Posted in Նախագծեր

Երկրաչափություն

235.

Նշանակենք խաչադիր անկյունը x-ով

2x = 240
x = 240:2
x = 120
180 – 120 = 60^
Պատ․՝ 60^:

236.a և c

237.

ա) <2 = 150^
<2 = <3(հակադիր) = 150^

<5 = 180 – <3(միակողմանի) = 180 – 150^ = 30^
<5 = <4(խաչադիր) = 30^
<5 = <1(համապատասխան) = 30^
<5 = <8(հակադիր) = 30^

բ) 2x + 70 = 180
2x = 180 – 70

2x = 110
x = 110:2
x = 55

<1 = <4(հակադիր) = <5(խաչադիր) = <8(հակադիր) = 55^
<2 = <3(հակադիր) = <6(խաչադիր) = <7(հակադիր) = 180^ – 55^ = 125^


Posted in Նախագծեր

Պատմություն

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Կարոլինգների կայսրությունը/  Համաշխարհային պատմություն/

Ներկայացրու Մերովինգների, Կարոլինգների արքայատոհմերի հիմնադիրներին:

Կարոլինգներ  թագավորական և կայսերական դինաստիա Ֆրանկական պետությունում։ Անվանումը Կառլոս Մեծի անունից է։ Կարոլինգների դինաստիան հաջորդել է Մերովինգներինև թագավորել մինչե X դար։ Կարոլինգներն հզորության գագաթնակետին հասան Կարլոս Մեծի օրոք, որն իրեն ենթարկեց գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպան։ Նրան հաջորդեց որդին՝ Լյուդովիկոս Բարեպաշտը։ 843 թվականի Վերդենի պայմանագրով կայսրությունը բաժանվեց Լյուդովիկոս Բարեպաշտի որդիների՝ Լոթարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կարլոս ճաղատի միջև։

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Պատմիր Քլոդվիգ 1-ինի, Փարիզ քաղաքի  մասին/գրավոր/

Քլոդվիգ 1-ը ծնվել է 466 թվականին: Նա  եղել է ֆրանկների թագավոր 481 թվականից: 486 թվականին նվաճեց վերջին հռոմեական տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը։ Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը , Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին։ 496 թվականին Քլոդվիգ I-ն ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգևորականության ու գալլա-հռոմեական բնակչության բարյացակամ վերաբերմունքը։ Նստավայրը դարձրեց Փարիզը։ Քլոդվիգ I-ը ամրապնդեց թագավորական իշխանությունը և այն դարձրեց ժառանգական։ Քլոդվիգը կարգադրեց գրի առնել սալիական ֆրանկների սովորույթային իրավանորմերը, որի արդյունքում կազմվեց Սալիական դատաստանագիրքը։ Դրանով բնակչությունը բաժանվում էր ֆրանկների և տեղաբնիկների։ Տեղական բնակչությանն էլ բաժանում էր երեք խավի՝ խոշոր հողատերեր, մանր հողատերեր և հողազուրկ մարդիկ։

Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/

Կառլոս I Մեծը (747թ. ապրիլի 2 – 814թ. հունվարի 28) ֆրանկների արքան էր 768թ.-ից, լանգոբարդների արքան՝ 774թ.-ից, Բավարիայի դուքսը՝ 788թ.-ից, Արևմուտքի կայսրը՝ 800թ.-ից: Պիպին Կարճահասակի ավագ որդին էր: Նրա անունով Պիպինների հարստությունը սկսվել է կոչվել Կարոլինգյան: Կառլոսը «Մեծ» է հորջորջվել դեռևս կենդանության օրոք:

Կառլոս Մեծը պատմության մեջ նշանավոր միապետներից մեկն է: Գահակալության վերջին տարիներին նրա իշխանությունը տարածվում էր ամբողջ Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի վրա`   Հյուսիսային ծովից մինչև Միջերկրական և Ատլանտյան օվկիանոսից մինչև Ադրիատիկ ծովի արևելյան ափը:

800px-Empire_carolingien_768-811

Բնութագրիր Կառլոս Մեծին,նրա գործունեությունը, հայոց արքաներից ում ես նմանեցնում, հիմնավորիր պատասխանդ:  /գրավոր/

Ես նմանեցնում եմ Տիգրան Մեծին,որովհետև նա Տիգրան մեծին նման էր,իր խիզախությամբ։

Կառլոս Մեծի նվաճումները

 774 թվականին նվաճել է լանգոբարդների թագավորությունը հյուսիսային Իտալիայում։ 778 թվականին արշավել է Իսպանիայի մավրերի դեմ և պարտություն կրել։ 778 թվականին գրավել է Բավարիան790-ական թվականներին՝ ավարների իշխանության մնացած տարածքները։ 800 թվականին Հռոմի պապ Լևոն III-ը Կարլ Մեծին թագադրել է հռոմեացիների կայսր։ Մահացել է 814 թվականին։ Նրան հաջորդել է որդին՝ Լյուդովիկոս I Բարեպաշտ։

800px-Empire_carolingien_768-811
Posted in Նախագծեր

русски

49. Заполните таблицу:      

Ячто делаю?завтракаю, обедаю, ужинаю, думаю, разговариваю   (I)
Тычто делаешь?завтракаешъ, обедаешъ, ужинаешъ, думаешъ, разговариваешъ   
Ончто делает?    завтракает, обедает, ужинает, думает, разговаривает   
Оначто делает?    завтракает, обедает, ужинает, думает, разговаривает   
Мычто делаем?завтракаем, обедаем, ужинаем, думаем, разговариваем   
Вычто делаете?Завтракаете, обедаете, ужинаете, думаете, разговариваете  
Оничто делают?завтракают, обедают, ужинают, думают, разговаривают   

50. Заполните таблицу:      

Ячто делаю?говорю, ем,  люблю, смотрю, учу  (II)
Тычто делаешь?говорешь, ем,  любишь, смотришь, учу  
Ончто делает?   говорет, ем,  любит, смотрит, учу  
Оначто делает?    говорет, ем,  любит, смотрит, учу  
Мычто делаем?говорем, ем,  любим, смотрим, учу  
Вычто делаете?говорете, ем,  любите, смотрите, учуте
Оничто делают?говорют, ем,  люблют, смотрют, учу  

53. Допишите окончания:

А) Говорить, отдыхать, любить, думать

ЯГоворюОтдыхаюЛюблюДумаю
ТыГоворишОтдыхаишЛюбишДумаеш
Он, она (оно)ГоворитОтдыхаитЛюбитДумает
МыГоворимОтдыхаимЛюбимДумаем
ВыГоворитеОтдыхамтеЛюбмтеДумамте
ОниГовор…Отдыха…Люб…Дума…
Posted in Նախագծեր

Հայոց լեզու

  • Կարդա’լ բանաստեղծությունները, ընտրել մեկը
  • Ընտրած բանաստեղծությունից դո’ւրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրել
  • Գրավոր վերլուծե’լ բանաստեղծությունը
  • Մշուշոտ ձոր մասուր է թափվում: Այնքան շատ մասուր է թափվել, որ առուն դարձել է կարմիր գույնի և մասուրները աշխույժ շարժվում են բարի ու անուշ առվի մեջ: Նա մեծ ուժով կպնում է քարին և մեծ ուժով ցատկում դեն: Սիրելի կինը կուժը ձեռքին եկել է ջրի և առուն չի կարողանում լռել հմայնքից և շարունակում է մասուրները տանել առաջ:
  • Համո Սահյանը շատ է սիրում նկարագրել բնություն և այս բանաստեղծության մեջ նա ևս նկարագրում է բնությունը (Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում,
  • Ի~նչ էլ աշխույժ է): Բանաստեղծությամ մեջ Համո Սահյանը մարդը ներկայացվացնում է որպես առու և ասում է, թե որքան բարի և հասկանալի է: 

Համո Սահյան

* * *

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Posted in Նախագծեր

Հայոց լեզու գործնական քերականություն

1․ Խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-խաղալիք

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-խաղալիքի

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-խաղալիքին

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-խաղալիքից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-խաղալիքով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-խաղալիքի մեջ,

2. Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ — ձեռնասուն , ծովամարդ

Բևեռախույզ, երկրամերձ — բևերամերձ , երկրախույզ

Ձկնակեր, մարդավաճառ — մարդակեր , ձկնաճառ

3. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս:

Պոչ ունեցող-պոչավոր

Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես:

զորություն ունեցող-զորավոր

Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել:

երկու ոտք ունեցող-երկոտանի

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին:

մի քիչ երկար էր-երկարոտ

մի քիչ դեղին-դեղնոտ

Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Իբրև հայր-հայրաբար

Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Որպես մտերիմ-մտերմաբար

Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Եղբոր նման-եղբայրաբար

Թշնամու նման եք խոսում:

Թշնամու նման-թշնամաբար

Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց:

Յուր-յուրովի

4․Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

5․ Տեքստը վերականգնի՛ր նախադասությունները վերադասավորելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը (ենթակա) հայտնեց (ստորոգյալ), որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ (ենթակա) կան (ստորոգյալ): Այդ քարայրներից ամենամեծը (ենթակա) ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում (ստորոգյալ): Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ (ենթակա) կարող են լինել (ստորոգյալ): Լուսնի հետ կապված առեղծվածները (ենթակա) բազմաթիվ են (ստորոգյալ): Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թռչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը:

Posted in Նախագծեր

Քիմիա Մոլեկուլ

Սովորել՝ Մոլեկուլ։Քիմիական բանաձև թեման։

Էջ 66-70

Պատասխանել հարցերին


1.Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը։


Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տարրերի նշանների և ինդեքսների միջոցով:


2.Ի՞նչ է ինդեքսը,և ե՞րբ է այն օգտագործվում։


Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ(Cl2), անվանվում է ինդեքս (երբ ինդեքսը հավասար է 1-ի, այդ դեպքում չի գրվում):


3.Ի՞նչ տեղեկություն է 《հաղորդում》քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ։
Քիմիական բանաձևը ցույց է տալիս.


ա) նյութի անվանումը,
բ) այդ նյութի մեկ մոլեկուլը,
գ) նյութի որակական բաղադրությունը- ո՞ր տարրերի ատոմներից է կազմված տվյալ նյութը,
դ) նյութի քանակական բաղադրությունը-ի՞նչ զանգվածային հարաբերությամբ են տարրերը միացած:


4.Լրացրե՛ք բաց թողած բառը:

Մոլեկուլը նյութի այն ամենափոքր մասնիկն է,որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները։


5.Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.


ա) CuO-1-Պղինձ(Կուպրում) և 1 -Թթվածին
բ)NaOH- 1-Նատրիում, 1-Թթվածին, 1-Ջրածին
գ) LIH-1-Լիթիում, 1-Ջրածին
դ)SiO2— 1-Սիլիթիում, 2-Թթվածին


6.Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը ,եթե հայտնի է , որ դրաց բաղադրության մեջ առկա են.


ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ -Ca2S
բ)ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ-CO

Posted in Նախագծեր

Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք

Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Առաջադրանքներ

Շատ վարժ կարդալ սովորիր բանաստեղծությունը։

1․ Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ․

ա․ բնության նկարագրությունները

Աշուն է, անձրև,

Անձրև՜ ու անձրև …
Անձրև է, աշուն…

Ես ցուրտ մշուշում.

Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…

բ․ հերոսի տրամադրությունը, զգացողությունը

2․ Գտի՛ր այն պատկերը, որի մեջ, քո կարծիքով, խտացված է հերոսի հոգեվիճակը։

Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.

3 Բնութագրի՛ր քնարական հերոսին (ստեղծագործության հերոսին)։

անուրախ անհանգստացած

4․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Posted in Նախագծեր

Գործնական քերականություն

Եզակի թիվ հոգնակի թիվ

Առաջին դեմք ես, ինքս մենք, ինքներս

Երկրորդ դեմք դու, ինքդ դուք, ինքներդ

Երրորդ դեմք նա, ինքը նրանք, իրենք

 Ե զ ա կ ի  թիվ  Հ ո գ ն ա կ ի թիվ  
 Առաջին դեմք  Երկրորդ դեմքԵրրորդ դեմքԱռաջին դեմք  Երկրորդ դեմքԵրրորդ դեմք
Ուղղ.ես, ինքս դու, ինքդնա, ինքըմենք, ինքներսդուք, ինքներդնրանք, իրենք
Սեռ.իմ  քո նրա, իրմերձեր  նրանց, իրենց
Տր.ինձ քեզ նրան, իրենմեզձեզնրանց, իրենց
Հայց.ինձքեզնրան, իրենմեզձեզնրանց, իրենց
Բաց.ինձնից, ինձանիցքեզնից, քեզանիցնրանից, իրենիցմեզնից, մեզանիցձեզնից, ձեզանիցնրանցից, իրենցից
Գործ. ինձնով, ինձանով  քեզնով, քեզանովնրանով, իրենովմեզնով, մեզանովձեզնով, ձեզանովնրանցով, իրենցով
Ներգ ինձնում, ինձանումքեզնում, քեզանումնրանում, իրենումմեզնում, մեզանումձեզնում, ձեզանումնրանցում, իրենցում

Տեքստից դո՛ւրս գրիր անձնական դերանունները՝ գրելով դեմքը, թիվը, հոլովը։

Ավ․ Իսահակյան «Եղնիկը»

— «Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:

— Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

— «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

— Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

— Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

— Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…

— Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

— Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

— Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

— Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

— Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

— Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

— Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

— Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

իմ

մեր

նրա 

նա

նրանց 

մեզ

իր

նրան

ես

ինձ