Այդ ոչինչը ես եմ>>,<<Արջն ու օձը>>,<<Կյանքից թանկ բանը>>:

<<Կրթահամալիրի տոնին ընդհառաջ>> հղում՝ https://harutkarapetyan.home.blog/2020/11/22/%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%AE-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0/:

<<ԱրցախՀայաստան համակեցություն>> Հղում՝

https://harutkarapetyan.home.blog/2020/11/23/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/:

Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին:

Ահա իմ Հայոց լեզվի բաժինը՝ https://harutkarapetyan.home.blog/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/:

Մաթեմատիկա-Իմ մաթեմատիկայի հաշվետվությունը դիտեք այստեղ՝ https://youtu.be/g2YlBbR9-wQ

Բնագիտություն –Բնագիտության  սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հաշվետվություն:

Մասնակցել եմ բնագիտական բոլոր ֆլեշմոբերին և իրականացրել եմ հետևյալ նախագծերը՝:

<<Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ>> Հղումն այստեղ՝

https://harutkarapetyan.home.blog/2020/11/23/%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80/,

https://harutkarapetyan.home.blog/2020/11/02/%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%bd%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80-3/,

https://harutkarapetyan.home.blog/2020/11/02/%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%bd%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%a1%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80-2/:

<<Ուսումնական աշուն 2020>>,<<Իմ բույս իմ կենդանի>>հղում՝

https://harutkarapetyan.home.blog/2020/10/20/%d5%ab%d5%b4-%d5%ae%d5%a1%d5%b2%d5%ab%d5%af%d5%a8/

<<Ամփոփիչ աշխատանք>>հղում՝

https://harutkarapetyan.home.blog/2020/12/16/2338/

Ահա իմ բնագիտության բաժինը

https://harutkarapetyan.home.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Հայրենագիտություն-Հայրենագիտության հաշվետվությունը դիտեք բաժնի հղումով՝

https://harutkarapetyan.home.blog/%d5%b0%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Տեխնոլոգիա-Տեխնոլոգիայի հաշվետվությունը դիտեք  այս հղումով՝

https://harutkarapetyan.home.blog/category/%d5%bf%d5%a5%d5%ad%d5%b6%d5%b8%d5%ac%d5%b8%d5%a3%d5%ab%d5%a1/

Երաժշտություն-Երաժշտության  հաշվետվությունը դիտեք այստեղ

Ռուսերեն-Դիտեք այստեղ՝ https://harutkarapetyan.home.blog/category/%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/

Անգլերեն-դիտեք այստեղ՝ https://harutkarapetyan.home.blog/category/english/

Posted in Հայրենագիտություն

Անի, միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք։ Գտնվում է Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզում՝ Հայաստանի Հանրապետության սահմանին։ Կառուցվել է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Այժմ այն բնակեցված չէ։ Նրանից ոչ հեռու գտնվում է Օջաքլը գյուղը, որի անունով երբեմն թուրքերը կոչում են Անին[1]։

Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։

Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ ՍևանաՎանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում[2]։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին[3]։Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։

Posted in Հայրենագիտություն

Ամուր թիկունք. Ես՝ հաղթանակ կերտող

Մենք հիմա ապրում ենք շատ ծանր ժամանակներում։ Պատերազմ է, շատ ծանր է մեր հայ ժողովրդի վիճակը, մեր հերոս տղաները օր ու գիշեր կռվում են թշնամու դեմ, իսկ ի՞ նչ ենք մենք անում թիկունքում, որպեսզի աջակցենք նրանց, չէ որ բանակը ուժեղ է իր թիկունքով։ Պատերազմի սկսելու օրվանից մինչ այսօր մեր կրթահամալիրը աջակցում և աջակցելու է պատերազմից տուժած արցախցիներին, ապահովելով նրանց, թե կրթություն, թե հագուստով և այն ամենով ինչի կարիքը, որ ունեն նրանք։ Ես իմ ընկերների հետ արձակուրդների ընթացքում հաճախել եմ դպրոց, օգնել ուսուցիչներիս գործել քողարկող ցանցեր, միշտ աղոթում էինք սահմանում կանգնած մեր հերոսների համար, գրում էինք փոքրիկ նամակներ, ոգևորող, տողեր, որը ավելի ուժ ու եռանդ կտար նրանց։Սակայն ամենաոգևորողը մեր հերոսապատում ներն էին, որի հեղինակը ընկեր Հասմիկին էր։ Ընտանիքիս անդամներն էլ իրենց հերթին են աջակցել թե բանակին, և թե արցախցի ընտանիքներին և այն բոլոր աշխատանքներին որով ամրանում է մեր թիկունքը։ Դե ինչ մեզ մնում է միայն հաղթել և անկասկած #ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ։

Posted in Հայրենագիտություն

Իմ հերոսը

Մենք ոունեցել և հիմա էլ ունենք շատ ու շատ հերոսներ, որոնք կերտել և կերտում են պատմություններ։ Սակայն իմ մեջ ապրում է մի հերոս, որի անունն է’ Ռոբերտ Աբաջյան։ Ինչո՞ւ հենց ինքը, դժվարանում եմ ասել, երևի նրա համար, որ այդ ժամանակ ես հասկացող էի ու հիշում եմ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Իմ եղբայրներից էլ կային առաջնագծում և մենք բոլորս աղոթում էինք ու լարված սպասում, թե երբ է վեջանալու այդ չարաբաստիկ պատերազմը, որ բոլոր մեր հերոս տղաները վերադառնան տուն։ Ռ. Աբաջյանի կատարած սխրանքը դեռ շատ կհիշվի, թե նա ինչպես է ընկերոջ հետ մենակ մնալով առաջնագծում և ինքն էլ վիրավոր գրկած տարել է իր վիրավոր ընկերոջը թաքստոց։ Թշնամին նկատելով նրանց շարժը մոտեցել է նրանց, որպեսզի գերի վերցնի, սակայն կրակի հարվածից Ռ. Աբաջյանը կորցնելով ընկերոջը մնում է թշնամու 6-7 հոգանոց խմբի հետ մենակ։ Ու որպեսզի գերի չնկնի իր մոտ եղած վերջին նռնակով պայթեցնում է իրեն թշնամու հետ միասին։ Դու իմ հերոսն էս Ռոբերտ Աբաջյան, մենք քեզ ու քո նման հերոս տղերքին միշտ վառ կպահենք մեր սրտերում։

Posted in Հայրենագիտություն

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-ենՀայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզեր Մարզային կենտրոնը

1. Արագածոտն Աշտարակ

2. Արարատ Արտաշատ

3. Արմավիր Արմավիր

4. Գեղարքունիք Գավառ

5. Լոռի Վանաձոր

6. Կոտայք Հրազդան

7. Շիրակ Գյումրի

8. Սյունիք Կապան

9. Վայոց Ձոր Եղեգնաձոր

10. Տավուշ Իջևան

Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաք­ները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչու­թյան թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքա­ղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:Մեր հանրապե­տության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:

Հարցեր և առաջադրանքներ

Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:

Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի:

Որպեսզի մեծ և փոքր բնակավայրերի առօրյա հարցերով չզբաղվեին միայն Երևանում, դրա համար Հայաստանի Հանրապետությունը բաժանում են վարչատարածքային միավորների՝ մարզերի։ Դրանք 10-ենՀայաստանի Հանրապետության մարզերըՎարչական մարզեր Մարզային կենտրոնը։

Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:Յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ:

Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը: Ես ապրում եմ Երևան քաղաքում և իմ բնակավայրին մոտ են քաղաքներից՝Էջմիածինը, Մասիսը, Աշտարակը, Աբովյանը, իսկ գյուղերից՝Արգավանդը, Հաղթանակը, Խարբերդ, Այնթափը, և այլն։