1․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրո՛ւ:
Ընչազուրկ, հերսոտ, ընչաքաղց, ընթացիկ, սրընթաց, անընկճելի, արագընթաց, անկոտրում, դյուրաթեք, դյուցազնական, դյուրաբեկ, ճկուն, աղքատ, հերոսական:
Ընչազուրկ – աղքատ , ընչաքաղց ընթացիկ -սրընթաց անընկճելի-դյուրաբեկ դյուրաթեք- դյուրաբեկ հերոսական- դյուցազնական
2. Կետերր փոխարինի՛ր փակագծում տրված այնպիսի հոմանիշով,որ տեքստի ոճն ավելի վերամբարձ դառնա:
Հին Բաբելոնի հարստությունն ու պերճությունը դեպի իրենց էին հրապուրում (ձգում, հրապուրում, քաշում) ճամփորդներին: Նրանք գալիս էին իրենց աչքերով տեսնելու քաղաքի զարմանահրաշ (զարմանալի, զարմանահրաշ, սքանչելի, հիանալի) պարիսպները, որոնց վրայով մի քանի կառք կարող էր կողք-կողքի ընթանալ: Սակայն ճամփորդներին ամենից ավելի դյութում (գրավում, դյութում, ձգում, հրապուրում) էր Նաբուգոդոնոսոր թագավորի չքնաղ (հիասքանչ, չքնաղ, հրաշազեղ, չքնաղագեղ) պալատը: Պալատի կողքին վեր էր խոյանում (բարձրանում էր, վեր էր խոյանում) ապշեցուցիչ մի կերտվածք (կառույց, կառուցվածք, կերտվածք, շինվածք)` կախովի այգիները: Թագավորը դրանք գոյության էր կոչել (ստեղծել էր, շինել էր, գոյության էր կոչել) իր սիրելի կնոջ համար: Թագուհին մեդացի էր` իր հայրենիքի զմրուխտ (կանաչ, զմրուխտ, անտառոտ) լեռներին ու անտառներին սովոր:տոթակեզ (շոգ, տոթ, տոթակեզ) ու անտառազուրկ Բաբելոնում կարոտում Էր Մեդիայի լեռնային անտառների զեփյուռին (զեփյուռին, հովին, քամուն) ու ստվերին: Կնոջ թախիծը (տխրությունը, թախիծը, վիշտը)փարատելու (պակասեցնելու, նվազեցնելու, փարատելու) համար Նաբուգոդոնոսորը որոշեց նրան կարծես լեռներից բերված ամբողջ մի օազիս ընծայել (պարգևել, ընծայել, նվիրել): Եվ կամարակապ չորս հարկերից բաղկացած լայն աշտարակի վրա ստեղծվեցին հայտնի (հայտնի, աշխարհահռչակ, ծանոթ) կախովի պարտեզները: Հասարակ մահկանացուների (մահկանացուների, հողածինների, մարդկանց) համար պարտեզներն անմատչելի էին. չէ՞որ դրանք թագավորական (թագավորական, արքայական) պալատի բարձր պարիսպների ետևում էին, իսկ մուտքը պահպանում էր ահարկու (ահարկու, սարսափելի, ահավոր, սարսափազդու) պահակախումբը: Այդպիսի պարտեզներ ամբողջ աշխարհում ոչ մի տեղ չեն եղել, դրանք հիանալի(շատ լավ, հիանալի, հրաշալի) էին մտածված և հեքիաթային գեղեցկութուն (սիրունություն, գեղեցկություն) ունեին, իզուր չէ, որ աշխարհի յոթ հրաշալիքների շարքում էին:
3․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
Նա ընկավ մտքի ծովը ու մոռացավ ամեն բան։
Նա լեզուն փակ պահեց և ոչ ոք չիմացավ դրա մասին։
Նա հինգ մատի պես գիտի այս քաղաքը։
Մենք աշխատում էինք, իսկ նա թևերը ծալած նստել էր։
Ես էժան պրծա այդ աղետից։
Նա արցունքները կուլ տվեց և գնաց առաջ։
4. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրու և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ-ուժեր, տարր-տարրեր, ծով-ծովեր, նավ-նավեր, կույտ-կույտեր, բերդ-բերդեր, շենք-շենքեր:
Բ. ճանապարհ-ճանապարհներ, գաղտնիք-գաղտնիքներ, հրաշք-հրաշքներ, մեքենա-մեքենաներ, շրջան-շրջաններ, շինություն-շինություններ, նավահանգիստ-նավահանգիստներ:
Գ. Գառ-գառներ, դուռ-դռներ, մատ-մատներ, մուկ-մկներ, թոռ-թոռներ, ձուկ-ձկներ, լեռ-լեռներ, բեռ- բեռներ
Դ. Աստղ-աստղեր, արկղ-արկղեր, վագր-վագրեր, անգղ- անգղեր, սանր-սանրեր:
Ե. Ծովածոց-ծովածոցեր, սուզանավ-սուզանավեր, դաշտավայր-դաշտավայրեր, շնագայլ-շնագայլեր, հեռագիր-հեռագրեր, լրագիր-լրագրեր:
Զ. Քարտաշ-քարտաշներ, գրագիր-գրագրեր, լեռնագործ-լեռնագործներ, բեռնակիր-բեռնակրեր
է. Մարդ-մարդիկ կին-կանայք
5.Բառերը, քանի ձևով հնարավոր է, վերադասավորի´ր, որ ամեն անգամ մի բան կարևորվի:
Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
Ձանձրացած Կենսաբանների փորձերից, դելֆինները հացադուլ են հայտարարում։
Դելֆինները կենսաբանների փորձերից ձանձրացած հացադուլ են հայտարարում։
Հացադուլ են հայտարարում դելֆինները կենսաբանների փորձերից ձանձրացած։
Հայտարարում են հացադուլ կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները։
Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողում էին դեպի ազատություն:
Բաց ակվարիումից դանդաղ լողում էին դելֆինները դեպի ազատություն։
Դանդաղ լողում էին դեպի ազատություն դելֆինները բաց ակվարիումից։
Դեպի ազատություն դանդաղ լողում էին դելֆինները բաց ակվարիումից։
Լողում էին դանդաղ դեպի ազատություն դելֆինները բաց ակվարիումից։
Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
Մի Գերմանացի կոնստուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստակս շուն է պատրաստել։
Մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել գերմանացի մի կոնստուկտոր։
Արհեստական շուն է պատրաստել գերմանացի մի կոնստուկտոր, մթության մեջ տեսնող և հաչող։
Շուն է պատրաստել արհեստական, մթության մեջ տեսնող և հաչող գերմանացի մի կոնստրուկտոր։
Շոտլանդիայի և Նորվեգիայի բնակիչները «ծովատառեխի անձրևի» բազմիցս ականատես են եղել:
Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները <<ծովատառեխի անձրևի>> բազմիցս ականատես են եղել։
<<ծովատառեխի անձրևի>> նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները բազմիցս ականատես են եղել։
Բազմիցս ականատես են եղել <<ծովատառեխի անձրևի>> Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները։
Ականատես են եղել բազմիցս <<ծովատառեխի անձրևի>> Նորվեգիայի և Շոտլանդիայի բնակիչները։
Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
Ութ հարյուր լեզվով ու բառբառով են խոսում Հնդկաստանի բնակիչները։
Խոսում են ուր հարյուր լեզվով ու բառբառով Հնդկաստանի բնակիչները։
Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
Բժշկության մեջ օձիթույնը շատ արժեքավոր է։
Շատ արժեքավոր է օձի թույնը բժշկության մեջ
Ծայրին փոքրիկ լամպ ունեցող ինքնահոսներ են թողարկվում ճապոնիայում:
6.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա, ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը: Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք: