Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման է, որը հայտնի է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8898 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է հարթավայրը:
2. Ի՞նչ է բլուրը:
3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:
6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում: Պատմիր ձեր բնակավայրում ապրող մարդկանց զբաղմունքների մասին:

Ուսումնական աշուն

1. Աշնանային ընթերցանություն
«Տիգրան հայրապետյան» գրադարանից ընտրած-վերցրածդ գիրքը կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում: Եթե տանը ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:
Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

 Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:

 Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
Կարդում եմ (Անտուն դը Սենտ Էքզյուպրիի)Փոքրիկ իշխանը:

 Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
Ինձ Փոքրիկ իշխանի IV-րդ մասը դուր եկավ:

 Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
Շատ հետաքրքիր ու խորհրդավոդ գիրք էր, ես շատ կուզեի նմանվել Փոքրիկ իշխանին:

 Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
Կարդացե՛ք Փոքրիկ իշխանը և դուք ամպայման ցանկություն կունենեք ևս մեկ անգամ կարդալու:

 Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

2. Պատմի՛ր նաև քո աշնանային հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր աշնանային գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր աշնանային քո զգազողություններով, տեսածդ աշնանային գույներով :
Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`
 պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
 տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն աշնանային մի սիրուն այգում նստած պատմում ես, թե ինչպես անցկացրեցիր աշնանային արձակուրդդ, ինչ կարդացիր) :

Ավարտվեց մեզ տրված աշնանայի արձակուրդները:Ես ամեն առավոտ մեծ հաճույքով շտապում էի դպրոց և մտածում ինչ գործ անեմ մինչև ընկեր Հովհանեսի գալը: Ինչպես բոլորս գիտենք դպրոցում շարունակվում են Սիենայի հրապարակի վերանորոգման աշխատանքներ: Իսկ երբ գալիս էր վարպետ Հովհանեսը, մենք անցնում էինք գործի, օգնում էինք նրան ինչպես կարողանում էինք մեր հետ եին նաև մեր ուսուցիչները՝ ընկեր Ռիման,ընկեր Անժելան,ընկեր Սուսաննան,ընկեր Հայկուհին,ընկեր Հասմիկը, մի խոսքվ նրանք, ովքեր արձակուրդների ընթացքում լինում էին դպրոցում մասնակից էին դառնում դպրոցում կատարվող աշխատանքներին:

Սննդի աուդիտ

1)Խնդիր

Կրթահամալիրի սովորողները օրվա ընթացքում սնվում են դպրոցում.
Քանի գրամ խնձոր պետք է լինի ճաշարանում, եթե յուրաքանչյուրին սովորողին տրվում է 60 գրամ և ներկա է 121 սովորող:
Լուծում
121.60=7260գ
2) Քանի գրամ պանիր պետք է լինի ճաշարանում, եթե յուրաքանչյուր սովորողին տրվում 20 գրամ և ներկա է 121 սովորող:
121.20=2420գ

Ծիրանի ծառը

Մաս երրորդ
Յուլիսիսը հնազանդությամբ երեք քայլ ետ գնաց և կանգնեց դիտելու արտասովոր մենամարտը արտասովոր ծառի հետ։
— Հասա՞ծ են, Օգի,— ասաց Շեկը,— ինչ-որ դեղնավուն բան տեսնո՞ւմ ես։
— Միայն կանաչ,— պատասխանեց Օգին։— Դրանք տերևներ են։ Ծիրանները տակն են լինում։ Բոլորդ հանգիստ մնացեք։ Որտե՞ղ է Լայոնելը։
— Ես այստեղ եմ, — շշնջաց Լայոնելը։ Նա սարսափելի վախեցել էր։
— Լավ,— ասաց Օգին,— պատրաստ եղեք։ Հենց որ ծերուկ Հենդերսոնին տեսնեք, փախեք։
— Իսկ որտե՞ղ է նա,— ասաց Լայոնելը այնպես, կարծես Հենդերսոնը կարող էր անտեսանելի լինել և կամ նապաստակից ոչ մեծ մի բան, որը կարող է խոտերի միջից հանկարծ վրա ցատկել։
— Ի՞նչ է նշանակում որտեղ է,— ասաց Օգին,— նա հավանաբար տանն է, բայց երբեք չի կարելի հասկանալ Հենդերսոնին։ Կարող է թաքնված լինել դրսում, ինչ-որ տեղ, սպասելով, որ մեզ անակնկալի բերի։
— Դո՞ւ ես ծառը բարձրանալու, Օգի,— հարցրեց Ալֆ Ռայֆը։
— Հապա էլ ո՞վ,— ասաց Օգին,— իհարկե ես, բայց նախ գոնե տեսնենք ծիրանը հասա՞ծ է։
— Հասած թե խակ,— ասաց Շեկ Մանուկյանը,— մենք պետք է գոնե մի քանի հատ գողանանք։
— Անշուշտ,— ասաց Օգին։— Անշուշտ պետք է գողանանք։ Իսկ եթե հասած է, պետք է շատ գողանանք։
— Իսկ վաղը, կիրակնօրյա դպրոցում, ի՞նչ պետք է ասես, Օգի,— հարցրեց Լայոնելը։
— Ծիրան գողանալը այն գողությունը չէ, որ գրված է Ավետարանում,— ասաց Օգին։— Դա ուրիշ բան է։
— Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում,— հարցրեց Լայոնելը։
— Ո՞վ է վախենում,— ասաց Օգին։— Մենք պետք է պարզապես զգույշ լինենք և վերջ։ Ինչո՞ւ բռնվենք, երբ կարող ենք փախչել։
— Ես ոչ մի հասած ծիրան չեմ տեսնում,— ասաց Լայոնելը։
— Դու ծառը տեսնում ես, չէ՞,— հարցրեց Օգին։
— Ծառը շատ լավ տեսնում եմ,— ասաց Լայոնելը,— բայց միայն այդքանը։ Պարզապես մի մեծ ծառ է, ամբողջությամբ կանաչ։ Բայց, իրոք, շատ գեղեցիկ ծառ է, այնպես չէ՞, Օգի։
Խումբն արդեն ծառի տակ էր։ Յուլիսիսը, մի քիչ հեռվից, հետևում էր նրանց։ Նա բոլորովին չէր վախենում։ Նա ամենևին բան չէր հասկանում, բայց վստահ էր, որ սա շատ կարևոր գործ է՝ և կապված ծառի հետ, և ծիրանի։ Տղաները ուսումնասիրեցին ծիրանենու ճյուղերը, որոնք կանաչ էին, մատղաշ տերևներով։ Ծիրանները բոլորն էլ փոքր էին, շատ խակ և հավանաբար շատ պինդ։
— Դեռ չեն հասել,— ասաց Ալֆ Ռայֆը։
— Ճիշտ է,— ընդունեց Օգին։— Ինձ թվում է, որ մի քանի օր էլ պետք է սպասել։ Գուցե հաջորդ շաբաթ։
— Հաջորդ շաբաթ, անպայման,— ասաց Շեկը։
— Բայց շատ առատ է,— ասաց Օգին։
— Մենք չենք կարող դատարկ ձեռքով վերադառնալ, Օգի,— ասաց Շեկը։— Գոնե մի հատ պիտի քաղենք, խակ թե հասած, գոնե մի հատ, անպայման։
— Օ քեյ,— ասաց Օգին: — Ես մի հատ կքաղեմ, իսկ դուք պատրաստ եղեք փախչելու։— Օգին թռավ, կախվեց մի ցածր ճյուղից։ Խումբը, միստր Հենդերսոնը և Յուլիսիսը հետևում էին նրան հիացումով, զարմանքով և հափշտակությամբ։ Այդ պահին միստր Հենդերսոնը տնակից դուրս եկավ ու կանգնեց աստիճանների վրա։ Բոլոր տղաները ճնճղուկների երամի նման շաղ եկան։
— Օգի՜,— բղավեց Շեկ Մանուկյանը,— Հենդերսոնը։
Ինչպես վախեցած օրանգուտանգը ջունգլիում, Օգին ծառի վրայից նայեց շուրջը, կախվեց մի ճյուղից և իրեն ցած գցեց։ Նա վազել սկսեց ոտքը դեռ գետնին չառած։ Բայց նկատելով Յուլիսիսին, հանկարծ կանգ առավ և գոռաց տղայի վրա.
— Յուլիսի՛ս, վազի՛ր, փախի՛ր։
Սակայն Յուլիսիսը տեղից չշարժվեց։ Նա ոչինչ չէր հասկանում։ Օգին ետ դարձավ, վազեց դեպի տղան, գրկեց նրան ու ետ վազեց, իսկ Հենդերսոնը նայում էր։ Երբ տղաները անհայտացել էին, ու ամեն ինչ նորից խաղաղվել էր, ծերունին ժպտաց, նայեց ծառին։ Հետո շրջվեց ու տուն մտավ։

 Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «ԾԻՐԱՆԻ ԾԱՌԸ» պատմվածքի երրորդ մասը (մինչև վերջ):

 Երրորդ հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Վեհանձն-ներողամիտ
զիլ-ուժգին
ծուղակ-խորամանկ միջոց, թակարդ

 Բլոգումդ գրի՛ր կարծիք պատմվածքի մասին: Քո կարծիքով տղաների արարքը գողությո՞ւն էր:

Պատմությունը պատմում էր ընկերության, համախմբվածության համերաշխության մասին: Իսկ տղաների արարքը իմ կարծիքով գողություն չէր այլ մանկական չարաճճիություն:

 Վերնագրի՛ր պատմվածքի երեք մասերը:

Մաս առաջին-Յուլիսիսի ծանոթությունը կովի հետ:

Մաս երկրորդ- գողության առաջին փորձը:

Մաս երրորդ-Գողւոթյան ձախողումը:
pom-fructifer-cais

Հայաստանի Հանրապետության գետերը Հոկտեմբերի 23-26

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։
Հայաստանում ստորգետնյա ծագում ունեն Մեծամոր, Շաքի, Լիճք, իսկ մակերեսային ծագում՝ Դեբեդ, Աղստև, Հախում, Մեղրի և Ողջի գետերը։շոր գետերի՝ Արաքսի և Կուրի վտակները։ Հայաստնի տարածքում ամենամեծ գետը Արաքսն է, որը հոսում է Հայաստանի և Թուրքիայի ու Իրանի սահմանով։ Նրա վտակներն են Ախուրյան, Քասախ, Հրազդան, Ազատ, Արփա, Որոտան և Ողջի գետերը։ Հյուսիս-արևելյան մասի խոշոր գետերից են Դեբեդը և Աղստևը, առավել փոքր՝ Ձորագետը և Փամբակը։
Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի 50 կմ-ից ավելի երկարություն ունեցող գետերը.
Գետը Երկարությունը Հայաստանում (կմ)
Ախուրյան
186
Որոտան
119
Արաքս
158
Հրազդան գետ
141
Արփա
126
Աղստև
99
Դեբեդ
152
Քասաղ
89
Ողջի
88
Փամբակ
86
Ձորագետ
71
Գետիկ
58
Վեդի
58
Ազատ
56
Արգիճի
51
Նյութի հղում 1․ 2․ 3․
Պատասխանել հարցերին
1․ Ինչքա՞ն է կազմում Հայաստանի Հանրապետության ջրային պաշարները։
Կազմում է 4,7 %-ը
2․ Թվարկել Արաքսի ավազանին պատկանող գետերը։
Ախուրյան,Քասախ,Հրազդան,Ազատ,Արփա,Որոտան,Ողջի:
3․ Թվարկել՝ Կուրի ավազանին պատկանող գետերը։
4․ Հայստանում ո՞րն է ամենամեծ գետը։
Արաքս գետը:

Design a site like this with WordPress.com
Get started