Ուսումնական գարուն

Գարնան Հրաշքը

Գարունը նորից եկել է՝ իր հետ բերելով արևի ջերմ շողերը, բնության զարթոնքն ու թարմության բույրը։ Ձմռան մռայլ օրերից հետո ամեն ինչ կարծես նոր շունչ է ստացել․ ծառերը բացում են իրենց առաջին կանաչ թերթիկները, ծաղիկները՝ վարդագույն, դեղին ու կապույտ, կարծես ժպտում են արևին։

Քամին դարձել է մեղմ ու փափուկ, իսկ թռչունները վերադարձել են իրենց երկար ճամփորդությունից՝ լցնելով երկինքը զվարթ երգերով։ Հողը կրկին արթնացել է, և կյանքը կրկին սկսել է իր անվերջ պտույտը։

Գարունը բերում է ոգեշնչում՝ ստիպելով մարդուն ժպտալ, երազել ու հավատալ նոր սկիզբներին։ Այն հույսի ու վերածննդի ժամանակն է, երբ ամեն ինչ կրկին սկսվում է՝ մի փոքր ավելի պայծառ, մի փոքր ավելի գեղեցիկ։

Մեծ Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք.Կրասոսի արշավանքը: Անտոնիոսի արշավանքը

Արտավազդ II-ը (մ.թ.ա. 55-34) Տիգրան Մեծի որդին էր և շարունակեց Մեծ Հայքի թագավորությունը հոր մահից հետո՝ վարելով բարդ դիվանագիտական քաղաքականություն Հռոմի և Պարթևստանի միջև: Նրա օրոք Հայաստանը դարձավ Միջագետքի և Փոքր Ասիայի հզոր պետությունների բախման գոտի, ինչը ստիպեց նրան մեծ ճկունությամբ առաջնորդել իր երկիրը:

Մ.թ.ա. 53 թվականին հռոմեական զորավար Մարկոս Լիցինիոս Կրասոսը արշավեց Պարթևստանի դեմ՝ ակնկալելով նվաճել արևելքը: Արտավազդ II-ը սկզբում դաշնակցեց Հռոմին և առաջարկեց իր 40,000-անոց հեծելազորը, բայց Կրասոսը հրաժարվեց հայկական զորքերի աջակցությունից և առանց Արտավազդի օգնության շարժվեց դեպի Պարթևստան: Պարթևական զորքերը Սուրեն զորավարի գլխավորությամբ ջախջախիչ պարտություն տվեցին Կրասոսին Կառրայի ճակատամարտում: Այս հաղթանակից հետո պարթևները ներխուժեցին Հայաստան՝ պատժելու Արտավազդին, բայց նա հաջողությամբ դիմադրեց նրանց:

Մ.թ.ա. 36 թվականին հռոմեական զորահրամանատար Մարկոս Անտոնիոսը կազմակերպեց արշավանք Պարթևստանի դեմ և պահանջեց Արտավազդի աջակցությունը: Սկզբում հայ արքան համաձայնեց, սակայն, տեսնելով հռոմեական բանակի դժվարությունները, հրաժարվեց աջակցել Անտոնիոսին: Հռոմեական արշավանքը ձախողվեց, և Անտոնիոսը Մ.թ.ա. 34 թվականին որոշեց վրեժ լուծել՝ ներխուժելով Հայաստան: Նա խաբեությամբ հրավիրեց Արտավազդին բանակցությունների, ձերբակալեց նրան և գերեվարեց Եգիպտոս, որտեղ վերջինս մահապատժի ենթարկվեց Կլեոպատրա VII-ի հրամանով:

Արտավազդ II-ի գահընկեցությունից հետո Հայաստանը հայտնվեց հռոմեա-պարթևական նոր հակամարտության կենտրոնում՝ շարունակելով պայքարել իր անկախության համար:

Տիգրան Մեծի տերության անկումը. Հռոմեա-հայկական պատերազմը: Արտաշատի պայմանագիրը

Տիգրան Մեծի տերության անկումը պայմանավորված էր մի շարք ներքին և արտաքին գործոններով, որոնց թվում էին Հռոմեական կայսրության և Պարթևստանի հետ ունեցած պատերազմները: Տիգրան Մեծի հզորացումը և նրա ստեղծած մեծապետական քաղաքականությունը Հռոմի և Պարթևստանի համար սպառնալիք էին, ինչը հանգեցրեց ռազմական բախումների:

Տիգրան Մեծի որդին՝ Տիգրան Կրտսերը, ապստամբեց հոր դեմ և փախավ Պարթևստան, որտեղ նրա դեմ դաշնակցեցին պարթևները: Մ.թ.ա. 66 թվականին Հռոմի զորահրամանատար Լուկուլլոսը ներխուժեց Հայաստան, սակայն ձախողվեց՝ հանդիպելով հայ զորքերի դիմադրությանը: Հռոմը չհրաժարվեց Հայաստանի դեմ արշավանքից, և մ.թ.ա. 66 թվականին Պոմպեոս Մեծի գլխավորած նոր բանակը գրավեց Արտաշատը՝ ստիպելով Տիգրանին հաշտություն կնքել:

Արտաշատի պայմանագրի համաձայն՝ Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճած բոլոր տարածքներից՝ դրանք զիջելով Հռոմին և Պարթևստանին, բայց պահպանում էր Մեծ Հայքի թագավորությունը՝ որպես Հռոմի դաշնակից: Այսպիսով, նրա կայսրությունը անկում ապրեց, իսկ Հայաստանը մտավ Հռոմեական ազդեցության ոլորտ:

Տիգրան Մեծի տերությունը

  • Հայկական աշխարհակալության սահմանները

Ք.ա. 95-70թթ. ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։ Նրա տերության սահմանները ձգվում էին Եգիպտոսից և Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական Օվկիանոս։ Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան Մեծ Հայքի թագավորությունը։

  • Տիգրան մեծի հիմնած բնակավայրերը

Ք.ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում։ Հիմնվեց նոր մայրաքաղաքը ՝ Տիգրանակերտը, որը և՛ հայոց հողում էր և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ։

Տիգրան Մեծը չափազանց բարձր գնահատականի էր արժանացել իր ժամանակակիցների կողմից։ Հռոմի ամենաականավոր դեմքերից մեկը ՝ Կիկերոնը Սենատում արտասանած իր ճառերում Տիգրան Մեծին անվանել է վեհագույն և դա Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականներից էր։ Հռոմեացի պատմիչ Պատերկուլոսը Տիգրան Մեծին կոչել է «Իր ժամանակի հզորագույն թագավոր» և «թագավորներից մեծագույնը»։ Նրան նաև մեծարում էին ՝ կոչելով «Աստված»։

Հայաստանը՝ Աշխարհակալ տերություն: Տիգրան 2-րդ Մեծ.

Արտաշես I-ին հաջորդեց իր ավագ որդին՝ Արտավազդ I-ը, որն իշեց Ք․ ա․ մետ 160-115 թթ․։ Նրա իշխանության վերջին տարիներին Պարթևստանը և Մեծ Հայքը պատերազմում են միմյանց դեմ, որտեղ հայերը պարտություն են կրում։ Պարթևստանը պահանջեց արքայազնին պատանդ տալ, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, բայց քանի որ Արտազադը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբոր՝ Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր։

Արտավազդ I-ից հետո արքա դարձավ նրա եղբայր Տիգրան I-ը, որն իշխեց Ք․ ա․ 115-95 թթ․։ Տիգրան I-ի մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարձևստանից՝ նրան տալով որոշ տարածքներ։

Մեծ Հայք վերադարձած Տիգրան II Մեծը հայոց օատմության խոշորագույն գործիչներից է։ Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան՝ այնտեղ է մնացել մինչև 45 տարեկանը։ Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, ինչը հետագայում օգտագործեց իր գահակալության ժամանակ։

Տիգրանը թագադրվում է Ք․ ա․ 85 թ․՝ Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում, որտեղ էլ հետո կառուցում է իր տերության ներ մայրաքաղք Տիգրանակերտը։ Նա իշխում է Ք․ ա․ 95-55 թթ․

Տիգրան II-ը կատարեց շատ բարեփոխումներ՝ հատկապես ռազմական բնագավառում։

Անհրաժեշտ էր միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր կարողացել անել Արտաշես I-ը։

Ք․ ա․ 94 թ․ Տիգրան II-ը պարտության մատնեց Ծոփքում իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին։

Տիգրան Մեծի հաջորդ քայլը պոտք է լիներ Փոքր Հայքին միացումը, բայց դա նրան չհաջողվեց, քանի որ Փոքր Հայքը Ք․ ա․ 112 թ․ միացվել էր Պոնտոսին։

Այն ժամանակ Պոնտոսի թագավորը Միհրդատ VI-ն էր, որի նպատակն էր Հռոմին դուրս մղել Փոքր Ասիայից և Հունաստանից։ Միհրդատը ծրագրում էր արշավել դեպիարևմուտք, իսկ Տիգրան Մեծը՝ արևելք և հարավ։ Երկու երկրներին էլ անհաժեշտ էր ամուր թիկունք ունենալ, մանավանդ որ նրանք բախվելու էին այնպիսի գերտերությունների հետ, ինչպիսիք էին Հռոմն ու Պարթևստանը։ Նույն շահերն ունենալով՝ Ք․ ա․ 94 թ․ Տիգրան II-ն ու Միհրդատ Պոնտացին դաշինք են կնքում։

Դաշինքի համաձայն՝ հայ-պոնտական զորքերը Ք․ ա․ 93թ․ նվաճեցին Կապադովկիան, որի արքան հռոմեացիների դաշնակիցն էր։ Կապադովկիայի տարածքն անցավ Պոնտոսին, իսկ շարժական ամբողջ գույքը և գերիները՝ Հայոց թագավորությանը։ Տիգրան Մեծին սա ձեռնտու էր, քանի որ Կապադովկիայի տարածքի գրավումը կարող էր հանգեցնել Հռոմի հետ պատերազմին, ինչը Տիգրանին պետք չէր։ Դրա փոխարեն նա նախապատրաստվում էր Պարթևստանի հետ պատերազմի՝ ազատության դիմաց պարթևներին զիջած տարածքները ազատագրելու և Մեծ Հայքին վերամիավորելու համար, իսկ պատերազմից առաջ պետք էր նախ երկիրն ապահովել տնտեսական հզոր պաշարներով։

Հայ-պարթևական պատերազմը․ Ք․ ա․ 88 թ․ մահացավ Պարթևստանի արքա Միհրդատ II-ը, որը Տիգրան Մեծի դստեր ամուսինն էր։ Պարթևստանում սկսվեցին գահակալության կռիվներ։ Առիթից օգտվելով՝ Տիգրանը Ք․ ա․ 87թ․ արշավեց Պարթևստանի վրա։ Խուճապահար պարթևական արքունիքը նրան որ միայն զիջեց նրա գրաված տարածքները, այլև շնորհեց Արքայից արքա տիտղոսը։

Հայաստանը՝ աշխարհակալ տերություն

Պրթևստանին ջախջախելուց հետո Տիգրան Մեխը դարձավ իր ժամանակների հզորագույն տիրակալներից մեկը։ Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան և հիմա հայկական տերությունը սահմանակցում էր Սելևկյան տերության հետ։ Վերջինս արդեն թուլացել էր երկարատև երկպառատչական պատերազմներից հետո։

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին փրկել իրենց երկիրը՝ հրավիրելով այլ երկրի թագավոր՝ իշխելու իրենց։ Նրանք քննարկեցին բոլոր հզոր արքաներին և ընտրեցին Տիգրան II-ին։ Ք․ ա․ 84թ․ Տիգրան Մեծը դարձավ Սելևկյան տերության գահակալը և այնտեղ իշխեց 17 տարի։

Տիգրան Մեծը շարունկեց իր արշավանքները։ Նրա տերությանը միացան Կիլիկիան, Փյունիկիան և Կոմմագենեն։ Կիլիկյան ծոնագնացներին նա հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները։

Ք․ ա․ 81թ․ Փյունիկյան քաղաքներին Տիգրանը շնորհեց լայն ինքնավարություն։ Ի նշան շնորհակալության՝ այդ քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից։

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք․ ա․ 70-ականներին։ Այդ ժամանակն Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդն որ Նաբաթեայի թագավորությունը, սակայն այն Ք․ ա․ 72թ․ նույնպես ընդունեց Հայաստանի գերիշխանությունը։ Նույնը արեց նաև Հրեաստանը։

Հայքի Արտաշեսյան թագավորությունը՝ Արտաշես 1-ին.

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ.ա․ 160: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 կմ(Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 կմ2՝ Տիգրան Մեծի օրոք։

Արտաշես Առաջինի առաջնահերթ խնդիրն էր Ծոփքի նման Մեծ Հայքից անջատված նահանգները վերամիավորել։ Արտաշեսին հաջողվում է հետ գրավել տարածքները: Փաստորեն Արտաշես առաջինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծ մասը։ Զարեհի մահվանից հետո Արտաշես առաջինը փորձեց Մեծ Հայքին վերամիավորել նաև Ծոփքի թագավորությունը, որը սակայն չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց Արտաշես Առաջինի թոռը՝ Տիգրան մեծը։ Արտաքին քաղաքականության մեջ ևս Արտաշեսը հասավ լուրջ ձեռքբերումների։ Ք․ա 183-179թթ Փոքր Աիայի տարածքում հինգ փոքր պետություններ պատերազմ էին մղում միմյանց դեմ։ Որպես տարածաշրջանի ազդեցիկ երկու ուժեր ՝ Հռոմն արևմուտքից և Մեծ Հայքն արևելքից միջամտեցին պատերազմի դադարեցման համար։ Հաշտության պայմանագրի կնքաման ընթացքում Արտաշես Առաջինը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը՝ Պոնտոսի հաշվին՝ հեռանկարում հայկական բոլոր հողերը մեկ թագավորության մեջ միավորելու ծրագրով։ Նա վարում էր իր գլխավոր հակառակորդ Սելևկյան տերությունը թուլացնելու քաղաքականություն։ Երբ Մարաստանի սատրապ Տիմարքոսն ապստամբեց Սելևկյանների դեմ և իրեն հռչակեց անկախ թագավոր (Ք․ա 162-160 թթ․), Արտաշես առաջինն անմիջապես օգնեց նրան իր զորքով։ Երկրի ներքին կյանքում Արտաշես Առաջինը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների ՝ ըստ աշխարհի չորս կողմերի։ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես Առաջինը նշանակեց իր մերձավորներին։ Ավագ որդի Արտավազդին (ապագա Արտավազդ Առաջին) նա նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիայինը Զարեհ անունով որդուն, հարավայինը իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապեության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Մովսես Խորենացին հիշատակում է որպես <<այր իմաստուն և բանաստեղծ>>: Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։ Արտաշես Առաջինի օրոք Հայաստանը մեծ զարգացում ապրեց։ Մովսես Խորենացու բնորոշմամբ՝ նրա օրոք Հայոց աշխարհում <<անմշակ հող չէր մնացել>>։ Հողային բարեփոխուման հետ են կապվում սահմանաքարերը, որոնց վրա կան արամեատառ արձանագրություններ։ Դրանցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Այդպես Արտաշեսը հավաստում էր, որ ինքը ևս սերում է Հայկազունի Երվանդականներից։ Արտաշես Առաջինն ամրապնդեց թագավորական նախնիների պաշտամունքը, որը Հայաստանում տիրում էր դեռևս Վանի թագավորության ժամանակաշրջանում։Արտաշատում կառուցվեց Մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։ Արտաշեսը ճշգրտեց օրացույցը, բարեփոխեց տոմարը, լճերի ու գետերի վրա հաստատեց նավարկությունը, կատարեց շատ այլ բարենորոգումներ։

Նախագիծ․ Ֆիզիկա


Նախաիծ «Ոչ ավանդական էներգիայի աղբյուրների զարգացումը որպես ավանդականի այլընտրանք»

Նպատակը՝ Ուսումնասիրել ներկայիս էներգիա ստանալու ոչ ավանդական եղանակները։

Խնդիրները՝

Գտնել համապատասխան տեղեկատվություն և վերլուծել այն:

Պարզել, թե որոնք են էներգիայի այլընտրանքային աղբյուրները:

Պարզել, թե որոնք են էներգիա ստանալու ուղիները:

Պատմել դրանց զարգացման պատմության մասին։

Իմանալ էներգիա ստանալու և օգտագործելու սկզբունքները:Ուսումնասիրել մեր տարածաշրջանի այլընտրանքային աղբյուրները

Ուսումնասիրության առարկա՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ

այլընտրանքային էներգիայի արդիականությունը

Շարունակել կարդալ “Նախագիծ․ Ֆիզիկա”

Design a site like this with WordPress.com
Get started