



1․Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամանյանը։ Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։
ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին: Օպերայի շենքից բացի, Թամանյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքերֈ Թամանյանի թերևս ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էրֈ
2․Թվարկե՛ք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագործություն։ Ինքներդ տեսե՞լ եք դրանցից որևէ մեկը։ Պատմե՛ք այդ մասին։
Հաճընի Ապարանի հերոսամարտերի հուշահամալիրները, հաղթանակի զբոսայգում գտնվող Մայր Հայաստանի արձանը, որը նաև թանգարան է, Մուսա լեռան հուշարձանը և. տասնյակ այլ հուշարձաններ։ Դրանցից տեսել եմ միայն Մայր Հայաստանի հուշարձանը և զարմացել նրա. բարձրության վրա ու այնտեղից նայել եմ ամբողջ Երևանը։
Երբ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, և փակվեցին բոլոր կրթական հաստատությունները, մենք նույնպես փակվեցինք տներում և դպրոցը տեղափոխվեց ընտանիք: Սա ունի իր լավ և վատ կողմերը: Դե վատը միայն մեկն է, որ չենք շփվում, չենք տեսնում միմյանց զուտ ֆիզիկապես, իսկ լավ կողմերը ավելի շատ են. ինչո՞վ: Ընտանեկան դպրոցը ծնողին տալիս է հնարավորություն էլ ավելի ճանաչել իր երեխային` արդեն որպես դպրոցական. թե նա իրեն ինչպես է պահում և դրսևորում տնից դուրս: Ես միշտ մտածել եմ, որ երեխան նախ պետք է կրթվի դաստիարակվի տանը, և հետո այդ գործը շարունակի ուսուցիչը: Այս իրավիճակի լավ կողմն այն է, որ մենք` ծնողներս վերահսկում ենք և ինչ-որ տեղ թեթևացնում ուսուցիչների աշխատանքը, և ինչու չէ սովորում ենք նաև մենք: Ես ինքս չէի տիրապետում համակարգչին, սակայն ուսուցիչների և տղայիս` Հարութի շնորհիվ ճանաչում եմ այդ գործիքը: Բառերով ուղղակի հնարավոր չէ գնահատել մեր ուսուցիչների արած աշխատանքը: Այս իրավիճակը սկսվելու պահից նրանք այնպիսի արագությամբ, այնպիսի հասկանալի, մատչելի, անխափան ու անթերի կազմակերպեցին մեր դասաժամերը, որ մենք որևիցե խնդրի առաջ չկանգնեցինք` համեմատած մյուս հաստատությունների: Այստեղ կարելի է ասել, որ մեր դպրոցը արդեն իսկ պատրաստ էր ու զինված այս իրավիճակում: Հեշտ չէ օր ու գիշեր առանց դադարի, թողած իրենց ընտանիքները, (չէ որ նրանք էլ նախ և առաջ մայր են, հետո` ուսուցիչ)` սովորեցնում են մեր երեխաներին: Ուզում եմ խոսել մյուս լավ կողմերի մասին` նախագծերի: Ես` որպես ծնող, մեծ անհամբերությամբ եմ սպասում ցանկացած նախագծի, հատկապես որ դրան պետք է մասնակից դառնամ նաև ես, կամ ընտանիքիս որևէ անդամ, ու մեծ ոգևորությամբ ենք կատարում առաջադրանքը և հիանում մեր ուսուցիչների հետաքրքիր գաղափարներով: Ուզում եմ շնորհակաությունս հայտնել մեր շատ սիրելի ուսուցիչներ Ռիմա Քեքեջյանին, Քրիստինե Շահբազյանին, Հասմիկ Իսրայելյանին, Հասմիկ Մաթևոսյանին, Հայկուհի Հովհաննիսյանին, Աննա Ֆրանգյանին, Գայանե Սարգսյանին, Ալիսա Գևորգյանին, Տաթև Աթոյանին, Անժելա Բլեյանին, Սուսաննա Պետրոսյանին, և իհարկե Քնարիկ Ներսիսյանին մեզ այս ամենի մասնակիցը դարձնելու համար. դպրոցը տուն բերելու համար: Նրանք օգնում են երեխաներին ինքնուրույն բացահայտել այս աշխարհը իր բոլոր թերություններով և առավելություններով, մասնակիցն ու մասնիկը դառնալով մեր բնության, և որ ամենակարևորն է` անել դա ինքնուրույն:Շնորհակալ եմ մեր շատ սիրելի ուսուցիչներին և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր աշխատակից կազմակերպիչներին:
Լավագույն ընտանեկան նախագծերը
. Ընտանեկան նվագախումբ, ուրախ ձայներ
. Զատկական նախագծեր
. Իմ բակ իմ այգի
. Ֆիլմերի դիտում, քննարկում։
Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:
— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):
— Ոչխարն ուտում է ամեն ինչ:
— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:
— Բա փշերն ինչի՞ համար են:
Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:
Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:
Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.
— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:
— Ի՜նչ ես ասում…
Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.
— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:
Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.
— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…
— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:
Նա ապշած ինձ նայեց.
— Լուրջ գո՜րծ:
Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:
— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:
Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:
— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:
Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:
— Ի՞նչ է:
— Սո՛ւնկ է:
Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
___գաղտնիք_______________
____վերջը__________________
____ջարդելով_______________
____համարձակ ____________
2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.
ա/ հանգիստ չունեցող
բ/ անհամբեր
գ/ անընդհատ աշխատող
դ/ անընդհատ հանգստացող
3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.
ա/ վտանգավոր __անվտանգ__________
բ/ չարություն ___բարություն ___________
գ/ թույլ ____ուժեղ____________
դ/ տգեղ __գեղեցիկ, սիրուն_____________
4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ վտանգավոր — ածանցավոր
բ/ անպատասխան- ածանցավոր
գ/ մուրճ- ածանցավոր
դ/ հաստափոր-բարդ
5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.
ա/ ծաղիկ __ծաղիկներ__________
բ/ իշխան ___ինշխաններ________
գ/ քամի __քամիներ___________
դ/ փուշ __փշեր____________
6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:
ա/ մորեգույն-ածական
բ/ ծաղիկ-գոյական
գ/ հինգ -թվական
դ/ ոսկեգանգուր-գոյական
7. Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
__ուտել___________ ___կուտի______________
___փորձել_________ ___փոձեցին__________
____նայել__________ ____նայեց____________
___ամաչել________ ____ամաչեցի____________________
8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:
Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:
ենթակա _քամին_________
ստորոգյալ ___խաղում էր_____________
9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
—1.—Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում: ————————————————————————————————2.——Բա փշերն ինչի՞ համար են։—————————————————————————————————————————————————————————————————————
10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:
—Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում։ ————————————————————————————————————————————————————————————————————
11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
——ոսկեգանգուր մազեր ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.
ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:
բ/ որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:
գ/ որ քամի էր:
դ/ որ ինքնաթիռները թռչում են:
13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:
_Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:______________________________________________________________________
_______________________________________________________________________
14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:գր
———Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:
__Հեղույսը մտել էր ժարժիչի մեջ։ _____________________________________________________________________