«Անցյալի և ներկայի խաչմերուկում» Տավուշի տեսարժան վայրերը

Տավուշի մարզը տեղակայված է Հայաստանի հյուսիս-արևելյան մասում: Այն սահմանակից է հյուսիսում՝ Վրաստանին, իսկ արևելքում՝ Ադրբեջանին: Մարզի կլիման մեղմ է և խոնավ: Տավուշի մեծ մասը ծածկված է անտառներով և հիանալի բնական հուշարձաններով:

Շարունակել կարդալ “«Անցյալի և ներկայի խաչմերուկում» Տավուշի տեսարժան վայրերը”

Անհատական նախագիծ

Բանավոր խոսքի զարգացում

Տարբեր ուղղություններ պարունակող երկարաժամկետ նախագիծ է, որն ընտրում է սովորողը՝ իր նախասիրություններին ու ընդունակություններին համապատասխան։ Սովորողը պետք է ապահովի  նախագծի՝ ամիսը մեկ անգամ աշխատանք ներկայացնելու պարբերականությունը։

Շարունակել կարդալ “Անհատական նախագիծ”

Ուսումնական գարուն

Գարնան Հրաշքը

Գարունը նորից եկել է՝ իր հետ բերելով արևի ջերմ շողերը, բնության զարթոնքն ու թարմության բույրը։ Ձմռան մռայլ օրերից հետո ամեն ինչ կարծես նոր շունչ է ստացել․ ծառերը բացում են իրենց առաջին կանաչ թերթիկները, ծաղիկները՝ վարդագույն, դեղին ու կապույտ, կարծես ժպտում են արևին։

Քամին դարձել է մեղմ ու փափուկ, իսկ թռչունները վերադարձել են իրենց երկար ճամփորդությունից՝ լցնելով երկինքը զվարթ երգերով։ Հողը կրկին արթնացել է, և կյանքը կրկին սկսել է իր անվերջ պտույտը։

Գարունը բերում է ոգեշնչում՝ ստիպելով մարդուն ժպտալ, երազել ու հավատալ նոր սկիզբներին։ Այն հույսի ու վերածննդի ժամանակն է, երբ ամեն ինչ կրկին սկսվում է՝ մի փոքր ավելի պայծառ, մի փոքր ավելի գեղեցիկ։

Italiano,Come si celebra l’8 marzo in italiano?

In Italia, la Festa della Donna si celebra l’8 marzo ed è un’occasione per onorare le conquiste sociali, economiche e politiche delle donne, oltre a sensibilizzare sull’uguaglianza di genere.

Uno dei simboli più importanti di questa giornata è la mimosa, un fiore giallo profumato che viene tradizionalmente regalato alle donne. Questa usanza risale al 1946, quando l’Unione Donne Italiane scelse la mimosa come simbolo della festa, perché fiorisce a marzo ed è un fiore semplice ma resistente, proprio come le donne.

Durante questa giornata, molte donne in Italia si riuniscono per cene o eventi speciali, mentre alcune città organizzano manifestazioni e iniziative culturali per celebrare il ruolo delle donne nella società.

Իտալիայում Կանանց օրը նշվում է մարտի 8-ին և այն առիթ է նշելու կանանց սոցիալական, տնտեսական ու քաղաքական նվաճումները, ինչպես նաև ուշադրություն հրավիրելու գենդերային հավասարության վրա։

Այս օրվա ամենակարևոր խորհրդանիշներից մեկը միմոզա ծաղիկն է՝ դեղին, բուրավետ ծաղիկ, որը սովորաբար նվիրում են կանանց։ Այս ավանդույթը սկսվել է 1946 թվականին, երբ Իտալիայի Կանանց միությունն ընտրեց միմոզան որպես տոնի խորհրդանիշ, քանի որ այն ծաղկում է հենց մարտին և հանդիսանում է պարզ, բայց դիմացկուն ծաղիկ, ինչպես կանայք։

Այս օրը շատ կանայք հավաքվում են ընթրելու կամ մասնակցում հատուկ միջոցառումների, իսկ որոշ քաղաքներում կազմակերպվում են երթեր ու մշակութային նախաձեռնություններ՝ նշելու կանանց դերը հասարակությունում։

Տեխնոլոգիա. Օշինդր

ՀՀ-ում աճում է 16 տեսակ՝ սովորական, բուժիչ, բուրավետ, Տուրնըֆորի, ալեհեր, դառը և այլն, ու բնաշխարհիկներ՝ հայկական, արաքսյան, Շովիցի և այլն: Տարածված է բոլոր մարզերում՝ անապատայինից մինչև ենթալպյան գոտի: Աճում է չոր մարգագետիններում, ավազուտներում, այգիներում, բանջարանոցներում, բնակավայրերի մոտ, աղբոտում ցանքերը: Մշակության մեջ տարածված է թարխունը, օգտագործվում է որպես համեմունքային բույս (թարմ և չորացրած):

Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20–150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած: Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն: Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն: Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում: Ծաղկում է հունիս-հոկտեմբերին: Պտուղը սերմիկ է: Օշինդրի մեկ բույսը կարող է տալ 100 հզ. (երբեմն՝ 150 հզ.) սերմ: Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ: Դառը և բուժիչ օշինդրները դեղաբույսեր են. պարունակում են աղաղանյութեր, եթերայուղեր, թթուներ, վիտամիններ և այլն: Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ: Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ:

Հին աշխարհի որսորդներն ու ճանապարհորդներն անտառում գիշերելիս իրենց տակ մի քանի փունջ օշինդր էին դնում՝ միջատներին, մոծակներին ու մլակներին վանելու համար: Այստեղից էլ առաջացել է օշինդրի լատիներեն անվանումը՝ «արտեմիզիա»՝ հույների որսորդության աստվածուհի Արտեմիսի պատվին:

Հայոց լեզու․ Տարեկան հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվույուն
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Փետրվար ամսվա հաշվետվություն
Մարտ ամսվա հաշվետվություն
Ապրիլ ամսվա հաշվետվություն
Մայիս ամսվա հաշվետվություն

Հայոց լեզու․ Մարտ ամսվա հաշվետվություն

Հովհաննես Թումանյան <<Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը >>Վերլուծություն
Գործնական քերականություն
Հովհաննես Թումանյան <<Ձևն ու հոգին>> Որոշիչներ
Հովհաննես Թումանյան <<Ձևն ու հոգին>> Վերլուծություն
Անհատական նախագիծ
Չարենցյան պատումներ․ Որոշիչներ
Գործնական քերականություն

8-րդ դասարանի ամփոփում.Պատմություն

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Ես պատմությունը ուսումնասիրում եմ, որ տեղեկացված լինեմ, ինչ է կատարվել մեզնից հազարական թվեր առաջ։

8-րդ դասարանի առաջադրանքների փաթերի հղումը տեղադրել:

Պատմության բաժին

Հարցեր և առաջադրանքներ

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին:

Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դարի երկրորդ կեսին կոչվեց` վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալներ: Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ հարուստների խավը: Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները` հայրենիքում և գաղթօջախներում: Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմա նահպատակ ժողովուրդների` հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի, եզիդների համատեղ պայքարի պատրաստականությունը:

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին:

1677թվականին Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին հոգևոր 12 քաղաքական գործիչներ։ Ժողովը դիմում էր Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրականությունը մեկնեց Կոնստանդնուպոլիս, Եվրոպան անցնելու համար։ Կաթողիկոսը Կոստանդնուպոլսից փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։ 1680թվականին Հակոբ Դ Ջուղայեցին մահանում է։ Պատվիրականությունը Կիստանդնուպոլսից վերադառնում է Հայաստան։ Իսրայել Օրին, հար պատվիրականների հետ ուղևորվում է Վենետիկ, հետո Ֆրանսիա։ Մտնելով զինվորական ծառայության՝ նա ստանում է սպայի աստիճան։ Նա ծառայություն է անցնում գերմանացի կայսընտիր Հովհան Վիլհեմի մոտ։ 1699թվականին լինում է Անգեղակոթի ժողովը Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի աջակցությամբ: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների հետ։ Վիլհեմի նամակով հայ մելիքները անցնում էին ռազմական օգնության դիմաց ճանաչելու որպես Հայաստանի թագավոր։ ։ Իսրայել Օրին վերադառնում է Եվրոպա, ներկայացնելու Վիլհեմին Հայաստանի ազատագրության ՝ 36 կետից բաղկացած ծրագիրը, որը կոչվում է «Պֆալցյան ծրագիր»։ Իսրայել Օրին համագործակցում է Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ի հետ 1701 թվականին։ Օրին իր դեսպանախմբով մեկնում է դեպի Պարսկաստան

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին:

18-րդ դարի սկզբին Իրանը հայտնվել էր ծանր դրության մեջ։ Նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Արցախյան պայքարի նշանավոր ղեկավարներն էին Իվան Կարապետը, ով ժամանել էր Ռուսաստանից և Աբրահամ սպարապետը։ Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբի շրջաններում համախմբված չէին։ Անհանգստացող հանգամանք էր նաև պարսկական ուժերի ազդեցությունը։ Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղված էր անընդհատ հյուսիսից։ Սյունիքի զինված պայքարի նշանավոր ղեկավարներն էին՝Դավիթ Բեկը և Մխիթար սպարապետը

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն:

Այն կոչվել է սղնախ ։ Դա կիսանկախ հայկական իշխանապետություն է ։

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում  որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը

1806-1812թթ․ ռուս- թուրքական պատերազմի ժամանակ Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը ։ Հայերը հույս ունեին անցնեն Ռուսաստանի կազմի մեջ ։ Արևմտահայերը հույս ունեին անցնել Ռուսաստանի կազմի մեջ , բայց նրանց հույսերը չարդարացան ։ Մոտ 75000 հայեր անցան Ռուսաստանի տրապետության տակ , իսկ մնացածը մնացին Արևմտյան Հայաստանում ։

  • Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում: 

    Մի խումբ հայրենասեր հայեր ցանկանում էին Ռուսաստանի հովանու տակ ստեղծել Արևելյան Հայաստանի ինքնվարություն ։ Հայաստանը պետք է ունենար իր դրոշը , զինանաշանը , օրենքները ։ Բայց Ռուսաստանը իհարկե չընդունեց դա ու հայերի նկատմամբ սկսեց ճնշումներ անել ։
    Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը վատ էր ու ճնշված , նրանք ոչ մի իրավաունք չունեին ։
  • Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով  միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը: 

    Հայկական հարցը ձևակերպվել է Սան Ստեֆանոյի պայմանագրում։ Այն եղել է 16րդ հոդվածը։
    Թուրքիայից ռուսների կողմից գրավված և թուրքերին հետ վերադարձվող գավառներում պետք է կատարվեին բարեփոխումներ։ Ռուսական զորքերը պետք 6 ամիս մնային այնտեղ մինչ բարեփոխումների ավարտը։
    Ապա հայկական հարցը փորձել են քննարկել Բեռլինի վեհաճողովում։ Այն արդեն դարձել էր 61րդ հոդվածը։ Այնտեղ նորից խոսվում էր հայկական գավառների բարեփոխումների մասին, բայց այստեղ պայմանագրի կնքումից հետո ռուսական զորքերը պետք է անմիջապես հեռանային։ Մեծ տերությունների նպատակը հենց դրանում էր կայանում։ Բարեփոխումների չկատարելու դեպքում կարողանային ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
  • Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին: 

    Սուլթան Աբդուլ Համիդ 2— դաժան լծից ազատվելու համար ստեղծվեցին հայդուկային /հետևակ/ և ֆիդայական / ինքնազոհ/ խմբեր ։Նրանք վրիժառուներ էին , որոնք տեղակայվում էին լեռներում , անտառներում ու ստեղծում ազատագրական խմբեր , որոնց նպատակն էր ժողովրդի ազատագրումը թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաներից ։
    Առաջին ֆիդայիններն էին Մարգար Վարժապետը , Արաբոն , Թորոս Ծառուկյանը և այլոք 
  • Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:Վերհանել Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները: 

    1894թ հուլիսին օսմանյան զորքը շարժվում է Սասունի վար ։ Ինքնապաշտպանությունն ու կռիվները ղեկավարում էին Հրայրը ու Գևորգ Չաուշը ։ Թուրքերը ստորաբար սպսնում են բանակցություններիի գնացած հայերին ու գրավում Սասունը ։

    1895թ․ հոկտեմբերին սկսվեց պայքար Զեյթունում ։ Ղազար Շովրոյանի և Գարուն Աղասու գլխավորությամբ հայկական զորքը զինաթափեց թուրքական բանակին ու նրանք նահանջեցին ։
    Մեծ տերությունների ճնշման տակ սուլթանը 1896թ հուվարի 30-ին Հալեպում կնքեց պայմանագիր, հետ քաշեց իր զորքը Զեյթունից ու խոստացավ չապստամբել ու ժողովրդին հանգիստ թողեր ։ Զեյթունի կառավարիչ պիտի լիներ եվրոպացի , իսկ պաշտոնյաները հայեր ։

    896թ․ հուիսի 3-ին թուրքական զորքը մտավ Վան ։ Վանը պաշտպանում էին Մկրտիչ Ավետիսյանի գլխավորած պաշտպանների խումբը ։ Երբ Վանը ռմբակոծեցին ու հրդեհ սկսվեց պաշպանների գործն ավելի դժվարացավ ։ Նորից մեծ տերությունների միջոցով հաշտության պայմանագիր կնքվեց , ըստ որի հայերի , որոնց մեջ մտնում էին նաև Վանի պաշպանները կարող էին հանգիստ սահմանն անցնել ու գանալ Պարսկաստան ։ Սակայն այստեղ էլ սուլթանը խաբեց ու քրդերի միջոցով սպանեց 1500 հայերի , որոնցից ողջ մնացին միայն 30 մարդ ։ Վանում ու նրա շրջակայքում սպանվեցին 20․000 հայ ։
  • Որ իրադարձության արդյունքում իշխանության  եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ: 

    Երիտասարդ թուրքեր կազմակերպությունը 1908թ հուլիսին Աբդուլ համիդին գահընկեց արեց ու Թուրքիան դարձավ սահմանադրական հանրապետություն , նրանց նպատակը պանթուրքիզմն էր ։
  • Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը: 
  • Ներկայացրեք Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ 

    Թուրքիայի առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու հիմնական պատճառը մեծ թուրանի գաղափարն էր , համախմբել թուրքալեզու ժողովրդին պանքուրքիզմի գաղափարի շուրջ ։ Հետևաբար Թուրքիայի հիմնական նպատակն էր հայ ժողովրդի բնաջնջում , հայրենազրկում  , Մեծ եղեռնի իրականացում ։
    Գերմանիային հաջողվում է Թուրքիային գրավել իր կողմը ։ Թուրքիայի նպատակն էր Ռուսաստանում ապրող թուրքալեզու ժողովուրդների միավորումը մեծ թուրանի գաղափարի շուրջ ։
    ռյակի մմիջև ։
    Ռուսաստանի նպատակն էր Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։ Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։
  •  Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում: 

    1917թ փետրվարից սկսած հեղափոխության շնորհիվ տապալվեց ցարիզմը Ռուսաստանում։ Եկած ժամանակավոր իշխանությունը բռնել էր ժողովրդական հանրապետության ձևավորման ուղին։
    Երկուսի վարած քաղաքականության հիմքում ամենից առաջ ընկած էին ռուսական շահերը, այնուհետև հայերի իրավիճակը տարածաշրջանում։
  • Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:  Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին: 

    1917թ-ին Պետրոգրադում Լենինի գլխավորությամբ հեղաշրջում են անում ու ստեղծում նոր կառավարութուն ժողովրդական կոմիսարների խորհուրդ ։

    1917թ նոյեմբերի 16-ին ստղծվում է Հայակակն Կորպուսը , որի կենտրոնն էր Երևանի նահանգը ։ Հրամանատարն էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսարը ՝Դրոն ։
    1917թ վերջին երևան են գալիս գեներալ Մովսես Սիլիկյանը , գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսար Դրոն ։ Անդրանիկ Օզանյանի ստեղծած ջոկատը կոչվեց Հատուկ հավաքական ջոկատ ։
    1918-ի մարտի 1-ին ստեղծվում է Առանձին հայկական կորպուսը Նազարբեկյանի հրամանատարությամբ ։
  • Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը: 

    1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք-հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:

1699թ — Մելիք սաֆրազի ու իսրայել օրու գլխավորությաամբ Անգեղակոթի գաղտնի ժողովի կազմակերպում

1724թ — Դավիթ բեկի գլխավորությամբ Հայկական իշխանության ստեղծումը Սյունիքում

1727թ., մարտ  — հալիձորի հաղթական ճակատամարտը թուրքական զորքերի դեմ

1736թ — Արցախի մելիքությունների ինքնավարության ստեղծումը

1771թ — Էջմիածնի տպարանի հիմնումը Սիմեոն Երևանիցի կաթողիկոսի կողմից

1804-1813թթ — ռուս — պարսկական պատերազմ

1813թ., հոկտեմբերի 12 — Գուլիստանի հաշտության պայմանագրի կնքում
հաշտության պայմանագրի կնքում — ռուս — թուրքական պատերազմ

1812թ.,մայիսի 16 — Բուխարեստի հաշտության պայմանագրի կնքում

1826-1828թթ — ռուս- պարսկական պատերազմ

1828թ., փետրվարիի 10 — ռուս- պարսկական պատերազմի հաշտության պայմանագրի կնքում Թուրքմենչայում

1828թ ապրիլ-1829թթ — ռուս- թուրքակական պատերազմ

1829թ.,սեպտեմբերի 2 — ռուս- թուրքակական պատերազմի պայմանագրի կնքումը Ադրեանապոլսում

1908թ., հուլիս — Երիդթուրքական հեղաշրջումը Թուրքիայում

1914թ., օգոստոսի 1 — Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ

1917թ.,դեկտեմբերի 5 — Երզնկայում զինադադարի ստուրագրում

1918թ. Մարտի 1-ապրիլի 1 — Տրապիզոնի բանակցությունները

1918թ., մարտի 3 
— Բրեստ — Լիտովսկի պայմանագիր

1918թ., ապրիլի 9 — Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն / ԱԺԴՀ

1918թ. Մայիսի 11-հունիսի 4 — Հաշտության բանակցություններ Բաթումում

1918թ. Մայիսի 22-28 — Սարդարապատի հերոսամարտ

1918թ., մայիսի 23-29 — Բաշ- Ապարանի հերոսամարտ

1918թ., մայիսի 25-30 — Ղարաքիլիասայի հերոսամարտ

1918թ., մայիսի 28 — Հայաստանի Հանրապետության հռչակում

1918թ. Հունիսի 4 -Բաթումի հաշտության պայմանագրի կնքում ։ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում թուրք- հայկական պատերազմի ավարտ

Գործնական քերականություն

1․ Գրիր՝ որ շարքում ինչ խոսքի մասեր են։
Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

Ա. Ծաղիկ, քար, անուն, քարոզ, ձև:

Գոյականներ

Ծաղկել,քարանալ,անվանել,քարոզել, ձևել
Բ. Մեծ, բարձր, կարմիր, տափակ, սուր:

Ածականներ

Մեծանալ,բարձրանալ,կարմրել,տափակել,սրել
Գ. Ոչինչ, բոլոր, նույն, ամբողջ:

Դերանուններ

Ոչնչանալ,բոլորել,նույնականացնել,ամբողջացնել
Դ. Կրկին, արագ, դանդաղ, հաճախ:

Կրկնել,արագացնել,,դանդաղել,հաճախել

Մակբայ
Ե. Վա՜յ, մկըկը, տը՜զզ, թրը՛խկ:

Ձայնարկություն

Վայել,Մկմկալ,տզզալ,թրխկալ

2․ Տրված նույնանուններից կազմի՛ր նախադասություններ
անցավ, բազուկ, կուրանա, զատիկ, վայրի, անտառ

Ցավն անցավ։
Այդ ներառկումը անցավ էր։

Նա աղցանի մեջ ավելացրել էր բազուկ։
Նրա բազուկները պետք է վիրահատեն։

Նա այդ գումարը կուրանա։
Եթե նրան չվիրահատեն նրա աչքերը կկուրանան։

Այսօր խոտերի մեջ զատիկ տեսա։
Մայրիկս Զատկին ատրաստել էր չամչով փլավ։

Անտառում կային վայրի գազաններ։
Այդ վայրի համար մեզ պետք էր կողմնացույց։

3․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների):

Ա. Թվական, պատմություն, աղյուսակ, գրիչ, ազդեցություն, խորություն:
Բ. Արևելք, արևմուտք, կենսագիր, օտարամուտ, ծովագնաց, ինքնատիպ:
Գ. Արևելյան, կենսագրություն, արևադարձային, անուշահոտություն, բազմատեսակություն:

Թիվ+ական

Պատում+ություն

Աղյուս+ակ

Գիր+իչ

Ազդ+եց+ություն

Խոր+ություն

Արև+ել+ք

Արև+մուտ+ք

Կենս+ա+գիր

Օտար+ա+մուտ

Ծով+ա+գն(ալ)+աց

Ինքն+ա+տիպ

Արև+ել+յան

Կենս+ա+գիր+ություն

Արև+ա+դարձ+ային

Անուշ+ա+հոտ+ություն

Բազում+ա+տեսակ+ություն

4․Գրի՛ր տասը այնպիսի բառեր, որոնց մեջ հնչյունների և տառերի քանակները չհամապատասխանեն։

Երախտապարտ-11 հնչյուն, 10 տառ

Որսորդ-7 հնչյուն, 6 տառ

Ինքնաեռ-8 հնչյուն, 7 տառ

Ելևէջ-6 հնչյուն, 5 տառ

Ելակ-5 հնչյուն, 4 տառ

Ոզնի-5 հնչյուն, 4 տառ

Կարևոր-7 հնչյուն, 6 տառ

Տերև-5 հնչյուն, 4 տառ

Արևմուտք-8 հնչյուն, 7 տառ

Հարևան-7 հնչյուն, 6 տառ

5.  Ածանցներ
Տրված ածանցներով բառեր կազմի’ր.
անք, որդ, ակ, ար, պան, անի, ե, յալ, բաց, ապ, երորդ, րորդ, սուն, բար, որեն

Առաջադրանքները՝ Մարիետ Սիմոնյանի

Եթե ամեն ինչ այսպես լիներ

Եթե աշխարհում խաղաղություն լիներ, աշխարհը ավելի ազնիվ կլիներ, թշնամություն չեր տիրի աշխարհւմ, ամեն ինչ կլիներ հարթ ու խաղաղ։ Եթե մարդիկ լինեին անկեղծ, աշխարհից կվերանար սուտը։ Եթե մարդիկ լինեին միասնական, ևս լցված չէին լինի թշնամությամբ, և ատելությամբ իրար մեջ,և կհարգեին միմյանց։ Ես չեմ հասկանում ի՞չնէ կատարվում աշխարհի եզրին, ինչու են մարդկաց մեծամասնությունը անհարգալից, կեղծ։Եթե ամեն ինչ այսպես լիներ՝ ինչպես թվարկեցի, ամեն ինչ կլիներ խաղաղ ու երջանիկ։

Աշխարհագրություն․ Արևելյան ասիա

  • Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
    Արևելյան Ասիայի տարածաշրջանը շատ յուրահատուկ առանձնահատկություններ ունի: Այն հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ, լեզուների և ավանդույթների բազմազանությամբ: Տարածաշրջանը հայտնի է նաև իր արագ տնտեսական աճով և տեխնոլոգիական առաջընթացով: Արևելյան Ասիան մի քանի խոշոր տնտեսությունների տունն է, ինչպիսիք են Ճապոնիան, Չինաստանը և Հարավային Կորեան: Այն նաև հայտնի է իր տպավորիչ տեսարժան վայրերով, ներառյալ չինական պատը, ճապոնական տաճարները և կորեական պալատները: Արևելյան Ասիայի տարածաշրջանն առաջարկում է եզակի ճանապարհորդական փորձառություններ և մշակութային փոխանակման հնարավորություններ
  • Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
    Արևելյան Ասիան ունի շատ համաշխաշխարանքներ տնտեսությանը: Այն հայտնվում է իր համայնքային պատմության, ուսուցման, արտաքին փուլի և արտահայտության համաձայն: Այն նշանակում է բարձր մակարդակի տնտեսություն, որը ներառում է ամենակարևորներից մեկը, ինչը նպատակ ունի համաշխաշխարանքների ապահ
  • Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
    Արևելյան Ասիան ունի շատ համաշխաշխարանքներ տնտեսությանը: Այն հայտնվում է իր համայնքային պատմության, ուսուցման, արտաքին փուլի և արտահայտության համաձայն:

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն․ Վերլուծություն

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն պատմությունը ինձ շատ դուր եկավ։ Այն մի աղքատ ընտանիքը մասին էր, որոնց հայրը աշխատում էր  երկաթուղու ծառայողի, և նրա աշխատավարձով հազիվ ծայրը ծայրին հասցնում էր իր երեխայի վարձը, և ուտելիքը ապահովել։ Եև նրանց երեխան՝ Ջուլիոն տեսնելով, որ նրա հայրը տանջվում է, որոշում է նրան օգնել, բայց նա գիտեր, որ նրա հայրը չի թողի, որ նա աշխատի, որովհետև նա խիստ էր, և ուշադրություն էր դարզնում իր երեխայի դասերին, և մտածում նրա ապագայի մասին։Ջուլիոն որոշեց հորից թաքուն աշխատել։ Գիշերը, երբ տանը բոլորը քնած էին, Ջուլիանգնաց հոր աշխատասենյակ և սկսեց հասցեներ գրել, և տենց շարունակ չորս ամիս նա այդպես էր անում։ Նրա մոտ արդեն քունը խանգարվել էր։ Հայրը չէր հասկանում թե ինչ էր կատարվում Ջուլիոյի հետ։ Որոշեց գնալ դպրոց և խոսել իր ուսուցչիհետ։ Ուսուցիչներն էլ էին դժգոհում նրա պահվածքից, ասելով՝ նա քնում է ամբողջ դասերին, և ուշադիր չէ։
Եվ հաջորդ գիշեր, երբ տղան նորից աշխատում էր հոր գրասենյակում, և պատահական գիրք գցեց։ Գրքի ձայնը շատ ուժեղ էր, Ջուլիոն մտածում էր,որ կարող է հայրը նրան լսել, բայց, երբ հասկացավ որ ամեն ինչ նորմալ է, սկսեց նորից աշխատել։ Եվ պարզվեց, որ հայրը նրա հետևում կանգնած էր, և իրեն հետաքրքրող ամեն ինչի պատասխանը ստացավ։ Նա գրկեց իր տղային, գովաց, տարավ իր մոր մոտ մայրն էլ գովաց, և ավարտվեց պատմվածքը։

Պատմություն․ Ամփոփում․ Հարցեր

  1. XX դարի սկզբին մեծ տերությունների միջև եղած արմատական հակասու- թյունները հանգեցրին ընդհանուր պատերազմի: Այն ընթացավ երկու խմբա վորումների` Եռյակ դաշինքի (Քառյակ միության) և Անտանտի միջև: Առաջին աշխարհամարտի բաղկացուցիչ մասը կազմեց Կովկասյան ճակատը, որտեղ հերթական անգամ բախվեցին Ռուսաստանը և Թուրքիան: Մեծ էին հայերի ակնկալիքները ռուսական զենքի հաղթանակից:

Ներկայացրեք Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում։ Որո՞նք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916 թթ.:

Թուրքիայի առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու հիմնական պատճառը մեծ թուրանի գաղափարն էր , համախմբել թուրքալեզու ժողովրդին պանքուրքիզմի գաղափարի շուրջ ։ Հետևաբար Թուրքիայի հիմնական նպատակն էր հայ ժողովրդի բնաջնջում , հայրենազրկում  , Մեծ եղեռնի իրականացում ։
Գերմանիային հաջողվում է Թուրքիային գրավել իր կողմը ։ Թուրքիայի նպատակն էր Ռուսաստանում ապրող թուրքալեզու ժողովուրդների միավորումը մեծ թուրանի գաղափարի շուրջ ։
ռյակի մմիջև ։
Ռուսաստանի նպատակն էր Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։ Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։


Ինչպե՞ս սկզբնավորվեց ու ծավալվեց հայ կամավորական շարժումը Կովկասյան ճակատում: Թվարկեք ջոկատները, հրամանատարներին և նրանց ռազմական հաջողությունները:
Հայկական կամավորական շարժում 1914-1918, հայրենասիրական շարժում՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով։ Հայ հասարակա-քաղաքական շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս, բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ Ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում և վստահ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին։

  1. Օգտվելով Մեծ պատերազմի առաջացրած խառը իրադրությունից` երիտթուր- քերը հայության նկատմամբ պետականորեն իրագործեցին վաղօրոք մշակ- ված հրեշավոր ծրագիրը: Հայաստանի մեծ մասը հայազրկվեց, իսկ հայերի մեծ մասը հայրենազրկվեց:

Բացատրեք «ցեղասպանություն» հասկացությունը: Հիմնավորեք, որ հայերի նկատմամբ թուրքական պետության իրականացրածը ցեղասպանություն է։

  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։

Խմբային կամ անհատական աշխատանքով պատրաստեք «Հայոց մեծ եղեռնը և դրա հետևանքները» թեմայով ելույթ՝ օգտվելով նաև լրա- ցուցիչ աղբյուրներից ու համացանցի համապատասխան կայքէջերից (genocide.am, http://www.genocide-museum.am/arm/armenian_genocide.php, encyclopedia.am, hy.wikipedia.org la uyu

Հայոց ցեղասպանություն

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: 

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

  1. 1917 թվականին, ընթացող համաշխարհային կռվի պայմաններում Ռուսաս- տանում տեղի ունեցան երկու հեղափոխություններ, որոնք արմատապես փոխեցին նրա զարգացման ուղին: Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև նախկին կայսրության ազգային երկրամասերի ժողովուրդների պատմական ընթացքի վրա:
  • Ցարիզմի տապալումից հետո ի՞նչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:
    1917թ փետրվարից սկսած հեղափոխության շնորհիվ տապալվեց ցարիզմը Ռուսաստանում։ Եկած ժամանակավոր իշխանությունը բռնել էր ժողովրդական հանրապետության ձևավորման ուղին։
    Երկուսի վարած քաղաքականության հիմքում ամենից առաջ ընկած էին ռուսական շահերը, այնուհետև հայերի իրավիճակը տարածաշրջանում։
  • Փաստերով ցո՛ւյց տվեք, որ հայ ազգային–քա1աքական կյանքը վերելք ապ- րեց 1917 թվականին: Ազգային ի՞նչ նոր մարմիններ ստեղծվեցին

Ապրիլ ամսվա հաշվետվություն․ Հայոց լեզու

Գործնական քերականությունով սկսեցինք ապրիլ ամիսը, քննարկեցինք, և սովորեցինք շատ բառերի հոմանիշներ, վերհիշեցինք բաղադրիչներ և բաղադրյալներ թեման։Անցանք հաջորդ Գործնական քերականությանը, որի ընթացքում վերհիշեցինք հարցական դերանունները։Նախապատրաստական աշխատանք դեպի Արատես նյութից հետո մենք մի քանի օր հետո պետք է մեկնեինք Արատես դպրական կենտրոն, և այդ առիթով որոշեցինք նախապատրաստվել, և կազմեցինք Նախապատրաստական աշխատանք։
Եվ վերջապես Արատես մեկնելուց, արկածային, հետաքրքիր օրեր ունենալուց հետո եկավ, և գրեցինք Արատեսյան պատում։
Տեքստային աշխատանք
Ջոնաթան Լիվինգսթոն ճայը պատպվածքի 1-ին և 2-րդ մասերի հետաքրքիր հատվածներ
Կատարել եմ բոլոր ֆլեշմոբերը։
Աշխատել եմ անհատական նախագծով։

Նոր սերնդի անտեսված խնդիրները (Նախագիծ)

Մասնակիցներ՝ Հարութ Սարգսյան, Էդգար Ղումաշյան

Ժամանակահատված՝ ապրիլի 23-ից մայիսի 24

Նկարագրություն՝ իրականացնում ենք (Նոր սերնդի անտեսված պռոբլեմները) նախագիծը։ Աշխատանքը ներկայացնում ենք տեսանյութերի,  պատումների տեսքով։

Նպատակ՝ Փորձել մեծերին հասկացնել, որ պետք չէ երեխաների խնդիրները անտեսել

Արդյունք՝ Տեսանյութեր, պատումներ, պրեզենտացիաներ

Գործնական քերականություն

Բացահայտիչը ցույց է տալիս լրացյալի ով կամ ինչ լինելը։ Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է բացահայտյալ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։

  • Աննան` իմ դասընկերուհին (բուն), հայտնի էր իր բացառիկ տաղանդով:
  • Աննան` որպես դուստր (մասնական), շատ հոգատար է:
  • Դպրոցում` երաժշտության սրահում (մասնավորող պարագայական), Աննան հիանալի ելույթ ունեցավ:

Բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մնացած մասից` ստորակետով:

Բացահայտչից հետո չի դրվում ստորակետ մի քանի դեպքում:

  • Եթե բացահայտիչը դրված է սեռական հոլովով:
    • Տիգրան Մեծի` հայոց արքայի զորքը երկար տարիներ անպարտ էր:
  • Եթե բացահայտչին հաջորդում է կապ:
    • Ճամփորդի` ալեհեր կնոջ առաջ բացել էին տան դռները:
  • Եթե բացահայտչից հետո դրվում է եմ, ես, է … օժանդակ բայը կամ հանգույցը:
    • Լուիզան` նրա աղջիկն էր ամեն ինչ կազմակերպում:
  • Եթե բացահայտչից հետո ընկնում է էլ շաղկապը:
    • Անին` դասընկերուհիս էլ որոշեց գալ մեզ հետ Արատես:

1.Ընդգծված որոշիչներն ըստ օրինակի դարձրո՛ւ բացահայտիչ: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ Սիրո աստվածուհի Աստղիկը լողանում էր Արածանիի ջրերում:  Աստղիկը՝ սիրո աստվածուհին, լողանում էր Արածանիի ջրերում:
Սևանից
՝Հայաստանի ամենամեծ լճից սկիզբ է առնում միայն Հրազդանը:
Տղան մոտեցավ արքայադստերը՝ չարաճճի գեղեցկուհուն։
Զորքր պաշարում է Նինվեն՝ երկրի մայրաքաղաքը, ու սպասում նոր հրամանի:
Կինը հարևաններին բողոքում է Նազարից
՝ իր ոչ ու փուչ  մարդուց :
Սաքոն՝ Նազարի հետ կռվողն 
էլ էր այդ հարսանիքում:
 Արյունոտվում էր զորավարի սիրտը, Իտալիայի՝ իր հայրենիքի թշվառ վիճակից:
Ծերունին հաճախ էր հպարտանում Կարոյով՝ իր թոռնիկով։

2.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Սոֆիայից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` իր շան երևալուն:
Մայրը որդուց` Արմենից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սասունցի Դավիթին:
Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

3․Ինքդ բացահայտիչ ունեցող 4-5 նախադասություն կազմի՛ր։
Սոնան՝ քույրս մասնագիտությամբ հաշվապահ է։
Բժիշկը՝ Լոռվա մարզից Արամի հորեղբայրն է։
Տատիկս՝ մորական կողմից, ծաղիկներով լի այգի ունի։
Ես այսօր մայրիկիս՝ Լիլիթին ցույց տվեցի մեր դպրոցը, և նա հիացած էր

4.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`որպես էքսկուրսավար, ինձ բացատրում էր ճանապարհը:
Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ:
Թռչունի առաջին ճիչը`…, չափազանց զարմացրեց մեզ:
Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`:
Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել:
Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`…:
Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

5. Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ Աննան խելացի է , այնուամենայնիվ շատ ծույլ է:
Թեպետ նա հաշմանդամ էր, սակայն կատարեց իր առջև դրված առաջադրանքը:
Չնայած որ նա չգիտեր այդ ճանապարհը, բայց մենք գնացինք այդ ճանապարհով:
Թեև նա աղջիկ էր, բայց և այնպես չհրաժարվեց աայդ վարժությունից:

6. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե մենք հաղթենք մրցույթը ,ապա կդառնանք տարվա լավագույն ֆուտբոլի թիմը:
Քանի որ ամռանը շոգ է, հետևաբար պետք է զերծ մնանք արևի ուղիղ ճառագայթներից:
ՈրովհետևԱրմենը իրեն մեղավոր էր զգում, ուստի արեց առաջին քայլը:
Քանզի տնային աառաջադրանքներս դեռ չեմ կատարել, ուրեմն բակ չեմ կարող իջնել:

7. Կետադրի՛ր

Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին, և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Արատեսյան պատում

Ապրիլի 12 մենք դասարանով ուղևորվոցինք դեպի Արատես։ Ճանապարին կանգ առանք Եղեգիսի կիրճում՝ Արփա գետի ափին, որից հետո կանգ առանք Սուրբ Զորաց եկեղեցու մոտ, որտեղ Արմինե Գոգինյանը մեզ պատմեց եկեղեցու պատմությունը։Այնուհետև ճանապարհ ընկանք դեպի Արատես։Արատեսում մի փոքր հանգստանալուց հետո, գնացինք ճաշի, ևս մի երկու ժամ հանգստից հետո գնացինք ընթրիքի։Այնուհետև գնացինք խարույկի շուրջ նստեցինք, օրը ամփոփեցինք և գնացինք քնելու։ Գիշերը տղաների հետ որոշեցինք վախեցնել աղջիկներին, և գնացինք նրանց սենյակի դուռը տուկ-տուկ տվեցինք,դրանից հետո ընկեր Տարոնը մեզ վրա ջղայնացավ, և մենք գնացինք քնելու։Բարեհաջող գիշերը անց կացնելուց հետո եկավ առավոտը, արթնացանք, նախավարժանք արեցինք, գնացինք նախաճաշի։ Նախաճաշից հետո որոշեցինք գնալ տեսնել Արատեսի գետը, տեսնելուց հետո մի փոքր քայլարշավ արեցինք, արտասանեցինք Համո Սահյանի բանաստեղծություններից մի քանիսը, և գնացինք դեպի տնակներ ճաշելու։ Մի քանի ժամ հանգստից հետո գնացինք, աղջիկների հետ խաղեր խաղացինք, պահմտոցի խաղացինք, և պատրաստվեցինք ընթրիքին։Ընթրիքից հետո գնացինք սենյակներ մի քիչ խաղացինք և եկավ քնի ժամը։Գիշերը մյուս սենյակի տղաները որոշել էին խանգարել մեր քունը, և ջարդում էին մեր դուռը, որի ժամանակ ջարդվեց պատուհանը, ջարդվեց դռան ապակին, և մի քանիժամ նույն գործողությունը անելուց հետո տղաները նահանջեցին, մենք հանգիստ քնեցինք։Առավոտյան գնացինք նախաճաշ արեցինք, և ուղեվորվեցինք դեպի Երևան։

Նախապատրաստական աշխատաք՝ դեպի Արատես

Ուսումնական նյութեր նախապատրաստական աշխատանքի համար

  • Արատեսի վանքը վանական համալիր է, որը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։ Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։
  • Եղեգիսի կիրճը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։
  • Եղեգիսի Զորաց եկեղեցի (սուրբ Ստեփանոս)

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 12421344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

English. Present perfect

1) Have you ever been to the USA? Yes, I have.
2) She has never eaten cabbage before.
3) We have recently flown an airplane.
4) Has he ever seen your movie? No, he has not.
5) I have not heard that song since last year.
6) You have danced the tango for years.
7) Have you ever gotten a big gift from your uncle?
8) Have you ever gone to Brazil?
9) Have you ever had a pet? Yes, I have.
10) They have not played handball since they were 10.
11) We have not visited our cousins in America since 2001.
12) He has never drunk alcohol.
13) You have not tried my chocolate cake.
14) Has she ridden a horse before? No, she has not.
15) They have recently bought a new house.

English. Translational project

In one minute, your body produces 120 to 180 million red blood cells, and 25 million Coca-Cola products are consumed. Many of these bottles will end up in landfills; the World Bank estimates we produce 5 million pounds of trash. 108 human lives will be lost this minute, and an adult male will lose 96 million cells. Fortunately, 96 million cells will divide to make up for this loss. Speaking of division, in the US 1.5 people will get divorced, while in the world 116 will get married. 83,300 people will have sex, but only 258 children will be born. And the embryo produces neurons at a rate of 250,000 per minute. So it’s no surprise that a computer simulation requires 60 quadrillion bytes to simulate a minute. 1.38 micrometers of precipitation falls, which is equal to 4.7 billion baths every minute. And with storms come about 6,000 lightning strikes. A 150-pound person burns 1.1 calories while sleeping. While the sun gives us 83.3 terawatts of energy. The Earth will fly 1,800 km out of 940 million around the sun, moving 1,034 times faster than a cheetah. 70,000 hours of video watched on Netflix, 300 hours uploaded to YouTube, and you can watch it and subscribe.

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ րոպեի ընթացքում ձեր մարմինը արտադրում է 120-ից 180 միլիոն կարմիր արյան բջիջ, և օգտագործվումէ 25 միլիոն Coca-Cola արտադրանք: Այդ շշերից շատերը հայտնվում են աղբավայրերում։ Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ մենք արտադրում ենք 5 միլիոն ֆունտ աղբ: Այս րոպեին կկորցնի 108 մարդկային կյանք, իսկ չափահաս տղամարդը կկորցնի 96 միլիոն բջիջ: Բարեբախտաբար, 96 միլիոն բջիջներ կբաժանվեն այս կորուստը փոխհատուցելու համար: Խոսելով բաժանման մասին՝ ԱՄՆ-ում ամուսնալուծվելու է 1,5 մարդ, իսկ աշխարհում՝ 116։ Սեքսով կզբաղվի 83 հազար 300 մարդ, բայց կծնվի ընդամենը 258 երեխա։ Իսկ սաղմը նեյրոններ է արտադրում րոպեում 250000 արագությամբ: Այսպիսով, զարմանալի չէ, որ համակարգչային սիմուլյացիան պահանջում է 60 կվադրիլիոն բայթ մեկ րոպեի նմանակման համար: Տեղումները ընկնում են 1,38 միկրոմետր, ինչը հավասար է 4,7 միլիարդ լոգանքի յուրաքանչյուր րոպեին։ Եվ փոթորիկների հետ գալիս է մոտ 6000 կայծակ: 150 ֆունտ կշռող մարդը քնած ժամանակ այրում է 1,1 կալորիա: Մինչդեռ արևը մեզ տալիս է 83,3 տերավատ էներգիա։ Երկիրը 940 միլիոնից 1800 կմ կթռչի Արեգակի շուրջ՝ շարժվելով 1034 անգամ ավելի արագ, քան այդը: 70,000 ժամ տեսանյութ դիտվել է Netflix-ում, 300 ժամ վերբեռնվել է YouTube-ում, և դուք կարող եք դիտել այն և բաժանորդագրվել:

Ինչպես է ազդում համացանցը երեխաների վրա (TikTok)

2021 թվականին համաշխարհային տարածում ունեցավ TikTok հավելվածը։Բոլորը տարվեցին այդ համացանցով, և մինչև հիմա էլ այդպես է: 4-ամյա TikTok-ը մոտ ապագայում արդեն կունենա 2 միլիարդ ներբեռնում ամբողջ աշխարհում։ 
Այն իր ռեկորդային լայն տարածումով տեղ է գտել նաև հայկական միջավայրում, և Հայսատանում համարյա բոլոր երեխաները տարված են այդ հավելվածով,
այդ իսկ պատճառով որոշեցի այս անգամ խոսել հենց նրա մասին։

Ինչպե՞ս է ազդում համացանցը մարդկանց վրա

Ժամանակ՝ ապրիլ 1- մայիսի 24

Մասնակիցներ՝ Հարութ Սարգսյան, Էդգար Ղումաշյան, Միքայել Դաբաղյան։

Նպատակ՝ ներկայացնել մարդկանց, թե ինչպես է ազդում համացանցը մարդկանց վրա, ինչ լավ և վատ կողմեր ունեն։

Քայլեր՝ հետազոտական աշխատանք, հարցումներ, ձայնագրություններ, տեսանյութեր, համեմատել կրտսեր դպրոցի երեխաների և տարեցների կարծիքները։

Արդյունքը՝

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

1. Բոլոր մարզվողները պարտավոր են իմանալ զենքի և փամփուշտների օգտագործման անվտանգության կանոնները:

2. Կրակագծից դուրս ցանկացած զենք պետք է գտնվի պատյանի կամ հատուկ տուփի մեջ կամ ուղղված լինի դեպի առաստաղ՝ որևէ ապահով տեղ:

3. Զենքը թույլատրվում է մերկացնել միայն կրակագծում:

4. Զենքը թույլատրվում է լիցքավորել միայն կրակագծում՝ թիրախների կողմն ուղղված դիրքում:

5. Հրաձիգներին թույլատրվում է կրակել կամ պարապել առանց փամփուշտի միայն յուրաքանչյուրին հատկացված կրակատեղում:

6. Վարժությունը կատարելիս և մարզումների ժամանակ հրաձիգը կարող է հեռանալ զենքից միայն այն լիցքաթափելուց ու փականը բացելուց հետո:

7. ԱՐԳԵԼՎՈՒՄ է ձեռք տալ զենքին առանց թույլտվության:

8. ԱՐԳԵԼՎՈՒՄ է վարժությունը կատարելիս կամ մարզումների ժամանակ նույնիսկ չլիցքավորված զենքը ուղղել կրակագծից դուրս:

9. ԱՐԳԵԼՎՈՒՄ է ձեռք տալ ուրիշի զենքին առանց թույլտվության:

10. ԱՐԳԵԼՎՈՒՄ է զենքը և փամփուշտները թողնել ուշադրությունից դուրս:

11. ԱՐԳԵԼՎՈՒՄ է մոտենալ թիրախների առանց կրկի դադար հայտարարելու:

12. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է վարժությունը կատարելիս կամ մարզումների ժամանակ լիցքավորված զենքը ուղղել մարդկանց վրա:

13. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է ԿՐԱԿԵԼ ԹԻՐԱԽԻՑ ԴՈՒՐՍ /պատերին, պատուհաններին, լամպերին, հրաձգարանի կահավորանքին և այլն/:

Հովհաննես Թումանյան <<Ձևն ու հոգին>> վերլուծություն

Հովաննես Թումանյանն այս հոդվածով նկատի ուներ, որ մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն ավելի շատ ներքինին, քան արտաքինին։ Ես համաձայն եմ նրա հետ, և ինձ այդ հոդվածից ամենից շատ դուր եկավ այն հատվածը, երբ նա օրինակ էր բերում՝ (Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։) և նրա խոսքերը շատ ճիշտ էին ,ինձ դուր եկան։

Հայոց լեզու․Հովհաննես Թումանյան Ձևն ու հոգին․Որոշիչները

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք, հայոց թատրոնը մեռնում է․․․ Այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ Նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» № 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչև այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհքին տվել է հանճարներ»։ («Սուրհանդակ», № 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիկական ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիկական ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ

Հասարակագիտություն

  • Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
    Պատասխանատու մարդ ես համարում եմ այն մարդուն, ով իռա համար պատասխանատու է, իր խոսքի համար պատասխան ունի, և օրինակ, պայմանավորվածությունը չի խաղտում, և չի ուշանում նշանակված ժամից։
  • Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
  • Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
    Այո
  • Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
    Աշխարհում ամեն բան կփոխվի և կգնա ավելի վատ։ Դա նույնն է ինչ որ աշխարհում չլինի ժամացույց, մարդիկ ժամը չեն իմանա ինչ որ տեղ գնալուց չեն կարող ժամը իմանալ և այլն։
  • Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:

Հովհաննես Թումանյան <<Մոտիկ հարևանը և հեռու բարեկամը>> վերլուծություն

Հովհաննես Թումանյանը իր հոդվածում խոսում է այն մասին, որ հայերը իրենց բոլոր ձախողումներում մեղադրում են մեր հեռավոր հարևաններին: Ահա այդ հատվածը՝ «Էսպեսով ես բնավ համաձայն չեմ էն մարդկանց հետ, որոնք մեր դժբախտությունների պատճառները մեզանց դուրս են որոնում առհասարակ, մեր  պակասությունները թողնելով միմիայն մեր տկարությանը»:Թումանյանը իր հոդվածում ուզում էր ասել, որ մեր հարևանները մեզ ստիպում են լինել զգույշ, շրջահայաց ու իմաստուն, բայց լինում է հակառակը: Վերջում նա ասում է, որ միակ պատասխանը, որը ստացել ենք Կարաբեքիրի  հարձակման ժամանակ, եղել է․ «մենք ձեզ չենք կարող օգնել»-ը, նաև նա ավելացրեց, որ միակ մեծ օգնությունը, որը մենք ստացել ենք մեր հեռավոր բարեկամներից, եղել են հացը և շորը Ամերիկայի կողմից:Եվ կարդալիս ինձ թվում էր, որ Թումանյանը այդ հոդվածը գրել է հենց այս թվականներին։

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության
ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: 1917 թ. մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ):

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Ցարիզմի հետ համեմատաբար ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը մի փոքր հույս արթնացրեց հայերի մոտ: Ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն առաջին անգամ Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին, որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան անվանումով:

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի
պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

Ռուսաստանի տարբեր երկրամասերում ստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը։ 1917թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Համագումարըը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի  պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին։ Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը։

  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Երկրամասում ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գործում մեծ նշանակություն էին ստացել արդարացի սահմանափոխության իրագործումը և տեղական ինքնակառավարման մարմիների՝ զեմստվոների հաստատումը։ Հետփետրվարյան շամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին փոխհամաձայությամբ շտկել աղավաղված ազգագրական-վարչական քարտզը։ Այդ գործում ամենից ավելի շահագրգռված էին հայերը, քանի որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղութային քաղաքականությունից։

Կենսաբանություն․ Սրտի աշխատանքը, կառուցվածքը, ֆունկցիան

Սիրտը քառախորշ սնամեջ մկանային օրգան է, գտնվում է կրծքավանդակում, փոքր-ինչ ձախակողմյան դասավորությամբ:
Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ:

Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ:
Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը:Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ:

Հայոց լեզու․Փետրվար ամսվա հաշվետվություն

Թարգմանչական աշխատանք-ինձ շատ դուր եկավ, որովհետև ուսուցիչը, երբ ասեց թարգմանչական աշխատանք ես ուրախացա և ընտրեցի այս պատմությունը և թարգմանեցի։
Գործնական քերականության ժամանակ մենք սովորեցինք նոր բառեր, և սովորեցինք՝ ենթակա, ստորոգյալ։
Երկիր Նաիրի առաջադրանքները կատարելուց ես իմացա, թե երբ է Տերյանը գրել Երկիր Նաիրի ժողովածուն, կարդացի շարքը և ինձ շատ դուր եկան բնաստեղծությունները։
Տերյանական ձայնագրությունը ես կատարել եմ Երկիր Նաիրի շարքի բանաստեղծությունների ձայնագրություն և շատ եմ հավանել բանաստեղծությունները։
Տերյանական առաջադրանքները գրելուց ես իմացա Տերյանի հոր և նրա պատմությունը։
Թումանյանական ձայնագրություն
Գործնական քերականություն
Երկիր Նաիրի ժողվածու առաջադրանքներ
Անկեղծ չենք․ առաջադրանքներ
Անկեղծ չենք վերլուծություն

Русский язык

7. Прочитайте слова. Поставьте ударения. Запишите слова под правильным вопросом:

мама, я, стол, сад, папа, дети, мы, сестра, дом, мальчик, ты, девочка, отец, метро, бабушка, книга, муж, дедушка, ученик, фото, жена, ученица, стул, врач, документ, студент, вы, собака, журнал, школа, кошка, одеяло, портрет, брат, мать, класс, парк, жена, хлеб.

кто это?что это?
мама,папа, дети, мы, сестра, мальчик, ты, девочка, отец, бабушка, муж, дедушка, ученик, жена, ученица, врач, студент, вы, собака, журнал, кошка, портрет, брат, мать, жена.       хлеб,стол, сад, дом, метро, книга, стул, документ, школа, одеяло, класс, парк.

17.Зачеркните лишнее слово:
Семья, мама, брат, сестра, папа, дедушка, бабушка, лифт, дети.
Лифт
Дом, стол, комната, кухня, сад, стул, лампа, кресло, собака, кошка, метро, семья, окно, мебель, шкаф.
Метро
Книга, журнал, кабинет, класс, студент, рыба.
Рыба
Море, рыба, пальто.

Море
Шкаф, пальто, юбка, платье, собака.

Юбка

Ֆիզիկա․ Ջերմահաղորդականություն

1․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Առանց աշխատանք կատարելու մարմնի ներքին էներգիաի փոփոխման պռոցեսենը անվանում են ջերմա հաղորդում: Ջերամհաղորդման պրոցեսում աշխատանք չի կատարվում: Իհարկ է հնարավոր է, որ երկու պրոցեսները տեղի ունենան միաժամանակ՛ կատարվի և աշխատանք և ջերմափոխանակում:

2․Ի՞նչ է ջերմանաքանակը: 

Ջերամքանակը մարմնի ներքի էներգիաի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:

3․Ի՞նչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

ԿՋ և ՄՋ

4․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ժամանակ՛ իչքն ուզումենք ջերմաքանակը բարձր լինի ուրեմն այն պետք ՝ եռա:

5. 1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

1լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

6․Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Տաք մարմնից սառը մարմնին կամ մարմնի տաք տեղամասից սառը տեղամասին ներքին էներգիայի հաղորդման պրոցեսը, որն իրականացվում է մոլեկուլների ջերմային շարժման և թոխազդեցության շնորհիվ, կոչվում է ջերմահաղորդականություն:

7․Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Լավ ջերմահաղորդիչ մետաղներ են՝ արծաթը, փայտը:
Վատ ջերմահաղորդիչ են՝ օդը , գազերն ու հեղուկները։

8․Ինչո՞ւ է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանի որ օդը գազ է, իսկ գազերում մոլեկուլների հեռավորությունը մեծ է  և մոլեկուլների բախումները հազվադեպ են տեղի ունենում, էներգիան շատ դանդաղ է  փոխանցվում մի մոլեկուլից մյուսին:

9․Ի՞նչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Ջերմամեկուսիչ նյութերը շատ լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում։

10․Ի՞նչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչո՞ւ:

Ոչ, որովհետև վակումում մարմնինները չեն փոխազդում:

Հովհաննես թումանյան,Անկեղծ չենք հոդված․ վերլուծություն

Այս հոդվածում Թումանյանը ուզում էր ասել, որ մարդիկ իրարհետ անկեղծ չեն։ Ճիշտ է, նա այս հոդվածը գրել էր մոտավորապես մեկդար առաջ, իսկ այդ տարիներին անկեղծ մարդիկ շատ էին, բայց Հովհաննես Թումանյանը ոնց որ գուշակեր, որ այս սերնդի մարդիկ ավելի կեղծավոր և ստախոս են լինելուև այդ պատճառով գրել է այս հոդվածը ։ Իմ կարծիքով նրա այս հոդվախը շատ ճիշտ է և ես լիովին համաձայն եմ նրա հետ։ Երանի Թումանյանը կենդանի լիներ, և տեսներ, որ նրա գրած խոսքերը ամբողջովին ճիշտ են, և եթե նա այն ժամանակ էր գրել այդ հոդվածը, տեսնելով մի քանի կեղծ և ստախոս մարդկանց, ես պատկերացնում եմ, թե որ հիմա տեսներ այս ամենը, մի ամբողջ գիրք կգրեր

Հայոց լեզու

Հովհաննես Թումանյան «Անկեղծ չենք»-կարդա՛լ հոդվածը, դո՛ւրս գրել անծանոթ բառերը, քննարկե՛լ


Ալեկոծություն-մրրկոտ, փոթորկածեծ, փոթորկահույզ, փոթորկածուփ, փոթորկալի
Հրապարակախոսություն-Հասարակական-քաղաքական արդիական թեմաներով գրականություն

Պատմություն․ Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունըՊատմություն․

  • Պատմական նախադրյալները
  • Ցեղասպանության կազմակերպումը
    1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային` Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի Ռուսական կայսրության մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պնդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին։
  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
    Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ։ Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։
  • Եղեռնի հետևանքները
  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/

Հայոց Լեզու․ Երկիր Նաիրի ժողովածու

Կարդա՛ հետևյալ բանաստեղծությունները։

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բացատրի՛ր։
Իլիկ-Թել մանելու ձեռքի հոլաձև գործիք
Մորմոք-  Կսկիծ, մրմուռ
Մուժ-Մառախուղ
Մեգ- մշուշ, մառախուղ
Սուրսայր- Խայթող, ծակող
2․ Ի՞նչ ընդհանրություն կա այս բանաստեղծությունների մեջ։

Այս երեք բանաստեղծություններըկապ ուներ հայրենիքի հետ։
3․ Գրավո՛ր վերլուծիր բանաստեղծությունները։

<<Կարծես թե դարձել եմ ես տուն>> բանաստեղծությունում Տերյանը պատմում էր, իր հայրենիքի, իր տան, հող ու ջրի մասին, որտեղ վերադարձել է իր տուն և ամեն ինչը առաջվանն է կրկին, և իր մայրը ինչպես միշտ նստում է շարժում է իլիկը հին։
«Այստեղ է լացել իմ մայրը» բանաստողծությունում ուզում էր ասել, որ իր մայրը իր հայրենիքում էր լաց եղել։
4․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, անգիր սովորի՛ր։
5․ Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր բանաստեղծություններից մեկը։

Առասպելականը «Երկիր Նաիրի» շարքում․․․

1․ Շարքում գտի՛ր այն բանաստեղծությունները, որտեղ առասպելական կերպարներ կան։ Փորձի՛ր գտնել այդ կերպարների մասին տեղեկություններ և պարզել, թե դիցաբանական ինչ կերպարներ են դրանք։
«Որպես Լայերտի որդին, որպես»
Վեչեսլավ Իվանովին

Ֆիզիկա․ Ներքին էներգիայի փոփոխման եղանակները

1. Մեխանիկական էներգիայի ինչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:

Մեխանիկական էներգիան այն էներգիան է, որը օբյեկտը տիրապետում է իր շարժման կամ դիրքի պատճառով: Մեխանիկական էներգիայի երկու հիմնական տեսակ կա.Կինետիկ էներգիա: Կինետիկ էներգիան այն էներգիան է, որն ունի առարկան իր շարժման շնորհիվ: Պոտենցիալ էներգիա. պոտենցիալ էներգիան այն էներգիան է, որն ունի օբյեկտը իր դիրքի կամ կազմաձևման պատճառով:

2.Ձևակերպեք էներգիայի պահպանման օրենքը: 

Էներգիայի պահպանման օրենքը ասում է, որ էներգիան չի կարող ստեղծվել կամ ոչնչացվել, բայց այն կարող է փոխակերպվել մի ձևից մյուսը: Այլ կերպ ասած, փակ համակարգում էներգիայի ընդհանուր քանակը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ:

Այս օրենքը հիմնված է այն դիտարկման վրա, որ էներգիան միշտ պահպանվում է բոլոր ֆիզիկական գործընթացներում՝ լինի դա մեխանիկական, էլեկտրական, քիմիական կամ միջուկային: Էներգիան կարող է փոխակերպվել մի ձևից մյուսը, բայց փակ համակարգում էներգիայի ընդհանուր քանակը մնում է նույնը:

3.Ինչպես է փոխվում որոշ բարձրությունից ընկնող գնդիկի էներգիան հենարանին (օրինակ գետնին) հարվածելուց հետո: Խախտվում է արդյոք էներգիայի պահպանման օրենքն այդ ժամանակ: Ինչու՞:

Երբ գնդակն ընկնում է որոշակի բարձրությունից և հարվածում է հենակետին, ինչպիսին է գետնին, նրա պոտենցիալ էներգիան ընկնելու ժամանակ վերածվում է կինետիկ էներգիայի, այնուհետև հարվածի ժամանակ էներգիայի այլ ձևերի: Գնդակի կինետիկ էներգիան վերածվում է էներգիայի մի քանի այլ ձևերի, ինչպիսիք են ձայնային էներգիան, ջերմային էներգիան և գնդակի և գետնի դեֆորմացման էներգիան: Գնդակի հարվածի ժամանակ կորցրած կինետիկ էներգիայի քանակը հավասար է էներգիայի այս այլ ձևերին փոխանցվող էներգիայի քանակին:

4.Ինչու է ընկնող գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում:

Երբ ընկնող գնդակը հարվածում է կապարի թիթեղին, գնդակի կինետիկ էներգիայի մի մասը հարվածի ժամանակ փոխանցվում է կապարի թիթեղին: Այս էներգիայի փոխանցումը հանգեցնում է կապարի ափսեի ատոմների և մոլեկուլների ավելի արագ թրթռմանը, որն իր հերթին բարձրացնում է կապարի ափսեի ջերմաստիճանը:

5.Ինչ է մարմնի ներքին էներգիան: Ինչից է կախված այն:

Մարմնի ներքին էներգիան մարմինը կազմող բոլոր մասնիկների կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարն է։ Այս էներգիան կապված է մարմնի ներսում ատոմների և մոլեկուլների պատահական շարժման և փոխազդեցության հետ:

6.Նկարագրեք մի քանի փորձ՝ ապացուցելու համար մարմնի ներքին էներգիայի գոյությունը:

Ջեռուցման և հովացման փորձ. Վերցրեք մետաղյա բլոկ և տաքացրեք այն տաք ափսեի վրա, մինչև այն հասնի բարձր ջերմաստիճանի: Այնուհետև հեռացրեք այն ջերմության աղբյուրից և դրեք սառը մակերեսի վրա։ Դիտեք, թե ինչպես է մետաղական բլոկը սառչում, երբ այն ջերմություն է կորցնում շրջակա միջավայրի նկատմամբ: Այս փորձը ցույց է տալիս, որ ջերմության փոխանցման արդյունքում փոխվում է մետաղական բլոկի ներքին էներգիան։

7.Բերեք օրինակներ, որոնք համոզում են, որ շփման կամ դիմադրության ուժերի առկայությամբ շարժվելիս փոխվում է մարմնի ֆիզիկական վիճակը:

Կոշիկի հագնելը. Երբ կոշիկները հագնում են քայլելիս կամ վազելիս, կոշիկների ներբանների և գետնի միջև շփումը հանգեցնում է կոշիկի նյութի աստիճանական մաշվածության: Ֆիզիկական վիճակի այս փոփոխությունն ակնհայտ է մաշվածության տեսանելի նշանների միջոցով, ինչպիսիք են ներբանների անցքերը կամ մաշված քայլքները:

8.Ինչն է բնութագրում մեխանիկական էներգիայի փոփոխությունը:

Մեխանիկական էներգիայի փոփոխությունը բնութագրվում է համակարգի վրա կամ կողմից կատարված աշխատանքով և ջերմության փոխանցումով դեպի համակարգ կամ դուրս: Մեխանիկական էներգիան օբյեկտի պոտենցիալ և կինետիկ էներգիաների գումարն է, ուստի մեխանիկական էներգիայի փոփոխությունները կարող են առաջանալ այս բաղադրիչներից որևէ մեկի կամ երկուսի փոփոխությունների հետևանքով:

9.Նկարագրեք փորձ, որտեղ ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է մարմնի ներքին էներգիան:

Այս փորձն անցկացնելու համար կարելի է օգտագործել ջերմաչափով տարա՝ ջրի նմուշը պահելու համար։ Բեռնարկղը պետք է կնքված լինի այնպես, որ ջրի գոլորշի կամ ջերմություն չթափվի: Ջրի ջերմաստիճանը բարձրացնելու համար կարող են օգտագործվել ջերմության աղբյուր, ինչպիսին է Բունսենի այրիչը կամ տաք ափսեը:

10.Օրինակներով կամ փորձի նկարագրությամբ հաստատել, որ աշխատանք կատարելով կարելի է փոխել մարմնի ներքին էներգիան:

11.Ինչ է ջերմահաղորդումը: Կարելի է ջերմահաղորդումը համարել էներգիայի փոխակերպում: Ինչու՞:

12.Մարմնի ներքին էներգիան մեծացել է 10 Ջ-ով: Ինչ եք կարծում ջերմահաղորդմամբ, թե աշխատանք կատարելու միջոցով է տեղի ունեցել  ներքին էներգիայի այդ աճը:

Եթե մարմինը շփվում էր ավելի տաք առարկայի հետ, և ջերմությունը փոխանցվում էր մարմնին, ապա ներքին էներգիայի աճը, հավանաբար, պայմանավորված էր ջերմության հաղորդմամբ: Մյուս կողմից, եթե մարմնի վրա աշխատանք է կատարվել արտաքին ուժի միջոցով, ապա ներքին էներգիայի աճը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել աշխատանքով:

13.Տաք ջուրը խառնել են սառը ջրին: Ինչու է խառնուրդի ջերմաստիճանը բարձր սառը ջրի ջերմաստիճանից, բայց ցածր՝ տաք ջրի ջերմաստիճանից: Բացատրեք՝ հիմնվելով մոլեկուլային-կինետիկ տեսության դրույթների վրա:
Ըստ մոլեկուլային-կինետիկ տեսության՝ ջերմությունը տարանցիկ մարմնի ներքին էներգիան է։ Ջերմային հաղորդման, ճառագայթման կամ կոնվեկցիայի միջոցով այն տեղափոխվում է ավելի տաք մարմիններից սառը մարմիններ։ Տեսությունը նաև նշում է, որ ջերմաստիճանը մարմնի մասնիկների միջին կինետիկ էներգիայի չափումն է։ Երբ երկու մարմիններ շփվում են, դրանց մասնիկները բախվում են միմյանց՝ ավելի բարձր կինետիկ էներգիա ունեցող մասնիկներից էներգիա փոխանցելով ավելի ցածր կինետիկ էներգիա ունեցող մասնիկներին։ Էներգիայի այս փոխանցումը հանգեցնում է կինետիկ էներգիայի վերաբաշխման և, հետևաբար, ջերմաստիճանի փոփոխության:
14.Հնարավոր է արդյոք ջերմափոխանակում սառույցի և ջրի միջև, եթե երկու նյութերի ջերմաստիճանն էլ 0C: Բացատրեք ինչու:

Այո, սառույցի և ջրի միջև ջերմափոխանակությունը հնարավոր է նույնիսկ եթե երկու նյութերի ջերմաստիճանը 0°C է։ Դա պայմանավորված է նրանով, որ ջերմաստիճանը միայն նյութի մասնիկների միջին կինետիկ էներգիայի չափումն է և չի ցույց տալիս նյութում առկա էներգիայի ընդհանուր քանակը:

Երբ սառույցը և ջուրը շփվում են միմյանց հետ, ջերմությունը ջրից կհոսի դեպի սառույց կամ սառույցից ջուր, մինչև նրանք հասնեն ջերմային հավասարակշռության: Եթե ջուրը և սառույցը երկուսն էլ 0°C են, դա նշանակում է, որ դրանք նույն ջերմաստիճանում են, բայց նրանք դեռ կարող են ունենալ տարբեր քանակությամբ ներքին էներգիա:

Հասարակագիտություն․ Հավասարություն

Ինչ է “հավասարությունը”, շատ մարդիկ մտածում են, որ բոլոր մարդիկ հավասար են, իսկ մնացածը մտածում են, որ ոչ մեկ հավասար չի և այլն:
Իմ կարծիքով մարդիկ ծնվում են հավասար, իսկ հետո մեծանալիս, մեկը դառնում է գեղեցիկ, մյուսը խելացի, իսկ մյուսը ուժեղ և այլն:
Օրինակ՝ Ծնվեցին երկու երեխա, մեկը հարուստ ընտանիքից, իսկ մյուսը աղքատ:
Սկզբում որ նայեք, նրան իրարից ոչ մի բանով չեն տարբերվում, բայց հետո երբ մեկը չի կարող ուտելիք առնել, իսկ մյուսը արդեն շատ թանկ խաղալիքներ ունի, այդ ժամանակ արդեն մենք կարող ենք ասել, որ նրան այլևս հավասար չեն, մեկը ավելի հարուստ է, մյուսը ավելի խելացի և այլն:
Մարդիկ իհարկե կարող են հավասար լինել (օրինակի համար երկվորյակները), բայց դա շատ քիչ դեպքերում է լինում և նույնիսկ անհնարին է, եթե թվերի հետևից ընկնենք, օրինակի համար երկու մարդու IQ-ն էլ 96 է, բայց եթե թվաերին ավելի ուշադիրնայենք, կարող ենք տեսնոլ, որ օրինակի համար մեկի մոտ 96.32 է իսկ մյուսի մոտ 96.250634, մարդիկ երբեք հավասար չենեղել և չեն լինի:
“Հավասարություն” բառը մարդկանց մասին ճիշտ չի օգտագործել, ավելի շատ ճիշտ կլինի “նման” բառը:

Թեստ 9

1) Պատ՝ 3)
2)Պատ՝ 2)
3)Պատ՝ 2)
4)Պատ՝ 2)
5)Պատ՝ 3)
6)Պատ՝ 3)


7)Պատ՝ 2)
8)Պատ՝ 2)
9)Պատ՝ 3)
10)Պատ՝ 3)


11)Պատ՝ 3)
12)Պատ՝ 2)
13)Պատ՝ 3)
14)Պատ՝ 1)
15)Պատ՝ 4)


16)Պատ՝ 2)
17)Պատ՝ 2)
18)Պատ՝ 3)
19)Պատ՝ 12

Աշխարհագրություն.ՀՀ Տրանսպորտ

Հայաստանի տրանսպորտային համակարգերի պատմական զարգացումը, ներկա վիճակը և ապագա հեռանկարները։ Երկաթուղային տրանսպորտը կարևոր դեր է ունեցել՝ սկսած 19-րդ դարի վերջից։ Կառուցվել են հիմնական գծեր, ինչպիսիք են Թբիլիսի–Ալեքսանդրապոլ–Կարս, Գյումրի–Երևան, Մասիս–Ջուլֆա։ Սովետական շրջանում երկաթուղին միացվել է Եվրասիական ցանցին, սակայն 1990-ականներից հետո մի շարք գծեր դադարել են գործել տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ Ներկայումս քննարկվում է Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման նախագիծը, մոտ 540 կմ երկարությամբ։

Հայաստանի լեռնային ռելիեֆը և փոքր տարածքը նպաստել են ավտոմոբիլային տրանսպորտի գերակշռությանը։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը գերազանցում է 10,400 կմ։ Այն առավել արդյունավետ է կարճ հեռավորությունների դեպքում և պահանջում է համեմատաբար քիչ ներդրումներ։

Օդային տրանսպորտը ևս ունի կարևոր դեր։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնական օդային դարպասն է։ Օդային ուղիները նպաստում են միջազգային կապերի ու զբոսաշրջության զարգացմանը։

Հայաստանը շահագրգռված է վերագործարկելու չգործող երկաթուղային գծերը և կառուցելու նորերը՝ տարածաշրջանային համագործակցությունն ու տնտեսությունը զարգացնելու նպատակով։ Տրանսպորտային համակարգերի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է տեխնիկական, տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնների հետ։ Այժմ առավել կիրառելի է ավտոմոբիլային տրանսպորտը, բայց երկաթուղային կապերի զարգացումը դիտվում է որպես ռազմավարական հեռանկար։

Քիմիա. Լաբորատոր փորձեր.15.05.2025

Փորձ 1- Հրավառություն

4Al-O2=2Al²O³+Q

Fe+O²=Fe³O4

2Mg+O²=2MgO+Q

Փորձ 2-Կալցիումի փոխազդեցությունը ջրի հետ

Ca+H|OH=Ca|OH|²+H²

Հոմզվելու համար, որ հիմք է առաջացնել ավելացնում ենք ֆենոլֆտարեին։

Այնուհետև կատարում ենք Չեզոքացման ռեակցիա

Ca|OH|²+2HCL=CaCl+2H²O

Փորձ 3-Միջին ակտիվուտյան Մետաղների փոխազդեցությունը աղաթթվի հետ

Zn-Cl=ZnO²+H²+2HCl=MgO²+H²+2AC+6HCl=2ACCl³+3H²

CuSO⁴+Fe=Cy+FeSo⁴

Քիմիա. Մայիսյան հավաք

Մասնակիցներ.  Հետազոտական վարժարանի 9, 10 -12-րդ  դաս. սովորողներ,  տարատարիք սովորողներ,  հյուրեր

Ընթացքը. սովորողները.

  • կատարելու  են անհատական  կամ  խմբային   լաբորատոր  փորձեր,  պահպանելով անվտանգության կանոնները
  • իրականացնելու  են  իրենց  կողմից  առաջարկած  լաբորատոր  փորձեր
  • <<սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում   հետազոտական վարժարանի սովորողների  հրահանգներով  կրտսեր տարիքի սովորողները  և  հյուրերը կատարելու  են  լաբորատոր փորձեր, պահպանելով անվտանգության կանոնները:

Քիմիական  փորձարարություն՝ <<Մետաղների քիմիական  հատկությունները>> Փորձերի  համար  անհրաժեշտ  են   նատրիում, կալցիում, մագնեզիում, ցինկ, երկաթ, աղաթթու, հայտանյութ  ֆենոլֆտալեին, պղնձարջասպի  լուծույթ:

Լաբորատոր  փորձ 1. Ակտիվ  մետաղներից  նատրիումի  կամ  կալցիումի  փոխազդեցությունը ջրի  հետ: Համոզվելու  համար, որ  առաջացել  է  ալկալի` կաթոցիկով  2 կաթիլ հայտանյութ ֆենոլֆտալեին  լցրեք  առաջացած  ալակալու  լուծույթին, այնուհետև կատարեք չեզոքացման  ռեակցիա: Գրեք  ընթացող  ռեակցիաների   հավասարումները:

 Լաբորատոր  փորձ  2. Միջին  ակտիվության  մետաղների` մագնեզիումի, ցինկի, ալյումինի  փոխազդեցությունը  նոսր  ծծմբական  թթվի  կամ աղաթթվի  հետ և անջատված  ջրածնի այրումը: Գրեք  ընթացող  ռեակցիաների  հավասարումները:

Լաբորատոր  փորձ  3.Մետաղի  փոխազդեցությունը աղերի  ջրային  լուծույթների  հետ, (բացի ալկալիական  և  հողալկալիական  մետաղների, ինչու՞): Երկաթե  ձողի  (մեխի)

փոխազդեցությունը  պղնձարջասպի  լուծույթի  հետ: Ինչու՞   է  մեխը կարմրում:

 Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:

Լաբորատոր  փորձ  4.<< Հրավառություն>>

10-12-րդ  դաս. սովորողները կատարելու են   ոչ  դարձելի  իոնափոխանակման ռեակցիաների օրինակներ՝  նստվածքի, գազի և թույլ էլեկտրոլիտի առաջացմամբ: Գրելու  են   կատարած  լաբորատոր  փորձերի  մոլեկուլային, լրիվ  և կրճատ իոնային հավասարումները:

Վերջնարդյունքները. Սովորողները  

  • կպահպանեն  անվտանգության  կանոնները  լաբորատոր  փորձեր կատարելիս
  • կիմանան քիմիական  ռեակցիաների  ընթանալու հատկանիշները
  • կընկալեն  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  պատճառները
  • կիմանան  ռեակցիայի  ընթանալու  արտաքին հատկանիշների  և  ներքին  օրինաչափությունների  փոխադարձ  կապը
  • կբացատրեն  բնական  երևութների  մեխանիզմը
  • կգտնեն նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ
  • կհասկանան,  որ  քիմիական օրենքները բնության  համընդհանուր օրենքների  մի  մասն  են  կազմում` երևույթի  էնտրոպիան,  էներգիայի  և զանգվածի  պահպանման  օրենքը 
  • կկատարեն  հաշվարկային- լաբորատոր  առաջադրանքներ տարբեր հատկանիշներով  ռեակցիաների  հավասարումներով:

Կենսաբանություն․Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:

Էկոլոգիական գործոններ կոչվում են բնության այն տարրերը կամ պայմանները, որոնք ազդում են կենդանի օրգանիզմների վրա՝ որոշելով նրանց գոյության, տարածման, աճի, զարգացման ու վերարտադրության պայմանները։ Այդ գործոնները կարող են տարբեր լինել ծագման, ազդեցության բնույթի և օրգանիզմի արձագանքման ձևերի տեսանկյունից։

Ըստ ծագման բնույթի էկոլոգիական գործոնները բաժանվում են երեք հիմնական խմբի՝ աբիոտիկ, կենսոտիկ և անտրոպոգեն։ Աբիոտիկ գործոնները անօրգանական բնույթի են և ներառում են կլիմայական պայմաններ (ջերմաստիճան, լուսավորություն, խոնավություն), հողի հատկությունները, ռելիեֆը, ջրի քիմիական կազմը և այլն։ Կենսոտիկ գործոնները կենդանի օրգանիզմների փոխազդեցություններն են, օրինակ՝ գիշատչությունը, մակաբուծությունը, մրցակցությունը, սիմբիոզը և այլն։ Անտրոպոգեն գործոնները մարդու գործունեության արդյունք են և ներառում են արդյունաբերական արտանետումները, գյուղատնտեսական աշխատանքները, քաղաքաշինությունը, աղտոտումը և բնության փոփոխման այլ ձևեր։

Այս գործոնները փոխազդում են միմյանց հետ և համատեղ կերպով ձևավորում են յուրաքանչյուր օրգանիզմի էկոլոգիական միջավայրը։ Օրգանիզմները տարբեր կերպ են արձագանքում տարբեր գործոնների ազդեցությանը՝ կախված իրենց կենսաբանական առանձնահատկություններից և հարմարվողական կարողություններից։

Գինու դպրոցի պատմությունը

Քոլեջի Խաղողի ու գինու դպրոցը Հնձան է:

Հայաստանում հնձանն առաջին անգամ հիշատակում է Ագաթանգեղոսը՝ 3-րդ դարիի վերջի և 4-րդ դարի դեպքերը նկարագրելիս։ Ավելի ուշ, 1958-ին Գառնիի պալատական շենքերի պեղումների ժամանակ ևս հայտնաբերել են հնձան։ Հնձաններ են գտնվել նաև Զվարթնոցումմ (VII դ.), Աղթամարումմ (X դ.), Հաղպատում (13-րդ դ.), Դադիվանքում (13-րդ դ.), Մրենում (13-14-րդ դդ.) և այլուր։ Մանրանկարչությունից հայտնի է, որ դեռևս միջնադարում գոյություն են ունեցել տակառաձև, շարժական հնձաններ։ 2011 թ-ին Հայաստանում հայտնաբերվեց աշխարհի հնագույն՝ մոտ 6.000 տարվա հնձան։ Իսկ Արենի գյուղը գինեգործության բնագավառում հանյտնի դարձավ, երբ 2010 թվականի պեղումների արդյունքում հայտնաբերվեց աշխարհի ամենահին հնձանը։

Հնձանը կիրառություն ունի նաև մեր օրերում, մեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

2018 թվականի հոկտեմբեր ամսից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսեց գործել նոր դպրոց՝ Գինեգործություն և խաղողագործություն ուսուցանելու նպատակով։

Ստեղծման օրից նոր բացահայտումների , գիտելիքների , ճանաչողական- ուսումնական հետազոտությունների , ծանոթությունների  մեծ  նախագծով, գինեգործությամբ հետաքրքրվող սովորող-դասավանդողներին , տարատեսակ  ճամփորդություններով  տրվել է գիտելիքների մեծ պաշար:

Ամենօրյա եռուն աշխատանք Գինու դպրոցում. փոփոխություններ, ավելացումներ, լրացումներ, միշտ լի սովորողներով, միշտ գործող, բաց գինու արվեստանոց է:

Տեխնոլոգիա․ Գինու պատմություն

Գինին ալկոհոլային խմիչք է, որը պատրաստվում է խմորված խաղողի հյութից։ Խմորման ընթացքում խմորիչները խաղողի մեջ պարունակվող շաքարը փոխակերպում են ալկոհոլի։ Չնայած գինի կարելի է պատրաստել տարբեր պտուղներից, գրեթե բոլոր ժամանակակից գինիները պատրաստվում են խաղողից։ Խաղողի տեսակն ու աճեցման վայրն էական ազդեցություն են ունենում գինու համի, բույրի ու որակի վրա։

Գինու պատմությունը շատ հին է։ Ամենահին նյութական ապացույցները վկայում են, որ գինի են պատրաստել ավելի քան 8,000 տարի առաջ։ Վաղագույն վկայությունները գտնվում են Վրաստանի, Հայաստանի և Իրանի տարածքներում։ Օրինակ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված խաղողի մշակման և գինու պատրաստման ապացույցները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 4100 թվականով։ Այդ ժամանակ գինին ունեցել է նաև կրոնական և ծիսական նշանակություն։

Հին Եգիպտոսում և Հունաստանում գինին համարվել է աստվածների ընծա։ Հին Հունաստանում գոյություն ուներ գինու աստված՝ Դիոնիսոսը, իսկ Հռոմում՝ Բաքոսը։ Գինին այդ ժամանակներում օգտագործվել է հասարակության բոլոր շերտերում, սակայն առավելապես՝ բարձր խավերում։ Միջին դարերում գինու պատրաստումը զարգացել է հիմնականում մենաստաններում, իսկ քրիստոնեության մեջ գինին դարձել է հաղորդության խորհրդանշական տարր։

Ժամանակի ընթացքում գինեգործությունը տարածվել է Եվրոպայից դեպի Ամերիկա, Ավստրալիա, Աֆրիկա և այլ մայրցամաքներ։ Այսօր գինին համարվում է ոչ միայն խմիչք, այլև մշակութային և գաստրոնոմիկ արժեք։ Այն շարունակում է լինել կարևոր բաղադրիչ տոնակատարությունների, ընթրիքների և առօրյա կյանքում։

Գինու մշակույթը իր մեջ ներառում է նաև դրա համտեսման, գնահատման, պահման և մատուցման արվեստը։ Գինին ունի հսկայական տեսականի՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, փրփրուն և աղանդերային տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները՝ կախված պատրաստման եղանակից, օգտագործված խաղողի տեսակներից և շրջաններից։

Հայոց Լեզու. Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:

Վիլյամ Սարոյանի «Հյուսնի պատմությունը» ուսանելի պատմություն է, որը մեզ հիշեցնում է, որ հուսահատությունը անիմաստ է, քանի որ ապագան երբեք լիովին կանխատեսելի չէ։ Հյուսնը վստահ էր, որ իրեն մահ է սպասվում, սակայն առավոտյան պարզվեց, որ իրավիճակը գլխիվայր շրջվել է՝ թագավորը մահացել է, և իրեն ոչ թե մահ էր սպասում, այլ աշխատանք։ Սա վկայում է, որ նույնիսկ երբ ամեն ինչ անելանելի է թվում, կյանքը կարող է անսպասելի ելք տալ։

  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը

Այս պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն ամենամեծ ուժը հենց հույսը պահելն է, նույնիսկ ամենադժվար պահին։ Հյուսնի ընկերը խորհրդանշում է սրտաբաց, կյանքին հավատով նայող մարդկանց, ովքեր կարող են ուրիշներին աջակցել։ Եթե հյուսնը մենակ լիներ իր վախի հետ, գուցե այդ գիշերը անգամ չապրեր։

English. My individual project

I have chosen a Physics project, the name of which is “Development of non-traditional energy sources as an alternative to traditional ones.” I chose this project because I like physical experiments, I like the subject of physics, and I also like the teacher very much. We haven’t planned anything related to this project yet, but we have decided to visit a hydroelectric power plant and make small solar panels.

Design a site like this with WordPress.com
Get started