891. Հայաստանի գետերի, աղբյուրների և բույսերի մասին տեղեկություն հավաքել և գրանցել բլոգում:

Հայաստանի հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին:
այաստանի նշանակալի գետերն են.

Ախուրյան — 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
Մեծամոր — կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
Քասախ — Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
Հրազդան — 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
Արփա — հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Որոտան — Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
Դեբեդ — 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։
Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։
Հայաստանում աղբյուրները շատ են բարձր լեռնային գոտիներում։

Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:
Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
Եթե չլինի օդը չենք լինի նաև մենք և կենդանական աշխարհը:

2.Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:
Որպեսզի շնչենք մաքուր թթվածին և առողջ ապրենք:

3.Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:
Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որն էլ անհրաժեշտ է բոլորիս:

4.Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
Ոչ, որովհետև շարժիչը աշխատելիս արտաբերում է թունավոր գազ և աղտոտում օդը:

Գործարաններից, ֆաբրիկաներից, աշխատող ավտոմե­քենաներից օդ են թափանցում վնասակար նյութեր: Դրանք վտանգավոր են բոլոր կենդանի օրգանիզմների՝ բույսերի, կենդանիների և մարդու համար: Կանաչ տարածքները և գործարանների ծխնելույզներին տեղադրված օդամաքրիչ սարքերը կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը: Բույսերը օդից վերցնում Են ածխաթթու գազը, իրենց ան­հրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ըն­թացքում «արտադրում» են թթվածին: Օդը մաքուր պահելու գործին կարող եմ մասնակցել նաև ես:հ

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:
Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:
Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:
Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:
Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:
Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:
Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:
Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:
Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:
-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…
Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:
Երիտասարդը խնջույքի ժամանակ աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:
Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:
Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:
Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.
-Այս էլ որդուս բաժինը:
-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:
-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…
Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:
-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:
Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:
Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

 Կարդա՛ Ավ. Իսահակյանի «Երջանիկ խրճիթը» պատմվածքը:

 Պատմվածքում կանաչով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Զմրուխտյա-կանաչ գույն
Ջրաղաց-հացահատիկ աղալու ջրային աղաց
չիբուխ-ծխամուրճ
մացառ-փշոտ թփաբույս
քարավան-միասին ջանապարհ անցնող ղումբ
հովասուն-հով տեղերում սնված
բուխարիկ-տան միջի ծխնելույզով վառարան
երերուն-անկայուն, շարժվող
թևին է տալիս-թռչել
 Պատմվածքում կապույտով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:
մանուկ-փոքր տղա
սոսափում-խշխշալ
շավիղ-ուղի, արահետ
եզերք-եզր, ծայր
ուղևոր-ջամփորդ
շնորհալի-տաղանդավոր
շքեղ-ճոխ
նազելի-սիրուն, չքնաղ
աննկատ-անտեսանելի
վերջալույս-իրիկնամուտ, մայրաամուտ
անհայտացավ-կորչել,չքանալ
խրճիթ-հյուղակ,տնակ
ալևոր-ծեր

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն Է:
Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:
Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց: Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:

Փորձե՛նք պարզել, թե ինչից է կազմված հողը:
d5b0d5b8d5b2

հողՈրքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք է պահպանենք այդ հարստությունը:

Իմ դպրոցն իմ աչքերով- նախագիծ 4-րդ դասարան

Ես Հարութն եմ:Սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Արդեն 4-րդ դասարան եմ: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը,որն ունի շատ մեծ հետաքրքրությունները ու առանձնանում է իր տեսակով:Այստեղ իմ օրը անցնում է շատ հագեցած, շնորհիվ իմ շատ սիրելի ուսուցիչների: Նրանք մեզ սովորեցնում են կյանքին նայել գունավոր աչքերով, զարգացնում են մեր խոսքը, մտահաղացումը, թողնում են, որ ամեն ինչ անենք ինքնուրույն ու ամենակարևորը դպրոցից դուրս գանք խելացի ու կարևոր մարդ այս աշխարում: Սիրում եմ իմ դպրոցի ամեն մի անկյունը, բայց դրանցից առանձնացնում եմ արտասամանը,որտեղ ընկեր Ալիսի օգնությամբ զբաղվում ենք կավով ու կյանք ենք տալիս մեր պատրաստածին:Շտապում եմ ամեն առավոտ գալ ու մասնակցել առավոտվա նախավարժանքին,որտեղ միայն ազգային երգն ու պարն է թնդում ու մենք այդ տրամադրությամբ էլ սկսում ու ավարտում ենք մեր օրը: Ուզում եմ առանձնացնել իմ շատ սիրելի ուսուցիչներին ու տնորեններին՝ պարոն Բլեյաանին և ընկեր Քնարիկին.որոնք ջանք ու եռանդ չեն խնայում ամեն օր ամեն ժամ մեր կողքին են, ու էլ չեմ ասում, որ պայքարում են մեր անվտագության, ապահովության համար: Չեն թողնում, որ մենք հայտնվենք ճաղավանդակների մեջ, այլ կանաչապատում ու մաքրում են տարածքում պատահած աղբը, որպեսզի մաքուր ու ապահով ճամփա ունենանք:Մենք էլ նրանց հետ ու նրանց կողքին պայքարելու ենք մեր ազատության մեր, մեր դպրոցի համար:

Հարգելի պարոն քաղաքապետ

Հարգելի՛ պարոն քաղաքապետ, Ձեզ գրում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի ծնողական համայնքն ու սաները: Ամիսներ առաջ մենք հանդես եկանք հրավեր-առաջարկով՝ Նվեր՝ ինքներս մեզ և համայնքին: Մեր հրավերը, ցավոք, մնաց անպատասխան, դրան հաջորդեց մեր մյուս հրավերը հունիսի 5-ին, դա էլ արձագանք չստացավ քաղաքային իշխանության կողմից: Այսօր մենք բարդ օրեր ենք անցկացնում, վստահ եմ՝ գիտեք, որ կրթահամալիրի 30 ամյակն է, գիտեք, որ Հյուսիսային դպրոցը հարևան մանկապարտեզի հետ ունի չլուծված կոնֆլիկտ: Հունիսի 5-ի հավաքը, որը արձագանք չէր ստացել, այդ խնդրի լուծմանն էր միտված: Քանի որ քաղաքային իշխանությունը որոշել է, որ թ. 93 մանկապարտեզը պետք է ունենա ցանկապատ, իսկ մենք ցույց ենք տվել մեր օրինակով, որ կան այլ լուծումներ: Դու՛ք, հարգելի՛ քաղաքապետ, անցել եք մեր ստեղծած կրթահամալիրի Բանգլադեշով, մեր ստեղծած կանաչ գոտիներով, մի՞թե այդքան վատ է, որ նման որոշում եք կայացրել: Չէ՞ որ Դուք կարող եք մեր կրթահամալիրի 30-ամյակին այլ նվեր մատուցել` ի հակադրություն ցանկապատի որոշմանը: Ի դեպ, թ. 93 մանկապարտեզի ցանկապատը մեզ կզրկի անվտանգ ուղուց` պարտադրելով Մայր դպրոցում անցկացվող ուսումնական պարապմունքներին և տրանպորտային կանգառ հասնել երկկողմանի երթևեկությամբ փողոցով: Ցանկապատը օրինական չէ, քանի որ թե՛ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներին և թե՛ համայնքի բնակիչներին պարտադրվում է անցնել չմեկուսացված տրանսպորտային հաղորդակցուղով, այնինչ ՀՀ քաղաքաշինության նախարարի նույն հրամանի «Հանրակրթական հաստատությունների տեղադրմանը և հողամասերի գործառնական կառուցվածքին ներկայացվող հիմնական պահանջներ» բաժնում նշված է. «Հանրակրթական հաստատությունների տեղաբաշխումը պետք է իրականացնել՝ ապահովելով բնակելի միավորներում դրանց սպասարկման շառավիղը, իսկ տարածական լուծման առումով հնարավորինս պետք է լինեն մեկուսացված տրանսպորտային կենտրոնական հաղորդակցուղիներից և պաշտպանված լինեն աղմուկից» (կետ 20)։ ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ 9 ապրիլի 2014 թ. N 103-Ն ««Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերը հատատելու մասին» հրամանի (այսուհետ՝ հրաման) «Տերմիններ և սահմանումներ» բաժնում նշված է, որ հանրակրթական ուսումնական հաստատություն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր (կետ 4.12), և «Ընդհանուր դրույթներ» բաժնում որոշված են ուսումնական հաստատության տեսակները՝ հանրակրթական դպրոց, մասնագիտացված հանրակրթական դպրոց, հատուկ հանրակրթական դպրոց (կետ 5), ուսումնական հաստատությունն ըստ դրանցում իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի՝ տարրական դպրոց (1 — 4 -րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ), հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ), ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ), վարժարան (5-12-րդ դասարաններ), միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ) (կետ 6)…«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցը, որը վաղուց արդեն մանկապարտեզ չէ, այլ հանրակրթական նշանակության շենք Ինչպես նաև պահանջում ենք նույն հրամանի կետ 22-ի համապատասխանեցում. «Հանրակրթական հաստատությունների հողամասերում անհրաժեշտ է նախատեսել հետևյալ հիմնական գործառնական գոտիները՝ ուսումնամարզական, ուսումնափորձարարական, հանգստի և տնտեսական»: Հյուսիսային դպրոցը, որպես ուսումնական հաստատություն, զրկված է ուսումնամարզական գոտուց, ֆուտբոլի դաշտից։

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

Հարձեր և առաջադրանքներ

 Պատմի՛ր Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:

 Նկարագրի՛ր եղնիկին:
Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

 Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

 Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
Որ լինի մարդ կամ կենդանի մեկ է չի կարող առամց իր ընտանիքի ապրել

 Բլոգումդ գրի՛ր հանդ, վերջալույս, խարտյաշ, ջինջ, անդուլ, նազելի, վճիտ, հուժկու, թախծալի, հողմ, ոստյուն, խավար, սաստկանալ բառերի հոմանիշերը:
հանդ-արտ, դաշտ, ագարակ
վերջալույս-մայրամուտ, արևմուտք
խարտյաշ-դեղնորակ
ջինջ-մաքուր,վճիվ, զուլալ
անդուլ-անդադար
նազելի-սիրուն, գեղեցիկ
վճիտ-մաքուր, պարզ
հուժկու-ուժեղ, հզոր
թախծալի-տխրալի
հողմ-քամի
ոստյուն-ցատկոց
խավար-մթություն
սաստկանալ-բարկանալ

 Գրի՛ր նաև բարեկամ, ջինջ, թաքուն, երեխա, զգայուն, խավար բառերի հականիշները:.

բարեկամ-թշնամի, հակարակորդ
ջինջ-պղտոր, անջինջ
թաքուն-բացահայտ,ակնհայտ
երեխա-մեծահասակ, չափահաս
զգայուն-անտարբեր
խավար-լույս, լուսավոր

 Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
Հեքիաթական, վերջալույս, պատշգամբ, բարկրանալ, փաթաթել, ծածկվել

Եղնիկը: Ավ. Իսահակյան

Եղնիկը: Ավ. Իսահակյան
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Կարդա՛ Ավ Իսահակյանի «Եղնիկը» պատմվածքը:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
մակաղած-
ոսկեգեղմ-ոսկեգույն գեղմ ունեցող
խորունկ-նույնն է խոր
խորասույզ-մտքերի մեջ սուզված
շառաչը-հոքու ձայն

2.Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Design a site like this with WordPress.com
Get started