Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի: Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց. -Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը: -Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին: -Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին: Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս: Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև: -Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում: -Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն. -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց. -Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն. -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց. -Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն. -Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը: -Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը: -Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը: -Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները: -Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:
1․ Հետևյալ թվերը գրի՛ր կարգային գումարելիների գումարի տեսքով․
67484
6×10000+7×1000+4×100+8×10+4×1 35841
3×10000+5×1000+8×100+4×10+1×1 628841
6×100000+2×10000+8×1000+8×100+4×10+1×1
5․ Ի՞նչ թիվ պետք է գումարել 101-ին, որպեսզի արդյունքը հավասար լինի 258-ի և 49-ի գումարին։
258+49=307
307-101=206
Պատ․՝206
6․Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ, երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանցից յուրաքանչյուրում տեղավորվում էր 400կգ ցորեն։
3200+8800=12000կգ
12000:400=30
Պատ․՝30 սայլ
7․ Բազմահարկ շենքում կա 64 բնակարան, իսկ նրա հարևանությամբ գտնվող չորս միանման շենքերում՝ 144 բնակարան։ Բազմահարկ շենքում որքանո՞վ ավելի բնակարան կա, քան հարևան շենքերից յուրաքանչյուրում։
144:4=36
64-36=28
Պատ․՝28-ով
8․ Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։
25*3-75կգ ներկ
75-24=51կգ
Պատ․՝51կգ
Posted on
Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում, իսկ Արեգակի շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:
Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր: Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրը գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝ դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը, որն ունի հետևյալ երեք պատճառները.
ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,
բ) Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,
գ) տարածության մեջ նրա պտտման առանցքի ուղղության անփոփոխ լինելը:
Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերն է, իսկ հարավային կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:
Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:
Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:
Հարցեր
1. Ինչո՞վ է պայմանավորված տարվա չորս եղանակների հերթափոխումը:Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների հերթափոխումը։
2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:
Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր, իսկ Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:
3. Ի՞նչ են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր։ Տևողությունը 6 ամիս է։
4. Ո՞րն է նահանջ տարին։
Եթե տարին ունենում է 366 օր այդ տարին համարվում է նահանջ տարի
Մենք հիմա ապրում ենք շատ ծանր ժամանակներում։ Պատերազմ է, շատ ծանր է մեր հայ ժողովրդի վիճակը, մեր հերոս տղաները օր ու գիշեր կռվում են թշնամու դեմ, իսկ ի՞ նչ ենք մենք անում թիկունքում, որպեսզի աջակցենք նրանց, չէ որ բանակը ուժեղ է իր թիկունքով։ Պատերազմի սկսելու օրվանից մինչ այսօր մեր կրթահամալիրը աջակցում և աջակցելու է պատերազմից տուժած արցախցիներին, ապահովելով նրանց, թե կրթություն, թե հագուստով և այն ամենով ինչի կարիքը, որ ունեն նրանք։ Ես իմ ընկերների հետ արձակուրդների ընթացքում հաճախել եմ դպրոց, օգնել ուսուցիչներիս գործել քողարկող ցանցեր, միշտ աղոթում էինք սահմանում կանգնած մեր հերոսների համար, գրում էինք փոքրիկ նամակներ, ոգևորող, տողեր, որը ավելի ուժ ու եռանդ կտար նրանց։Սակայն ամենաոգևորողը մեր հերոսապատում ներն էին, որի հեղինակը ընկեր Հասմիկին էր։ Ընտանիքիս անդամներն էլ իրենց հերթին են աջակցել թե բանակին, և թե արցախցի ընտանիքներին և այն բոլոր աշխատանքներին որով ամրանում է մեր թիկունքը։ Դե ինչ մեզ մնում է միայն հաղթել և անկասկած #ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ։
Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականին և մահացել 1749 թվականին։ Քանի ՞ տարի է նա ապրել։Արտահայտի՛ր ամսով։
1)1749-1676=73
2) 73.12=876
Պատ՝. 876 ամիս։
Posted on
Ուսումնական աշուն Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն հնարավորություն կտա ամրապնդել ձեռք բերված գիտելիքները։ 1․ Հետևյալ թվերը գրի՛ր կարգային գումարելիների գումարի տեսքով․ 67484 35841 628841 2․ Կատարի՛ր գումարումը և ստուգի՛ր հանումով 7124+1321 Ստուգում՝
7 1 2 4 — 8 4 4 5 1 3 2 1 7 1 2 4 8 4 4 5 1 3 2 1
3․ Կատարի՛ր բազմապատկում և ստուգի՛ր բաժանումով: 112 ∙ 6= Ստուգում՝ x 1 1 2 — 6 7 2 6
6 6 1 1
2 6 7 2 — 0 7 6
- 1 2
1 2
0
Կատարի՛ր մնացորդով բաժանումը, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։ 69:7=
6 9 7 Ստուգում՝ 9.7+6=69 6 3 9 0 6
5․ Ի՞նչ թիվ պետք է գումարել 101-ին, որպեսզի արդյունքը հավասար լինի 258-ի և 49-ի գումարին։ 258+49-101=206 Պատ՝. 206։ 6․Երկու արտերից ցորեն հավաքեցին․ առաջին արտից՝ 3200կգ, երկրորդից՝ 8800կգ։ Ապա ամբողջ բերքը տարան սայլերով։ Քանի՞ սայլ պահանջվեց, եթե նրանցից յուրաքանչյուրում տեղավորվում էր 400կգ ցորեն։ 1)8800+3200=5600 2)5600:400=14 Պատ՝. 14 սայլ։ 7․ Բազմահարկ շենքում կա 64 բնակարան, իսկ նրա հարևանությամբ գտնվող չորս միանման շենքերում՝ 144 բնակարան։ Բազմահարկ շենքում որքանո՞վ ավելի բնակարան կա, քան հարևան շենքերից յուրաքանչյուրում։ 1)144:4=36 2)64-36=28 Պատ՝. 28։ 8․ Երկու ցանկապատ ներկելու համար անհրաժեշտ եղավ 25 աման ներկ՝ յուրաքանչյուրում 3կգ։ Առաջին ցանկապատը ներկելու համար օգտագործվեց 24կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ օգտագործվեց երկրորդ ցանկապատը ներկելու համար։ 24
Posted on
Ժայռից մասուր է կաթում, Կարմիր սարսուռ է կաթում, Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես, Հասկանալի է այնպես, Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից, Բայց երբ թռչում է քարից, Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի, Սերս եկել է ջրի, Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Սարսուռ- դող, սարսափ, երկնչել- վախ, սարսափ
Դեղին ներկի՛ր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,Աշուն է, ուշ է:
Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):Սերը։ 4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:ժայռից մասուր է կաթում,Կարմիր սարսուռ է կաթում
Առուն բարի է այնպես
5. Գրի՛ր ստեղծագործական աշխատանք հետևյալ վերնագրերից մեկով՝
Անտառում
Աշուն օր
Աշնան մշուշում
Այլ (ի՛նքդ վերնագիր մտածիր)
Աշնան մշուշում
Աշուն էր։Մշուշ էր պատել ամբողջ անտառում։ Հեռու մշուշում կարմիրին էին տալիս, բարդիներն ու սոսիները, իսկ կենդանիները ոռնում էին ու կեր ման գալիս։ Որսորդներին խանգարում էր մշուշը, սակայն նրանք չէին հանձվնում, սպասում էին առաջին պատահած որսին։ Առավոտյան, երբ դուրս էր գալիս արևը մշուշը ցրվում են ամպերի մեջ, իսկ երեկոյան երբ օդը սպառում էր, կրկին վերադառնում էր, ու նստում անտառի ուսերին։