Posted in Նախագծեր

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն․Առաջադրանքներ

1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:
Իմ կարծիքով՝ ոչ։ Որովհետև հայրը իր տղային պետք է սիրի այնպես ինչպես որ կա, օրինակ՝ աշխատասիրության, իրեն օգնելու, հոգ տանելու համար։
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Իմ կարծիքով Ջուլիոյի արարքը շատ ճիշտ էր, որովհետև նա հասկացելէր իր հոր տանջանքները, և ցանկացավ օգնել նրան։
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Posted in Նախագծեր

Նոր սերնդի անտեսված խնդիրները (Նախագիծ)

Մասնակիցներ՝ Հարութ Սարգսյան, Էդգար Ղումաշյան

Ժամանակահատված՝ ապրիլի 23-ից մայիսի 24

Նկարագրություն՝ իրականացնում ենք (Նոր սերնդի անտեսված պռոբլեմները) նախագիծը։ Աշխատանքը ներկայացնում ենք տեսանյութերի,  պատումների տեսքով։

Նպատակ՝ Փորձել մեծերին հասկացնել, որ պետք չէ երեխաների խնդիրները անտեսել

Արդյունք՝ Տեսանյութեր, պատումներ, պրեզենտացիաներ

Posted in Նախագծեր

Արատեսյան պատում

Ապրիլի 12 մենք դասարանով ուղևորվոցինք դեպի Արատես։ Ճանապարին կանգ առանք Եղեգիսի կիրճում՝ Արփա գետի ափին, որից հետո կանգ առանք Սուրբ Զորաց եկեղեցու մոտ, որտեղ Արմինե Գոգինյանը մեզ պատմեց եկեղեցու պատմությունը։Այնուհետև ճանապարհ ընկանք դեպի Արատես։Արատեսում մի փոքր հանգստանալուց հետո, գնացինք ճաշի, ևս մի երկու ժամ հանգստից հետո գնացինք ընթրիքի։Այնուհետև գնացինք խարույկի շուրջ նստեցինք, օրը ամփոփեցինք և գնացինք քնելու։ Գիշերը տղաների հետ որոշեցինք վախեցնել աղջիկներին, և գնացինք նրանց սենյակի դուռը տուկ-տուկ տվեցինք,դրանից հետո ընկեր Տարոնը մեզ վրա ջղայնացավ, և մենք գնացինք քնելու։Բարեհաջող գիշերը անց կացնելուց հետո եկավ առավոտը, արթնացանք, նախավարժանք արեցինք, գնացինք նախաճաշի։ Նախաճաշից հետո որոշեցինք գնալ տեսնել Արատեսի գետը, տեսնելուց հետո մի փոքր քայլարշավ արեցինք, արտասանեցինք Համո Սահյանի բանաստեղծություններից մի քանիսը, և գնացինք դեպի տնակներ ճաշելու։ Մի քանի ժամ հանգստից հետո գնացինք, աղջիկների հետ խաղեր խաղացինք, պահմտոցի խաղացինք, և պատրաստվեցինք ընթրիքին։Ընթրիքից հետո գնացինք սենյակներ մի քիչ խաղացինք և եկավ քնի ժամը։Գիշերը մյուս սենյակի տղաները որոշել էին խանգարել մեր քունը, և ջարդում էին մեր դուռը, որի ժամանակ ջարդվեց պատուհանը, ջարդվեց դռան ապակին, և մի քանիժամ նույն գործողությունը անելուց հետո տղաները նահանջեցին, մենք հանգիստ քնեցինք։Առավոտյան գնացինք նախաճաշ արեցինք, և ուղեվորվեցինք դեպի Երևան։

Posted in Նախագծեր

Նախապատրաստական աշխատաք՝ դեպի Արատես

Ուսումնական նյութեր նախապատրաստական աշխատանքի համար

  • Արատեսի վանքը վանական համալիր է, որը գտնվում է Վայոց Ձորում՝ համանուն պատմական Արատես գյուղում։ Չնայած պահպանված արձանագրություններին, շատ քիչ տեղեկություններ են հայտնի վանական համալիրի մասին։ Չնայած որ այն 13-րդ դարում եղել է եպիսկոպոսական նստավայր։ Արատեսի վանական համալիրը բաղկացած է իրար կից գտնվող 4 մեծ և 5 փոքր շինություններից՝ բոլորն էլ կանգնած մի ուղղության վրա՝ հյուսիսից հարավ։ Ինը շինություններից երեքը եկեղեցիներ են՝ Սբ․ Սիոն, Սբ․ Կարապետ և Սբ․ Աստվածածին։ Սակայն արձանագրություններից այնքան էլ պարզ չէ, թե որ անունը որ եկեղեցուն է պատկանում։
  • Եղեգիսի կիրճը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Կիրճը հատկապես գեղեցիկ երևում է Սմբատաբերդից։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։  Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։
  • Եղեգիսի Զորաց եկեղեցի (սուրբ Ստեփանոս)

Եկեղեցին գտնվում է Եղեգիս գյուղի արևելյան եզրին։ Այն կառուցվել է 14-րդ դարում (1303 թվականին) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան՝ Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը հեծում էր մոնղոլների լծի տակ (մոտավորապես 12421344 թվականներ) և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլուքների և դավադիր թուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։ Ուսումնասիրողները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։ Եկեղեցին այսօր գտնվում է կանգուն վիճակում։

Posted in Նախագծեր

Ինչպես է ազդում համացանցը երեխաների վրա (TikTok)

2021 թվականին համաշխարհային տարածում ունեցավ TikTok հավելվածը։Բոլորը տարվեցին այդ համացանցով, և մինչև հիմա էլ այդպես է: 4-ամյա TikTok-ը մոտ ապագայում արդեն կունենա 2 միլիարդ ներբեռնում ամբողջ աշխարհում։ 
Այն իր ռեկորդային լայն տարածումով տեղ է գտել նաև հայկական միջավայրում, և Հայսատանում համարյա բոլոր երեխաները տարված են այդ հավելվածով,
այդ իսկ պատճառով որոշեցի այս անգամ խոսել հենց նրա մասին։

Posted in Նախագծեր

Ինչպե՞ս է ազդում համացանցը մարդկանց վրա

Ժամանակ՝ ապրիլ 1- մայիսի 24

Մասնակիցներ՝ Հարութ Սարգսյան, Էդգար Ղումաշյան, Միքայել Դաբաղյան։

Նպատակ՝ ներկայացնել մարդկանց, թե ինչպես է ազդում համացանցը մարդկանց վրա, ինչ լավ և վատ կողմեր ունեն։

Քայլեր՝ հետազոտական աշխատանք, հարցումներ, ձայնագրություններ, տեսանյութեր, համեմատել կրտսեր դպրոցի երեխաների և տարեցների կարծիքները։

Արդյունքը՝

Posted in Նախագծեր

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ

1. Բոլոր մարզվողները պարտավոր են իմանալ զենքի և փամփուշտների օգտագործման անվտանգության կանոնները:

2. Կրակագծից դուրս ցանկացած զենք պետք է գտնվի պատյանի կամ հատուկ տուփի մեջ կամ ուղղված լինի դեպի առաստաղ՝ որևէ ապահով տեղ:

3. Զենքը թույլատրվում է մերկացնել միայն կրակագծում:

4. Զենքը թույլատրվում է լիցքավորել միայն կրակագծում՝ թիրախների կողմն ուղղված դիրքում:

5. Հրաձիգներին թույլատրվում է կրակել կամ պարապել առանց փամփուշտի միայն յուրաքանչյուրին հատկացված կրակատեղում:

6. Վարժությունը կատարելիս և մարզումների ժամանակ հրաձիգը կարող է հեռանալ զենքից միայն այն լիցքաթափելուց ու փականը բացելուց հետո:

7. ԱՐԳԵԼՎՈՒՄ է ձեռք տալ զենքին առանց թույլտվության:

8. ԱՐԳԵԼՎՈՒՄ է վարժությունը կատարելիս կամ մարզումների ժամանակ նույնիսկ չլիցքավորված զենքը ուղղել կրակագծից դուրս:

9. ԱՐԳԵԼՎՈՒՄ է ձեռք տալ ուրիշի զենքին առանց թույլտվության:

10. ԱՐԳԵԼՎՈՒՄ է զենքը և փամփուշտները թողնել ուշադրությունից դուրս:

11. ԱՐԳԵԼՎՈՒՄ է մոտենալ թիրախների առանց կրկի դադար հայտարարելու:

12. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է վարժությունը կատարելիս կամ մարզումների ժամանակ լիցքավորված զենքը ուղղել մարդկանց վրա:

13. ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ է ԿՐԱԿԵԼ ԹԻՐԱԽԻՑ ԴՈՒՐՍ /պատերին, պատուհաններին, լամպերին, հրաձգարանի կահավորանքին և այլն/:

Posted in Նախագծեր

Գործնական քերականություն

1․ Նախադասությունների կողքը գրի՛րտեսակները։

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին (պարզ ընդարձակ) ։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… (բարդ) Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին (բարդ)։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… (բարդ) Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա (պարզ ընդարձակ) ։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր (պարզ ընդարձակ)․․․

Ամենքը գաղթականներ էին (պարզ համառոտ)։ Նոր էին Թիֆլիս հասել (պարզ ընդարձակ)։ Զանոն էլ նրանց հետ էր (պարզ ընթարձակ)։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ (պարզ ընդարցակ

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ ( բարդ)․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը (պարզ ընդարձակ)․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ (բարդ

2. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք- Փորձենք, այն սաարը բարձրանալ
            Աղջիկները կպատմեն- աղջիկները կպատմեն ինչ է կատարվել դասարանում
            Մեծերը կլսեն- մեծերը կլսեն փոքրերի գոռոցը
            Կընտրեք- Կնտրեք ինձ այս խաղի ժամանակ
            Ճամփորդը վերադարձավ- Ճամփորդը վերադարձավ լեռներից։

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
Մի մարդ իր խանութում մեղր էր ծախում։
Փաեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
Փաեթում փորագրված գավազան էր, թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)

Մատխաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված մի թռչուն էր թառել:
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)

Բեռնատարները եկան:
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)

Նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ:
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)

Որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին:
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)
Հավաքեցինք և ճամփա ընկանք:

4. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ  կողմնորոշվեն:

Նախադասությունները մնում են առանց կոչական

5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
            
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
            
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Ընդգծված բառերը կոչականներ են

6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
Նախադասության մեջ կոչականը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղված խոսքը։ Կոչականը կարող է լինել բառ կամ անվանական բառակապակցություն։

7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            Արա՜մ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            Արմե՜ն, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել,Շմավո՜ն:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Արտյո՜մ:
            Գիտե՞ս, Ռոմե՜ո, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, Էդգա՜ր հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն  փիլիսոփա:
            
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ            պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Ա խմբում սովորական կոչականներ են, իսկ Բ խմբում կոչականներին որոշ բառեր են ավելացել:

Posted in Նախագծեր

Կենսաբանություն

1. Արյունատար համակարգի ֆունկցիաները թվարկել և բացատրել օրինակներով։

Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։ Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ րյան անընդհատ շարժումն անոթների փակ համակարգով կոչվում է արյան շրջանառություն։ Արյան շրջանառության համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։ Այդ համակարգի հիմնական դերն օրգանիզմին ու հյուսվածքներին արյան մատակարարումը և արյան ֆունկցիայի իրականացումն է։ Արյունատար անոթների պատերը, բացառությամբ մազանոթների, եռաշերտ են։ Ներքին շերտը կազմված է հարթ էպիթելային բջիջներից, միջինը՝ առաձիգ թելերից և հարթ մկանահյուսվածքից, որոնց կծկման շնորհիվ փոխվում է արյունատար անոթի լուսանցքը։ Արտաքին շերտը կազմված է փուխր շարակցական հյուսվածքից։ Այդ շերտով անցնում են անոթների լուսանցքը կարգավորող նյարդերը։

2.Արյան բաղադրությունը ` թվարկել ձևավոր տարրերը և  նկարագրել դրանց ֆունկցիաները։

Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, որի խտությունը քիչ ավելի է ջրի խտությունից: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է մարմնի զանգվածի (7-8)%-ը (5−6,5)լ։ Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտներըև թրոմբոցիտները:

էրիթրոցիտները ունեն երկու կողմից ներհրված սկավառակի տեսք: Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ :  1 մմ³ արյան մեջ պարունակվում է 4,5−5 մլն էրիթրոցիտ: Էրիթրոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում: Էրիթրոցիտների կյանքի տևողությունը 120−130 օր է:

Լեյկոցիտները արյան սպիտակ գնդիկներն են` անգույն, կորիզավոր բջիջներ են։ Դրանք չափսերով ավելի մեծ, քան էրիթրոցիտները, սակայն քանակով ավելի քիչ: Նրանց քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային գործընթացների ժամանակ:

Թրոմբոցիտերը մասնակցում են արյան մակարդման գործընթացին: Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են կարմիր ոսկրածուծում, ապրում են 5−7 օր: 1 մմ³ արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ: Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն:

3.Իմունիտետի տեսակները , նկարագրել դրանց առաջացման մեխանիզմը ։

Իմունիտետն օրգանիզմի անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Իմունիտետի շնորհիվ օրգանիզմը հայտնաբերում է վնասակար բակտերիաներին, վիրուսներին և վնասազերծում դրանց:Տարբերում ենբնական և արհեստական իմունիտետ: Իր հերթին բնական իմունիտետը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Բնածին բնական իմունիտետը փոխանցվում է ժառանգաբար։ Ձեռքբերովի բնական իմունիտետն առաջանում է կյանքի ընթացքում, երբ մարդը վարակվում է այս կամ այն հիվանդությամբ:

Արհեստական իմունիտետն առաջանում է մարդու անմիջական միջամտությամբ: Այն կարող է լինել ակտիվ և պասիվ: Ակտիվ արհեստական իմունիտետն առաջանում է, երբ օրգանիզմ են  մտնում տվյալ հիվանդության թուլացած կամ մահացած հարուցիչները: Այդպիսի պատվաստանյութը կոչվում է վակցինա: Այն ապահովում է հակամարմիններ առաջացնելու հատկությունը:

4.Արյան խմբերը , բացատրել փոխներարկման մեխանիզմը , ինչ է ռեզուս գործոնը։

Անկախ ռասայից, տարիքից, սեռից, ինչպես նաև արյան մեջ A, B իզոհակածինների և α, β իզոհակամարմինների առկայությունից՝ մարդու արյունը բաժանում են 4 խմբի՝ I, II, III, IV: Մարդկանց 85%-ի մոտ էրիթրոցիտներում առկա է ռեզուս գործոնը, ուստի նրանք կոչվում ենռեզուս դրական(Rh+), իսկ 15% մարդկանց էրիթրոցիտներում այն բացակայում է (Rh−): Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի 1/3-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Արյուն տվող անհատը կոչվում է դոնոր, իսկ ընդունողը՝ ռեցիպիենտ: Արյան փոխներարկումը բուժման առանձնահատուկ մեթոդ է, երբ հիվանդի արյունատար համակարգ ներարկվում է առողջ մարդուց վերցված արյան բաղադրամասեր

Posted in Նախագծեր

Աշխարհագրություն․ Թուրքիա

  • Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Հունաստան, Սիրիա, Իրաք, Իրան, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բուլղարիա։

Ջրային ավազաններն են՝ Սև ծով, Միջերկրական ծով, Էգեյան ծով։

  • Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում ՝ Բալկանյան թերակղզու վրա։ Թուրքիան գլխավորապես լեռների և սարահարթների երկիր է։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Էգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցներն են՝ Բոսֆորը և Դարդանելը։

  • Ինչո՞վ է բացատրվում Թուրքիայի բնակչության ազգային կազմի խայտաբղետությունը։ Ինչպիսի՞ն է ազգային փոքրամասնությունների վիճակը։

Թուրքերի մարդաբանական առանձնահատկություններ ձևավորել են թուրքական քոչվոր ցեղերի և Փոքր Ասիայի տեղաբնիկների միախառնման գործընթացում։ Փոքր Ասիայում թուրքերի էթնիկական ձևավորման ողջ ընթացքում նրանց մշակույթն ու լեզուն ներառել են հունական, հայկական, արաբական, բալկանյան ժողովուրդների լեզվական ու մշակութային տարրերը։ Երբ 1923թ․ Թուրքիան հռչակվեց հանրապետություն, արգելվեց բազմակնությունը, մտցվեց եվրոպական հագուստ։ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների թիվը գերազանցում է երկու տասնյակը։ Ազգային փոքրամասնություններից առանձնապես սուր է քրդերի և հայերի հիմնախնդիրը։

  • Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։

Թուրքիան հարուստ է ածխով, գետերով, անտառներով, մետաղներով, սնունդով և կենդանիներով։ Թուրքիայում զարգացած է սպասարկման ոլորտը և գյուղատնտեսությունը։ Թուրքիան ունի բազմաթիվ ռեսուրսներ, այդ պատճառով էլ օգուտ է տալիս մյուս երկրներին։ Թուրքիան արտահանում է ածուխ, մետաղներ, սնունդ։ Չորային շրջաններում մշակում են ցորեն, գարի, բուծում են ոչխարներ ու այծեր, որոնք տալիս են նուրբ, մետաքսանման բարձրորակ բուրդ։ Զարգացած է նաև շերամապահությունը։ Թուրքիայում նաև զարգացած են բարձր տեխնոլոգիաները և մեքենաշինությունը։ Այստեղ ցրտեր գրեթե չեն լինում։ Սև ծովի ափերին ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում։ Խիտ բնակեցված ափամերձ շրջաններում աճեցնում են խաղող, մրգեղեն, ցիտրուսներ, ձիթենի, եգիպտացորեն, բրինձ, ծխախոտ և ճակնդեղ։