Օգտակար բույսեր
Ազատ թեմայով նկարներ
Սնկեր
Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկություններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տարբեր հիվանդություններ:Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:
Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:
Սնկերի մի մասն ապրում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը:
2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկություններով:
3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:Ընտանեկան նախագիծ Ընտանիքի անդամների հետ համացանցից կամ ընտանեկան բաղադրատոմսերից փնտրեք սնկով ուտեստներ՝ աղցաններ, ապուրներ, թխուկներ և այլն: Պատրաստեք, տեսանկարահանեք, ներկայացրեք ձեր ընտանեկան դպրոցի տեսաֆիլմը, բաղադրատոմսը:
Սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը ուտելու սնկեր են։
4. Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արևը` բույսերի:5. Սնկերը` որպես մթերք, որոշ հատկություններով մոտ են մսին, որոշներով` բույսերին:



Ընտանեկան երաժշտական խումբ.
Валентина Осеева «Новая игрушка!

«Новая Игрушка»
Дядя сел на чемодан и открыл записную книжку.
— Ну, что кому привезти? — спросил он.
Ребята заулыбались, придвинулись ближе.
— Мне куклу!
— А мне автомобильчик!
— А мне подъемный кран!
— А мне… А мне… — Ребята заказывали, дядя записывал.
Один Витя молча сидел в сторонке и не знал, что попросить… Дома у него весь угол завален игрушками… Там есть и вагоны с паровозом, и автомобили, и подъемные краны… Все-все, о чем просили ребята, уже давно есть у Вити… Ему даже нечего пожелать… А ведь дядя привезет каждому мальчику и каждой девочке новую игрушку, и только ему, Вите, он ничего не привезет…
— Что же ты молчишь, Витюк? — спросил дядя.
— У меня… все есть… — пояснил он сквозь слезы.
- Какие игрушки или игры есть у тебя? Используй конструкцию «У меня есть…» ես ունեմ…У меня есть монополя, автомобилы,писталеты.
- Каких игр у тебя нет? «У меня нет…» ես չունեմ…У меня нет батминтоны.
- Какие игрушки были у Вити? «У Вити был…» Վիտյան ուներ…У Вити был, все.
- Запомните слова-действия:
- садиться — նստել
- открывать — բացել
- писать — գրել
- записывать — գրանցել
- улыбаться — ժպտալ
- заказывать — պատվիրել
- молчать — լռել
- просить — խնդրել
- спросить — հարցնել
- привезти — բերել (մեքենայով, գնացքով, ինքնաթիռով…)
- принести — բերել (ոտքով)
- желать — ցանկանալ
- хотеть — ցանկանալ, ուզենալ
- закрывать — փակել
5. Напишите словосочетания (բառակապակցություն) с этими словами.
Арам сидел.
Ани открыл окно.
Я пишу.
Учитель записывал журнал.
Солнце улыбается.
Мама заказывала туфли.
Собака малчала.
Катя просила папе.
Внук с просил бабушку.
Вася принесил торт.
Я желаею счастье всем.
Закрывались школы.
6. Выпишите слова, которые отвечают на вопросы кто? и что?
кто?-Дядя, Ребята, Витя
что?-чемодан,автомобильчик ,паровоз,игрушка
7. Почему Витя не мог решить, что ему попросить у дяди?
Потому что у Вите было все.
Փոքրիկ իշխանի մոլորակը.

Հարցեր…
1.Ո՞վ էր Փոքրիկ իշխանը:
2.Ի՞նչ չեն պատկերացնում երիտասարդները:
3.Ո՞ր մոլորակից էր եկել Փոքրիկ իշխանը:
ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈՒՆ, ԱՐԾԱԹԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՐԱԶ
Ազգային հագուստը՝ հայկական տարազը, մեր ժողովրդի մտածողության
արտացոլանքն է: Այն ոչ միայն արտահայտել է մեր ինքնությունը, այլև՝ եղել է այդ
ինքնությունը պահպանող ազդակներից մեկը՝ ունենալով դարավոր պատմություն և
լինելով նույնքան հարուստ ու բազմազան, ինչպիսին մեր բազմաբարբառ լեզուն է:
Այն ունի որոշակի անհատական բնույթ և բնութագրում է տվյալ ազգին բնորոշ
ընդհանրացված գծերով, քանի որ անհատի վարքն, կենցաղը, մշակութային շատ տարրեր,
այդ թվում և հագուստը, գտնվում են հանրության մշտական հսկողության տակ։
Պատմական որոշ հանգամանքների բերումով ձևավորվել է տարազային երկու
համալիրներ՝ արևմտահայկական և արևելահայկական: Տարազային համալիրներում
վառ արտահայտվել են սոցիալական, տոնածիսական, սեռատարիքային և անգամ
մասնագիտական տարբերությունները: Եվ այս է պատճառը, որ տվյալ տարազին նայելուց՝
մարդիկ անմիջապես հասկանում էին, թե այդ տարազ կրողը ինչ խավի է պատկանել:
Հայաստանի տարածքում հնում գործածված տարազների վերաբերյալ պատկերացում ենք
կազմում պեղումների նյութերի, արվեստի հնագույն հուշարձաններիվրա պահպանված
պատկերների, գրավոր աղբյուրների հիման վրա։
Տարազ, պատմական տարբեր դարաշրջաններում զանազան
երկրներին, ժողովուրդներին,էթնիկական և տարածքային խմբերին, բնակչության
որոշակի շերտերին բնորոշ հագուստ՝ ձևվածքի, գույնի, նյութի տեսակի,
արտաքին հարդարանքի (զարդեր, սանրվածք, բեղեր, մորուք, դաջվածք, ներկվածք և
այլն) առանձնահատկություններով։ Յուրաքանչյուր ժողովրդի տարազը
պայմանավորված է բնակլիմայական պայմաններով, ազգային բնույթով, կենցաղով, տվյալ
երկրի բնական արտադրանքով։
Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս
զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար
զարդեր։ Հագուստը և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս են։
Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել, բայց ընդունված է դրանք
ավելի հաճախ ոսկուց և արծաթից պատրաստել։
Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր, տարածված արհեստներ են։
Ոսկերչությունը մարդկության ամենահին, լայնորեն տարածված արվեստներից մեկն է։
Ոսկյա զարդերը լրացրել են մարդկանց հագուստի համալիրները, տվել դրանց հատուկ
տեսք, շքեղություն, որով դրսևորվել են կրողի սոցիալական վիճակը, ճաշակը, սոցիալտնտեսական պայմանները։
Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում
ունենալ։ Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր ու հարդարանքի իրեր չեն
պատրաստում։ Գեղեցիկ իրերով զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալում` արքայական ու իշխանական պալատները։ Անցյալի հայ ոսկերչության
լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։ Ոչ միայն
ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա
կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև
արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական
մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։ Այսօր էլ թանգարաններում,
տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում
կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք
գուցեև չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են
հիացնել մարդկանց։
- Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ։Բոլոր արհեստագործներին անվանում են վարպետ:
- Ժողովրդական ո՞ր վարպետին են անվանում բրուտ։Փայտով կավով աշխատող վարպետներին անվանում են բրուտագործ:
- Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։Հախիճով պատելն և թրծելը:
- Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։Խեցիներ,մարդու կյանքում առօրյա օգտագործվող իրեր, գորգեր գործվածքներ և այլն:
- Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։Կարպետն և գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել են այն:
Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:
Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվա□քը սիրով մի կախարդական հեք□աթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բացի ոչնչով չեն հետաքրքրվում:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
______Եղբայր________________________
_______պատմվածք_______________________
________հեքիաթի______________________
______հարյուր________________________
- Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.
ա/ պատկերացնել
բ/ շինել
գ/ պատրաստել
դ/ կառուցել
- Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.
ա/ գեղեցիկ ___սիրուն________________
բ/ շատ ______լիքը_____________
գ/կախարդական ____մոգական________________
դ/ մեծ ______հսկա_______________
- Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ սիրտ – պարզ
բ/ բարեկամ — բարդ
գ/ գեղեցկություն – պարզ
դ/ անգետ — ածանցավոր
- Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/ խաղեր
բ/ պատուհաններ
գ/ թվեր
դ/ իշխան
- Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/ գեղեցիկ — ածական
բ/ տխուր — գոյական
գ/ գառնուկ — գոյական
դ/ մոլորակ – գոյական
- Փակագծերում նշված բայերը համապատասխանեցրո՛ւ տեքստին:
___հասկանալ________ ___հասկանցանք_______________
___ճանաչել______________ ___ճանաչել__են_____________
____հիշել_____________ ____հիշում եմ______________
____վախենալ_____________ ___վախեցա_______________
8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:
Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:
ենթակա ___Իշխանիկը_____________
ստորոգյալ __ապրում էր____________
- Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
_1.Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»:_____________________________________________________________________________
__2.____Մեծահասակները թվեր շատ են սիրում:________________________________________________________________________
- Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:
- Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:
_________թվեր:_________________________________________________________________________
___________________________________________________________________________________
- Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:
____Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»:______________________________________________________________________________
__________________________________________________________________________________
__________________________________________________________________________________
- Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.
ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում
բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին:
գ/ բարեկամներին շուտ էին մոռանում
դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր
- Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.
ա/ ճիշտ հարցեր էին տալիս
բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա
գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում
դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին
- Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և ներեն մեծերին:
_________ Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:___________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
