Թեստ 9

1) Պատ՝ 3)
2)Պատ՝ 2)
3)Պատ՝ 2)
4)Պատ՝ 2)
5)Պատ՝ 3)
6)Պատ՝ 3)


7)Պատ՝ 2)
8)Պատ՝ 2)
9)Պատ՝ 3)
10)Պատ՝ 3)


11)Պատ՝ 3)
12)Պատ՝ 2)
13)Պատ՝ 3)
14)Պատ՝ 1)
15)Պատ՝ 4)


16)Պատ՝ 2)
17)Պատ՝ 2)
18)Պատ՝ 3)
19)Պատ՝ 12

Աշխարհագրություն.ՀՀ Տրանսպորտ

Հայաստանի տրանսպորտային համակարգերի պատմական զարգացումը, ներկա վիճակը և ապագա հեռանկարները։ Երկաթուղային տրանսպորտը կարևոր դեր է ունեցել՝ սկսած 19-րդ դարի վերջից։ Կառուցվել են հիմնական գծեր, ինչպիսիք են Թբիլիսի–Ալեքսանդրապոլ–Կարս, Գյումրի–Երևան, Մասիս–Ջուլֆա։ Սովետական շրջանում երկաթուղին միացվել է Եվրասիական ցանցին, սակայն 1990-ականներից հետո մի շարք գծեր դադարել են գործել տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ Ներկայումս քննարկվում է Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման նախագիծը, մոտ 540 կմ երկարությամբ։

Հայաստանի լեռնային ռելիեֆը և փոքր տարածքը նպաստել են ավտոմոբիլային տրանսպորտի գերակշռությանը։ Ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը գերազանցում է 10,400 կմ։ Այն առավել արդյունավետ է կարճ հեռավորությունների դեպքում և պահանջում է համեմատաբար քիչ ներդրումներ։

Օդային տրանսպորտը ևս ունի կարևոր դեր։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնական օդային դարպասն է։ Օդային ուղիները նպաստում են միջազգային կապերի ու զբոսաշրջության զարգացմանը։

Հայաստանը շահագրգռված է վերագործարկելու չգործող երկաթուղային գծերը և կառուցելու նորերը՝ տարածաշրջանային համագործակցությունն ու տնտեսությունը զարգացնելու նպատակով։ Տրանսպորտային համակարգերի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է տեխնիկական, տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնների հետ։ Այժմ առավել կիրառելի է ավտոմոբիլային տրանսպորտը, բայց երկաթուղային կապերի զարգացումը դիտվում է որպես ռազմավարական հեռանկար։

Քիմիա. Լաբորատոր փորձեր.15.05.2025

Փորձ 1- Հրավառություն

4Al-O2=2Al²O³+Q

Fe+O²=Fe³O4

2Mg+O²=2MgO+Q

Փորձ 2-Կալցիումի փոխազդեցությունը ջրի հետ

Ca+H|OH=Ca|OH|²+H²

Հոմզվելու համար, որ հիմք է առաջացնել ավելացնում ենք ֆենոլֆտարեին։

Այնուհետև կատարում ենք Չեզոքացման ռեակցիա

Ca|OH|²+2HCL=CaCl+2H²O

Փորձ 3-Միջին ակտիվուտյան Մետաղների փոխազդեցությունը աղաթթվի հետ

Zn-Cl=ZnO²+H²+2HCl=MgO²+H²+2AC+6HCl=2ACCl³+3H²

CuSO⁴+Fe=Cy+FeSo⁴

Քիմիա. Մայիսյան հավաք

Մասնակիցներ.  Հետազոտական վարժարանի 9, 10 -12-րդ  դաս. սովորողներ,  տարատարիք սովորողներ,  հյուրեր

Ընթացքը. սովորողները.

  • կատարելու  են անհատական  կամ  խմբային   լաբորատոր  փորձեր,  պահպանելով անվտանգության կանոնները
  • իրականացնելու  են  իրենց  կողմից  առաջարկած  լաբորատոր  փորձեր
  • <<սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում   հետազոտական վարժարանի սովորողների  հրահանգներով  կրտսեր տարիքի սովորողները  և  հյուրերը կատարելու  են  լաբորատոր փորձեր, պահպանելով անվտանգության կանոնները:

Քիմիական  փորձարարություն՝ <<Մետաղների քիմիական  հատկությունները>> Փորձերի  համար  անհրաժեշտ  են   նատրիում, կալցիում, մագնեզիում, ցինկ, երկաթ, աղաթթու, հայտանյութ  ֆենոլֆտալեին, պղնձարջասպի  լուծույթ:

Լաբորատոր  փորձ 1. Ակտիվ  մետաղներից  նատրիումի  կամ  կալցիումի  փոխազդեցությունը ջրի  հետ: Համոզվելու  համար, որ  առաջացել  է  ալկալի` կաթոցիկով  2 կաթիլ հայտանյութ ֆենոլֆտալեին  լցրեք  առաջացած  ալակալու  լուծույթին, այնուհետև կատարեք չեզոքացման  ռեակցիա: Գրեք  ընթացող  ռեակցիաների   հավասարումները:

 Լաբորատոր  փորձ  2. Միջին  ակտիվության  մետաղների` մագնեզիումի, ցինկի, ալյումինի  փոխազդեցությունը  նոսր  ծծմբական  թթվի  կամ աղաթթվի  հետ և անջատված  ջրածնի այրումը: Գրեք  ընթացող  ռեակցիաների  հավասարումները:

Լաբորատոր  փորձ  3.Մետաղի  փոխազդեցությունը աղերի  ջրային  լուծույթների  հետ, (բացի ալկալիական  և  հողալկալիական  մետաղների, ինչու՞): Երկաթե  ձողի  (մեխի)

փոխազդեցությունը  պղնձարջասպի  լուծույթի  հետ: Ինչու՞   է  մեխը կարմրում:

 Գրեք  ընթացող  ռեակցիայի  հավասարումը:

Լաբորատոր  փորձ  4.<< Հրավառություն>>

10-12-րդ  դաս. սովորողները կատարելու են   ոչ  դարձելի  իոնափոխանակման ռեակցիաների օրինակներ՝  նստվածքի, գազի և թույլ էլեկտրոլիտի առաջացմամբ: Գրելու  են   կատարած  լաբորատոր  փորձերի  մոլեկուլային, լրիվ  և կրճատ իոնային հավասարումները:

Վերջնարդյունքները. Սովորողները  

  • կպահպանեն  անվտանգության  կանոնները  լաբորատոր  փորձեր կատարելիս
  • կիմանան քիմիական  ռեակցիաների  ընթանալու հատկանիշները
  • կընկալեն  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  պատճառները
  • կիմանան  ռեակցիայի  ընթանալու  արտաքին հատկանիշների  և  ներքին  օրինաչափությունների  փոխադարձ  կապը
  • կբացատրեն  բնական  երևութների  մեխանիզմը
  • կգտնեն նմանություններ  և  տարբերություններ  այլ  երևույթների  հետ
  • կհասկանան,  որ  քիմիական օրենքները բնության  համընդհանուր օրենքների  մի  մասն  են  կազմում` երևույթի  էնտրոպիան,  էներգիայի  և զանգվածի  պահպանման  օրենքը 
  • կկատարեն  հաշվարկային- լաբորատոր  առաջադրանքներ տարբեր հատկանիշներով  ռեակցիաների  հավասարումներով:

Կենսաբանություն․Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:

Էկոլոգիական գործոններ կոչվում են բնության այն տարրերը կամ պայմանները, որոնք ազդում են կենդանի օրգանիզմների վրա՝ որոշելով նրանց գոյության, տարածման, աճի, զարգացման ու վերարտադրության պայմանները։ Այդ գործոնները կարող են տարբեր լինել ծագման, ազդեցության բնույթի և օրգանիզմի արձագանքման ձևերի տեսանկյունից։

Ըստ ծագման բնույթի էկոլոգիական գործոնները բաժանվում են երեք հիմնական խմբի՝ աբիոտիկ, կենսոտիկ և անտրոպոգեն։ Աբիոտիկ գործոնները անօրգանական բնույթի են և ներառում են կլիմայական պայմաններ (ջերմաստիճան, լուսավորություն, խոնավություն), հողի հատկությունները, ռելիեֆը, ջրի քիմիական կազմը և այլն։ Կենսոտիկ գործոնները կենդանի օրգանիզմների փոխազդեցություններն են, օրինակ՝ գիշատչությունը, մակաբուծությունը, մրցակցությունը, սիմբիոզը և այլն։ Անտրոպոգեն գործոնները մարդու գործունեության արդյունք են և ներառում են արդյունաբերական արտանետումները, գյուղատնտեսական աշխատանքները, քաղաքաշինությունը, աղտոտումը և բնության փոփոխման այլ ձևեր։

Այս գործոնները փոխազդում են միմյանց հետ և համատեղ կերպով ձևավորում են յուրաքանչյուր օրգանիզմի էկոլոգիական միջավայրը։ Օրգանիզմները տարբեր կերպ են արձագանքում տարբեր գործոնների ազդեցությանը՝ կախված իրենց կենսաբանական առանձնահատկություններից և հարմարվողական կարողություններից։

Գինու դպրոցի պատմությունը

Քոլեջի Խաղողի ու գինու դպրոցը Հնձան է:

Հայաստանում հնձանն առաջին անգամ հիշատակում է Ագաթանգեղոսը՝ 3-րդ դարիի վերջի և 4-րդ դարի դեպքերը նկարագրելիս։ Ավելի ուշ, 1958-ին Գառնիի պալատական շենքերի պեղումների ժամանակ ևս հայտնաբերել են հնձան։ Հնձաններ են գտնվել նաև Զվարթնոցումմ (VII դ.), Աղթամարումմ (X դ.), Հաղպատում (13-րդ դ.), Դադիվանքում (13-րդ դ.), Մրենում (13-14-րդ դդ.) և այլուր։ Մանրանկարչությունից հայտնի է, որ դեռևս միջնադարում գոյություն են ունեցել տակառաձև, շարժական հնձաններ։ 2011 թ-ին Հայաստանում հայտնաբերվեց աշխարհի հնագույն՝ մոտ 6.000 տարվա հնձան։ Իսկ Արենի գյուղը գինեգործության բնագավառում հանյտնի դարձավ, երբ 2010 թվականի պեղումների արդյունքում հայտնաբերվեց աշխարհի ամենահին հնձանը։

Հնձանը կիրառություն ունի նաև մեր օրերում, մեր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։

2018 թվականի հոկտեմբեր ամսից Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսեց գործել նոր դպրոց՝ Գինեգործություն և խաղողագործություն ուսուցանելու նպատակով։

Ստեղծման օրից նոր բացահայտումների , գիտելիքների , ճանաչողական- ուսումնական հետազոտությունների , ծանոթությունների  մեծ  նախագծով, գինեգործությամբ հետաքրքրվող սովորող-դասավանդողներին , տարատեսակ  ճամփորդություններով  տրվել է գիտելիքների մեծ պաշար:

Ամենօրյա եռուն աշխատանք Գինու դպրոցում. փոփոխություններ, ավելացումներ, լրացումներ, միշտ լի սովորողներով, միշտ գործող, բաց գինու արվեստանոց է:

Տեխնոլոգիա․ Գինու պատմություն

Գինին ալկոհոլային խմիչք է, որը պատրաստվում է խմորված խաղողի հյութից։ Խմորման ընթացքում խմորիչները խաղողի մեջ պարունակվող շաքարը փոխակերպում են ալկոհոլի։ Չնայած գինի կարելի է պատրաստել տարբեր պտուղներից, գրեթե բոլոր ժամանակակից գինիները պատրաստվում են խաղողից։ Խաղողի տեսակն ու աճեցման վայրն էական ազդեցություն են ունենում գինու համի, բույրի ու որակի վրա։

Գինու պատմությունը շատ հին է։ Ամենահին նյութական ապացույցները վկայում են, որ գինի են պատրաստել ավելի քան 8,000 տարի առաջ։ Վաղագույն վկայությունները գտնվում են Վրաստանի, Հայաստանի և Իրանի տարածքներում։ Օրինակ՝ Արենիի քարանձավում հայտնաբերված խաղողի մշակման և գինու պատրաստման ապացույցները թվագրվում են մոտավորապես մ.թ.ա. 4100 թվականով։ Այդ ժամանակ գինին ունեցել է նաև կրոնական և ծիսական նշանակություն։

Հին Եգիպտոսում և Հունաստանում գինին համարվել է աստվածների ընծա։ Հին Հունաստանում գոյություն ուներ գինու աստված՝ Դիոնիսոսը, իսկ Հռոմում՝ Բաքոսը։ Գինին այդ ժամանակներում օգտագործվել է հասարակության բոլոր շերտերում, սակայն առավելապես՝ բարձր խավերում։ Միջին դարերում գինու պատրաստումը զարգացել է հիմնականում մենաստաններում, իսկ քրիստոնեության մեջ գինին դարձել է հաղորդության խորհրդանշական տարր։

Ժամանակի ընթացքում գինեգործությունը տարածվել է Եվրոպայից դեպի Ամերիկա, Ավստրալիա, Աֆրիկա և այլ մայրցամաքներ։ Այսօր գինին համարվում է ոչ միայն խմիչք, այլև մշակութային և գաստրոնոմիկ արժեք։ Այն շարունակում է լինել կարևոր բաղադրիչ տոնակատարությունների, ընթրիքների և առօրյա կյանքում։

Գինու մշակույթը իր մեջ ներառում է նաև դրա համտեսման, գնահատման, պահման և մատուցման արվեստը։ Գինին ունի հսկայական տեսականի՝ սպիտակ, կարմիր, վարդագույն, փրփրուն և աղանդերային տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները՝ կախված պատրաստման եղանակից, օգտագործված խաղողի տեսակներից և շրջաններից։

Հայոց Լեզու. Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Վիլյամ Սարոյան «Հյուսնի պատմությունը»

Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.

– Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
– Եթե իմ տեղը լինեիր, – պատասխանում է հյուսնը, – դու էլ այս օրին կլինեիր:
– Ի՞ն չ է եղել, – հետաքրքրվում է ընկերը:
– Մինչև առավոտ, – ասում է հյուսնը, – թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան, ասում է.
– Սիրելի ընկերս, մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:

Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:

Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է.
– Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
– Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
– Մի’ տանջվիր, – ասում է հյուսնը, – ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.

– Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
– Հյուսն, – ասում են հյուրերը, – թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:

  • Ո՞րն է հեղինակի ասելիքը, ի՞նչ  կավելացնես:

Վիլյամ Սարոյանի «Հյուսնի պատմությունը» ուսանելի պատմություն է, որը մեզ հիշեցնում է, որ հուսահատությունը անիմաստ է, քանի որ ապագան երբեք լիովին կանխատեսելի չէ։ Հյուսնը վստահ էր, որ իրեն մահ է սպասվում, սակայն առավոտյան պարզվեց, որ իրավիճակը գլխիվայր շրջվել է՝ թագավորը մահացել է, և իրեն ոչ թե մահ էր սպասում, այլ աշխատանք։ Սա վկայում է, որ նույնիսկ երբ ամեն ինչ անելանելի է թվում, կյանքը կարող է անսպասելի ելք տալ։

  • Պատմի՛ր՝ ինչ է հուսահատությունը

Այս պատմությունը ցույց է տալիս, որ երբեմն ամենամեծ ուժը հենց հույսը պահելն է, նույնիսկ ամենադժվար պահին։ Հյուսնի ընկերը խորհրդանշում է սրտաբաց, կյանքին հավատով նայող մարդկանց, ովքեր կարող են ուրիշներին աջակցել։ Եթե հյուսնը մենակ լիներ իր վախի հետ, գուցե այդ գիշերը անգամ չապրեր։

English. My individual project

I have chosen a Physics project, the name of which is “Development of non-traditional energy sources as an alternative to traditional ones.” I chose this project because I like physical experiments, I like the subject of physics, and I also like the teacher very much. We haven’t planned anything related to this project yet, but we have decided to visit a hydroelectric power plant and make small solar panels.

Design a site like this with WordPress.com
Get started