Հարգելի՛ պարոն քաղաքապետ, Ձեզ գրում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ծնողական համայնքն ու սաները: Ամիսներ առաջ մենք հանդես եկանք հրավեր-առաջարկով՝ Նվեր՝ ինքներս մեզ և համայնքին: Մեր հրավերը, ցավոք, մնաց անպատասխան, դրան հաջորդեց մեր մյուս հրավերը հունիսի 5-ին, դա էլ արձագանք չստացավ քաղաքային իշխանության կողմից: Այսօր մենք բարդ օրեր ենք անցկացնում, վստահ եմ՝ գիտեք, որ կրթահամալիրի 30 ամյակն է, գիտեք, որ Հյուսիսային դպրոցը հարևան մանկապարտեզի հետ ունի չլուծված կոնֆլիկտ: Հունիսի 5-ի հավաքը, որը արձագանք չէր ստացել, այդ խնդրի լուծմանն էր միտված: Քանի որ քաղաքային իշխանությունը որոշել է, որ թ. 93 մանկապարտեզը պետք է ունենա ցանկապատ, իսկ մենք ցույց ենք տվել մեր օրինակով, որ կան այլ լուծումներ: Դու՛ք, հարգելի՛ քաղաքապետ, անցել եք մեր ստեղծած կրթահամալիրի Բանգլադեշով, մեր ստեղծած կանաչ գոտիներով, մի՞թե այդքան վատ է, որ նման որոշում եք կայացրել: Չէ՞ որ Դուք կարող եք մեր կրթահամալիրի 30-ամյակին այլ նվեր մատուցել` ի հակադրություն ցանկապատի որոշմանը: Ի դեպ, թ. 93 մանկապարտեզի ցանկապատը մեզ կզրկի անվտանգ ուղուց` պարտադրելով Մայր դպրոցում անցկացվող ուսումնական պարապմունքներին և տրանպորտային կանգառ հասնել երկկողմանի երթևեկությամբ փողոցով: Ցանկապատը օրինական չէ, քանի որ թե՛ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներին և թե՛ համայնքի բնակիչներին պարտադրվում է անցնել չմեկուսացված տրանսպորտային հաղորդակցուղով, այնինչ ՀՀ քաղաքաշինության նախարարի նույն հրամանի «Հանրակրթական հաստատությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին ներկայացվող հիմնական պահանջներ» բաժնում նշված է. «Հանրակրթական հաստատությունների տեղաբաշխումը պետք է իրականացնել՝ ապահովելով բնակելի միավորներում դրանց սպասարկման շառավիղը, իսկ տարածական լուծման առումով հնարավորինս պետք է լինեն մեկուսացված տրանսպորտային կենտրոնական հաղորդակցուղիներից և պաշտպանված լինեն աղմուկից» (կետ 20)։ ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ 9 ապրիլի 2014 թ. N 103-Ն ««Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերը հատատելու մասին» հրամանի (այսուհետ՝ հրաման) «Տերմիններ և սահմանումներ» բաժնում նշված է, որ հանրակրթական ուսումնական հաստատություն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր (կետ 4.12), և «Ընդհանուր դրույթներ» բաժնում որոշված են ուսումնական հաստատության տեսակները՝ հանրակրթական դպրոց, մասնագիտացված հանրակրթական դպրոց, հատուկ հանրակրթական դպրոց (կետ 5), ուսումնական հաստատությունն ըստ դրանցում իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի՝ տարրական դպրոց (1 — 4 -րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ), հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ), ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ), վարժարան (5-12-րդ դասարաններ), միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ) (կետ 6)…«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցը, որը վաղուց արդեն մանկապարտեզ չէ, այլ հանրակրթական նշանակության շենք Ինչպես նաև պահանջում ենք նույն հրամանի կետ 22-ի համապատասխանեցում. «Հանրակրթական հաստատությունների հողամասերում անհրաժեշտ է նախատեսել հետևյալ հիմնական գործառնական գոտիները՝ ուսումնամարզական, ուսումնափորձարարական, հանգստի և տնտեսական»: Հյուսիսային դպրոցը, որպես ուսումնական հաստատություն, զրկված է ուսումնամարզական գոտուց, ֆուտբոլի դաշտից։
Month: Նոյեմբերի 2019
Եղնիկը
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Հարձեր և առաջադրանքներ
Պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
Նկարագրի՛ր եղնիկին:
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
Որ լինի մարդ կամ կենդանի մեկ է չի կարող առամց իր ընտանիքի ապրել
Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
հանդ-արտ, դաշտ, ագարակ
վերջալույս-մայրամուտ, արևմուտք
խարտյաշ-դեղնորակ
ջինջ-մաքուր,վճիվ, զուլալ
անդուլ-անդադար
նազելի-սիրուն, գեղեցիկ
վճիտ-մաքուր, պարզ
հուժկու-ուժեղ, հզոր
թախծալի-տխրալի
հողմ-քամի
ոստյուն-ցատկոց
խավար-մթություն
սաստկանալ-բարկանալ
Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:.
բարեկամ-թշնամի, հակարակորդ
ջինջ-պղտոր, անջինջ
թաքուն-բացահայտ,ակնհայտ
երեխա-մեծահասակ, չափահաս
զգայուն-անտարբեր
խավար-լույս, լուսավոր
Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարկրանալ, փաթաթել, ծածկվել
Եղնիկը: Ավ. Իսահակյան
Եղնիկը: Ավ. Իսահակյան
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:
1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
մակաղած-
ոսկեգեղմ-ոսկեգույն գեղմ ունեցող
խորունկ-նույնն է խոր
խորասույզ-մտքերի մեջ սուզված
շառաչը-հոքու ձայն
2.Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
մաթեմատիկա
1. Այն ի՞նչն է, որ պատկանում է ձեզ, բայց ուրիշներն ավելի շատ են օգտագործում։
Անուն
2. Արդյոք աքաղաղը կարո՞ղ է իրեն թռչուն անվանել։
Այո
3. Այն ի՞նչն է, որ կարելի է պատրաստել, բայց ուտել չի կարելի։
տնային աշխատանքը:
4. Քառակուսի սեղանի մի անկյունը կտրեցին։ Քանի՞ անկյուն ունի այժմ սեղանը։
5
5. Ի՞նչը չի մտնի ամենամեծ կաթսայի մեջ։
Ավելի մեծ կաթսան:
6. Տղան աջ ձեռքում բռնել է մեկ կիլոգրամ երկաթ, իսկ ձախում մեկ կիլոգրամ բամբակ։ Ո՞ր ձեռքն է ավելի ծանրաբեռնված։
Հավասար
7. Ո՞ր կենդանիներն են միշտ բաց աչքերով քնում։
Նապաստակ
8. Գյուղացին պետք է գետի մի ափից մյուսը տեղափոխեր գայլին, այծին ու կաղամբ։ Սակայն նավակի մեջ կարող են տեղավորվել միայն գյուղացին և կամ գայլը, կամ այծը, կամ կաղամբը։ Սակայն, եթե գայլին այծի հետ թողնեն ափի վրա, գայլը կուտի այծին, իսկ եթե այծին ու կաղամբը թողնեն ափի վրա՝ այծը կուտի կաղամբը։ Ինչպե՞ս պետք է վարվի գյուղացին։
Առաջինը կտանի այծին հետո հետ կգա կտանի գայլին հետո այծին կտանի հետ և կտանի կաղամբը և հետ գնում այծին վեկալում:
10. Ո՞րն է ամենաբարձր խոտը։
Յոնջա
11. Աննան թիվ մտապահեց։ Այդ թվին ավելացրեց 2, հանեց 4, արդյունքը բազմապատկեց 3-ով, ապա բաժանեց 2-ի։ Ստացավ 9։ Ի՞նչ թիվ է մտապահել Աննան։
Աննայի մտապահած թիվը 8-ն էր:
12. Սոճու վրա 40 նարինջ էր աճել։ Նրանցից 10-ը հասունացավ ու ցած ընկավ։ Քանի՞ նարինջ մնաց սոճու վրա։
Սոճու վրա նարինջ չի աճում:
13. Լուսամփոփի վրա կար 20 լամպ։ Դրանցից 5-ը փչացավ։ Քանի՞ լամպ մնաց լուսամփոփի վրա։
Լուսամփոփի վրա մնաց 15 լամպ:
14.Կարենն ու Կարինեն միասին քայլեցին 5կմ։ Քանի՞ կիլոմետր քայլեց նրանցից յուրաքանչյուրը։
Նրանցից յուրաքանչյուրը քայլեց 5 կմ:
15. Իմ հայրը որդի ունի, բայց ես եղբայր չունեմ։ Այդ ինչպե՞ս։
Որովհետև նրա որդին ես եմ:
16. Սոնան 5 տարեկան է, իսկ Սուրենը՝ 7։ Որքա՞ն կլինի նրանց տարիքային տարբերությունը 3 տարի հետո։
Սուրենը կլինի 10 տարեկան իսկ Սոնան 8:
17. Կաղնու վրա կա 7 ճյուղ, իսկ յուրաքանչյուր ճյուղի վրա՝ 3 կոն։ Քանի՞ կոն է աճում կաղնու վրա։
Կաղնու վրա կոն չի կարող աճել:
18. Մի ջայլամը թռավ դեպի լճակը 5 րոպեում, իսկ մյուսը՝ 10 րոպեում։ Ո՞ր ջայլամն ավելի արագ թռավ։
Առաջին ջայլամը հասավ ավելի շուտ:
1. Повторите 2 способа образования сравнительной степени прилагательных: с помощью вспомогательных слов более или менее и путем изменения окончания прилагательного.
Например, красивый — более красивый — красивее
красивая — более красивая — красивее
красивое — более красивое — красивее
красивые — более красивые — красивее
2. Раскройте скобки
1. Её обеды всегда вкуснее, чем мои. 2. Эта лодка прочнее, чем та, которую мы видели у причала. 3. Его голос стал более сухой и строгий. 4. На рынке те же товары стоят дёшевле, чем в магазине. 5. Этот подъём крутой, а тот ровн ее . 6. На юге звёзды более яркие, чем на севере. 7. Эту работу я сдал более плохо, чем предыдущую. 8. Дорога стала более гладкая. 9. Не лейте много воды, иначе глина станет более жидкая. 10. Ущелье стало более узкое. 11. Я люблю чай более сладкий.
3. Сравни деревья по высоте: выше — ниже, дороги по ширине: длиннее-короткее игрушки по размеру: большие-маленкие, карандаши по длине: …, книги по толщине: толстее-тонче
4. Пожалуйста, завтра имейте при себе тетрадки!!!
Спасибо!
Մաթեմատիկա 4
Խնդիր 139
Լուծում
1)5×40=200
2)200×3=600
3)800-600=200
Պատ՝.200:
Վարժ140
ա)6հազ+2տ+3մ=6023
բ)2×10000+3×100+8×10=20380
Վարժ 145
2-րդ ժամացույց-12:05
3-րդ ժամացույց-10:30
Վարժ 142
ա)700+220+460+400+840+910+420+340+710=5000
բ)540+800+230+560+740+920+260+540+410=5000
Վարժ 146
ա) Լուծում
1)12+7=19
2)31-19=12
Պատ՝. 12 մմ:
բ)31-24=7
Պատ՝.7մմ
գ)19-12=7
Պատ՝.7մմ:
Վարժ 147
ա)385 < 4589 բ)385 < 4589
22024 < 22316 22024 < 22316
653214 119924
Հայաստանի Հանրապետություն․․ թեստային առաջադրանք 4-րդ դասարան
Հայաստանի Հանրապետություն․․ թեստային առաջադրանք 4-րդ դասարան
Լրացրեք բաց թողնված բառերը՝
1. Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր —Հայկ Նահապետի———- անունից։ Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ —Բելին—-, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց —Հայք—, այսինքն՝ —Հայաստան———: Իսկ մենք բոլորս —Հայկ— Նահապետի սե¬րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է:
2. Հայաստանի մայրաքաղաքը —Երևանն—- է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է —Արգիշտի Առաջին———— Քրիստոսի ծննդից առաջ —782—— թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն —տուֆով—-:
3. Հայաստանի խոշոր քաղաքներն են —Գյումրին—- և ——Վանաձորը——: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30— հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3— միլիոն է:Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ —Թուրքիա————, ——Իրան———, —Վրաստան——— և ——Ադրբեջան——-։
4. Հայաստանի Հանրապետության մարզերը՝ —10 —— են։ Դրանք են՝ —Արագածոտն——, —Արմավիր ———, —Տավուշ—————, ——Շիրակ———-, ——Լոռի———-, ——Վայոց Ձոր———, —Արարատ———-, ——Կոտայք————, ——Սյունիք———, —Գեղարքունիք————։
5. Հ այաստանը համեմատաբար հարուստ է ———ջրային պաշարներով——————, դարեր շարունակ Հայաստանը կոչվել է —գետերի և լջերի——————երկիր։
6. Հայաստանի տարածքում կան ավելի քան ————9480 —գետեր ——և——— լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Հայաստանի ամենամեծ լիճն ——Սևանա լիճն———— է։
7. Հայաստանի Հանրապետության գետերը պատկանում են ——————— ավազանին և ——————— ավազանին։ Հայսատանի ամենամեծ գետը——Արաքսն———— է։
Նոյեմբերի 20
Մաս 2-րդ
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
– Էդ ի՞նչ ես ծախում:
– Շաքար:
Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ոնց:
– Դե, մի կշեռք տո°ւր:
Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից μան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.
– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի 2-րդ մասը (3-4 անգամ ):
2-րդ մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
իմաց-տեղեկոըթյուն
ոտավորներ-քայլող միջատներ
Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Կարդա այն հատվածը, որտեղ հանելուկներով են խոսում, գտի՛ր այդ հանելուկները:
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ:
Լրացուցիչ առաջադրանք
Պատրաստի՛ր տեսանյութ, որտեղ ներկայացրո՛ւ-անգիր արտասանի՛ր Համո Սահյանի աշնանային երկու բանաստեղծությունները՝ «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է», «Մշուշների շղարշի տակ»: Տեսանյութդ նկարելու համար ընտրի՛ր աշնանային մի սիրուն այգի, բակ: Նկարելուց հետո տեղադրի՛ր youtube-ում, ապա հղումը դի՛ր բլոգումդ: Տեսանյութը ներկայացնելու համար ունես ժամանակ մինչև նոյեմբերի 24-ը:
Մաս 1-ին
Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Մի ավանի միջով անցնելիս տեսնում են խանութպանին մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:
– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:
-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:
– Ուտելու բան է, բա՜ ոնց, – պատասխանում է խանութպանը:
– Որ էտպես է, մի կշեռք էտ ասածիցդ տուր:
Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:
– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր:
– Խաղող:
Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ոնց, – պատասխանում է խանութպանը:
– Դե, մի կշեռք տո՛ւր:
Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:
1-ին մաս-ից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
ափ առնել-բռունցք կազմ
ավան-ոչ մեծ բնակավայր
հրապուրել-գրավել