Как живешь, малыш? Сколько цветов вокруг! Я сегодня босиком бегала по травке .Кто, кто в этой комнате живет? Кто, кто вместе с солнышком встает? Сначала кашку скушай, потом сказку слушай! На поляночке в лесу пили бабочки росу . Очень вкусная роса.
Հոկտեմբերի 14
Պատմի՛ր Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը:
Կատարի՛ր առաջադրանքները և տեղադրի՛ր բլոգումդ:
1. Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած):
Ով աշխատի նա կուտի, Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել, Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն կովեր
Ամառվա փուշը, ձմեռվա նուշը:Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ: Աշխարհն աշխատավորինն է:
2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
Սովորեցրեց, որ մարդ եթե ծույլ է նա ոչ մի բանի չի հասնի:
3. Գրի՛ր գիժ, ժիր, շեն, թշվառ, ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
գիժ-խելառ
ժիր-աշխույժ
շեն-մարդաբնակ
թշվառ-ողորմելի
ամբար-պահեստ
սուգ անել-լացել
պաղել-սառչել
դալկանալ -դեղնել
4. Գրի՛ր ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառերի հականիշները:
ժիր-թմրած
սուսիկ-փուսիկ-աղմուկ-աղաղակ
աշխույժ-ալարկոտ
ծույլ-աշխատասեր
լիքը-դատարկ
ուրախ-տխուր
առողջ-տկար
5. Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:
Մրջյուն, աշխարհ, հանկարծ, համբուրել, զարթնել:
Ուսուցողական այց ջերմոց լաբորատորիա
English
A: I lost my new pen.
B: Where did you lose it?
A: I don’t know.
B: When did you lose it?
A: I think I lost it today. I used it yesterday.
B: Did you check all your pockets?
A: I checked all my pockets.
B: Did you look in your desk?
A: Yes. It isn’t there, either.
B: It’s probably around somewhere.
A: Oh, well, it only cost me a dollar.
B: Only a dollar? Don’t even look for it.
Վիլյամ Սարոյան. Վիրավոր առյուծն ու կրիան
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
— Ի՞նչդ է ցավում:
— Որսորդն է վիրավորել, — պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
— Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
— Կրիա եղբայր, — պատասխանում է առյուծը, — պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
— Ընկերս, — ասում է լուն, — երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
1.Կարդա՛ Վ. Վիլյամ Սարոյանի «Վիրավոր առյուծն ու կրիան»առակը:
2.Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
Առակը խորհուրդ է տալիս, որ երբեք չանիծել, ուրիշին վատը չցանկանալ:
3.Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի նավանա:
4.Paint ծրագրով նկարի՛ր առակը:
5.Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:
Խորհուրդ կտամ որսորդների վնասել կենդանիներին, կրիային Էլ խորհուրդ կտամ չչարախոսել:
Մեր հայրենիքի անցյալն ու ներկան
Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:
Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և սրբորեն պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում Ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումւսնյւսնը ծնվել Է 1869 թվականին կամ Մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարինր առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին Է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։ Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը ): Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ Է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից hետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում Է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:
1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Մեր պատմությունը դա անցյալ կյանքում տեղի ունեցած իրադարձությունների, արժեքների և մեր նախնիների մասին է:
2. Ւ՞նչ է դարը:
Որևէ իրադարձության տարեթիվ:
3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:Քրիսոսից առաջ և հետո:
Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն
Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբերության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառուցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։
Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:
Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սերունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:
Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:
Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:
Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։
Հարցեր և առաջադրանքներ
1.Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
Տունը կոչվում է հայրենի, երբ այն կառուցվում է հայրենի հողի վրա:
2.Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:
Առաջացել է Հայկ Նահապետի անունից:
3.Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
Այժմ մեր երկիրը կոչվում է Հայաստան, և նրա հարևան պետություններն են՝ Վրաստան մայրաքաղաքը՝ Թբիլիսի, Ադրբեջան, մայրաքաղաքը՝ Բաքու,Թուրքիա, մայրաքաղաքը՝ Անկարա, և Իրան, մայրաքաղաքը՝ Թեհրան:
4.Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:Հայաստանի մայրաքաղաքը Երևաննն է և այն հիմնադրել է Արգիշտի առաջինը:
Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները
Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրաքաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամենակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե ի՞նչ կկատարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են
Հայաստանի Հանրապետության մարզերը
Վարչական մարզեր Մարզայինկենտրոնը
1. Արագածոտնի Աշտարակ
2. Արարատի Արտաշատ
3. Արմավիրի Արմավիր
4. Գեղարքունիքի Գավառ
5. Լոռու Վանաձոր
6. Կոտայքի Հրազդան
7. Շիրակի Գյումրի
8. Սյունիքի Կապան
9. Վայոց Ձորի Եղեգնաձոր
10. Տավուշի Իջևան
Յուրաքանչյուր մարզ ունի իր մարզպետարանը, որը մարզպետի գլխւսվորութամբ զբաղվում է տվյալ մարզի գյուղերի և քաղաքների զարգացման, բնակչության կյանքին առնչվող հարցերի և շատ այլ պետական խնդիրների լուծմամբ: Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրի խնդիրների լուծմամբ զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ քաղաքապետի կամ գյուղապետի գլխավորությամբ: Հայաստանի Հանրապետության տարածքում կա ավելի քան 900 բնակավայր: Դրանցից 49-ը քաղաքներեն, մնացածը՝ գյուղեր: Քաղաքները միմյանցից տարբերվում են մի շարք հատկանիշներով՝ բնակչության թվով, տնտեսական գործունեութամբ և այլն:
Հայաստանի ամենախոշոր քաղաքը Երևանն է: Այստեղ են գտնվում մեր հանրապետության նախագահի նստավայրը, կառավարության շենքը, Ազգային ժողովը, բոլոր նախարարությունները: Երևանում կան բազմաթիվ գործարաններ, մշակութային օջախներ, թանգարաններ, համալսարաններ, ժամանակակից հյուրանոցներ և այլն:
Հանրապետության երկրորդ խոշոր քաղաքը Շիրակի մարզկենտրոն Գյումրին է: 1986թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո այն վերականգնվում է:
Երևանի շուրջը ձևավորվել են մի շարք փոքր և միջին մեծության քաղաքներ, որոնք բազմաթիվ արտադրական, մշակութային և այլ կապերով կապված են մայրաքաղաքի հետ: Դրանցից են Աբովյանը, Վայոց Ձորի մարզում Է գտնվում առողջարանային քաղաք Ջերմուկը, որը հայտնի է իր բուժիչ հանքային ջրերով:
Մեր հանրապետության քաղաքները անընդհատ զարգանում են, բարեկարգվում, հարստանում ժամանակակից շինություններով, ձեռնարկություններով:
Հարցեր և առաջադրանքներ
1.Թվարկիր և քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզկենտրոնները:
2.Ինչո՞ւ է մեր հանրապետութան տարածքը բաժանվել մարզերի: Ովքե՞ր են զբաղվում քաղաքների և գյուղերի տարբեր խնդիրների լուծմամբ:
Որպեսզի մարդիք չգան հեռավոր քաղաքներից ու գյուղերից հասնեն Երևան, այդ պատճառով Հայաստանը բաժանում են մարզերի և բոլոր խնդիրներով զբաղվում են մարզպետները, գյուղապետերը:
3.Կազմիր քո բնակավայրին մոտ գտնվող քաղաքների և գյուղերի ցուցակը:Մասիս, Մուսալեռ, Էջմիածին, Աշտարակ,Փարաքար, Գեղանիստ, և այլն:
English
A: Have you done your homework?
B: Not yet.
A: Then why are you watching TV?
B: This is my favorite show.
A: Go do your homework.
B: But, mom!
A: You can watch TV after you do your homework.
B: But the show will be over.
A: There will be another show next week.
B: Please?
A: You know the rules.
B: I hate the rules! I can’t wait till I grow up.
Մաթեմատիկա
Վարժ 32
7 տասհազարյակ,3 հազարյակ, 8 միավոր-73008
2 հազարյակ, 2 հարյուրյակ, 2միավոր-2202
5հարյուրհազարյակ, 5 հազարյակ,5տասյնակ-505050
Վարժ33
34581 թիվը կմեծանա 7-ով
34581 թիվը կփոքրանա-2000-ով
34581 թիվը կփոքրանա-4000-ով
Խնդիր 37
Լուծում
1)20×5= 100
2)100+20=120
Պատ՝. 120կմ:
Խնդիր 39
Լուծում
Արդյունքը՝ 3000:
Վար ժ46
3348,3458,3568,3678,3788:
3848, 3647,3446,3245,3044:
