Շունն ու կատուն

Ընտանեկան տիկնիկային ներկայացում՝ Հովհաննես Թումանյան  «Շունն ու կատուն»

Դերերում

Հեղինակ՝  Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորող Հարութ Կարապետյան

Քեռի Քուչի՝  Սոնա Կարապետյան /Հարութ Կարապետյանի քույր  /

ՈՒստա Փիսո ՝  Լիլիթ Սարգսյան / Հարութ Կարապետյանի մայր /

 

Դդում

Դդումը  շատ  օգտակար   և  համեղ  բույս  է,  որը  իր  մեջ  ունի  բոլոր   վիտամինները և  բուժում  է  բազմաթիվ  հիվանդություններ: Դդումը  լինում  է  տարբեր  տեսակի  և  աճում  է  տարբեր երկրներում  հիմնականում  աճում  է  խոնավ  տեղերում  և  ունի  շատ  մեծ տերևներ, իսկ  նրա  պալարնեները  կարող  են բարձրանալ  մինչև քսան  մետր :

Շատ  օգտակար  են  նաև  դդումի սերմերը: Ու  ամենա  կարևորը  մենք  հայերս   դդումից  պատրաստում  ենք    շատ  համեղ ծիսական  կերակուրներ,  որոնցից  է  մեր  ավանդական ղափաման:Ղափամայի  ծեսը մենք  նշում  ենք  մեծ  շուքով:

Դդում և դդումի արկածները

Մի  օր  Կարենի  պապիկը դդումի  սերմերը  թաղեց հողի  տակ: Անցան  օրեր, և  դդումները  մեծացան, մեծացան  ու  այնքան  երկարեցին, որ բարձրացան ծիրանենու  վրա: Ու այստեղից  էլ սկսվեց  նրանց  ամենօրյա վեճը:Ծառն  ուզում  էր, որ  դդումը  իր պալարները  իջեցնի  իր վրայից,  սակայն  դդումները  այնքան  էին  չաղացել, որ չէին կարողանում,  իջնել

Ծառից:  Ու  Կարենի պապիկը որոշեց   օգնել  ծառին  ազատվել  այդ հաստափոր դդումներից:

Նա  կտրեց  ծառի ճյուղերը  և  դդումները  մեկը  մյուսի ետևից  ընկան  ցած   ու  բացվեցին  նրանց  փորիկները:

Թատրոնում

Այսօր շավաթվա վերջին օրն էր: Ընկեր Մարին մեզ տարել էր Հենրիկ Մալյանի անվան կինոթատրոն դիտելու Հովհաննես Թումանյանի հեքիաթները: Մենք դիտեցինք 10 հեքիաթ: Բայց ինձ ամենից շատ դուր եկավ <<Կիկոսի մահը>>: Մենք շատ լավ օր ունեցանք, որի համար շնորհակալ ենք մեր ուսուցիչներին:

 

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի  խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Կապույտով ներկված բառերը դո՛ւրս բեր տեքստից և գրի՛ր դրանց բացատրությունը:
  2. Ինչո՞ւ էր գարնանը զարմանում փշատերևը:
  3. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
  4. Բնութագրի՛ր փշատերևին:
  5. Ե՞րբ տխրեցին մյուս ծառերը: Ինչո՞ւ նրանք տխրեցին:
  6. Ի՞նչ է խնդրում փշատերևը բվին:
  7. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Նշի՛ր Ձմեռ պապի խոսքը:
Design a site like this with WordPress.com
Get started