Posted in Նախագծեր

Հեռավար-առցանց ուսուցման անհատական պլան

Անուն, Ազգանուն՝ Հարութ Կարապետյան

Դասարան՝ 4-1-րդ

Էլ․հասցե՝ karapetyanharut@mskh.am

Մարտի 30-ապրիլի 12՝ հեռավար ուսուցման փաթեթ

Նախագծերի ձևաչափը (դնել+/-)

  • ընտանեկան +
  • անհատական +

Ընտանեկան, անհատական նախագծեր

Մասնակցության ձևը (դնել+/-)

  • Տեսանյութ +
  • Ռադիոնյութ +
  • Պատում +
  • Սահիկահանդես +
  • Այլ

Մասնակցում եմ հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքներին, առցանց պարապմունքներին (դնել+/-)

  • Մայրենի +
  • Մաթեմատիկա +
  • Անգլերեն +
  • Ռուսերեն +
  • Հայրենագիտություն +
  • Բնագիտություն +
  • Տեխնոլոգիա +
  • Ֆլեշմոբեր +
  • Ընտրությամբ գործունեություն +

ԻՆՔՆՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Աստրիդ Լինդգրեն

Մարկ Տվեն

Ջաննի Ռոդարի

Վիլյամ Սարոյան

ՖԻԼՄԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ՝ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԻՆՈԴԻՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Նիկոլա Վանիե․ Բելն ու Սեբաստիանը

Մարտին Սկորսեզե․ «Ժամանակի պահապանը»

Ժիլ Դե Մետր․ «Միան և սպիտակ առյուծը»

Վիլյամ Ջոյս․ «Պարոն Մորիս Լեսմորայի թռչող գրքերը»

Ջեյ Ռասել․ «Իմ ընտանի դինոզավրը»

Նենսի Մայերս․ «Թակարդ ծնողների համար»

Սթիվեն Չբոսկի․ «Հրաշքը»

Ռեյ Բրեդբերի․ «451 Ֆարենհայթով» 

Քենեթ Բրայն․ «Մոխրոտիկը»

Նիկոլա Վանիե․ «Ի՞նչպես դասից փախչել օգուտով»

Քրիստոֆ Հանս․«Հրեշը և գեղեցկուհին»

Սյուզան Մասոն Բրեդլի․  «Լուսինը»

Մարկ Օսբորն     «Փոքրիկ Իշխանը»

Ջանի Ռոդարի «Կապույտ աղեղի ճանապարհորդությունը»

Սթիվեն Սփիլբերգ «Մեծ և բարի հսկան»

Posted in Նախագծեր

Ջաննի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սւր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս անգամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—անգամ, ————————————————

——տարօրինակ———————————————
—կողքին————————————————

——վարդ———————————————

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
—Վարդի փուշը ——ծակեց —Սոնայի մատը։ —Իր աչքի գերանը. թողած, ուրիշի աչքի փուշն է տեսնում։ —————————————————————————————————————————————————————————————————————————

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
———գրիչը———գոյական————————
——քաղաքային——ածական————————————
—մատը ————գոյական——————————
——որտեղ——— հարցական———————————
5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

———տուն—, անկյուն—————————

———սուր———————

—կառուցվել————————

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց ——ճամփորդել———————
բ/պետք է վճարեք—պետք է վճարել———————
գ/ասաց————ասել————————
դ/երազում էր——երազել———————

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
———Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: —————————————————————————————————————————————————————————————————————

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար——սովորիր————————:
բ/Խաչն իմն է, զորությոնը———————— ես գիտեմ:
գ/Փողոցում —գտնես, ——————— փողոցում էլ կկորցնես:
դ/——Այսօրվա———— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
—Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: ————————————————————————————————Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
——Արևածաղիկ——————————

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
——բերանը————————————————————————————————————————————————————————————————————————————————

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
————————————————————————————————Այստեղ, որտեղ ոչ մի սու բան չկար, ամեն ինչ կլոր էր։ ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
————————————————————————————————Քաշել ականջը տաս անգամ։ ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

——Այո, որովհետև այնտեղ անվտանգ էր։ —————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Posted in Նախագծեր

Իմ ընկերների՝ Սերոյի և Սարոյի խոսքը ուղղված իրենց մայրիկին (թարգմանություն)

Մայրիկ, ինչքան թանկագին ու թանկագին, ինչքան բարի ու բարի,ինչքան գեղեցիկ և ինչքան եզակի: Իմ մայրիկը ամենաթանկ մարդն է աշխարհում ինձ համար: Նա տվել է ինձ ամենակարևոր բանը-կյանք: Նա մեծացրել է ինձ, դաստիարակել է ինձ,տաքացրել և խնամել է ինձ: Բացի իմ մայրը լինելուց նա նաև իմ ամենալավ ընկերն է: Մշտապես խոսելով նրա հետ և ստանալով խելացի խորհուրդ, ես երբեք չեմ շեղվում ճիշտ ուղուց: Նա օգնում է ինձ ամեն հարցում, ամեն խնդիր մենք լուծում ենք միասին: Ես ուղղակի չեմ կարող պատկերացնել իմ կյանքը առանց նրա: Նա սովորեցրել է ինձ լինել բարի, օգնել թույլերին և երբեք չհանձնվել:

Posted in Բնագիտություն

Բույսերի կառուցվածքը

Ընտանեկան նախագիծ
Ժամկետը՝ մարտի 30-ապրիլի 10
Նպատակը՝ Ուսումնասիրել և սովորել գարնանային ծաղկման  շրջանում  ծաղկի կառուցվածքն ու նշանակությունը:
Ընթացքը՝՝կարդում ենք ստորև ներկայացված նյութը և կատարում առաջադրանքները։
1222Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:

2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը:

3.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկե’ք այն բույսերը, որոնք ծաղկում են: