ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹ-ՅՈՒՆ

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրսֈ Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրաֈ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցություններըֈ Հայրենի և օտար հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրաֈ Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունըֈ Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններֈ Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմիցֈ Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտըֈ Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշֈ Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասինֈ Ընդամենը մի քանի տասնյակ անուններ են մեզ հասելֈ Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներֈ Մանուել, Տրդատ, Մոմիկ Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ- քանդակագործն էրֈ 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրերֈ Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերըֈ Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարումֈ Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերըֈ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով: Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` ԲագրատունյացԱնի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրսֈ 1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցումըֈ Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիումֈ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին, բայց նույնությամբ չէր կրկնում այնֈ Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապետական արվեստի հետագա զարգացման վրաֈ 13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկըֈ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էրֈ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչֈ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում` Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարանեկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներֈ Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշատակը հավերժացնող մի համեստ խաչքար կա` կանգնեցված նրա աշակերտների կողմիցֈ Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։

1.Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների ստեղծման աշխատանքում։

Ճարտարապետի ցուցումով էր արվում ամեն մի հանգույց, ամեն մի մանրակերտ։ հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրաֈ Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը։

2.Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։

Համառոտ պատմե՛ք նրանց գործերի մասին։Ընդամենը մի քանի տասնյակ անուններ են մեզ հասել, սակայն ամենահայտնիներից երեքն են՝Մոմիկը, Մանուելը և Կրդատը։ Նրանք հայտնի էին ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս։ Մոմոկը հայտնի մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ էր։ Գործել է հիմնականում Սյունյաց աշխարհում նրա հայտնի գործերից է Նորավանքը։

Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետ- քանդակագործն էր։ Մանուելը հիմնել է Ախթամարում Սուրբ Խաչ եկեղեցին, որը մնացել է մինչև մեր օրերը։

Տրթատ ճարտարապետը մեզ հայտնի Անիի Մայր տաճարի հիմնադիրն է։ Նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիումֈ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին։

Փոքրիկ իշխան

Հարցեր…

1.Ինչու՞ Փոքրիկ իշխանը ծիծաղեց հեղինակի ասածից։

2.Ո՞րն էր ավելի ճիշտ, պարա՞նը թե արկղը վերցեր մանչուկը։

3.Կցանկանա՞ր Փոքրիկ իշխանը ինքնաթիռով շարունակեր իր ճանապարհը։

Փոքրիկ իշխան

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.— Սա ի՞նչ առարկա է:— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:— Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.— Բայց ո՞ւր կարող է գնալ:— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

___դարձավ, __խորհրդավոր, գաղտնիք, փորձեցի։ _____________________________________________________________________________________________________________________

2.Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/հատ-հատ։

3.Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

_____թավ_________ __նուրբ, բարակ____

երկար-կարճ, հակիրճ

պարզ-բարդ խրթին, դժվարհասանելի

ուղիղ-թեք, ծուռ

գեղեցիկ-տգեղ, գեշ, կոպտերես

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր:

5. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

գ/ գառ-գառներ

դ/ մոլորակ-մոլորակներ

6.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն է սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական

7.Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում առանձնացված բայերը և դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

__ընկնել-ընկավ_________________________ __կապել կապես________________________________________ __________________________________________ __________________________________________

8.Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:

ենթակա ___նա_______

ստորոգյալ ___օրօրում էր_____

9.Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:_1.Որտե՞ղ է քո տունը: ______________________________________________________________________2.__— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է_________________________________________________________________________________

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ։ ____

Ես չեմ սիրում, երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում:______________________________________________________________________________

11.Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:__զրնգուն, գեղեցիկ։ __________________ ________________________________________ ___________________

12.Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ։

13.Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը._Սա ի՞նչ առարկա է։ __________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

14.Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.__Իր ծնողների մոտ։ ________________________________________________________________________________________________________________________________________________________________

15.Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:____այսինքն եթե ուղիղ գնաս շուտ տեղ կհասնես, իսկ եթե շեղվես___կարող էս մոլորվել։ ____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Design a site like this with WordPress.com
Get started