Պատմություն տարվա ամփոփում

  1. Ինչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը: Ներկայացրեք ավատատիրական աստիճանակարգությունը: 

Ավատատիրական հասարակության դասը կազմված էր ավատատիրական հասարակության ձևավորմանը։Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը, հաջորդը խոշոր նախարարներն էին ՝ բդեշխները, հետո գործակալ նախարարները,սեպուհները, նրանք կազմում էին աստիճանակարգության ստորին աստիճան։

2. Որոնք էին հողատիրության հիմնական ձևերը.Նշեք դրանց ընդհանրություններն ու առանձնահատկությունները: 

Նրա հորից որդուն անցնող հողատարածքը կոչվում էր հայրենիք,առք ու վաճառքի ենթակա կալվածքները կոչվում էր գանձագին, թագավորից եկեղեցուն տրվող հողատարածքները ՝ բանքապատկան։

3. Երբ է քրիստոնեությունը հռչակվել Հայաստանի պետական կրոն: ով էր գլխավորում Հայոց եկեղեցին: 

Քրիստոնեությունը ընդունվել է 301թ․-ին։Գ լխավորում էր Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսը։

4. Գնահատեք հայ Արշակունի արքաների վարած ներքին և արտաքին քաղաքականությունը: 

Արշակունիների թագավորությունը թևել է 301 – 428 թթ․։Արշակունյաց թագավորության բոլոր թագավորները վարել են երկրի հզորացման , սահմանների ամրապնդման, բանակի ուժեղացման քաղաքականություն

5. Ներկայացրեք 5-րդ դարի ազատագրական պատերազմները:: Թվարկեք նշանավոր ճակատամարտերը: 

Քանի որ 5-րդ դարում Հայաստանում սաստկանում է պարսից գերիշխանությունը Հայերը որոշում են ապստամբել։ 450թ․-ին Վարդան Մամիկոնյանի զորագունդը Կուր գետի անցման տեղում ջախջախում է։ Այնուհետև Հայերի 66 000 անոց զորքը շարժվում է Արտասգավառ և կանգ առնում Տղմուտ գետի ափին։ 451թ․ին մայիսի 26 ին սկսվում է Ավարայրի ճակատամարտը։ ՈՒժերն անհավասար են։ Վարդան Մամիկոնյանը և 8 նախարարերը հերոսաբար զոհվում են ռազմի դաշտում։ Հայերը կորցնում են 1036 զինվոր իսկ պարսիկները ՝ 3544 զինվոր։

6. Բերեք փաստեր և հիմնավորեք, որ 6-9-րդ դարերում հայ ժողովուրդը չի կորցրել սեփական անկախ պետականությունը վերականգնելու վժռականությունը և շարունակել է ազատակգրական պայքարը նվաժողների դեմ:  

539թ Հուստիանոս 1 կայսրը բռնություններ է գործադրում հայ իշխանների նիկատմամբ ։ Հովհանես Արշակունին և նիա որդի Արտավանը ապստամբում և սպանում են բյուզանդական կառավարչին։ 571 թ․ հայերը Վարդան Մամիկոնյան կրտսերի գլխավորությամբ ապստամբեցին։ Նրանք գրավեցին Դվինը և սպանեցին պարսիկ մարզպանին։ Այնուհետև ազատագրական պայքար է սկսում Սմբատ Բագրատունին։ 7-րդ դարի 30-ական թվականներին արաբները սկսում են արշավել հարևան երկրների դեմ։

Այս հարցերին պատասխանելու համար օգտվեք Հայոց պատմություն, 7-րդ 

Աթաբեկ — Վրացական արքունիքում թագաժառանգի խնամակալ

Ամիրայություն — Ամիրային ենթակա նահանգը

Ամիրսպասալար — Միջնադարյան վրացական թագաորությունում՝ սպարապետը

Աշխարհագիր — Հարկեր կարգաորելու նպատակով հողերի, ունեցվածքի և բնակչության հաշվառում

Ավատատիրություն — ժամանակաշրջանի հողատերեր

Ասրուշան — Կրակատուն․ կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում

Բազիլիկ — Անտիկ և կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում

Գանձագին — Առուվաճառքի ենթակա մասնաոր կալվածքների անվանում

Գործակալություն — Պետական Վարչություններ, որոնց միջոցով իրականացվում էր երկրի կառավարումն ու պաշտպանությունը

Գունդստաբլ — Կիլիկյան Հայաստանում բանակի ընդանուր հրամանատար՝ սպարապետը

Երդ — Վաղ միջնադարում հարկատու միյավորի՝ գերդաստանի անվանում

Կանցլեր — Կիլիկյան Հայաստանում արքունի քարտուղարություն գործակալություն ղեկավարը, վարում էր բանկցությունների օտար երկրների ներկայացուցիչների հետ

Հայրենական հողեր կամ հայրենիք — Հայաստանում հորից որդուն ժառանգաբար անցնող մասնաոր հողային խոշոր սեփականության անվանումը

Մամլուք — Եգիպտոսի սուլթանի անձնական գվարդիայում ծառայող գնված ստրուկները։ 1250 թ․մամլուկները զավթեցին իշխանությունը Եգիպտոսում

Շահապ — Միջնադարում քաղաքի կառավարիչ՝ քաղաքագլուխ

Պարգևականք — Պետական պաշտոնյաների և զինվորականների ծառայություն դիմաց և խոշոր նախարարների շնորհած՝ պարգևած հողերի անվանումը

Պայլություն —

Սենեսկալ — Արքունի պալատի կառավարիչ, տնօրինում էր արքունի եկամուտներն ու ծախսերը

Սեպուհ — Նախարարական կամ իշխանական տների ժառանգների անունը

Սպասալար — Կւլիկյան Հայաստանում արքունական հոծելազորի հրամանատար

Վարդապետարան — Բարձրագույն տիպի դպրոց միջնադարյան Հայաստանում

Լրացնել թվականները 

301թ. — Քրիստոնեյության հռռչակումը որպես Հայստանի պետական կրոնը

350-368թթ — Արշակ II — ի գահակալումը

354թ — Աշտիշատի ժողովի գումարումը

363թ — Պարսկասատանի և հռոմեական կայսրության միջև ամոթալի պայմանագրի կնքում

370-374թթ — Պապ թագավորի գահակալումը

371թ — Ձիրավի ճակատամարտը

405 — Հայոց գրերի գյուտը

451թ մայիսի 26 — Ավարայրի ճակատամարտը

481-484թթ — Վահանանց պատերազմը

591թ — Հայաստանի բաժանումը Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև

639թ — Թեոդորոս Ռշտունին հայաստանի Արևմտյան և արևելյան կողմերը միաորում է

640թ — Արաբական ներխուժումների սկզբի Հայաստան

869թ — Զաքարիա Ձագեցու նախաձեռնությամբ հայ իշխանների ժողովի հրավիրումը, Աշոտ Բգրատունուն արքա հռչակելու մասին որոշման ընդունումը

885թ, օգոստոսի 26 — Գևորգ Գառնեցու կողմից Աշոտ Բագրատունուն Հայաստանի թագավոր օծելը

961թ — Անիի հռչակվելը մայրաքաղաք

1071թ — Մանազկերտի ճակատամարտը․ Բյուզանդիայի պարտությունը սելջուկներից

1187-1219թթ — Լևոն II Ռուբինիյա, 1198 թ․ հունվարի 6 — ից ՝ Կիլիկյան Հայաստանի թագաոր

1254թ. Աշուն — Հայ — մոնղոլական պայմանագրի կնքումը Կարակորումում Մանգու խանի և Հեթում I — ի միջև

Հայոց եզու․ Տարեկան ամփոփում

Այստեղ կարող եք տեսնել իմ դեկտեբեր ամսից կատարված իմ հայոց լեզվի և գրականության աշխատանքները, դասերը նախագծերը։ Սա իմ հայոց լեզվի և գրականության բաժինն է։

Իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների կատարված աշխատանքները բաժնում չէն, քանի որ ես այդ ամիսներին բաժին չէմ ունեցել։

Այս տարի ես ունեցա բազում հաջողություններ, և դժվարություններ։ Ինձ օգնեց շատ լավ իմանալ հայոց լեզու առարկան, այն իմ ամենասիրելի առարկան էր, քանի որ ես կետադրություն, մեր հայոց լեզուն սովորել եմ հենց այս առարկաներից, շնորհակալ եմ Արևիկ Ներսիսյանին մեզ այս տարին տանջանքներով, չարչարանքներով կրթելու համար։

Русски

Упражнение 39. Вставьте пропущенные гласные буквы. Выделите приставки в словах.

Архиыстро, архиплут, наивысший, наискосок, розыскной, разыскать, праотцовский, происшествие, пробороздить, разбег, возблагодарить, безалкогольный, допетровская (эпоха), обесславить, проамериканский, ультразвук, пообсохнуть, праматерь, произнесение, прообраз, светонепроницаемый, созвучие, конгениальный, сопротивление, пере-во-оружить, супер-арбитр, раз-оружение.

Մայիս ամսվա ամփոփում Հայոց լեզու

Մայիս ամսվա ամփոփում

Գործնական քերականություն

Գրականություն

Այլ նախագծեր

  • Նախագծային աշխատանք(ներ)ի հղումը
  • Մասնակցություն մայրենիի ֆլեշմոբին

Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին

Մայիս ամսվա ամփոփում

  • Ներկայացնել՝ երկկենցաղների արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին:

  • Երկկենցաղների ներքին օրգանների կառուցվածք։
122.jpg
  • Ներկայացնել երկենցաղների բազմացումը։

Երկկենցաղների սեռական օրգանները և դիմորֆիզմը

Բոլոր երկկենցաղները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են արտաքին բեղմնավորմամբ:

Երկկենցաղների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են ձկների բազմացման օրգաններին:

առանձնյակը ունի երկար զույգսերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:

առանձնյակը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կրկին կոյանոցի մեջ:

  • Թռչունների արտաքին կառուցվածք և տարածվածությունը։

Թռչունները առաջին կենդանի օրգանիզմներն են բնության մեջ, որոնք ունեն մարմնի կայուն ջերմաստիճան՝ +42°C: Այս ջերմաստիճանը կայուն է և չի ենթարկվում փոփոխության՝ ելնելով արտաքին միջավայրի պայմաններից:

  • Թռչունների ներքին օրգանների կառուցվածք։

Թռչունները առաջին տաքարյուն ցամաքային ողնաշարավորներն են, հարմարված են թռիչքին, գրավել են օդացամաքային կենսամիջավայրը:

Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, մարմինը պատված է փետուրներով: Բազմանում են՝ ցամաքի վրա դնելով կրային կեղևով պատված խոշոր ձվեր:

  • Թռչունների բազմացում։

Թռչունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Թռչունների բազմացումը սկսվում է հարսանեկան խաղերով: Դրանք դրսևորվում են տարբեր կերպ՝ կռունկները պարում են, սոխակները՝ երգում, փայտփորիկները` կտցահարում ծառի բները:  

Հարսանեկան խաղերին մասնակցում են և՛ արուները, և՛ էգերը, սակայն արուների մասնակցությունը միշտ ավելի արտահայտված է: Հարսանեկան խաղերի ընթացքում ձևավորվում են զույգերը:

88.jpg

Արագիլը, կարապը, պինգվինները զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար:

Սոխակները, կեռնեխը, կռնչան բադը զույգեր են կազմում միայն մեկ սեզոնի համար:

Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի մեջ: Ձվատարի սկզբնամասում կատարվում է բեղմնավորում, որից հետո ձվատարի պատերի կծկումների շնորհիվ բեղմնավորված ձվաբջիջը շարժվում է դեպի կոյանոց:

Ձվատարի պատերը ծածկված են գեղձերով, որոնց օգնությամբ բեղմնավորված ձվաբջջից զարգանում է ձուն:

  • Ձվի կառուցվածք։
  • Կաթնասունների արտաքին կառուցվածք և տարածվածություն։

  • Կաթնասունների ներքին օրգաններ և բազմացում։
  • Ո՞ր կենդանիների պատկանում կաթնասունները։

  • Հղումներով ներկայացնել մայիս ամսվա բլոգային աշխատանքը

Երկկենցաղներ

Թռչուններ

Թռչուններ Կենսաբանություն

Երկրի վրա թռչուններն ապրում են ամենուրեք՝ արևադարձային անտառներում, անապատներում, օվկիանոսներում և նույնիսկ Անտարկտիդայի հսկա սառցե տարածություններում: Մի մասը սավառնում է բարձր երկնքում (ծիծեռնակները չուի ժամանակ թռչում են 8000 մ բարձրություններում), մյուսները սուզվում են ջրի մեջ 200 մ-ից ավելի խորությամբ: Թռչնաշխարհի խիստ բազմազանությունը հսկայական է: Որոշ թռչուններ սնվում են միայն բույսերով, մյուսները՝ թարմ մսով: Ջայլամների բարձրությունը մարդու հասակից բարձր է, իսկ կոլիբրի-մեղվիկը շատ միջատներից ավելի փոքր է:

Թռչունները տաքարյուն կենդանիներ են. ունեն թևեր և բազմանում են ձվադըրման եղանակով: Դնում են տարբեր չափերի և երանգների 1–25 ձու: Թխսակալում են էգը և արուն, հաճախ՝ միայն էգը: Միակ փետրավոր կենդանի էակներն են: Մարմինը հարմարված է թռչելուն, թեպետ թռչունների որոշ տեսակներ (օրինակ՝ հավը, կիվին, պինգվինը, ջայլամը) կորցրել են թռչելու ունակությունը: Թռչուններն ունեն սուր տեսողություն և լսողություն, անհամեմատ թույլ հոտառություն: Մանր թռչուններն ապրում են 20–25 տարի, խոշորները՝ մինչև 50 տարի:

Բազմացման շրջանում էգերը ձվադրում են կանոնավոր ժամանակահատվածներում, ձագերը զարգանում են ձվերի մեջ, այլ ոչ թե մայրն է կրում իր օրգանիզմում:

Կենսբանություն Երկկենցաղներ

Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ:

Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:

Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին:

16-w718.jpg

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:

Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:

Այդ իսկ պատճառով նրանք ակտիվ են միայն տարվա տաք եղանակներին: Բազմացման շրջանում նրանք մոտենում են ջրամբարին: Այնուհետև ձմեռում են կա՛մ ջրամբարի հատակին, կա՛մ ցամաքի վրա՝ թաքստոցներում, քարերի տակ և այլն:

Երկկենցաղների մեջ տարբերում ենք.

անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:

պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:

անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:

Երկրաչափույուն

1. Ձևակերպեք և ապացուցեք եռանկյան անկյունների գումարի մասին թեորեմը։

Եռանկյան ներքին անկյունների գումարը 180 աստիճան է։

Pierad.png

Ապացույց: Դիտարկենք KLM կամայական եռանկյունը և ապացուցենք, որ ∡K+∡L+∡M=180°: L գագաթով տանենք KM կողմին զուգահեռ a ուղիղը: 1-ով նշանակված անկյունները խաչադիր են՝ առաջացել են a և KM զուգահեռ ուղիղները KL-ով հատելիս: 2-ով նշանակված անկյունները ևս խաչադիր են և առաջացել են նույն զուգահեռ ուղիղները ML-ով հատելիս: Ակնհայտ է, որ 1, 2 և 3 անկյունների գումարը հավասար է L գագաթով փռված անկյանը, հետևաբար՝ ∡1+∡2+∡3= 180° կամ ∡K+∡L+∡M=180°:
Թեորեմն ապացուցված է:

2. Ո՞ր անկյունն է կոչվում եռանկյան արտաքին անկյուն։ Ապացուցեք, որ եռանկյան արտաքին անկյունը հավասար է եռանկյան այն երկու անկյան գումարին, որոնք իրեն կից չեն։

Եռանկյան տրված գագաթի արտաքին անկյուն կոչվում է եռանկյան այդ գագաթի անկյանը կից անկյունը։ Եռանկյան արտաքին անկյունը հավասար է նրան ոչ կից երկու ներքին անկյունների գումարին։

3. Ապացուցեք, որ յուրաքանչյուր եռանկյան մեջ կա՛մ բոլոր անկյունները սուր են, կա՛մ անկյուններից երկուսը սուր են, իսկ երրորդը՝ ուղիղ կամ բութ։

Եռանկյունները լինում են՝ սուրանկյուն, բութանկյուն և ուղղանկյուն։ Սուրանկյուն եռանկյան բոլոր անկյունները սուր են։ Բութանկյուն ու ուղղանկյուն եռանկյունների դեպքում երկու անկյունները սուր են, իսկ մյուս անկյունը բութ է կամ ուղիղ։

4. Ո՞ր եռանկյունն է կոչվում սուրանկյուն եռանկյուն: Ո՞ր եռանկյունն է կոչվում բութանկյուն եռանկյուն:

Սուրանկյուն եռանկյունը այն եռանկյունն է, որի բոլոր անկյունները սուր են, այսինքն 90°-ից փոքր: Բութանկյուն եռանկյանը անկյուններից մեկը պետք է 90°-ից մեծ լինի։

5. Ո՞ր եռանկյունն է կոչվում ուղղանկյուն եռանկյուն: Ինչպե՞ս են կոչվում ուղղանկյուն եռանկյան կողմերը:

Ուղղանկյուն եռանկյունը այն եռանկյունն է, որի մի անկյունը ուղիղ է, այսինքն 90°: Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ, իսկ մյուս կողմերը՝ էջեր:

6.  Ապացուցեք, որ եռանկյան մեջ՝
1) ավելի մեծ կողմի դիմաց ընկած է ավելի մեծ անկյուն
2) ընդհակառակը՝ ավելի մեծ անկյան դիմաց ընկած է ավելի մեծ կողմ

Lenki_malas1.png

Ապացույց: Դիցուք ABC եռանկյան մեջ AB կողմն ավելի մեծ է AC կողմից:
Ապացուցենք, որ ∡C>∡B: Տեղադրենք AB կողմի վրա AC-ին հավասար հատված: Քանի որ AD<AB, ապա D կետն ընկած է A և B կետերի միջև: Հետևաբար, 1 անկյունը հանդիսանում է C անկյան մաս, և ուրեմն՝ ∡C>∡1 2 անկյունը BDC եռանկյան արտաքին անկյունն է, ուստի ∡2>∡B  ∡ 1=∡ 2՝ որպես ADC հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյուններ: Այսպիսով, ∡C>∡1=∡2>∡B

7. Ապացուցեք, որ ուղղանկյուն եռանկյան նեքնաձիգը մեծ է յուրաքանչյուր էջից:

8. Ապացուցեք, որ եթե եռանկյան երկու անկյունները հավասար են, ապա այդ եռանկյունը հավասարասրուն է:

Հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են։

Հասարակության դերը՝ իմ կյանքում

Հասարակությունը կյանքում շատ մեծ դեր է կատարում։Եթե այն չլիներ, շատ բան կփոխվեր այս աշխարհում, բնությունը չէր լինի, աշխարհում կտիրեր դատարկություն, մարդիկ իրենց կզգային միայնակ,բնությունը գոյություն չէր ունենա։Մարդ ապրում է հասարակությամբ։Իհարկե, մարդ առանց հասարակության կարող է ապրել, բայց առանց իմաստ,կյանքի իմաստը կկորի, մարդիկ կդառնան միայնակ, կապրեն առանց ինչ-որ բան մտածելու։ մի խոսքուվ, ուղղակի կապրեն առանց իմաստ։

Հայոց լեզու Ինչ-որ կարևոր բան տեղի կունանա այս գյուղում։ Գարսիա Մարկես․ Հարցեր

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Դո՛ւրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ք։

2․ Հիմնավորված գրե՛ք ձեր կարծիքը պատմվածքի մասին։

Պատմվածքը շատ հետաքրքիր էր, որ մի տարեց կնոջ պատճառով ամբողջ գյուղը փրկվեց։ Ճիշտ է ոչ ոք չհավատալով անհանգստանում էր բայց ամեն ինչ լավ վերջացավ։

3․ Ո՞րն է պատմվածքի գաղափար՝ հեղինակի ասելիքը։

Ինձ թվում է հեղինակի ասելիքը նրա ասած վերջին նախադասությունը՝

— Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել եմ:

Design a site like this with WordPress.com
Get started