Моя семья – это семь «Я»С удовольствием расскажу о своей семье. Мне с семьёй очень повезло. У меня прекрасные родители. Они заботливые, добрые, всегда помогут советом, если попросишь.Отец мой по профессии инженер, он любит технику и всё свободное время проводит в мастерской, которую устроил в гараже.Мама у меня детский врач. Она работает в детской больнице. Очень любит работу и переживает за больных детей. Она отличная хозяйка и прекрасно готовит.У меня два брата. Старший брат, Сергей, — студент, будущий учитель математики. Ему 19 лет. Младший, Виктор, учится в седьмом классе. Ему 12 лет.Младшая сестра, Нина, учится во втором классе. Ей 7 лет. Она очень любит животных.Седьмой член нашей семьи — это наша собака Джек. Он очень весёлый и преданный пёс. Мы все его очень любим.У нас много родственников и друзей, поэтому в доме часто бывают гости. Мы любим принимать гостей.У нас есть семейные традиции и правила:Когда кому-нибудь плохо, постарайся помочь ему.Не жди, пока тебя попросят что-то сделать. Сделай сам!На заботу отвечай заботой.

Словарь:

мастерская — արհեստանոց

переживать — մտահոգվել

студент — ուսանող

преданный — հավատարիմ

принимать гостей — հյուրեր ընդունել

Послетекстовые задания

Ответьте на вопросы:Большая ли семья у мальчика? Да

О ком именно рассказал автор? О семье

Что вы о них узнали? У них много родственников и друзей, поэтому в доме часто бывают гости.

Почему Джека считают частью семьи? Он очень весёлый и преданный пёс.

Расскажите о своей семье.. У меня маленькая семья. Я живу с моими радительями и с сестрями. Отец мой по профессии водитель. Мама работает в детском саду. Сестри работают и учится одновременно. Мы любим принимать гостей. Приходите к нам.

Дополнительное задание

Выпиши из текста слова, обозначающие членов семьи.

Объясните значения слов на русском языке.Пример:

Дядя — брат отца или матери

дедушка — папа отца или матери

бабушка —мама отца или матери

тётя — сестра отца или матери

двоюродный брат — син тётей или дядей

двоюродная сестра — дочь тётей или дядей

племянник — дядя, дедушка

племянница — тётя, бабушка

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որը հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկզբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.՝ Calcium) նշանակվում է Ca, կադմիումը (լատ.՝ Cadmium)՝ Cd, իսկ քլորը (լատ.՝ Chlorum)՝ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր: Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը: Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:Քիմիական տարրը Քիմիական նշանը Արտասանությունը

Ազոտ N էն

Ալյումին Al

Ջրածին H

Թթվածին O

Երկաթ Fe

Պղինձ Cu

Արծաթ Ag արգենտում

Ոսկի Au

Կապար Pb

Ցինկ Zn

Ածխածին C

Ծծումբ S

Ֆոսֆոր P

պեՔլոր Cl

Բրոմ Br

Si սիլիցիում

Հարցեր

Ինչո՞վ են տարբերվում պարզ և բարդ նյութերը:Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրից, իսկ բարդ նյութերը մեկ և ավելի քիմիական տարրերից։

Ի՞նչ հատկություններով կարելի է տարբերել մետաղը ոչ մետաղից:

Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են, իսկ մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են:

Պարապմունք 14

Բնական թվեր բազմապատկան տեղափոխական և զուգորդական օրենքները

Բազմապատկման տեղափոխական օրենքը՝

Արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում։

Օրինակ՝

87‧33=33‧87=2871

Բազմապատկման զուգորդական օրենքը՝

Երկու թվերի արտադրյալը երրորդ թվով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելով։

Օրինակ՝

(27‧5)‧6=27‧(5 ‧6)=810

Դասարանական առաջադրանքներ

1․ Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը։ (բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

• 87∙9=783=9.87=783

• 25∙33=825=33∙25=825

• 192∙16=16∙192

• 24∙543=13032=543∙24=13032

2․ Ստուգե՛ք հավասարությունը:

(բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

• (8∙3) ∙5=8∙(3∙5)ճիշտ է

• (2∙18) ∙4=2∙(18∙4)ճիշտ է

• 11∙(8∙9)=(11∙8) ∙9 ճիշտ է

• 27∙(5∙6)=(27∙5) ∙6 ճիշտ է

  1. Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով:

• 3∙4∙5=4.5.3=60

• 25∙4∙7=4.25.7=630

• 20∙10∙17=10.17.20=3700

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:

4∙25∙138=4.25.138=3000

2∙14∙25∙5=2.5.14.25=3500

6∙4∙5∙20=4.5.20.6=2400

  1. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

• 290+290+290+290+290+290+290+290+290=9.290=2610

• 2388+2388+2388=3.2388=7164

  1. Գործվածքի՝ 36մ երկարություն ունեցող կտորից կարել են 12միանման թիկնոց։ Քանի՞ մետրգործվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար։ 45 մ

Տնային առաջադրանքներ

1․ Ստուգե՛ք հավասարությունը՝ կատարելով բազմապատկումը: (բազմապատկումը կատարի՛ր paint ծրագրում)

• 15∙18=18∙15 ճիշտ է

• 24∙12=12∙24ճիշտ է

• 21∙44=44∙21ճիշտ է

2․ Կիրառելով բազմապատկման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով:

• 72∙6∙0=6.0.72=0

• 15∙4∙11=4.11. 15=660

• 30‧40‧5=5.30.40=6000

• 38‧24‧50=38. 24.50=45600

  1. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով:

• 8∙3∙5=3.5.8=120

• 11∙2∙30∙5=2.5.30.11=330

• 17∙8∙4∙5=4. 5. 8. 17=2720

  1. Հաշվե՛ք գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝

• 27+27+27+27+27+27+27=7.27=189

• 104+104+104+104+104+104+104=7.104=728

Պարապմունք 13

Բնական թվերի գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները Գումարվող թվերը կոչվում են գումարելիներ, իսկ գումարման արդյունքը՝ գումար։ Բնական թվերի գումարման տեղափոխական օրենք․ Գումարելիների տեղերը փոխանակելիս գումարը չի փոխվում։ Բնական թվերի գումարման զուգորդական օրենքը․ Եթե երկու թվերի գումարին գումարվում է երրորդ թիվը, արդյունքը հավասար կլինի այն թվին, որը ստացվում է, եթե առաջին թվին գումարվում է երկրորդ և երրորդ թվերի գումարը։

Դասարանական առաջադրանքներ․

1․ Գտե՛ք առաջին երեք կարգային միավորների գումարը։10,20,30

2․ Գտե՛ք ամենամեծ եռանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի գումարը։1999

3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը՝ հաշվել առավել հարմար եղանակով։

• 150+200+250 = 150+250+200=600

• 796+100+4+250=796+4+100 +250=1150

• 38000+6550+2000 =38000+2000+6550=46550

4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել հարմար եղանակով։

• 39+13+87=87+13+39=139

• 196+17+283=283+17+196=496

• 1032+968+255=968+1032+255=2255

5. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվեք առավել հարմար եղանակով։

• 64+18+36=64+36+18=118

• 393+8+92+107=92+8+393+107=500

• 2059+2311+441+689+14=689+441+14+2311+2059=6644

6․ Մեքենան առաջին օրն անցել է 115կմ, երկրորդ օրը՝ 15կմ-ով ավելի։ Երրորդ օրը մեքենան անցել է 10կմ-ով ավելի, քան առաջին երկու օրում։ Ընդամենը քանի՞ կիլոմետր է անցել մեքենան երեք օրում։355կմ

7․Հինգ միանման աթոռակներն արժեն 18000 դրամ։ Ինչքա՞ն պետք է վճարել 12 այդպիսի աթոռակների համար։43200 դրամ

Տնային առաջադրանքներ․

1․ Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ երկնիշ թվի գումարը։10099

2․ Գրե՛ք որևէ երկու եռանիշ թիվ, որոնց գումարը եռանիշ է, և երկու եռանիշ թիվ, որոնց գումարը քառանիշ է։ 1)335+121=456 2)926+312=1238 3․ Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով։

• 6480+224+500+20=6480+20±500+224=924 • 12000+6214+8000=12000+8000+6214=26214

• 7480+364+500+20=7480+20+500+364=8364

4․ Կիրառելով գումարման զուգորդական օրենքից՝ հաշվեք առավել հարմար եղանակով։

•57+60+40=60+40+57=157

• 101+999+1001=1001+999+101=2101

• 333+6667+1992=6667+333+1992=8992 5. Կիրառելով գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները՝ հաշվեք առավել հարմար եղանակով։

• 276+9+24+91=276+24+91+9=400

• 1035+49+465+101=1035+465+101+49=1650

• 654+17+346+250+750=654+346+750+250+17=2017

1.Կազմի՛ր 5 հարց Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքի համար: Գրի՛ր բլոգումդ:

  1. Ո՞ր անտառ էին գնացել հեղինակն ու իր ընկերները։
  2. Ինչու՞ հեղինակը չէր կարողանում քնել։
  3. Ինչի՞ց էր ամաչում և վատ զգում հեղինակը։
  4. Արդյո՞ք լուսացրին ընկերները անտառում։
  5. Ի՞նչ սովորեցի հեղինակը այդ գիշեր։

2. Երբևէ անտառում գիշերե՞լ ես: Եթե այո, ապա պատմի՛ր այդ գիշերվա մասին, իսկ եթե ոչ, ապա պատկերացրո՛ւ, թե գիշերում ես անտառում: Պատմի՛ր բլոգումդ:

Մենք ընտանիքով որոշեցինք գնալ անտառ և մնալ վրանների մեջ։ Մայրամուտին գնացինք և ժամանակին հասանք։ Երեկոյան նստեցիք խարույկի շուրջ և սկսեցինք զրուցել, խաղեր խաղացինք, և շուտով եկավ քնելու ժամը։ Պառկցինք, որպեսզի քնենք։ Գիշերը լսում էի տարօրինակ ձայներ, խոտերն էին շարժվում, ոտնաձայներ էին լսվում։ Անհանգստացած էի։ Զարթնեցրի մայրիկիս, պատմեցի ամեն ինչ, մայրիկիս ասաց՝ քամի է, ես ուսերս թոթվեցի և վախեցած պառկեցի։ Այդ ոտնաձայներն ավելի էին մոտենում մեզ, արդեն ընտանիքս էլ լսեց և արթնացավ։ Հետո հեռվում տեսանք մոխրագույն աչքեր ավելի վախեցանք, մտածեցինք որ կարող է գիշատիչ կենդանի լինի, այդ կենդանին մեզ ավելի մոտ էր գալիս, և հայրիկս արագ միացրեց լապտերը և պարզվեց որ դա շան ձագ էր, ծիծաղեցինք բոլորս։ Մենք բռնեցինք նրան և տարանք մեր բնակարան ու մինչ օրս նրան պահում ենք։

3.Գրի՛ր տրված բառերի հնչյուններն ու տառերը:Այսպես՝ որովհետև -8 տառ, 10 հնչյուն

ամենևին-7 տառ 8 հնչյուն

որպեսզի-7 տառ, 7 հնչյուն

եռանդ-5 տառ, 6 հնչյուն

թևեր-4 տառ, 5 հնչյուն

ճանապարհ 8 տառ 7 հնչյուն

Տնային առաջադրանքներ

1․ Մի ծառին նստած էր 15 ճնճղուկ, իսկ մյուսին՝ 19։ Յուրաքանչյուր ծառից թռավ 7 ճնճղուկ, և յուրաքանչյուրին նստեց ևս 10 ճնճղուկ։ Ընդամենը քանի՞ ճնճղուկ եղավ երկու ծառի վրա։40 ճնճղուկ

2․ Առաջին գրքում կա 436 էջ, երկրորդում՝ առաջինից 108 էջով պակաս, իսկ երրորդում՝ երկրորդից 200 էջով ավելի։ Քանի՞ էջ կա երրորդ գրքում։548

3․ Առաջին շտեմարանում կար 3100 պարկ ցորեն, իսկ երկրորդում՝ 750 պարկով ավելի։ Քանի՞ պարկ ցորեն կար երրորդ շտեմարանում, եթե այնտեղ եղած պարկերի քանակը 1130-ով պակաս էր, քան առաջին և երկրորդ շտեմարաններում միասին եղածը։3030

4. Կառքը 5 ժամում անցնում է 125կմ։ Քանի՞ ժամում կառքը կանցնի 300կմ։12ժ

imagesՄեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.— Հա՜, հա՜, հա՜…Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։Վախից հրեցի Վանուն.— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…Վանին քմծիծաղ տվեց.— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։— Ի՞նչ գիտես։— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…— Բա, իհարկե։ Քնի, քնի…Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.— Քուչի, քուչի, քուչի…Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.— Քուչի, քուչի, քուչի…Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։— Արի, արի, — կանչեցի բարձր։Իմ ձայնից Վանին զարթնեց։— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…Ուրեմն շա՜տ հեռացան…Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.— Հեեե՜…Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…Ոչ մի պատասխան։Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

Բառարան

Մոռ-ազնվամորի

Վեհ-վսեմ

Մեզար-գոգնոց

Երկյուղ-վախ

Աղեկտուր-գութ շարժող

Քրքիջ-

Почему у жирафа длинная шея?

Почему у жирафа длинная шея?

С давних времен жирафы вызывали у человека любопытство. Древние египтяне и греки считали, что жирафы — это помесь леопарда с верблюдом, и называли его «верблюдопардом».Жираф — самое высокое из всех живущих на Земле животных. Однако ученые не могут объяснить, почему у него такая длинная шея. Некоторые думают, что когда-то шея жирафа была намного короче, а выросла она из-за привычки животного доставать до листьев на верхних ветках деревьев.Жираф в состоянии защититься от опасности многими способами. Окраска шкуры делает его практически невидимым, когда он ест в тени деревьев. У него тонкий слух и острое зрение. Также жираф может скакать галопом со скоростью более 50 км/час и перегнать самую быструю лошадь!Когда на него нападают, жираф может показать себя хорошим бойцом, лягаясь задними ногами или используя голову как кувалду. Даже лев, охотясь на жирафа, проявляет осторожность, всегда приближаясь к нему сзади!

Словарь:

жираф – ընձուղտ

любопытство – հետաքրքրություն

защититься – պաշտպանվել

нападать – հարձակվել

боец – մարտիկ

осторожность – զգուշություն

Перескажите текст своими словами.

Дополнительное задание

Задание 1. К началу предложения подберите его продолжение.

Кажущееся странным строение жирафа защищает его.

Язык жирафа часто достигает длины 46 см, и животное может пользоваться им так умело, чтобы добраться до листьев высокого дерева.

Его огромный рост, который может достигать 6 м, может помочь его быстро сбежать.

Шея жирафа такая высокая что ему удается срывать, не уколовшись, самые маленькие листочки с колючих растений.

Жираф такой умный, что прекрасно служит ему при добывании пищи.

… в основном приходится на ноги и шею.

Задание2.

Напишите подходящие по смыслу слова к данным.

жираф (какой?) — высокий

жирафы (какие?) быстросбегающие

боец (какой?) храбрый

бойцы (какие?) сильные

нога (какая?) высокая

ноги (какие?) шерстистые

шея (какая?) высокая

шеи (какие?) длинние

Աշնան մի իրիկուն

Աշնան մի իրիկուն էր։ Վարար անձրևը թակում էր պատուհան ու դուռ։ Անտառում տիրում է խառնաշփոթ, բոլոր գազաններն այս ու այն կողմ են փախչում ու որս որոնում։ Միայն ծառերն են, որ լուռ կանգնել ու հետևում են քամու տակ պարող իրենց տերևներին։ Խառնվել են կանաչը, կարմիրը, դեղինը, օդ են բարձրանում շուրջ պար բռնելու։ Սիրում եմ աշունը, իր բոլոր գույներով ու գժություններով։

Design a site like this with WordPress.com
Get started