Հունիսի 10 ին մի խումբ սեբաստացիներով հյուրընկալվել էինք Սևանի Ջովաբեր գյուղ ապրելու գյուղական կյանքով։Շատ հետաքրքիր,հաճելի և օգտակար օրեր ունեցանք։Ես և Ալենը միասին ապրում էինք գյուղի դպրոցի տնօրենի տանը ,որտեղ էլ մեզ խնամում էր նրա կինը\Գայանե տատիկը։Մենք էլ նրան էինք օգնում գյուղի գործերում։Մանգաղով խոտ էինք հնձում նապաստակների ,կովերի համար,հատապտուղներ էինք հավաքում ,որ տատիկը մուրաբա և կոմպոտ փակի ձմեռվա համար։Իսկ մնացած գրեթե բոլոր օրերին անպայման կատարում էինք տարածքի մաքրման աշխատանքներ։Համայնքում էր գտնվում Հրազդան գետը,որի շրջակայքը նույնպես մաքրեցինք աղբից ։Դույլերով ջուր էինք բերում և ջրում նոր տնկած տնկիները։Այս ճամբարը մեզ և մեր նոր ընկերների համար շատ ուսուցողական էր ,մենք նրանցից սովորեցինք ,իրենք մեզնից ։Անչափ շնորհակալ ենք բոլորից և հուսով ենք ,որ շարունակական կլինի և մենք էլ նրանց կհյուրընկալենք մեր տներում։