My friend

My name is Harut. I have a friend. My friend is a boy. His name is Karen. He is eleven years old. He lives in Yerevan. He has short and brown hair. His hair is fuzzy. His eyes are black. Karen is tall and slim. He is very friendly and a little naughty.

He likes to play yard games. He is good at Russian. It is his best subject. We also have many friends, and we all like to play together.

Пакет дополнительных заданий для 5-х классов

  1. Что было задано на дом?

На дом было задано выучить кусочек из одного стихотворения Некрасова и главные реки Америки. 

2. Почему мальчик не выполнил домашнего задания?

Потому что  вместо того чтобы учиться, он запускал во дворе змея в космос.

3.Кого вызвала к доске Раиса Ивановна?

Кораблеву

4.Почему у мальчика испортилось настроение?

Потому что он вспомнил, что забыл приготовить уроки.

5.Как попытался Петя помочь Кораблёву?

Мишка хитрым способом ухитрился его подсказать.

6.Какую клятву дал себе мальчик?

Что будет учить уроки всегда.

  1. К данным словам подберите из текста слова с противоположным значением.
    Скучно-интересно, Попрощаться, — поздороваться, невоспитанный-вежливый, поднялось настроение-испортилось настроение, забыть-помнить, шум-тишина, первый (ряд)-последний , никогда-всегда. Напишите вместо точек подходящие слова. (какое?) плохое настроение, (какое?) домашнее задание, (какая?)бесплатная школа, (какой?) токсичный змей, (какой?) первый ряд, (какой?) дисциплинированный класс, (какие?) армянские буквы, (какие?)сложные уроки.

1.На ели села птица. Коля ел фрукты. У мальчика есть яблоки. Моя сестра ест кашу. 5. У Миши новая тетрадь . Ученик принёс мель. Удар футболиста был очень сильный. Рабочие привезли уголь . Они свалили уголь в угол. На лугу был конь. Подготовьтесь писать под диктовку. На столе тетрадь. Идёт дождь. Сегодня солнечный день. Мальчик ест апельсин. В лесу на поляне росли колокольчики и васильки. Лев – сильный зверь. Ученики начали писать диктант. Наступил сентябрь. У ученика букварь. Белый голубь в небе кружит.

Երկրի ձևը, չափերը: Գլոբուս

Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այն ինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելը՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է առանցքը, կոչվում են բևեռներ:քարտեզՈւսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:Ինչպես միջօրեականները, այնպես էլ՝ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:Աշխարհագրական լայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բևեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:Աշխարհագրական լայնությունը լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետևաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:Աշխարհագրական երկայնությունը լինում է արևելյան (արլ. ե.) և արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երևանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 և արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում:Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Հարցեր

1.Ի՞նչ են միջօրեականները և զուգահեռականները:

Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:

2. Ի՞նչ է գլոբուսը:

Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ:

3. Ի՞նչ է հասարակածը:

Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է:

Հոկտեմբերի 19-23 առաջադրանքների փաթեթ
1․ Կատարի՛ր բաժանում, ապա ստուգիր ճիշտ ես կատարել այն։
Օրինակ՝
835:4=208(3 մն.)

-   8   3   5   4
                Ստուգում՝       
    8           2

0 8 208×4+3=832+3=835

3 5
3 2
3

974:9=

-   9   7   4   9
                Ստուգում՝   9.108+2=974 
    9           1

0 8

7 4
7 2
2

740:13=

-   7   4   0   1

3 Ստուգում՝ 13. 56+12=740
6 5 5
6

9 0
7 8
12

5437:66=

  • 5 4 3 7 6 6 Ստուգում՝ 66.82+25=5437 5 2 8 8 2
    • 1 5 7
      1 3 2
      2
      5

2․Լրացրե՛ք աղյուսակը․
Բաժանելի 593 845 7160 1372 2856
Բաժանարար 35 64 49 93 57
Թերի քանորդ 16 13 146 14 50
Մնացորդ 33 13 6 70 6

3․ Գտի՛ր․
• Գտիր 6257 թիվը 10-ի բաժանելիս ստացվող մնացորդը։625(7մ)
• Գտիր 537 թիվը 100-ի բաժանելիս ստացվող մմնացորդը5(37մ)
• Գտի՛ր 4639 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:463(9մ)
• Գտի՛ր 3189 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը:31(89մ)
• Գտի՛ր 2639 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:2(639մ)
• Գտիր 8529 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը։852(9մ)
• Գտիր 85449 թիվը 100-ի բաժանելիս ստացված մմնացորդը854(49մ)
• Գտիր 8369 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մմնացորդը8(369մ)

  1. Լարի առաջին կտորը երկրորդից երկար է 6 անգամ, իսկ երկրորդ կտորը երրորդից կարճ է 4 անգամ։ Որքա՞ն է այդ լարերի երկարությունների գումարը, եթե երրորդ լարի երկարությունը 96մ է։
    1)96.4=24
    2)24.6=144
    Պատ՝. 1-րդ լար 144 2-րդ լար։
  2. Ձեթը պահվում էր 2լ, 3լ և 6լ տարողությամբ անոթներում, ընդ որում վեցլիտրանոց անոթների քանակը 4 անգամ ավելի էր, քան երկուլիտրանոցներինը, և 2 անգամ ավելի, քան երեքլիտրանոցներինը։ Ընդամենը որքա՞ն ձեթ կար, եթե վեցլիտրանոց անոթներում եղած ձեթը 48լ էր։
    1)48:6=8
    2)8:4=2
    3)8:2=4
    4) 2.2=4
    5)4.3=12
    6)4+12+48=64
    Պատ՝. 64լ։
    6․ Առաջին տուփում կար 103 կոճակ, երկրորդում՝ 97, երրորդում՝ 89։ Առաջին տուփից երկրորդի մեջ դրեցին 36 կոճակ, երկրորդից երրորդի մեջ՝ 22, երրորդից առաջինի մեջ՝ 21։ Դրանից հետո ամենաշատ կոճակներ պարունակող տուփում քանի՞ կոճակով ավելի եղավ, քան ամենաքիչ կոճակներ պարունակողում։
    1)103-36=67
    2)36+97=133
    3)133-22=111
    4)89+22=111
    5)111-21=90
    6)67+21=88
    7)111-88=23

Մաս առաջինՀին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակի հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։— Արա՛մ, — ասաց նա։Անկողնից վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։Չէի կարող տեսածիս հավատալ։Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։Սա հրաշալի մասն էր։Երկրորդ՝ մենք աղքատ էինք:Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։Մենք նախ հպարտ էինք, հետո ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը, ասենք վաղը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։Ես շտապ հագա շորերս։Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։Երկրորդ մասՅուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։Ի վերջո Մուրադն ասաց.— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:— Ձին կթողնի, — ասացի ես։— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.— Վազի՜ր։Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։Արևը դուրս էր գալիս։— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։Մուրադը ձիուց ցած իջավ։— Հեծիր, — ասաց նա։Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկերի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։— Ես քո մասին չեմ մտածում, — բղավեց նա, — մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։Ես վազեցի ճանապարհով իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:Կես ժամում նա գտավ ձին և բերեց։— Դե, — ասաց նա, — նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:— Ի՞նչ պիտի անենք, — ասացի ես։— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ, — ասաց նա։Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:— Որտե՞ղ պիտի պահենք, — ասացի ես։— Մի տեղ գիտեմ, — ասաց նա։— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես, — հարցրի ես։Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։— Ով ասաց, թե գողացել եմ, — ասաց նա։— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։— Այս առավոտվանից, — ասաց նա։— Ճի՞շտ ես ասում։— Իհարկե ոչ, — ասաց նա, — բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։— Շատ լավ, — համաձայնեցի ես։Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել, — պարծեցավ նա, — սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։— Ինչպե՞ս ես անում, — ասացի ես։— Մենք իրար լեզու հասկանում ենք, — ասաց նա։— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։— Պարզ և ազնիվ։— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել, — ասացի ես։— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։Նույն օրը կեսօրից հետո մեր տան եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայ֊րոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:— Կարևորություն մի տուր, — գոռաց Խոսրով քեռիս։— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:— Ոչինչ, ոտքեր ունես։— Ձախ ոտքս ցավում է։— Ուշադրություն մի դարձրու։— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել, — ասաց Ջոն Բայրոն։— Ես թքել եմ փողի վրա, — ասաց Խոսրով քեռիս։Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։Մայրս սկսեց բացատրել։— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։— Ի՞նչ կա, — հարցրեց նա։— Ագարակատեր Ջոն Բայրոն, — ասացի ես, — մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։— Մի տարի է պետք, որ դու սովորես, — ասաց Մուրադը։— Մենք կարող ենք ձին մի տարի պահել, — ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։— Ե՞րբ, — ասացի ես։— Ամենաուշը վեց ամիս հետո, — ասաց նա։Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործ դրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։— Թող ես խոսեմ, — ասաց Մուրադը, — ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։— Բարի լույս, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ, — ասաց նա, — ի՞նչ է ձեր ձիու անունը։— «Սիրտ իմ», — հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։— Սիրուն անուն է սիրուն ձիու համար, — ասաց Ջոն Բայրոն: — Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։— Անշուշտ, — ասաց Մուրադը։Ագարակատերը նայեց ձիու բերանը։— Ատամ առ ատամ նման է, — ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։— Հաջողություն, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։— Շները, — փսփսացի Մուրադի ականջին, — կարծում էի, որ կհաչեն։— Ուրիշի վրա կհաչեն, — ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք աստծո։Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։

1.ԱռաջադրանքներԿարդա՛ և պատմվածքից առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները:

ԲԱՌԱՐԱՆ

Զարմիկ-հորեղբորորդի

Տենչանք-երազանք

Վիթխարի -մեծ, հսկա

Հուժկու — հզոր, ուժեղ

Վայրագ-դաժան, կոպիտ

Քմահաճ-ինքնակամ

Առվույտ-կապույտ

Դարմանել-բուժել

Ճիգ-եռանդ

Համբավ-բարի անուն

2. Բացատրի՛ր տղայի արարքը: Քո կարծիքով դա գողությո՞ւն էր, թե՞ ոչ: Պատասխանդ հիմնավորի՛ր:Իմ կարծիքով գողություն չէր, որովհետև զարմիկների ցանկություն էրեղել ձի հեծնել սովորելը, Իսկ հատկապես Արամի երազանք էր ձի ունենալը։ Մուրադը ինչ որ տեղ ի կատար ածեց իր զարմիկի երազանքը։ Տղայի արարքը կհամարեմ խենթություն, որը այդ տարիքում անում եինք բոլորս։

3.Բնութագրի՛ր պատմվածքի գլխավոր հերոսին:Պատմության հերոսը ճիշտ է խենթ էր, սակայն շատ խելացի էր, որ կարողացել էր ձի վարժեցնել, որը այդքանել հեշտ գործ չէ։

Իմ հերոսը

Մենք ոունեցել և հիմա էլ ունենք շատ ու շատ հերոսներ, որոնք կերտել և կերտում են պատմություններ։ Սակայն իմ մեջ ապրում է մի հերոս, որի անունն է’ Ռոբերտ Աբաջյան։ Ինչո՞ւ հենց ինքը, դժվարանում եմ ասել, երևի նրա համար, որ այդ ժամանակ ես հասկացող էի ու հիշում եմ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Իմ եղբայրներից էլ կային առաջնագծում և մենք բոլորս աղոթում էինք ու լարված սպասում, թե երբ է վեջանալու այդ չարաբաստիկ պատերազմը, որ բոլոր մեր հերոս տղաները վերադառնան տուն։ Ռ. Աբաջյանի կատարած սխրանքը դեռ շատ կհիշվի, թե նա ինչպես է ընկերոջ հետ մենակ մնալով առաջնագծում և ինքն էլ վիրավոր գրկած տարել է իր վիրավոր ընկերոջը թաքստոց։ Թշնամին նկատելով նրանց շարժը մոտեցել է նրանց, որպեսզի գերի վերցնի, սակայն կրակի հարվածից Ռ. Աբաջյանը կորցնելով ընկերոջը մնում է թշնամու 6-7 հոգանոց խմբի հետ մենակ։ Ու որպեսզի գերի չնկնի իր մոտ եղած վերջին նռնակով պայթեցնում է իրեն թշնամու հետ միասին։ Դու իմ հերոսն էս Ռոբերտ Աբաջյան, մենք քեզ ու քո նման հերոս տղերքին միշտ վառ կպահենք մեր սրտերում։

Պարապմունք 20

Տեքստային խնդիրներ

Դասարանական առաջադրանքներ

1․ Արագ պատասխաններով հարցեր

• Աշոտի մայրը ունի երեք որդի։ Մեծ որդու անունն Արմեն է, իսկ փոքրիկինը՝ Արայիկ։ Ինչպե՞ս են անվանում նրա մյուս՝ երրորդ որդուն։Աշոտ

• Մայրն իր տղայի և աղջկա հետ, իսկ աղջիկն իր մոր ու եղբոր հոտ գնացին սունկ հավաքելու։ Ընդամենը քանի՞ հոգի գնաց սունկ հավաքելու։
3

• Հայր ու որդի 2 ժամ թենիս խաղացին։ Քանի՞ ժամ խաղաց նրանցից յուրաքանչյուրը։2 ժամ

2․Երկու գրադարակներում կա 74 գիրք։ Եթե նրանցից մեկից մյուսի մեջ տեղափոխենք 13գիրք, ապա գրադարակներում դրված գրքերի քանակները կհավասարվեն։ Քանի՞ գիրք կա գրադարակներից յուաքանչյուրում։ 37

3․ Մի աշակերտի առաջադրանք էր տրված՝ մի թիվ բաժանել 18-ի, իսկ երկրորդին՝ նույն թիվը բաժանել 54-ի։ Առաջինի ստացած պատասխանը 27 էր։ Ի՞նչ թիվ էր ստացել երկրորդը, եթե երկուսն էլ ճիշտ էին կատարել բաժանումը։ 9

4․ Հայրը 65 տարեկան է, դուստրը՝ 41։ Քանի՞ տարեկան է հայրը, երբ դուստրը 16տարեկան էր։ 40

Տնային առաջադրանքներ

1․ Գնացքում, որը կազմված է 15 վագոնից, տեղավորվում է բեռներով լի 4500 արկղ։ Քանի՞ այդպիսի արկղ կտեղավորվի 9 վագոնում։ 2700

2․ Երկու տակառներից առաջինում կար 48լ ջուր, երկրորդում՝ 30լ։ Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի առաջին տակառից, որպեսզի երկու տակառներում մնա ընդամենը 60լ ջուր։ 18

3․ Երկու տուփերի մեջ ընդամենը 150 կոճակ կար։ Երբ մի տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, իսկ մյուսի մեջ՝ ևս 20 կոճակ, տուփերում կոճակների քանակները հավասարվեցին։ Քանի՞ կոճակ կար տուփերից յուրաքանչյուրում։1-ում կար 70 իսկ երկրորդում 80

4․ Աշակերտը տանը գրավոր առաջադրանքները կատարել է 55 րոպեում։ Որքա՞ն ժամանակ է նա հատկացրել բանավոր դասերին, եթե սկսել է կատարել հանձնարարությունները ժամը 18։15-ին և վերջացրել է ժամը 20։10-ին։60 րոպե

Design a site like this with WordPress.com
Get started