Posted in Նախագծեր

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Քանի որ ես բաժիններ չեմ ունեցել, (բայց արդեն ունեմ) այդ պատճառով իմ նյութերի կեսը բաժիններում չի,բայց բոլոր գրառումները կան։

Այս տարի սեպտեմբեր ամսին առաջին դասը եղել է կենսաբնություն։Մենք այս տարի կենաբանությունից անցանք շատ թեմաներ։

Ինձ այս տարի դուր եկավ ֆիզիկա,որովհետև բազմազան բաներ իմացա,մարդու կյանքում
ինչ կատարվում է դա ֆիզիկա է։Այս տարի տեխնոլոգիան բաժանվում է երկու խմբի,առաջին խմբում գնում ենք դպրոցի բակն ենք խնամում,ջրում ենք ծաղիկները,ծառեր ենք տնկում։Իսկ երկրորդ խումբը կավագործությունն է,որտեղ ես ատրաստել եմ մոխրաման,սուրճի բաժակ,և նրա ափսեն։

Posted in Պատմություն 7

Պատմություն 12-20

Առաջադրանք 1.

Խաչակրաց արշավանք

  • Պատմել խաչակրաց արշավանքի  մասին
    Խաչակրաց արշավանքները արևմտաեվրոպական պետությունների և կաթոլիկ եկեղեցու` 1096–1270 թթ-ին դեպի Արևելք «Քրիստոնեական  սրբավայրերը մահմեդականներից ազատագրելու» նշանաբանով կազմակերպած արշավանքներն են: Մասնակիցներն իրենց թիկնոցներին կրել են խաչի նշանը (այստեղից՝ նրանց «խաչակիր» անվանումը): Խաչակրաց արշավանքների շնորհիվ զգալիորեն զարգացավ միջերկրածովյան առևտուրը, Եվրոպան հաղորդակից դարձավ Արևելքի նյութական և հոգևոր մշակույթին: Չնայած, որ խաչակրած արշավանքի նպատակը քրիստոնեության տարածումն էր, սակայն օգտագործելով այդ առիթը առաջնորդները, դրա տակ նոր տարածքներ էին զավթում վերացնելով մարդկանց։
  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը
    1070–80-ական թվականներ—Արևելքից ներխուժած թյուրք-սելջուկները նվաճեցին Փոքր Ասիայի բյուզանդական տիրույթները։
    1096–99թթ․—Առաջին արշավանք։
    1097 թ․—Խաչակիրները Կիլիկիայի հայերի օգնությամբ սելջուկներից գրավեցին Տարսոնը, Ադանան, Մամեստիան:
    1098 թ․—Անտիոքը՝ հիմնեցին իրենց երկրորդ իշխանությունը՝ Անտիոքի դքսությունը:
    1099 թ․—Տիրացան Երուսաղեմին, որը դարձավ նրանց հիմնադրած Երուսաղեմի թագավորության մայրաքաղաքը:
    1147–49թթ․—Երկրորդ արշավանք։
    1189–92թթ․—Երրորդ արշավանք։
    1199 թ.—Խաչակրած չորրորդ արշավանք։
    1204-61 թթ․—Իտալական ավատատեր ասպետները օգտվելով խաչակիրների ու Բյուզանդիայի միջև ծագած հակասություններից, գրավեցին Կոստանդնուպոլիսը և ստեղծեցին Լատինական կայսրությունը։
    1217–21 թթ.—Հինգերորդ արշավանք։
    1220–29 թթ․—Վեցերորդ արշավանք։
    1244 թ․—վերջին  խաչակիրները  ժամանակավորապես վերանվաճեցին Երուսաղեմը, որին վերստին տիրեցին մահմեդականները: 
    1248–54 թթ.—Յոթերորդ արշավանք։
    1270 թ.—Ութերորդ արշավանք։
    1280-1290թթ․—Մահմեդականները գրավեցին խաչակիրների արևելյան բոլոր տիրույթները:
  • Համեմատել Սալահ ադ Դինին և խաչակրաց արշավանքների մյուս առաջնորդներին
  • Գրավոր ներկայացրու  քո մտորումները «Երեխաների խաչակրաց արշավանքը» երևույթի մասին

    Կարդալով “Երեխաների խաչակրաց արշավանքը” առաջինը խղճացի այդքան շատ մանուկ փոքր երեխաների, ովքեր գնում էին հանուն քրիստոնեության պաշտպանություն, բայց զոհվում էին։ Այս օրենքը կարծում եմ, որ շատ վատ և անիմաստ միտք էր։ Սկզբից էլ կարելի էր հասկանալ, որ երե[աները չէին կարող հաղթել և պետք չէր նրանց ուղարկել դեպի մահը”, թեկուզ և դա նրանց կրոնի պաշտպանությունն էր և Քրիստոսին հարգելու ձև, սակայն վստահ եմ, որ Քրիստոսն էլ չեր ուզի այդքան մանուկների մահը։
Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն 7

Դեկտեմբերի 20

Զուգահեռ ուղիղներ

106)Զուգահեռ

107)Ոչ որովհետև զուգահեռ ուղիղները չէն հատվում

108)Զուգահեռ են ըստ առաջին հայտանիշի

109)Զուգահեռ են։

110)այո զուգահեռ քանի որ <BAC <ACD Խաչադիր են

111)զուգահեռ են, քանի որ AC–ն ընդհանուր կողմ է, և նրան կից խաչադիր անկյունները հավասար են

112)Այո

113)Այո

114)

115)

116)

Posted in Գրականություն, հայոց լեզու 7

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբերի 19

Դասարանում

Գործնական քերականություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն (պատումի տեսքով ներկայացրո՛ւ այս ամսվա հաշվետվությունը)

Վ․ Սարոյանի «Բան ունեմ ասելու»-գրավոր վերլուծություն

Փիրըլ Բաքի «Սուրբծննդյան օրվա առավոտը» պատմվածքի առաջադրանքներ

Փիրըլ Բաքի «Սուրբծննդյան օրվա առավոտը» — գրավոր վերլուծություն

Գործնական քերականություն (դեկտեմբերի 12)

Ստեղծագործական աշխատանք` «Ամփոփելով 2022-ը»

Գործնական քերականություն (դեկտեմբերի 19)

Posted in Գրականություն, հայոց լեզու 7

Բան ունեմ ասելու վերլուծություն

Իմ կարծիքով այս պիեսը մեզ մի քանի բաներ է սովորեցնում կապված տարբեր բաների հետ:Ես այս պիեսի ասելիքի հետ համամիտ եմ:Այս պիեսում կա մի հատված, որը իմ հետ պատահել է այն հատվածը, երբ ասում են՝ ինչ ունես դրանով պետք է բավարարվես ինչքան ունես պետք է բավարարվես ավելին պետք չի ուզել, պետք է գնահատել քո ունեցածը, որովհետև դու կարող էիր այդ ամենն էլ չունենաիր, սա ինձ ասել է իմ մայրը և հայրը և ես նրանց լսել եմ:Եթե ես լինեի երիտասարդի փոխարեն ես էլ մի երեխայի կցանկանայի օգնել գումարով կամ ինչ,որ բանով ինչ նրան անհրաժեշտ է, բայց ես չէի կարող բոլորին օգնել ինչպես այդ երիտասարդը չկարողացավ, բայց, եթե երիտասարդը այդ մեկին էլ չոգներ նա իրեն վատ կզգար:

Posted in Կենսաբանություն 7

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

1)Ներկայացնել ծաղկավոր բույսերի ընդհանուր բնութագիրը, և տարածվածություն։

Այս բույսերի լայն տարածվածությունը և բազմազանությունը պայմանավորված է հետևյալ առանձնահատկություններով.

1.Պտուղը պատում է սերմը և պաշտպանում այն, ապահովում նրա աճն անբարենպաստ պայմաններում:

2. Ծածկասերմերի հյուսվածքները խիստ մասնագիտացված են՝ առավելագույնս հարմարված են որոշակի ֆունկցիաներ կատարելուն:

3. Ծածկասերմերին բնորոշ է ինտենսիվ նյութափոխանակություն և օրգանական նյութերի արագ կուտակում:

Այս ամենը թույլ է տալիս ծածկասերմերին հարմարվել շրջակա միջավայրի ամենատարբեր պայմաններին:

Ծածկասերմ բույսերը կազմված են վեգետատիվ կամ մարմնական և գեներատիվ կամ սեռական օրգան համակարգերից:

2)Ներկայացնե ծաղկավոր բույսերի ծաղկի կառուցվածքը։

Ծածկասերմ բույսերի արմատւ և ընձյուղը կոչվում են վեգետատիվ օրգաններ: Դրանք ծառայում են զարգացման, սնուցման, աճման և շնչառության համար: Տերևների և ցողունների ձևերը և կառուցվածքը բարդ են և բազմազան: Տերևները առաջանում են ցողունի վրա, տերևները լինում են պարզ և բարդ: Ցողունի վրա բազմանում են բողբոջներ, որոնք լինում են վեգետատիվ(տերևներ առաջացնող) և գեներատիվ  (ծաղիկներ առաջացնող): Բողբոջը ապագա ընձյուղի սաղմն է: Գարնանը այդ բողբոջներից առաջանում են նոր ընձյուղներ:

Արմատային համակարգը լինում է առանցքային և փնջաձև, իսկ արմատները լինում են գլխավոր, հավելայն և կողմային: Արմատների միջոցով բույսը հողից ստանում է բույս և հանքային աղեր:

Ծաղկավոր բույսերի հիմնական հատկանիշը ծաղիկն է: Ծաղկի ցողունային մասը կազմված է ծաղկակոթից և ծաղկակալից, իսկ տերևայինը՝ բաժակաթեևեիկից, պսակաթերթիկից, առէջներից և վարսանդից: Առէջները և վարսանդը ծաղկի գլխավոր մասերն են:

Պտուղներն առաջանում են ծաղիկներից, որոնց մեջ հասունանում են սերմերը: Ծաղիկը պտուղը և սերմը բույսի գեներատիվ օրգաններն են:

3)Ներկայացնել ծաղկավոր բույսերի ինքնափուշոտւմը։

Փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:

4)Ներկայացնել Ծաղկավոր բույսերի խաչաձև փոշոտում։

փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:

5)Ի՞նչ է իրենից ներկայացնում կրկնակի բեղմնավորումը։

Կրկնակի բեղմնավորումծածկասերմ բույսերի սեռական պրոցես, բեղմնավորվում են ձվաբջիջը և սաղմնային պարկի երկրորդային կորիզը։ Բացահայտել է ռուս գիտնական Ս. Նավաշինը (1898 թվականին), բույսերի 2 տեսակի՝ շուշանի (Lilium martagon) և արքայապսակի (Fritillaria orientalis) վրա կատարած հետազոտությունների ժամանակ։ Սաղմնային պարկը 8-կորիզանի բջիջ է, յուրաքանչյուր բևեռում 4-ական։ Բևեռներից մեկական կորիզ շարժվում է դեպի կենտրոն և կազմում բևեռային կորիզներ։ Մեկ բևեռում մնացած 3 կորիզներից մեկը դառնում է ձվաբջջի կորիզ, մնացածները քայքայվում են։ Հապլոիդ միկրոսպորը զարգանում է փոշեպարկում, որպես փոշեհատիկ, որի կորիզը բաժանվում է 2 տարաչափ կորիզի՝ վեգետատիվ և գեներատիվ։ Վերջինս նորից է կիսվում և առաջացնում է երկու սերմնաբջիջ։ Միկրոպիլային անցքով մտնելով փոշեհատիկի մեջ, փոշեհատիկային խողովակի ծայրը պատռվում է, 2 գեներատիվ կորիզներն ընկնում են սաղմնային պարկ։ Նրանցից մեկը շարժվում է դեպի ձվաբջջի կորիզը, միաձուլվում նրա հետ և առաջացնում դիպլոիդ զիգոտ, որն աճելով դառնում է սերմ։ Գեներատիվ մյուս կորիզը մոտենում է 2 բևեռային կորիզներին, միաձուլվում նրանց հետ, և էնդոսպերմի կորիզն է գոյանում, որն ունի քրոմոսոմների եռակի հավաք։ Բեղմնավորումից հետո զիգոտը բազմաթիվ անգամ բաժանվելով առաջացնում է սաղմը։ Ըստ իգական և արական կորիզների միաձուլման եղանակի, տարբերում են կրկնակի բեղմնավորման 2 տիպ. նախամիտոտիկ, երբ սպերմի կորիզը ընկղմվում է իգական ձվաբջջի կորիզի մեջ, քրոմոսոմները ենթարկվում են ապագալարացման։ Երկու կորիզների քրոմոսոմները միանում են ինտերֆագում (զիգոտում)։ Ետմիտոտիկ իգական և արական կորիզները պահպանում են իրենց թաղանթները, և միաձուլումն սկսվում է պրոֆազի վերջում։ Արական և իգական քրոմոսոմային հավաք ունեցող ինտերֆազ կորիզներն առաջանում են միայն զիգոտի առաջին միտոտիկ բաժանումից հետո։

Կրկնակի բեղմնավորումը ունի կենսաբանական կարևոր նշանակություն. այն զարգացող սաղմին ապահովում է սնունդով մայրական և հայրական տարրերի հաշվին, և սաղմի զարգացումն ընթանում է կրկնակի ժառանգական ազդեցության ներքո։

6)Ներկայացնել սերմի կառուցվածքը, և դրա դերը բնության մեջ

Սերմը արտաքինից պատված է ամուր ծածկույթով՝ սերմնամաշկով, որի ներսում գտնվում են սաղմը և պաշարային սննդանյութերը։ Սերմնամաշկը սերմը պաշտպանում է չորանալուց և մեխանիկական վնասվածքներից։ Սերմնամաշկի վրա երեվում է սերմնասպին, այն հետքը, որով սերմն ամրանում է սերմնաոտիկին։ Սերմնասպիի կողքին գտնվում է սերմնամուտքը, որով սերմի մեջ են թափանցում ջուրը և օդը։ Սերմի հիմնական մասերն են սաղմը և պաշարանյութերը։ Սաղմում լավ երևում է շաքիլը, որում կուտակված են պաշարային սննդանյութեր։ Դրանցով է սնվում սաղմը սերմի ծլման սկզբնական փուլում։ Տարբերում են երկշաքիլավոր և միաշաքիլավոր սերմեր։ Երկու շաքիլ ունենարևածաղկի, խնձորենու, վարունգի, սեխի և մի շարք այլ բույսերի սերմեր, որի համար էլ կոչվում են երկշաքիլավոր բույսեր։ Կան նաև միաշաքիլավոր բույսեր, որոնց սերմն ունի մեկ շաքիլ։ Միաշաքիլավոր սերմերի էնդոսպերմը կարող է գտնվել սաղմի մոտ կամ շրջապատել սաղմը։ Սերմերի բաղադրության մեջ մտնում են օրգանական (օսլաճարպերսպիտակուցներ) և անօրգանական (ջուր և հանքային աղեր) նյութեր։

7)Ինչպե՞ս են տարածվում սերմերը։

Սերմը կազմված է սաղմից, սննդանյութերի պաշարից և սերմնամաշկից։ Բույսի կյանքում շատ կարևոր շրջան է սերմերի տարածվածությունը։ Այն տղի է ունենում տարբեր ճանապարհներով՝ քամու, ջրի, միջատների, թռչունների, գազանների միջոցով։ Շատ սերմեր տարածվելու համար ունեն հատուկ հարմարանքներ։ Ընկնելով հողի մեջ՝ կորող է ծլել և նոր սերունդ տալ միայն կենդանի սաղմ ունեցող սերմը, եթե կան նպաստավոր պայմաններ՝ թթվածին, համապատասխան խոնավություն և ջերմություն։ Սերմի ծլումը սկսում է ջրի կլանումով, որի արդյունքում նրանք ուռչում են։ Աճման արաջին նշանը սաղմնային արմատիկի առաջացումն է, որը սերմն ամրացնում է հողին։ Այնուհետև սկսում է աճել սաղմնային ցողունիկը, որը հողի մակերես է հանում բողբոջիկը՝ սաղմնային ընձյուղը, որից հետագայում զարգանում է տերևներով վերգետնյա ցողունը։

Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն

Դասարանում

75)Հավասար է

76)Հավասար է

77)Քանի որ AB=CD,BC=AD: և BD-ն ընդհանուր է,հետևաբար ABD և BDC-ն հավասար են։

78)Հավասար են, քանի որ AB=CD, BD=AC, և BC-ն ընդհանուր է, հետևաբար ըստ երրերդ հայտանիշի ABC և BCD հավասար է։

Տնային աշխատանք

79)

Posted in Աշխարհագրություն 7

Աշխարհագրություն

Ազգային տնտեսություն

1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները:

Տնտեսության զարգացման նախադրյալներ են՝ երկրի բնական պայմաննը ու ռեսուրսները, աշխարհագրական դիրքը, հարևան երկրների ազդեցությունը և այլն:

2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը…

ա) գյուղատնտեսությունն է
Ֆրանսիա, Գերմանիա, Կանադա, ԱՄՆ, Ավստրալիա

բ) արդյունաբերությունն է
Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա

գ) սպասարկման ոլորտն է
Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Ավստրիա

3. Ի՞նչ ազդեցություն ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա:

Սեռատարիքային կազմը մեծ նշանակություն ունի տնտեսության վրա:

4. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

5. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե երկրի բնական պայմաններն ու ռեսուռսները շատ են, ապա տնտեսությունը զարգացած է:

6. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Եթե հարևան երկրները օգնում են տոյալ երկրին, ապա տնտեսությունը ավելի զարգացած է լինում: