Posted in Քիմիա 7

Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

Թեմա․Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան։Ֆիզիկական երևույթներ։Դիտումներ և փորձեր։

Դասարանում քննարկվող հարցեր․

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը։

Ֆիզիկա բառը նշանակում է բնություն, որը առաջացել է հունարեն «ֆյուզիս» բառից:

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական  խնդիրը ուսումնասիրել մարմինները շարժումն ու  փոխազդեթությունը։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մատերիան և նրա շարժումը։

4.քննարկել  ինչ է բնությունը

Առանց բնության  մարդ չի կարող ապրել։Բոլորս գիտենք,որ ծաղիկները մեզ տալիս են թթվածին,իսկ եթե դա չլիներ մարդ չէր կարողանա շնչեր։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխություններն անվանումեն բնության երևույթներ։

6.բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Ջրի գոլորշիանալ,սառույցի հալվել,ջրի եռալ։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Էլէկտրական,մեխանիկական,մագնիսական,միջուկային,լուսային,ատոմային,ջերմային։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Բաժակ,սեղան,աթոռ,դարակ,հեռուստացույց,ափսե։

9.ինչ է նյութը:Բերեք օրինակներ:

Այն ամենը ինչ մենք տեսնում ենք մեր շուրջը

10.ինչ է մատերիան

Այն ամենն է որը մենք տեսնում ենք տիեզերքում։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Բնության երևույթների մասին գիտելիք ենք ձեռք բեևում փորձերով և դիտումներով։

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Դիտումով կարելի է հասկանալ,իսկ փորձով համոզվել

13Ինչ է վարկածը

Որևէ խնդրի մասին արտահայտված գիտական ենթադրություն,որ դեռևս փաստացի ապացուցման  կարիք ունի։

14.Ինչ է օրենքը

Պետական իշխանության գերագույն մարմնի սահմանված կարգով հրապարակված և բարձրագույն  իրավական ուժ  ունեցող ակտ,որ արտահայտում է տիրող դասակարգի կամքը

15.Ինչ է  ֆիզիկական տես ությունը

Ֆիզիկական երևույթների որոշակի խմբի մասին գիտելիքների ամբողջությունն անվանում են ֆիզիկական տեսություն:

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ5 -ից մինչև էջ 12

Պատրաստել ուսումնական նյութ՝ էջ8,որէ ֆիզիկոսի մասին

Ալտեմ Ալիխանյան

1925թ. Արտեմ Ալիխանյանն ընդունվում է Թբիլիսիի 100-րդ աշխատանքային դպրոցի 8-րդ դասարան և, էքստեռն հանձնելով քննությունները, ստանում ավարտական ատեստատ: 1926-ին ընդունվում է Լենինգրադյան ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետ: 1934-1940թթ. Ալիխանյան-Ալիխանով եղբայրների կողմից կատարվում է աշխատանքների շարք`   գոլորշու փոխակերպման ուղղությամբ, ինչի համար 1941թ. նրանց շնորհվում է պետության բարձրագույն`   Պետական (Ստալինյան) պարգև:

1937թ. Ալիխանյանը պաշտպանել է թեկնածուական, իսկ 1939թ.`   դոկտորական թեզերը: 1939թ.-ի գարնանն Ալիխանյանի լաբորատորիայում սկսվում են տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունների աշխատանքները, ինչի համար գիտնականները փորձում են արշավախումբ ուղարկել Պամիր, սակայն այդ ծրագրերի իրականացմանը խանգարում է պատերազմը:

Արտեմ Ալիխանյանն առաջիններից է գրանցվում`   որպես կամավոր: Պատերազմի ընթացքում որոշվում է, որ ավելի արդյունավետ կլինի գիտնականի ինտելեկտն օգտագործել ուղղակի նշանակությամբ, և Ալիխանյանին առաջարկվում է մեկնել Կազան (որտեղ տարհանումից հետո գտնվում էր Ֆիզտեխը) և այնտեղ վերսկսել հայտնի ատոմային սեմինարները: 

Ալիխանյան եղբայրները խնդրանքով դիմում են իշխանություններին 1942թ. դեպի Արագած լեռ՝ արշավ կազմակերպելու և այնտեղ տիեզերական ճառագայթների ուսումնասիրությամբ զբաղվելու համար: 1943թ. ամռանը կազմակերպված բարձրլեռնային երկրորդ գիտարշավի արդյունքում հայտնագործվում են մինչ այդ անհայտ տիեզերական ճառագայթների հոսքեր, որոնք անվանվեցին «նեղ»: 1943թ. նոյեմբերի 25-ին Ալիխանյանը մտավ նոր ստեղծվող ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հիմնադիրների կազմ:

Ալիխանյանն առաջին եվրոպացի ֆիզիկոսն էր, ով ընտրվեց Հարվարդի ինստիտուտի (ԱՄՆ) Լեյբ-պրոֆեսոր: 1973թ. Ալիխանյանն ազատվեց Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնից: 

Է.Ղազարյանի դասագրքից էջ166 -ից 1-ից մինչև 5 վարժությունները։