Հայոց լեզու-Այստեղ մասնակցել ենք աշնան պոեզիա նախագծին,որտեղ պետք է ընտրեինք մի բանաստեղծություն (Ես ընտրել եմ Հ․ Սահյանի ժայռից մասուր է կաթում բանաստեղծությունը)և վերլուծեինք։
Հայոց լեզու աշնանային պոեզիա-Սա նույնպես մտնում է աշնանային պոեզիա նախագծի մեջ,այստեղ պետք է մի քանի բանաստեղծություն ընտրենք և ձայնագրումով,կամ պատումով ներկայացնենք։
Դասարանական 1. Հին Ռուսիան,/ Համաշխարհային պատմություն, 7-րդ դասարան, էջ 37-41/
Պատմիր ռուսական պետության առաջացման մասին: Աևելյան Սլավոնները 9րդ դարի ընթացքում ստեղծեցին երկու պետություն, մեկը հյուսիսում Նովգորոդ կենտրոնով, մյուսը հարավում Կիև կենտրոնով: Նովգորոդի իշխան Օլեգը 882թ. գրավեց Կիևը և դարձրեց մեկ պետություն և առաջացավ Հին Ռուսիան, որի մայրաքաղաքը դարձավ Կիևը:
Հիմնավորիր քրիստոնության ընդունման կարևորությունըԿիևյան Ռուսիայի համար: Ռուսիայի մկրտությունը, Հին Ռուսիայում քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն, իրականացված X դարի վերջին իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կողմից։ Աղբյուրները տալիս են հակասական տեղեկություններ քրիստոնեության ընդունման ճիշտ ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ավանդաբար հետևելով մատենագրության ժամանակագրությանը այդ իրադարձությունը տեղի է ունեցել 988 թ., որը և համարվում է Ռուս Եկեղեցու պաշտոնական պատմության սկիզբը (որոշ հետազոտողներ կարծում են, որ Ռուսաստանի քրիստոնեության ընդունումը (մկրտությունը) տեղի է ունեցել ավելի ուշ՝ 990 թ. կամ 991 թ.)։ Մի շարք հեղինակների կողմից տերմինը ընդունվում է որպես քրիստոնեության տարածման գործընթաց Ռուսաստանում XI-XII դարերում։
Համեմատիր Յարոսլավ Իմաստունի գործունեությունը Հուստինիանոս Առաջինի գործունեության հետ: Հին Ռուսական պետությունը կազմավորվել է IX դարում։ 862 թվականին Նովգորոդում գահ է բարձրանում Ռյուրիկ իշխանը (862–882), ով հիմնում է Ռյուրիկովիչների դինաստիան։ Որոշ աղբյուրների համաձայն՝ այս արքայատոհմն ուներ շվեդական ծագում։ Ռյուրիկովիչները Ռուսաստանը կառավարում են շուրջ 700 տարի։ Ռյուրիկ իշխանի որդին՝ իշխան Օլեգ I Ռյուրիկովիչը (882–912), 882 թվականին գահ է բարձրանում Կիևում և իրեն հռչակելում անկախ իշխան։ Կիևը դառնում է իր տերության մայրաքաղաքը։ Օլեգը իր իշխանությունն է հաստատում Նովգորոդից մինչև Դնեպր գետ ընկած հսկայածավալ տարածքում։ Նրան հաջորդում են իր որդին՝ Մեծ իշխան Իգորը (913–945), ապա վերջինիս որդի Սվյատոսլավ Քաջը (945–972)։ Նրանց օրոք Կիևյան Ռուսիան ընդարձակում է իր սահմանները, դիվանագիտական ու առևտրական կապեր հաստատում հարևան, ինչպես նաև՝ հեռավոր երկրների հետ։ Բարձրանում է պետոության ազդեցությունը միջազգային ասպարեզում։ 9-րդ դարում այժմյան Ուկրաինայից և Բելառուսից Ռուսաստան են գաղթում սլավոններ, հիմնում են Մեծ Նովգորոդը, ընդունում քրիստոնեություն և օգտագործում կյուրեղյան այբուբենը։ 988 թվականին Կիևի 5-րդ իշխան Վլադիմիր Մեծի (980 – 1015) կամ Վլադիմիր Կարմիր Արեգակի օրոք Ռուսաստանում քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական պաշտոնական կրոն։ Ռուսական եկեղեցին ընդունում է Բյուզանդական պատրիարքի գերիշխանությունը։ Այդպիսով՝ ուղղափառ եկեղեցիների շարքում ավելանում է ևս մեկը։ Կիևյան Ռուսիան հզորության գագաթնակետին է հասնում իշխան Յարոսլավ Իմաստունի (1019–1054) օրոք։ Վերջինս միավորել է հին ռուսական հողերը։ Արշավել է Լեհաստան, ջախջախել լիտվական ցեղերին (1030–1040) ու պեչենեգներին(1036)։ Յարոսլավ իշխանի ղեկավարությամբ կազմվել է «Ռուսկայա պրավդա» օրենսգիրքը։ Զարգանում են մշակույթը և արվեստը, բարգավաճում առևտուրը և արհեստները։ Կիևում զարդարվում է բազմաթիվ եկեղեցիներով ու վանքերով, սկսվում է Սուրբ Սոֆիայի շինարարությունը։ Առաջընդաց է ապրում թարգմանական գործը, զարգացել տարեգրությունը։ Յարոսլավ Իմաստունը ազգակցական կապերի մեջ էր եվրոպական շատկառավարողների հետ։10-րդ դարում սկսված Կիևյան Ռուսիայի Ոսկե դարը շարունակվում է մինչև Չինգիզ խանի հորդաների ներխուժումը։
«Աննա Բյուզանդացի-Ռուսաստանի «կնքամայրը»»/փոքրիկ հետազոտական աշխատանք/Աննա (963 – 1011 – 12թթ մարտի 13)` եղել է Մեծ Կիեւի իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի կինը, Ռուսաստանի «կնքամայրը», ռուս առաջին կայսրուհին:Հունական Կորսուն քաղաքի գրավումից հետո բյուզանդական կայսր Բարսեղ Երկրորդի հարազատ քույրը կնության ուղարկվեց ռուս իշխան Վլադիմիրին: Աննան Բարսեղ Երկրորդի (976-1025թթ.) եւ Կոնստանտին Ութերորդի (976-1028 թթ.) միակ հարազատ քույրն էր: Նա ծնվել է իր հոր` Ռոմանոս Երկրորդ կայսեր մահից ընդամենը երկու օր առաջ 963թվին: Այս ամենի մասին վկայում է բյուզանդացի պատմիչ Հովհաննես Սկիլացին:Բարսեղ Առաջինը` հայկական այդ դինաստիայի առաջին կայսրը, սերում էր Մակեդոնիայում հաստատված հայերից. այդ իսկ պատճառով բյուզանդական տարեգրության մեջ այդ արքայական դինաստիան հիշատակվում է որպես «Մակեդոնական», նրան` որպես Բարսեղ 1-ին Մակեդոնյան:Լինելով վերոնշյալ արքայական տոհմի շառավիղը` Աննան հասունանում էր` ուսումնասիրելով իր ապուպապի` Բարսեղ Առաջինի, Կոնստանտին Յոթերորդի եւ այլ իմաստասերերի ու աստվածաբանների աշխատությունները։ Նա դաստիարակվում էր այդ ժամանակների համար ամենաբարձր չափանիշներով` պատրաստվելով ամուսնության, այդ թվում նաեւ միջպետական: Այդ ամուսնություններին էր անդրադարձել նաեւ Աննայի պապը` Կոնստանտին Յոթերորդը 949թ. «Կայսրության կառավարման մասին» ակնարկ գրելիս, որտեղ նա իր բազմաթիվ դիտողություններից ու դատողություններից բացի նշում էր նաեւ բյուզանդական տիրակալների` հյուսիսային բարբարոս ցեղերի, այդ թվում նաեւ ռուսների հետ ամուսնական հարաբերություններ հաստատելու աննպատակահարմարության մասին ու հանգում էր եզրահանգման. «Քանի որ ամեն ժողովուրդ ունի իր վարքն ու բարքը, օրենքներն եւ կարգերը, ապա այդ ամենը պետք է պահպանվի նաեւ ամուսնության միջոցով, քանզի ամուսնությամբ է երկիր կառուցվում»: Աննային սպասվում էր եվրոպական երկրներից մեկում կրել թագուհու թագ: Սակայն Աստծո կամքը նրա համար այլ ճանապարհ էր պատրաստել…Իշխան Վլադիմիրը, ով Ռուսաստանի միանձնյա կառավարիչը դարձավ 980 թվից, Բարսեղ Երկրորդ կայսեր ներպետական ապստամբությունը ճնշելու օգնության կանչին ի պատասխան պահանջեց Աննայի ձեռքը: Չնայած Վլադիմիրի ցանկության անընդունելիությանը, որին նպաստում էր նաեւ նրա հեթանոս լինելը, այնուամենայնիվ կայսրը համաձայնվում է կնության տալ Աննային եւ ռուսական դրուժինաների օգնությամբ ճնշում է ապստամբությունը: Հաղթանակից հետո կայսրը չէր շտապում կատարել իր խոստումը, քանի որ Աննայի ձեռքը խնդրում էր նաեւ Բուլղարիայի թագավորը: Վլադիմիրը, զգալով այդ խորամանկությունը, արշավի է դուրս գալիս եւ շրջափակում Խերսոնես քաղաքը, որը ռուսները անվանում էին Կորսուն: Այն գրավելուց հետո միայն Բարսեղ Երկրորդը կնության տվեց Աննային միայն մի պայմանով.«Եվ Խերսոնեսից Վլադիմիրը դեսպաններ ուղարկեց «վասիլեւս» եղբայրների մոտ հետեւյալ գրությամբ. «Եթե Աննային չտաք ինձ, ապա ես ձեր մայրաքաղաքի հետ կվարվեմ այն կերպ, ինչպես վարվեցի այս քաղաքի հետ»: Եւ այսպիսի պատասխան եկավ իշխանին. «Եթե կընդունես խաչը եւ կլինես մեր հավատակիցը, կտանք մեր քրոջը: Իսկ եթե կմնաս հեթանոս, ապա ավելի լավ է ընկնենք մարտի դաշտում, քան թե մեր հոգիները դատապարտենք հավերժական տանջանքների»: «Իմ սրտին հաճելի է ձեր ուղղափառ հավատը եւ ձեր վանականները թող Աննայի հետ գան, կնքեն եւ ինձ, եւ իմ ժաղովրդին»:
По тракту зимнему в рождественский мороз Карета ехала, в ней барин мёрз… Медвежья шапка, шубы-соболя, С лакея — валенки… и всё это — зазря;
Окоченели ноги, сизый нос поник… А за окошком кланялся мужик. Лохмотья прикрывали наготу… Опешил наш мерзляк, узрев картину ту!
«Скажи-ка мне, любезный, — крикнул «сизый нос», — Как ты не мёрзнешь в этакий мороз? Или не верить мне глазам своим, Что ты стоишь передо мной почти нагим?!»
Бедняк ответил скромно, правды не тая: «Чтоб не замёрзнуть, поступай, как я — Всё своё именье* я надеть сумел, Ты же, к сожаленью, знать, не всё надел!»
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Ձմեռային մայրուղու երկայնքով Սուրբ Ծննդյան ցրտահարության մեջ Կառքը քշեց, վարպետը մրսում էր դրա մեջ… Արջի գլխարկ, մուշտակ մորթյա բաճկոններ, ոտնաթաթի կոշիկ, և այս ամենն իզուր է:
Ոտքերը կոշտացել էին, կապույտ-մոխրագույն քիթը կախ… Իսկ պատուհանից դուրս մի մարդ խոնարհվում էր: Լաթերը ծածկեցին մերկությունը… Մեր ցրտահարությունը ապշեց, երբ նա տեսավ այդ նկարը։
«Ասա ինձ, սիրելիս», — գոռաց «մոխրագույն քիթը», — ինչպե՞ս չես սառչում այդպիսի սառնամանիքի մեջ: Կամ մի հավատացեք իմ աչքերին, ի՞նչ եք գրեթե մերկ կանգնած իմ դիմաց։
Խեղճը համեստորեն պատասխանեց՝ չթաքցնելով ճշմարտությունը. «Որպեսզի չսառես, արա այնպես, ինչպես ես եմ անում, ես կարողացա հագնել իմ ամբողջ ունեցվածքը, բայց, ցավոք, գիտես, դու ամեն ինչ չես հագցրել»:
Դրանք կենդանի էակների գոյության հիմքն են և կարևոր դեր են խաղում մթնոլորտի գազային ռեժիմի կարգավորման, հողի քիմիզմի, երկրի մակերևույթի ռելիեֆի ձևավորման, քարածխի առաջացման գործընթացներում։ Ծաղկավոր բույսերի նշանակությունը շատ մեծ է մարդու տնտեսական կյանքում, տասնյակ հազար տեսակներ կիրառվում են գյուղատնտեսության և արդյունաբերության տարբեր բնագավառներում, երկրի ժողովրդական տնտեսության զարգացման հիմնական ֆոնդերից են։
Ծաղիկն առաջինն է ի հայտ գալիս այս տիպի բույսերում և ապահովում խաչաձև փոշոտումը։ Ծաղկավոր բույսերին բնորոշ է կրկնակի բեղմնավորումը, տրիպլոիդ էնդոսպերմը։ Ծաղկավոր բույսերի առանձնահատկություններից է վարսանդի առկայությունը, որն առաջացել է ծայրերով միաձուլված մեկ կամ մի քանի պտղատերևներից, որոնց ներսում զարգանում են սերմնասկզբնակները։ Բեղմնավորումից հետո սերմնարանը վեր է ածվում պտղի, իսկ սերմնասկզբնակը՝ սերմի։ Այսպիսով, սաղմը և սերմը զարգանում են սերմնարանի և պտղի պաշտպանության ներքո։ Այստեղից՝ «ծածկասերմեր» անվանումը։ Վարսանդի առաջացման հետ սերմնասկզբնակի կառուցվածքն ավելի է պարզացել, փոքրացել են չափերը, նվազել է ինտեգումենտների թիվը, իսկ սերմնասկզբնակների թիվն աճելով՝ երբեմն կարող է հասնել մի քանի տասնյակ հազարի։
Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև: Բնական պայմանն դա տարածքներնն են, որտեղ մարդիկ ապրում են և չէն օգտվում բնությունից, իսկ բնական ռեսուրսը՝ բնությունից ստացած այն տարրն է, որ օգտագործվում է տնտեսության մեջ:
Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր: Այո իհարկե: Օրինակ` եթե դու գնում ես ձկնորսության դու ստեղծում ես քեզ համար բնական պայման, բայց դու պետք է ձուկը խորովես այսինքն պետք է կրակ վառես , իսկ կրավ վառելու համար պետք է փայտ որը դու վերձնում ես բնությունից:
Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս: Սպառվող չվերականգնվող ռեսուրս- նավթ, մետաղ, պղինձ, հանքաքար, ոսկի: Սպառվող վերականգնվող ռեսուրս`-ջուր, անտառ, կենդանական ռեսուրսներ, ծառ, ծաղիկ:
Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով: փայտ, գազ, ավազ, նավթ, քար:
1)Ներկայացնել պտերների տարածվածությունը բնության մեջ։
Պտերներ, բարձրակարգ սպորավոր բույսերի բաժին, միջանկյալ ցեղ է գրավում ռինիոֆիտների և մերկասերմերի միջև։
Ռինիոֆիտներից պտերները տարբերվում են գլխավորապես արմատների ու տերևների առկայությամբ, իսկ մերկասերմերից՝ սերմերի բացակայությամբ։ Առաջացել են ռինիոֆիտներից։
2)Ներկայացնել պտերների կառուցվածքը։ը։
3)Ինչպես են բազմանում պտերանմանները։
Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ 10.000 տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը:
4)Ներկայացնել մերկասերմ բույսերի կառուցվածքը։
Սերմնավոր բույսերի շարքին են դասվում մերկասերմերը և ծածկասերմերը:
Մերկասերմերը բացառապես ցամաքային, մշտադալար, հազվադեպ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիանաներ: Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով: Ի տարբերություն սպորների` սերմերն ունեն սննդանյութերի պաշար, իսկ ապագա բույսի սաղմը, որը գտնվում է սերմի ներսում, լավ պաշտպանված է արտաքին անբարենպաստ պայմաններից: Մերկասերմ բույսերի սերմերը բաց նստած են իգական կոների թեփուկների մակերևույթին:
Ժամանակակից մերկասերմերի մեծամասնությունը մշտադալար փշատերև տեսակներ են` ծառեր, հազվադեպ՝ թփեր: Տերևները փշանման կամ թեփուկանման են: Փշատերևայինների բնափայտի մեջ բացակայում են իսկական անոթները: Դա է պատճառը, որ ջուրը չի կարող շարժվել մեծ արագությամμ, ինչպես ծաղկավոր բույսերում: Ջրի գոլորշիացումը փոքր ացնելու համար տերևները վերածվել են փշերի:
Բոլոր փշատերևայինների մոտ առաջանում է խեժ: Խեժի անջատումն, անկասկած, օգտավետ է ծառի համար, քանի որ այն վերականգնում է բնի վնասված մասերը:
Փշատերևայիններն առաջացնում են արական և իգական կոներ: Փշատերև բույսեր են եղևնին, սոճին, կվենին, մայրին, գիհին, նոճին և այլն
5)Ինչպե՞ս են բազմանում մերկասերմ բույսերը։
Ունեն արմատներ, բուն, ցողուններ, և տերևներ, բազմանում և տարածվում են սերմերի միջոցով
7)Ներկայացնել ծաղկավոր բույսերի ընդհանուր բնութագիրը և կառուցվածքը
Բույսերը կազմում են մոլորակը բնակեցնող կենդանի օրգանիզմների կենսազանգվածի մոտ 95 %-ը: Նրանք տարածված են ամենուր և հանդիսանում են օրգանական նյութերի հիմնական արտադրողները: Բույսերն ունեն կարևոր և ընդհանրական առանձնահատկություններ:
8)Ծաղկավոր բույսերի բազմացում։
Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:
9)Ծաղկավոր բույսերի ծաղկի կառուցվածքը
Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:
Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:
Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը: