Posted in Պատմություն 8

8-րդ դասարանի ամփոփում.Պատմություն

Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Ես պատմությունը ուսումնասիրում եմ, որ տեղեկացված լինեմ, ինչ է կատարվել մեզնից հազարական թվեր առաջ։

8-րդ դասարանի առաջադրանքների փաթերի հղումը տեղադրել:

Պատմության բաժին

Հարցեր և առաջադրանքներ

1.Որոնք էին հայ ազատագրական պայքարի արտաքին և ներքին նախադրյալները:Նշեք շարժման հայտնի գործիչներին:

Հայաստանի ազատագրության համար հայ ժողովրդի պայքարը XVII դարի երկրորդ կեսին կոչվեց` վերելքի փուլ: Դրա համար կային մի շարք նախադրյալներ: Հայ առաքելական եկեղեցուց բացի՝ ազատագրման գործին սկսեց ակտիվորեն մասնակցել նաև հայ հարուստների խավը: Հայաստանի ազատագրության գաղափարի շուրջ միավորվեցին հայ ժողովրդի բոլոր հատվածները` հայրենիքում և գաղթօջախներում: Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի թուլացումն ազատագրման իրական հույս էր ներշնչում: Եվրոպական առանձին երկրներ, որոնք հասկացել էին օսմանյան թուրքերից սպասվող վտանգը, համարվում էին Հայաստանի հնարավոր դաշնակիցներ: Էական հանգամանք էր նաև օսմա նահպատակ ժողովուրդների` հույների, ասորիների, վրացիների, անգամ քրդերի, եզիդների համատեղ պայքարի պատրաստականությունը:

2.Ինչ դեր են խաղացել Հակոբ Դ Ջուղայեցին և Իսրայել Օրին:

1677թվականին Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարեց գաղտնի ժողով։ Մասնակցում էին հոգևոր 12 քաղաքական գործիչներ։ Ժողովը դիմում էր Եվրոպայի օգնությանը։ Կաթողիկոսի գլխավորությամբ կազմված պատվիրականությունը մեկնեց Կոնստանդնուպոլիս, Եվրոպան անցնելու համար։ Կաթողիկոսը Կոստանդնուպոլսից փորձեց կապեր հաստատել Հռոմի պապի, Ռեչ Պոսպոլիտայի և այլ երկրների տիրակալների հետ։ 1680թվականին Հակոբ Դ Ջուղայեցին մահանում է։ Պատվիրականությունը Կիստանդնուպոլսից վերադառնում է Հայաստան։ Իսրայել Օրին, հար պատվիրականների հետ ուղևորվում է Վենետիկ, հետո Ֆրանսիա։ Մտնելով զինվորական ծառայության՝ նա ստանում է սպայի աստիճան։ Նա ծառայություն է անցնում գերմանացի կայսընտիր Հովհան Վիլհեմի մոտ։ 1699թվականին լինում է Անգեղակոթի ժողովը Անգեղակոթ գյուղում Մելիք Սաֆրազի աջակցությամբ: Որոշվում է լիազորել Օրուն շարունակելու բանակցությունները արևմտաեվրոպական երկրների հետ։ Վիլհեմի նամակով հայ մելիքները անցնում էին ռազմական օգնության դիմաց ճանաչելու որպես Հայաստանի թագավոր։ ։ Իսրայել Օրին վերադառնում է Եվրոպա, ներկայացնելու Վիլհեմին Հայաստանի ազատագրության ՝ 36 կետից բաղկացած ծրագիրը, որը կոչվում է «Պֆալցյան ծրագիր»։ Իսրայել Օրին համագործակցում է Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ի հետ 1701 թվականին։ Օրին իր դեսպանախմբով մեկնում է դեպի Պարսկաստան

3.Ինչու հենց Սյունիքում և Արցախում տեղի ունեցավ զինված պայքարը օտար տիրապետությունների դեմ: թվարկեք այդ պայքարի նշանավոր ղեկավարներին:

18-րդ դարի սկզբին Իրանը հայտնվել էր ծանր դրության մեջ։ Նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Արցախյան պայքարի նշանավոր ղեկավարներն էին Իվան Կարապետը, ով ժամանել էր Ռուսաստանից և Աբրահամ սպարապետը։ Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբի շրջաններում համախմբված չէին։ Անհանգստացող հանգամանք էր նաև պարսկական ուժերի ազդեցությունը։ Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղված էր անընդհատ հյուսիսից։ Սյունիքի զինված պայքարի նշանավոր ղեկավարներն էին՝Դավիթ Բեկը և Մխիթար սպարապետը

4. Ինչպես էին կոչվում Արցախում ստեղծված հայկական ինքնավարությունը: Ինչ նշանակություն է ունեցել այն:

Այն կոչվել է սղնախ ։ Դա կիսանկախ հայկական իշխանապետություն է ։

5. Որ պատերազմների արդյունքում Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը: Ինչ ակնկալիքներ ուներ հայությունն այդ պատերազմներից: Պատերազմներիարդյունքում  որքան հայ վերաբնակվեց Հայաստանի արևելյան հատվածում: Պարզաբանեք դրա բացասական և դրական կողմերը

1806-1812թթ․ ռուս- թուրքական պատերազմի ժամանակ Ռուսաստանը գրավեց Անդրկովկասը ։ Հայերը հույս ունեին անցնեն Ռուսաստանի կազմի մեջ ։ Արևմտահայերը հույս ունեին անցնել Ռուսաստանի կազմի մեջ , բայց նրանց հույսերը չարդարացան ։ Մոտ 75000 հայեր անցան Ռուսաստանի տրապետության տակ , իսկ մնացածը մնացին Արևմտյան Հայաստանում ։

  • Ինչ բարեփոխումներ իրականացվեվին 19-րդ դարի երկրորդ կեսին Ռուսաստանում: Ներկայացրեք դրանց ազդեցությունն Արևելյան Հայաստանի տնտեսական և սոցիալական կյանքի զարգացման վրա: Ինչու ցարիզմը հայերի նկատմամբ ուժեղացրեց ազգային ճնշման քաղաքականությունը:ընդհանուր գծերով ներկայացրեք արևմտահայության վիճակը Օսմանյան կայսրությունում: 

    Մի խումբ հայրենասեր հայեր ցանկանում էին Ռուսաստանի հովանու տակ ստեղծել Արևելյան Հայաստանի ինքնվարություն ։ Հայաստանը պետք է ունենար իր դրոշը , զինանաշանը , օրենքները ։ Բայց Ռուսաստանը իհարկե չընդունեց դա ու հայերի նկատմամբ սկսեց ճնշումներ անել ։
    Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը վատ էր ու ճնշված , նրանք ոչ մի իրավաունք չունեին ։
  • Որ պատերազմի հետ կապված և որ պայմանագրերով  միջազգային դիվանագիտության մեջ մտավ Հայկական հարցը: Պարզաբանեք հարցի էությունը: Արտահայտեք ձեր տեսակետը հարցի միջազգայնացման վերաբերյալ.գնահատեք հայտնի 61-րդ հոդվածը: 

    Հայկական հարցը ձևակերպվել է Սան Ստեֆանոյի պայմանագրում։ Այն եղել է 16րդ հոդվածը։
    Թուրքիայից ռուսների կողմից գրավված և թուրքերին հետ վերադարձվող գավառներում պետք է կատարվեին բարեփոխումներ։ Ռուսական զորքերը պետք 6 ամիս մնային այնտեղ մինչ բարեփոխումների ավարտը։
    Ապա հայկական հարցը փորձել են քննարկել Բեռլինի վեհաճողովում։ Այն արդեն դարձել էր 61րդ հոդվածը։ Այնտեղ նորից խոսվում էր հայկական գավառների բարեփոխումների մասին, բայց այստեղ պայմանագրի կնքումից հետո ռուսական զորքերը պետք է անմիջապես հեռանային։ Մեծ տերությունների նպատակը հենց դրանում էր կայանում։ Բարեփոխումների չկատարելու դեպքում կարողանային ճնշում գործադրել Թուրքիայի վրա։
  • Որոնք էին հայդուկային շարժման առաջացման պատճառները: Թվարկեք ձեզ հայտնի հայդուկներին: 

    Սուլթան Աբդուլ Համիդ 2— դաժան լծից ազատվելու համար ստեղծվեցին հայդուկային /հետևակ/ և ֆիդայական / ինքնազոհ/ խմբեր ։Նրանք վրիժառուներ էին , որոնք տեղակայվում էին լեռներում , անտառներում ու ստեղծում ազատագրական խմբեր , որոնց նպատակն էր ժողովրդի ազատագրումը թուրք ու քուրդ ատելի պաշտոնյաներից ։
    Առաջին ֆիդայիններն էին Մարգար Վարժապետը , Արաբոն , Թորոս Ծառուկյանը և այլոք 
  • Ովքեր էին հայերի ցեղասպանական ծրագրի առաջին հեղինակն ու իրագործողը: Ինչ հետևանքներ ունեցան 1890-ական թթ հայկական կոտորածները:Վերհանել Սասունի, Զեյթունի և Վանի հերոսական կռիվները: 

    1894թ հուլիսին օսմանյան զորքը շարժվում է Սասունի վար ։ Ինքնապաշտպանությունն ու կռիվները ղեկավարում էին Հրայրը ու Գևորգ Չաուշը ։ Թուրքերը ստորաբար սպսնում են բանակցություններիի գնացած հայերին ու գրավում Սասունը ։

    1895թ․ հոկտեմբերին սկսվեց պայքար Զեյթունում ։ Ղազար Շովրոյանի և Գարուն Աղասու գլխավորությամբ հայկական զորքը զինաթափեց թուրքական բանակին ու նրանք նահանջեցին ։
    Մեծ տերությունների ճնշման տակ սուլթանը 1896թ հուվարի 30-ին Հալեպում կնքեց պայմանագիր, հետ քաշեց իր զորքը Զեյթունից ու խոստացավ չապստամբել ու ժողովրդին հանգիստ թողեր ։ Զեյթունի կառավարիչ պիտի լիներ եվրոպացի , իսկ պաշտոնյաները հայեր ։

    896թ․ հուիսի 3-ին թուրքական զորքը մտավ Վան ։ Վանը պաշտպանում էին Մկրտիչ Ավետիսյանի գլխավորած պաշտպանների խումբը ։ Երբ Վանը ռմբակոծեցին ու հրդեհ սկսվեց պաշպանների գործն ավելի դժվարացավ ։ Նորից մեծ տերությունների միջոցով հաշտության պայմանագիր կնքվեց , ըստ որի հայերի , որոնց մեջ մտնում էին նաև Վանի պաշպանները կարող էին հանգիստ սահմանն անցնել ու գանալ Պարսկաստան ։ Սակայն այստեղ էլ սուլթանը խաբեց ու քրդերի միջոցով սպանեց 1500 հայերի , որոնցից ողջ մնացին միայն 30 մարդ ։ Վանում ու նրա շրջակայքում սպանվեցին 20․000 հայ ։
  • Որ իրադարձության արդյունքում իշխանության  եկան երիտթուրքերը: Ինչ գաղափարախսություն որդեգրեցին նրանք արտաքին և ներքին քաղաքականության մեջ: 

    Երիտասարդ թուրքեր կազմակերպությունը 1908թ հուլիսին Աբդուլ համիդին գահընկեց արեց ու Թուրքիան դարձավ սահմանադրական հանրապետություն , նրանց նպատակը պանթուրքիզմն էր ։
  • Միջազգային ինչ իրադրությունում վերաբացվեց Հայկական հարցը: Ինչու թուրքական կողմն ի վերջո հաջողվեց հերթական անգամ տապալել հայկական գործադրումը: 
  • Ներկայացրեք Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում: Որոնք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916թթ 

    Թուրքիայի առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու հիմնական պատճառը մեծ թուրանի գաղափարն էր , համախմբել թուրքալեզու ժողովրդին պանքուրքիզմի գաղափարի շուրջ ։ Հետևաբար Թուրքիայի հիմնական նպատակն էր հայ ժողովրդի բնաջնջում , հայրենազրկում  , Մեծ եղեռնի իրականացում ։
    Գերմանիային հաջողվում է Թուրքիային գրավել իր կողմը ։ Թուրքիայի նպատակն էր Ռուսաստանում ապրող թուրքալեզու ժողովուրդների միավորումը մեծ թուրանի գաղափարի շուրջ ։
    ռյակի մմիջև ։
    Ռուսաստանի նպատակն էր Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։ Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։
  •  Ցարիզմի տապալումից հետո ինչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում: 

    1917թ փետրվարից սկսած հեղափոխության շնորհիվ տապալվեց ցարիզմը Ռուսաստանում։ Եկած ժամանակավոր իշխանությունը բռնել էր ժողովրդական հանրապետության ձևավորման ուղին։
    Երկուսի վարած քաղաքականության հիմքում ամենից առաջ ընկած էին ռուսական շահերը, այնուհետև հայերի իրավիճակը տարածաշրջանում։
  • Որ պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից:  Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավորումները, հրամանատարներին: 

    1917թ-ին Պետրոգրադում Լենինի գլխավորությամբ հեղաշրջում են անում ու ստեղծում նոր կառավարութուն ժողովրդական կոմիսարների խորհուրդ ։

    1917թ նոյեմբերի 16-ին ստղծվում է Հայակակն Կորպուսը , որի կենտրոնն էր Երևանի նահանգը ։ Հրամանատարն էր գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսարը ՝Դրոն ։
    1917թ վերջին երևան են գալիս գեներալ Մովսես Սիլիկյանը , գեներալ Թովմաս Նազարբեկյանը , կոմիսար Դրոն ։ Անդրանիկ Օզանյանի ստեղծած ջոկատը կոչվեց Հատուկ հավաքական ջոկատ ։
    1918-ի մարտի 1-ին ստեղծվում է Առանձին հայկական կորպուսը Նազարբեկյանի հրամանատարությամբ ։
  • Թվարկել Մայիսյան հերոսամարտերը, վերհանել Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը: 

    1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք-հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:

1699թ — Մելիք սաֆրազի ու իսրայել օրու գլխավորությաամբ Անգեղակոթի գաղտնի ժողովի կազմակերպում

1724թ — Դավիթ բեկի գլխավորությամբ Հայկական իշխանության ստեղծումը Սյունիքում

1727թ., մարտ  — հալիձորի հաղթական ճակատամարտը թուրքական զորքերի դեմ

1736թ — Արցախի մելիքությունների ինքնավարության ստեղծումը

1771թ — Էջմիածնի տպարանի հիմնումը Սիմեոն Երևանիցի կաթողիկոսի կողմից

1804-1813թթ — ռուս — պարսկական պատերազմ

1813թ., հոկտեմբերի 12 — Գուլիստանի հաշտության պայմանագրի կնքում
հաշտության պայմանագրի կնքում — ռուս — թուրքական պատերազմ

1812թ.,մայիսի 16 — Բուխարեստի հաշտության պայմանագրի կնքում

1826-1828թթ — ռուս- պարսկական պատերազմ

1828թ., փետրվարիի 10 — ռուս- պարսկական պատերազմի հաշտության պայմանագրի կնքում Թուրքմենչայում

1828թ ապրիլ-1829թթ — ռուս- թուրքակական պատերազմ

1829թ.,սեպտեմբերի 2 — ռուս- թուրքակական պատերազմի պայմանագրի կնքումը Ադրեանապոլսում

1908թ., հուլիս — Երիդթուրքական հեղաշրջումը Թուրքիայում

1914թ., օգոստոսի 1 — Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբ

1917թ.,դեկտեմբերի 5 — Երզնկայում զինադադարի ստուրագրում

1918թ. Մարտի 1-ապրիլի 1 — Տրապիզոնի բանակցությունները

1918թ., մարտի 3 
— Բրեստ — Լիտովսկի պայմանագիր

1918թ., ապրիլի 9 — Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետություն / ԱԺԴՀ

1918թ. Մայիսի 11-հունիսի 4 — Հաշտության բանակցություններ Բաթումում

1918թ. Մայիսի 22-28 — Սարդարապատի հերոսամարտ

1918թ., մայիսի 23-29 — Բաշ- Ապարանի հերոսամարտ

1918թ., մայիսի 25-30 — Ղարաքիլիասայի հերոսամարտ

1918թ., մայիսի 28 — Հայաստանի Հանրապետության հռչակում

1918թ. Հունիսի 4 -Բաթումի հաշտության պայմանագրի կնքում ։ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում թուրք- հայկական պատերազմի ավարտ

Posted in Պատմություն 8

Պատմություն. Տալ բտերի բացատրությունը

Հայդուկ-Դրանք մարդիկ էին, որոնք ոչ մեծ զինված խմբերով պայքարում էին օսմանյան նվաճողների դեմ:

Հեղափոխություն-Հասարակական-քաղաքական գործընթաց, որի դեպքում պատմական կարճ ժամանակահատվածում ուժային եղանակով կատարվում են արմատական փոփո- խություններ

Հիմնարար գիտություն-Նպատակ ունեн ուսումնասիրելու բնության կարևոր օրենքները և օրինաչափությունները ՝ մաթեմաիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և այլն։

Հումանիտար գիտություն-Հետազոտում են մարդու և նրա հասարակական կյանքի այլազան խնդիրները ՝ տնտեսություն, քաղաքական կառույց, պատմություն և այլն։

Մանուֆակտուրա-Արտադրական ձեռնարկություն, որը սկսել է ձևավորվել 16-րդ դարի վերջից

Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիր-Ընդունել է1789թ․-ի  օգոստոսի 26 ին Ֆրանսիայում։

Մոնոպոլյա

Մերկանտիլիզմ-Ծագում է լատիներեն շուկա, առևտուր բառերից։ Նպատակն է ավելի շատ ապրանք արտահանել և ստանալմեծ շահույթ։

Միջազգային կարմիր խաչի ընկերություն-Ձևավորվել և 863թ․-ին Շվեյցարիայում

Միջին խավ-Արդյունաբերական երկրներում հասարակական հիմնական խավը։ Ձևավորվել  է 19-րդ դարում։

Posted in Պատմություն 8

Պատմություն․ Ամփոփում․ Հարցեր

  1. XX դարի սկզբին մեծ տերությունների միջև եղած արմատական հակասու- թյունները հանգեցրին ընդհանուր պատերազմի: Այն ընթացավ երկու խմբա վորումների` Եռյակ դաշինքի (Քառյակ միության) և Անտանտի միջև: Առաջին աշխարհամարտի բաղկացուցիչ մասը կազմեց Կովկասյան ճակատը, որտեղ հերթական անգամ բախվեցին Ռուսաստանը և Թուրքիան: Մեծ էին հայերի ակնկալիքները ռուսական զենքի հաղթանակից:

Ներկայացրեք Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների նպատակները Առաջին աշխարհամարտում։ Որո՞նք էին Կովկասյան ճակատի գլխավոր ռազմաքաղաքական արդյունքները 1914-1916 թթ.:

Թուրքիայի առաջին համաշխարհային պատերազմի մեջ մտնելու հիմնական պատճառը մեծ թուրանի գաղափարն էր , համախմբել թուրքալեզու ժողովրդին պանքուրքիզմի գաղափարի շուրջ ։ Հետևաբար Թուրքիայի հիմնական նպատակն էր հայ ժողովրդի բնաջնջում , հայրենազրկում  , Մեծ եղեռնի իրականացում ։
Գերմանիային հաջողվում է Թուրքիային գրավել իր կողմը ։ Թուրքիայի նպատակն էր Ռուսաստանում ապրող թուրքալեզու ժողովուրդների միավորումը մեծ թուրանի գաղափարի շուրջ ։
ռյակի մմիջև ։
Ռուսաստանի նպատակն էր Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։ Թուրքիային դեմ պատերազմի ժամանակ նվաճել սևծովյան նեղուցները , Կ․Պոլիսը , Արևմտյան հայաստանը ։


Ինչպե՞ս սկզբնավորվեց ու ծավալվեց հայ կամավորական շարժումը Կովկասյան ճակատում: Թվարկեք ջոկատները, հրամանատարներին և նրանց ռազմական հաջողությունները:
Հայկական կամավորական շարժում 1914-1918, հայրենասիրական շարժում՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը համալրելու և Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով։ Հայ հասարակա-քաղաքական շրջանները դեռևս պատերազմից առաջ, ելնելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից, և հույս ունենալով, որ ռուս, բանակում հայկական զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն արևմտյան Հայաստանի ազատագրմանը, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ։ Ցարական կառավարությունը, հետամուտ լինելով իր շահերին Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում և վստահ Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի համակրանքին։

  1. Օգտվելով Մեծ պատերազմի առաջացրած խառը իրադրությունից` երիտթուր- քերը հայության նկատմամբ պետականորեն իրագործեցին վաղօրոք մշակ- ված հրեշավոր ծրագիրը: Հայաստանի մեծ մասը հայազրկվեց, իսկ հայերի մեծ մասը հայրենազրկվեց:

Բացատրեք «ցեղասպանություն» հասկացությունը: Հիմնավորեք, որ հայերի նկատմամբ թուրքական պետության իրականացրածը ցեղասպանություն է։

  • Խմբի անդամների սպանություն,
  • Խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում,
  • Միտումնավոր այնպիսի կենսապայմանների ստեղծում այդ խմբի համար, որ հաշվարկված են հանգեցնելու նրանց լիարժեք կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  • Այնպիսի միջոցառումների պարտադրում, որ կկանխարգելեն այդ խմբի ծնելիությունը,
  • Այդ խմբի երեխաներին հարկադրաբար այլ խումբ տեղափոխելը։

Խմբային կամ անհատական աշխատանքով պատրաստեք «Հայոց մեծ եղեռնը և դրա հետևանքները» թեմայով ելույթ՝ օգտվելով նաև լրա- ցուցիչ աղբյուրներից ու համացանցի համապատասխան կայքէջերից (genocide.am, http://www.genocide-museum.am/arm/armenian_genocide.php, encyclopedia.am, hy.wikipedia.org la uyu

Հայոց ցեղասպանություն

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծումը, որը պետք է տարածվեր մինչև Չինաստան, իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թերևս Հայոց ցեղասպանությունը ծրագրավորված էր դեռ 1911-12 թթ., սակայն երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` այն իրագործելու համար: 

Որքա՞ն է Հայոց ցեղասպանության զոհերի թիւը

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները`  կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

  1. 1917 թվականին, ընթացող համաշխարհային կռվի պայմաններում Ռուսաս- տանում տեղի ունեցան երկու հեղափոխություններ, որոնք արմատապես փոխեցին նրա զարգացման ուղին: Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև նախկին կայսրության ազգային երկրամասերի ժողովուրդների պատմական ընթացքի վրա:
  • Ցարիզմի տապալումից հետո ի՞նչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:
    1917թ փետրվարից սկսած հեղափոխության շնորհիվ տապալվեց ցարիզմը Ռուսաստանում։ Եկած ժամանակավոր իշխանությունը բռնել էր ժողովրդական հանրապետության ձևավորման ուղին։
    Երկուսի վարած քաղաքականության հիմքում ամենից առաջ ընկած էին ռուսական շահերը, այնուհետև հայերի իրավիճակը տարածաշրջանում։
  • Փաստերով ցո՛ւյց տվեք, որ հայ ազգային–քա1աքական կյանքը վերելք ապ- րեց 1917 թվականին: Ազգային ի՞նչ նոր մարմիններ ստեղծվեցին
Posted in Պատմություն 8

Տալ բառերի բացատրությունը

Երիտ թուրքեր
Երկմիասնական տերություն
Ընկերային (սոցիալական ապահովագրություն)
Թանզիմաթ
Թորի-քաղաքական կուսակցություն Անգլիայում
Ժողովրդավարություն
Իշխանության տարանջատման սկզբունք
Լուսավորական շարժում
Լուսավորյալ արքա
Խաղաղության կողմնակիցների միջազգային շարժում
Խղճի ազատություն
Կայսերապաշտություն (Իմպերիալիզմ)
Կանցլեր
Կապիտալ
Կոմունիզմ (Համաինավարություն)

Posted in Պատմություն 8

Ամփոփում. Տալ բառերի բացատրությունը

Աբսոլյուտիզմ (միահեծանություն)

Լիբերալ (ազատական)

Ազգաինականություն (նացիոնալիզմ)

Ահաբեկչություն (տեռորիզմ)

ԱՄՆ-ի անկախության հռրչակագիրխ

Անձի անձեռնմխելիություն

Աշխարհի անհավասարաչափ զարգացում

Աշխարհի արհեստանոց

Առաջին կայսրություն

Արդյունաբերական հասարակություն (2րդ շրջափուլ)

Համաշխարհային պատմություն 8 (էջ 162)

Համեմատել 19-րդ դարի երկրորդ կեսին 20րդ դարի սկզբին եվրոպական և հայկական կրթությունը։

1. կրթությունը

2հիմնադրման գիտություն

3. Հումանիտար գիտություն

4. կերպարվեստ և ճարտարապետություն

5.երաժշտություն և օպերա

Posted in Պատմություն 8

Կրթությունը և գիտությունը 19 դարի երկրորդ կեսին և 20 դարի սկզբին

Գիտությունը սկսեց ընկալվել, որպես հասարակության առաջնթացին։

Հիմնարար գիտություններ

Չարս Դարվին-Անգլիացի բնագետ, էվոլութիոն տեսության հեղինակ։

Դ. Մենդելեև- հայտնաբերեց քիմիական տարրերի պարբերականության օրենքը։

Ա. Էնշտեին- մշակեց տիեզերական ժամանակի,տարածության,նյութի զանգվածի էներգիայի շարժման նոր տեսություն։

Գ. Մենդել-ուսումնասիրել է գենետիկան։

Լ.Պաստրիոլ- ուսումնասիրել է մանրաբանությունը։

Է. Լեզերֆորդ, Ն. Բոր- ատոմային ֆիզիկա

Գ. Մարկոնի-ռադիո

Ա. Բել-հեռախոս

Գ. Դաիլբլեր- ներքին այրման շարժիչ։

Թ. Էդիսոն- Էլեկտրական լամպ։

Հումանիտար գիտություն

Զիգմունդ Ֆրեդ- հոգևերլուծության հիմնադիրծ

1895 թ Լուի և Օգյուստ եղբայրները Փարիզում առաջին անգամ ցուցադրեցին <<շարժում լուսանկարներ>>։

Կերպարվեստ և ճարտարապետություն

Փարիզում ստեղծվեց գեղանկարչության նոր ճյուղ`Իմպրեսիոնիզմ (անմիջական տպավորություն)։

Կլոդ Մոնե Կ. Պիսարո, է. Դեգա Օ. Ռենուար-Խոշորագույն քանդակագործ Օգյուստ Ռոգեն։

1889 թ Փարիզում կառուցվեց Էֆելյան աշտարակը

Երաժշտություն և Օպերա

Կոմպոզիտորներ

Փրանսիացի Կ. Դեբյուսի

Նորվեգիացի Է. Գրիգ

Գերմանացի Յ. Բրամս

Ջուզեպե Բերդ<<Աիդա Օպերա>>

Ժ. Բիզե

Posted in Պատմություն 8

Պատմություն. 20-րդ դարի գյուտերը։

1.Քրիստափոր Տեր-Սերոբյան. հայտնագործել է ԱՄՆ թղթադրամների կանաչ գույնը, որն անհնարին է նմանակել: Սրա համար նա ստացել է 6000 դոլար

2.Ալեք Մանուկյան. հայտնագործել է ջրի ծորակը

3.Արտաշես Հայկանյան. հայտնագործել է հեղուկ ըմպելու ճկուն ձողիկները

Posted in Պատմություն 8

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:

1917 թ. փետրվարի վերջին Ռուսաստանում սկսված հեղափոխության շնորհիվ տապալվեց միապետությունը: Երկիրը բռնեց ժողովրդավարական հանրապետության
ձևավորման ուղին: Մարտի 2–ին կազմվեց Ժամանակավոր կառավարություն՝ բարձրագույն գործադիր իշխանության նոր մարմինը Ռուսաստանում: 1917 թ. մարտի 9-ին կազմվեց երկրամասի իշխանության նոր մարմին՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ):

  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:

Ցարիզմի հետ համեմատաբար ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը մի փոքր հույս արթնացրեց հայերի մոտ: Ժամանակավոր կառավարությունը որոշում կայացրեց, որի համաձայն առաջին անգամ Օսմանյան կայսրությունից նվաճված հայկական տարածքները միավորվեցին, որպես վարչական առանձին միավոր՝ Թուրքահայաստան անվանումով:

  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:

Երևանում 1917 թ. մայիսին կայացավ արևմտահայերի առաջին համագումարը: Հայրենիքի վերաբնակեցման, Հայաստանում ազգային վարչություն կազմակերպելու, կրթական, տնտեսական և այլ հարցերի վերաբերյալ ընդունվեցին կարևոր որոշումներ: 1917 թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը: Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին: Համագումարը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի
պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին:

  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:

Ռուսաստանի տարբեր երկրամասերում ստեղծվում էին ազգային նոր մարմիններ, որոնք տնօրինում էին սեփական ժողովրդի տարաբնույթ խնդիրների լուծումը։ 1917թ. աշնանը Թիֆլիսում տեղի ունեցավ արևելահայերի համագումարը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։ Համագումարըը որոշումներ ընդունեց Կովկասյան ճակատի  պաշտպանության, հայկական ազգային զորամասերի ստեղծման և այլ հարցերի մասին։ Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15-հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը։

  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Երկրամասում ազգամիջյան հարաբերությունները կարգավորելու գործում մեծ նշանակություն էին ստացել արդարացի սահմանափոխության իրագործումը և տեղական ինքնակառավարման մարմիների՝ զեմստվոների հաստատումը։ Հետփետրվարյան շամանակաշրջանում վրացի, հայ և թաթար քաղաքական ուժերը փորձեցին փոխհամաձայությամբ շտկել աղավաղված ազգագրական-վարչական քարտզը։ Այդ գործում ամենից ավելի շահագրգռված էին հայերը, քանի որ նրանք բոլորից շատ էին տուժել ինքնակալության գաղութային քաղաքականությունից։

Posted in Պատմություն 8

Պատմություն․ Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունըՊատմություն․

  • Պատմական նախադրյալները
  • Ցեղասպանության կազմակերպումը
    1914 թ. ամռանը բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքերը որոշեցին պատերազմում դաշնակցել Գերմանիային և Ավստրո-Հունգարիային` Անտանտի պետությունների դեմ։ 1914 թվականի օգոստոսի 2-ին Թուրքիան գաղտնի պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր դեպի Ռուսական կայսրության մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Այս քաղաքականությունը օսմանյան կառավարության կողմից բարձրաձայնվեց 1914 թվականի հոկտեմբերի 30-ին՝ պատերազմի մեջ մտնելուց հետո։ Հայտարարության մեջ պնդում կար թուրքական ռասայի բոլոր ներկայացուցիչների «բնական» միավորման մասին։
  • Հայերի ինքնապաշտշանական մարտերը/ նաև քարտեզ/
    Անտիոքից ոչ հեռու՝ Մուսա լեռան շրջանում, ապրող հայ բնակչությունը, կանխազգալով սպանությունները, 1915 թվականի հուլիսին իշխանություններից փախավ լեռները և այնտեղ կազմակերպեց հաջող ինքնապաշտպանություն՝ թուրքական զորքերի հարձակումները կանխելով յոթ շաբաթ։ Մոտավորապես 4000 մարդ փրկվեց ֆրանսիական ռազմական նավով և տեղափոխվեց Պորտ-Սաիդ։ Պաշտպանվողների մի մասը հետագայում մտան ֆրանսիական Արևելյան լեգիոնի կազմ և իրենց դրսևորեցին հատկապես 1918 թվականին Արարում թուրքերի դեմ կռվում։ Մուսա լեռան ինքնապաշտության մասին գրվել է Ֆրանց Վերֆելի հանրաճանաչ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը։
  • Եղեռնի հետևանքները
  • Հիշողություններ, պատմություններ/կարող են լինել նաև ընտանեկան/
  • Մեծ տերությունների, օտարազգիների արձագանքները/ օր.ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաու, Յոհաննես Լեփսիուս,Մաքսիմ Գորկին, Վալերի Բրյուսովը և Յուրի Վեսելովսկին՝ Ռուսաստանում, Անատոլի Ֆրանսը և Ռոմեն Ռոլանը՝ Ֆրանսիայում, Ֆրիտյոֆ Նանսենը՝ Նորվեգիայում, ՋեյմսԲրայսը, Դ. Լլոյդ Ջորջը և Ջ. Քերզոնը՝ Անգլիայում, Կառլ Լիբկնեխտը, Յովհաննես Լեփսիուսը, Յոզեֆ Մարկվարտը, Արմին Վեգները՝ Գերմանիայում,Վուդրո Վիլսոնը՝ ԱՄՆ-ում/ կատարել թարգմանություններ/
Posted in Պատմություն 8

Պատմություն. Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը: Նրանց անվանում էին պացիֆիստներ: Պացիֆիստները համոզված էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է առ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Թուրքերը մտադիր էին Ռուսաստանյան Կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան Կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, հայրենազրկումը:  Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կոստանդնուպոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Գերմանիային հաջողվեց Օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց թուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտությունն էր: Թուրքերը մտադիր էին Ռուսաստանյան Կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան Կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, հայրենազրկումը

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները

1914 թվականի հոկտեմբերի 16-17-ին Գերմանական և Թուրքական ռազմանավերը անսպասելի հարվածներ հասցրեցին Ռուսաստանի Սևծովյան նավահանգիստների և Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։
Կովկասյան ճակատում առաջին նշանավոր ճակատամարտը Սարիղամիշ ճակատամարտն էր, որտեղ ռուս և հայ զինվորների հերոսական կռիվների շնորհիվ թուրքական բանակը լիովին ջախջախվեց։
1915թ․ գարնանը Ռուսական բանակը գրավեց Թավրիզը և Վանը։
Հուլիսի կեսերին Վանի զորախումբը նահանջեց և օգոսոսին նորից նվաճեց իր նախկին դիրքերը, սակայն այդ ընթացքում կոտորվեցին բազմաթիվ հայեր։
1916 թվականի փետրվարին Ռուսաստանի Կովկասյան բանակը գրավեց Էրզրումը, Տրապիզոնը, Երզնկան և Բաբերթը։ Այսպիսով Ռուսաստանը գրավել էր իր դաշնակիցների հետ որոշված Օսմանյան Կայսրությունից իր հասանելիք բոլոր տարածքները։