Ճամբարային ամսվա ամփոփում

Մեր հունվարը շատ հետաքրքիր և նախագծերով լի ամիս է եղել։Մենք ամբողջ հունվարը անց ենք կացրել է ճամբարային միջավայրում։Կատարել ենք բազում նախագծեր, ունեցել ենք շատ հետաքրքիր օրեր։Ես որոշեցի այդ ամիսը գնամ Մարիամ Առուշանյանի ջոկատ։ Ինձ շատ է դուր եկել այս ճամբարային ամիսը։Կատարել ենք ճամփորդական նախագծեր Լևոն Միրզոյանի հետ,ունեցել ենք շատ-շատ հանդիպումներ ՏՏ լաբատարորիայում, որտեղ պատրաստել ենք մեր ջոկատի լոգոն,պատրաստել ենք քվեսթի համար սարքեր։ Այցելություն ենք ունեցել Իրինա Ռոդինինայի անվան գեղասահքի դպրոց։
Ունեցել ենք <<Խոհանոց>> նախագիծ։Գնացել ենք Արատես՝ մասնակցելու Fort Arates Խաղին վերոնշյալ քվեսթի սարքերով, Շատ հետաքրքիր էր անցնում Արտեսում շատ ձյուն կար, և խաղերը անցան շատ լավ պայմաններում ։ Ունեցել ենք պարի դասեր ընկեր Անդրանիկի մոտ, որտեղ սովորել ենք (Սղերդի Քոչարի) պարը։ Մի խոսքով հունվարը ինձ համար անցել է շատ լավ, և ես չեմ փոշմանել և շատ գոհ եմ, որ ընտրեցի հենց Մարիամ Առուշանյանի ջոկատը։

Արատեսյան պատում

Մենք մեր ջոկատով որոշեցինք հունվարի 19-21-ը մեկնել  վայելելու ձմեռային Արատեսը։

Առաջին օր

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից սկսվեց մեր արկածային և քվեստային 3 օրը։ Հասանք, տեղավորվեցինք, գնացինք հաց ուտելու, խաղեր խաղացինք, և գնացինք քնելու։

Գիշերը անցավ շատ արկածային,ունեցանք չսպասված հյուրեր, և այդտեղից էլ սկսվեց արկածային և քվեստային օրերը։

Իդեպ Արատեսում շատ տաք եղանակ էր, չնայած որ շատ ձյուն էր եկել։

Երկրորդ օր

Երկրորդ օրը արթնացանք գնացինք ակումբ, և մինչ նախաճաշի պատրաստությունը, քննարկեցինք գիշերը և քվեսթները։ Նախաճաշելուց հետո գնացինք ձմեռային խաղեր խաղալու, մինչ ընկեր Արմանը, ընկեր Խաչիկը, և ընկեր Մարիամը ներքևում պատրաստում էին քվեսթի պարագաները։ ԵՒ վերջապես սկսեցինք քվեսթը։ Շատ հետաքրքիր, տրամաբանական առաջադրանքներ էր, և հաղթեց կապույտ թիմը։ Հետո ունեցանք շատ համեղ ընթրիք, որի համար շնորհակալ ենք պատրաստողներին։Ընթրիքից հետո խաղացինք խաղեր, քննարկեցինք օրը և գնացինք քնելու։

Երրորդ օր

Երրորդ օրը արթնացանք, բոլորը հոգնած էին։ Նախաճաշեցինք, հավաքեցինք իրերը ազատեցինք սենյակները։ Խաղացինք ձմեռային խաղեր, եկավ վարորդը և մենք վերադարձանք Երևան

Շատ շնորհակալ եմ, ընկեր Մարիամին` կազմակերպելու և իրականացնելու համար։Շնորհակալ եմ ընկեր Արմանին` քվեստային պարագաները սարքելու և քվեսթները կազմակերպելու համար։ ԵՒ իհարկե շնորհակալ եմ ընկեր Խաչիկին, որ մեր 3 օրը անցավ անվտանգ, ապահով։

«Պատրաստվում եմ լեռնագնացության»Նախագիծ

Անհրաժեշտ պարագաների ցանկը առաջնահերթությամբ՝

  1. Լեռնային կոշիկներ

2. Ուսապարկ

3․ Արշավական գլխարկ

4․ Լեռնագնացի ձեռնափայտեր

5․ Մետաղական ջրաման

6. Ֆլիսե վերնազգեստ

7․ Արշավական տաբատ

8․ Արևապաշտպան ակնոց

9․ Տաք գլխարկ

10․ Անձրևանոց

Design a site like this with WordPress.com
Get started