Posted in Ճամփորդություններ, Պատմություն 7

Քայլք Կոնդում

Հոկտեմբերի 23-ին ընկեր Ստելլայի ուղեկցությամբ,մի խումբ սեբաստացիներով այցելեցինք Կոնդ թաղամաս։Նախ և առաջ քաղաքային երթուղայինով ուղևորվեցինք Բաղրամյան պողոտա,որտեղից էլ քայլքով բարձրացանք դեպի Կոնդ։Եղանք Զորավոր եկեղեցում,որտեղ էլ մեզ դիմավորեց,Ալեքսան պապիկը։ Նա մեզ պատմեց հին Հայաստանի մասին։Այնուհետև մտանք եկեղեցու տակ գտնվող մատուռը,հետո մտանք եկեղեցի աղոթեցինք,որից հետո գնացինք Կոնսերվատորիայի այգի,համտեսեցինք համեղ պոչիկներ,և վերադարձանք տուն։

Posted in Ճամփորդություններ, Մայրենի, Նախագծեր

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Սեպտեմբերյան մի գեղեցիկ օր էր, շատ սպասված ու կարոտած օր։ Հավաքվել էինք դպրոցում ընկերներով, ուսւցիչներով։Պետք է գնային ճամփորդության ՝Արագածոտնի մարզ՝ Կոշ գյուղ, տեսնելու Աղջկա բերդը, կամ ինչպես ասում են Կոշի ամրոցը։ Ճանապարհը այնքան էլ երկար չէր, մոտ 40-45րոպե։Երբ տեղ հասանք նախ նախաճաշեցինք, հետո գնացինք Սուրբ Ստեփանոս և Սուրբ Գևորգ եկեղեցիները։Այնտեղ երգեցինք ընկեր Հասմիկի գլխավորությամբ և շարժվեցին ք հաղթահարելու բարձունքը, որտեղ էլ գտնվում էր աղջկա բերդը։ Շատ հետաքրքիր պատմություն ուներ բերդը, որի մասին մեզ պատմեց ընկեր Քրիստինեն։Ժամանակին զույգեր կային, որոնք իրար էին սիրում, սակայն ծնողները դեմ լինելով նրանց հարաբերությանը, դուրս են անում տանից և զույգը գնում է այդ վայրը և սկսում են կառուցել ամրոցը։ Աղջկա մահից հետո տղան էլ չի շարունակում ամրոցի կառուցումը ու բերդը մնում է կիսակառույց մինչև օրս, և ինքն էլ բերդից իրեն ցած է նետում ու մահանում։ Ահա և ամրոցի պատմությունը։ Բերդի բարձրունքին իրականացրեցինք Դյուցազնապատում և հետ վերադարձին նստեցիք Վարդանի աղբյուր կոչվող հուշաքարի մոտ, մի լավ երգեցինք, պարեցինք, սնվեցինք ու բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։ Ճանապարհին կանգ առանք Ագարակի բրոնզեդարյա հնատեղիում.։ Իմացանք, որ այդտեղ ժամանակին մարդիք են ապրել և գինի են պատրաստել։ Գյուղում հանդիպեցինք մի պապիկի, որի անունը Սամսոն էր։ Նա մեզ ցույց տվեց 7 հատ խաչքար, որոնք հենց իր ձեռքով էր քանդակած։