Posted in Մայրենի

Գարուն

Վերջապես եկավ գարունը։Նորից կլսենք թռչունների դայլայլը,նորից կկարկաչեն առվակները,ու վերջապես մեր դպրոցի պատուհանից չատ պարզ կտեսնենքՄասիսը իր ճերմակ գավաթով։Գարունը իր հետ կբերի պարզություն ու գեղեցկություն,երկինքն էլ ավելի գեղեցիկ կդառնա,կյանքը կլցվի նոր շնչով ու բազում գույներով ,ու ամենակարևորը արևը էլ ավելի կջերմացնի։Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել․․․

Posted in Բնագիտություն

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով:Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարները  պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների հա­մար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ


1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:

Ջուրը երկրագնդի վրա օգտագործվում է ոռոգման, էլեկտրաէնրգիայի և կո­մունալ կենցաղային նպատակներով:

2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:

Երկրագնդի ջրերը աղտոտված են նավթամթերքներով, արտանետումներով, ջրի մակերեսին նստած յուղով:

3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:

Ջրային ավազանները աղտոտումից պահպանելու համար բոլոր մեծ քաղաքներն ունեն ջրամաքրիչ կայարաններ: Իսկ զարգացած երկրներում մարդիկ հատուկ նավերով շրջում են և մաքրում ջրի մակերեսին հավաքված յուղը:

4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:

Մարդուն պիտանի ջուրը երկրոգնդի վրա շատ չնչին մաս է կազմում: Սակայն մարդուն մտահոգում է ուրիշ խնդիր, այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը հավասար չէ բաշխված:

5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:

Մարդիկ քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Նաև օգտագործում են այզբերգներ հինախնդիրը լուծելու համար

Posted in Բնագիտություն

Սառցադաշտ

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Posted on 

1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում: 

Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:Սառցադաշտերի առաջացումը:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի:

2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

4.Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:

5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:

Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:

6.Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Posted in Մայրենի

Մի գիշեր անտառում

Մի անգամ մենք որոշեցինք ընկերներով գնալ անտառ զբոսնելու։Այնտեղ մենք մտածեցինք,որ կարող ենք գիշերել այնտեղ։Երբ քնած էինք անտառում տարօրինակ ձայներ լսվեցին,մենք մահճակալից վեր կացանք և նայեցինք մեր շուրջ բոլորը,և նկատեցինք,որ այդ քամին էր տերևները այս ու այն կողմ տանում։Մի քանի րոպե անց արդեն ոտնաձայներ լսեցինք և նկատեցինք,որ հեռվում կապույտ աչքեր կան,մտածեցինք,որ կորող է կատու լիներ,բայց այդ կենդանին,երբ որ մոտեցավ մենք տեսանք` նա գիշատիչ գայլ էր,ընկերս անմիջապես հանեց իր ինքնապաշտպանության համար դանակը և սպանեց այդ գիշատիչին։Ճիշտ է գիշեր էր,բայց մենք սարսափած գնացինք տուն։

Posted in Մաթեմատիկա

Պարզ և բաղադրյալ թվեր

Դասարանական առաջադրանքներ
1․ Ո՞րն է ամենափոքր բաղադրյալ թիվը։ 4
2․ Գտե՛ք այն բոլոր պարզ թվերը, որոնք աստղանիշի փոխարեն տեղադրելու դեպքում անհավասարությունը ճիշտ կլինի։
8×2,3,5<72
3x*2,3,5,7<99

  1. Ի՞նչ թվով պետք է բազմապատկել 18-ը, որպեսզի արտադրյալը 300-ով մեծ լինի 3300-ից։ 200
    4․ 2-ը և 3-ը պարզ թվեր են, որոնց տարբերությունը հավասար է 1-ի։ Կա՞ արդյոք պարզ թվերի ուրիշ այդպիսի զույգ։Ոչ։
    5․ Հնարավո՞ր է 33 մատիտն այնպես բաժանել 4 աշակերտների մեջ, որ յուրաքանչյուրին բաժին ընկած մատիտների քանակը կենտ թիվ լինի։ 9
    Տնային առաջադրանքներ
    1․ Որոշե՛ք, թե 1, 95, 211, 348, 47, 491, 653, 651, 83, 900 թվերից որոնք են պարզ։47,95,83,653.
    2․ Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
    (25, 35)5
    (1, 82)1
    (18, 24)6
    (64, 68)4
    (93, 36)3
    (66, 32)2
    3․ Խորանարդի նիստի պարագիծը 72 սմ է։ Որքա՞ն է այդ խորանարդի ծավալը։ 54
    4․ 29, 44, 81, 37, 123, 1, 673, 625, 769, 602, 827 թվերից առանձնացրեք՝
    պարզ թվերը:29,37,673,827…:

բաղադրյալ թվերը
5․ Խանութ բերեցին 53 արկղ արևածաղկի ձեթ՝ ամեն արկղում 18շիշ։ Մեկ շաբաթում այդ ձեթից վաճառվեց 486 շիշ։ Քանի՞ արկղ ձեթ մնաց չվաճառված։ 468 շիշ

Posted in Բնագիտություն

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքու

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՜ ճահճուտներ, և՜ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ::: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:Ճահիճները առաջանում են տեղումներից կուտակված ջրերից,որոնք չեն կարողանում հոսել,որտեղ գոլորշիացումն էլ թույլ է սկսում են աճել խոնավասեր բույսեր առաջացնելով ճահիճներ։
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:Այո,կարող են,գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:Փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում  Ճահիճները։
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Դրականն այն է,որ կարող են ծառայել արդյունաբերական նպատակներով,այսինքն,տորֆը չորացնում են,և օգտագործում են որպես պարարտանյութ։Իսկ բացասական կողմը այն է ,որ այնտեղ առաջանում են շատ հիվանդագին հարուցիչներ։

Posted in Հայրենագիտություն

Կեռան թագուհի

Կեռան թագուհին Կիլիկյան Հայաստանի Լևոն երրորդ Հեթումյան արքայի կինն էր,որի անունը Աննա էր։Ժողովուրդը նրան անվանում էր Տիրուհի,որը թարգմանաբար նշանակում է(կիռ), և կիռ Աննան աստիճանաբար դառնում է Կեռան։Կեռան թագուհուն անվանել են Լևոն երրորդի (զկենաց կցորդ ևզբանի ընկեր):Լևոնի թագավորության օրոք ծաղկում էր երկրի մշակույթը,արվեստն ու արհեստը,որի մեջ իր մեծ դերն ուներ Կեռան թագուհին։Կեռան թագուհու նախաձեռնությամբ Կիլիկիայում կառուցվել են վանքեր և եկեղեցիներ։Կեռան թագուհին և Լևոն երրորդ արքան ունեցել են 15 երեխա,որոնցից երկուսը մահացել են։Առաջին զավակը ծնվել է 1263 թ-ին,որին անվանակոչել են Լևոն երրորդ մեծագործի դստեր պատվին`Զապել,կամ Զաբել։

Կեռան թագուհին մոլեռանդ քրիստոնյա էր: Նա իր ամուսնու վաղաժամ մահից հետո վանք է մտնում, թողելով աշխարհիկ կյանքն ու գործում է որպես Մայր Թևաննա՝ մնացյալ կյանքը նվիրելով հոգևորին ու ապրելով բարեգործություններով:

Հենց վանքում էլ նա մահկանացուն կնքում է 1285 թվականին հուլիսի 28-ին: Հայոց թագուհու մարմինն ամփոփվում է Դրազարկի վանքում՝ արքայական տապանատանը:

Posted in Մայրենի
  1. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:
  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Գույն – Վաղուց թողած բարձր ու կանաչ, Ինչքան նըրանց լայն երկնքով

շարժում – Գընում էին հալածական, Բաժնել, ջոկել չէր կարենում,Դես ու դեն էր քըշում, տանում, Ու անդադար գընում էին, Իրար կըպած ու միասին,

Շարժումները ալելի շետ են։

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:
  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում

Որորվհետև ինչ էլ լինի պետք է միասնական լինել այն մարդու հետ ում սիրում ես։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Ամպերի հանդիպումը

2. Կետերը  փոխարինի´ր  դ, տ կամ  թ տառերով (դ-տ-թ-ի ուղղագրությունը տե՛ս այստեղ):

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ,  ժողովուրդ,   հերթ, օրիորդ, ընդունակ, հանգստություն,  արտաքին,  չորրորդ,  մարդկային.  անդադար,  փարթամ:

  • Այս շարքում կա երկու բառ, որոնք կան Հ. Թումանյանի «Երկու սև ամպ » բանաստեղծության մեջ: Գտի՛ր, դո՛ւրս գրիր այդ բառերը, ապա բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր (բառի բաղադրիչների մասին կարդա, մուլտֆիլմը դիտիր այստեղ

անդադար – ան+դադար

հանգստություն – հանգիստ+թյուն

  • Արևմուտք, սաղարթախիտ, բրդոտ, զվարթ  բառերից առանձնացրո՛ւ արմատները և նոր բառեր կազմի՛ր:

Արևմուտք – արև+մուտք

սաղարթախիտ – սաղարթա+խիտ

բրդոտ – բրդ+ոտ

զվարթ – զվարթ