My blog has been around for almost 9 years. I update my blog every day (except Saturday and Sunday), because I write lessons on my blog. I like that we work with a blog, because the rest can watch my lessons, it is more convenient for me to work on a computer. But there are drawbacks. For example, there may be a problem with WiFi, and we will not be able to do the lessons, and not post a blog, there may be a technical problem, etc. But I have not had such a case yet, and if there is a problem with WiFi, I wait, go home, and post from home
Երկու խոշոր չարիք․ Հարցեր
- Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
մտավոր հոգնածություն և նյարդայնություն։ - Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
պատերազմներ, հնացած կրթական համակարգ, սոցիալական լարվածություն։ - Աղայանը ի՞նչ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
Կրթության բարեփոխում և սոցիալական արդարության ապահովում։
Գործնական քերականություն
5.Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի
6։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ
7.Դո՛ւրս գրել երկու արմատից և մեկ ածանցից կազմված
բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։
Մտավորականություն, առաջնորդ, ապառիկ, բացահայտ, գնողունակություն,
գրանցում, շաբաթօրյակ, դասական, երկընտրանք, եկամտաբերություն,
ընկերություն, երկկողմանի, տանտիրուհի, պարտավորություն, գծագրական, խտրականություն, կենսագործունեություն, կանխավճար, մրցակցություն,
ֆիրմային, ողնաշարավոր, ձեռնարկատիրություն, սահմանափակություն,
շուկայական, ճանապարհաշինական վերավաճառք, աշխատաժամանակ,
տնտեսագիտություն, տնտեսություն, կանխակալ:
Թեստ 8


- Պատ`4) 22
- Պատ`3) 32/3
- Պատ` 3) 500-ով
- Պատ`1) 2
- Պատ`3/1000
- Պատ`
- Պատ` 1)
- Պատ`
- Պատ` 2) 18
- Պատ` 4)
- Պատ`1) -0,25 և 2
- Պատ`3) ⅓
Համո Սահյան <<Կուզես պայթիր>> բանաստեղծության վերլուծություն
Համո Սահյանի «Կուզես՝ պայթիր» բանաստեղծությունը արտացոլում է մարդու ներաշխարհի լռությունն ու ներքին ուժը՝ հակադրելով արտաքին դրսևորումներին։ Բանաստեղծը խոսում է դիմացինի հետ, ով կարող է զայրանալ, գոռալ կամ նույնիսկ պայթել, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում նրա՝ բանաստեղծի ներքին աշխարհի վրա։ Նա այնքան խորը և անձնական ապրումների մեջ է, որ արտաքին աղմուկը մարում է այդ լռության խորության մեջ։
Բանաստեղծության գլխավոր միտքը անհատի ներաշխարհի անձեռնմխելիությունն է։ Խոսքն ընդգծում է այն, որ երբ մարդը ապրում է խորն ու անկեղծ զգացողություններով, արտաքին արձագանքները նրա վրա ազդեցություն չունեն։ Սահյանը կարծես ասում է՝ «Դու կարող ես ցանկացած կերպ արձագանքել, բայց դու չես իմանա՝ ես ինչպես եմ զգում»։ Սա իր մեջ կրում է նաև վիրավոր, բայց համարձակ հոգու ակնարկ։ Բանաստեղծը չի բղավում իր ցավը, չի կիսվում, այլ ապրում է այն լուռ, հպարտ ու համբերատար։
Կուզես պայթիր, կուզես ճչա,
Քեզ մարդու տեղ դնող չկա,
Զգույշ, գլխիդ փորձանք չգա,
Սիրտ, անցել է սրտի դարը:
Էլ չեն երդվում քո արևով,
Չեն տաքանում քո բարևով,
Էլ չես վառում դու վառվելով
Սիրտ, անցել է քո հազարը:
Ինչքան տխրես, ինչքան ժպտաս
Ինչքան խփես ու թպրտաս,
Միևնույն է, տանուլ կտաս,
Էլ չի բերում, սիրտ քո զարը:
Միտքն է հիմա սերն աշխարհի,
Աշխարհակալ տերն աշխարհի,
Բեռնակիրն ու բեռն աշարհի,
Եվ աշխարհի ճանապարհը:
Ղազարոս Աղայան <<Անահիտ>> պատմվածք․ Վերլուծություն
Ղազարոս Աղայանի «Անահիտ» պատմվածքը հեքիաթային ձևով ներկայացնում է խորը բարոյական և դաստիարակչական գաղափարներ։ Անահիտը խելացի, աշխատասեր և անկախ աղջիկ է, որը կարծում է, որ մարդ պետք է ունենա արհեստ՝ արժանապատիվ կյանքով ապրելու համար։ Երբ արքայազն Վաչագանը սիրահարվում է նրան, Անահիտը մերժում է՝ ասելով, որ չի ամուսնանա մի մարդու հետ, ով արհեստ չունի։
Այս միտքը դառնում է ամբողջ պատմվածքի առանցքը։ Վաչագանը, սիրելով Անահիտին, որոշում է փոխվել՝ սովորում է գորգագործություն և դառնում աշխատասեր ու նպատակասլաց։ Նա անցնում է բազմաթիվ փորձությունների միջով, սակայն ի վերջո արժանանում է Անահիտի սիրուն։
Պատմվածքն ընդգծում է աշխատասիրության, իմաստության, սիրո և արժանի վերափոխման արժեքները։ Միևնույն ժամանակ, այն վեր է դասում կնոջ խելքն ու ուժը՝ ներկայացնելով Անահիտին որպես օրինակելի կերպար։ Այս ստեղծագործությունը մինչ օրս արդիական է իր խորքային ուղերձներով՝ սովորեցնելով, որ մարդու արժեքը որոշվում է իր գիտելիքներով, աշխատանքով և վարքով։
Քիմիա <<Համար մեկ տարրը Տիեզերքում՝ Ջրածին>> 10.04.2025
Թեման՝ <<Համար մեկ տարրը Տիեզերքում՝ Ջրածին>>
*1.- Ինչո՞ւ է ջրածինը համարվում համար մեկ տարրը Տիեզերքում…
Ջրածինը՝ որպես տարր, համարվում է Տիեզերքի համար մեկ տարրը, քանի որ այն ամենատարածվածն է և ամենապարզ կառուցվածք ունեցողը։ Ջրածինը Տիեզերքի զանգվածի շուրջ 75%-ն է կազմում։ Այն առաջին տարրն էր, որ ձևավորվեց Մեծ պայթյունից հետո։ Ջրածնի ատոմը ունի ընդամենը մեկ պրոտոն և մեկ էլեկտրոն, ինչն այն դարձնում է ամենապարզ քիմիական տարրը։
*2.- Բնութագրեք ջրածին քիմիական տարրը.
ա) քիմիական նշանը
H
բ) հարաբերական ատոմային զանգվածը
1
գ) մետա՞ղ է. թե՞ ոչ մետաղ
Մետաղ է
դ) դիրքը պարբերական համակարգում. այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է
գտնվում է 1-ին պարբերությունում և 1-ին A խմբում
դ) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը, էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ),իզոտոպների բաղադրությունը
Միջուկի լիցքը՝ +1
Պրոտոների թիվը՝ 1
Էլեկտրոնների թիվը՝ 1
Էներգետիկ մակարդակների թիվը՝ 1
ե) ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում՝ գրեք պարզ և բարդ նյութերի օրինակներ և դրանցում որոշեք ջրածնի վալենտականությունը և օքսիդացման աստիճանը
զ) գրեք ջրածին քիմիական տարր պարունակող պարզ և բարդ նյութերի բանաձևերը, որոշեք նրանց հարաբերական մոլեկուլային զանգվածները ` Mr, մոլային զանգվածները` M գ/ մոլ, նաև բարդ նյութերի որակական և քանակական բաղադրությունները
*3.- Որոշեք ջրածինը օդից ծանր է, թե՞ թեթև. քանի ՞ անգամ
*4.- Ինչպիսի ՞ ռեակցիաների օգնությամբ են ջրածին ստանում լաբորատորիայում և արդյունաբերության մեջ գրեք համապատասխան ռեակցիաների հավասարումները. …
*6.- Որտե՞ղ են կիրառում ջրածինը
Երկրաչափություն

1.
1)125:25=5
2)6×25=150
2.
1)4
2)6×16=96
3.
1)2
2)6×4=24
4.
1)3
2)6×9=54
5.
1)6
2)216
6.
1)64
2)6×16=96
Գործնական քերականություն 09.04.2025
Գրի՛ր հետևյալ բառերի բոլոր իմաստները: Մի քանի բազմիմաստ բառ էլ մտածի՛ր դու:
մարտ — ամիս-ճակատամարտ
կետ-ծովային կենդանի, կետադրական նշան
խնդիր-դժվարություն,մաթեմատիկայի խնդիր
խորհուրդ-խորուրդ տալ,իմաստ
քանոն-երկրաչափական գործիք, երաժշտական գործիք
ներշնչել-շնչել,հույս տալ
դատարկ-դատարկ բաժակ, անիմաստ
խնամի-ինչ որ մեկին խնամի, բարեկամներ
գլուխ-մարդու գլուխ,վեպի գլուխ
ակ-ադամանդ,աղբյուր
անցավ-առանց ցավ, ինչ որ մի բան անցավ
ափ- ձեռքի ափ, ծովափ
բութ-կետադրական նշան, վիրավորական բառ
գանձ-թանկարժեք քար, փաղաքշական խոսք, օրհնեգ
դող-սարսուռ,անիվ
ժամ-ժամանակ, եկեղեցի
4. Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Տուն-բնակարան,բանաստեղծության քառյակ,հայրենի տուն,առևտրի տուն,մանկատուն,ընտանիք,տոհմ
Ես գնեցի իմ Տունը։
Ես սովորեցի այդ բանաստեղծության մի տունը։
Ես վերադարձա հայրենի տուն։
Ես գնացի առևտրի տուն։
Ես օգնեցի երեկ մանկատանը։
Ես ունեմ մեծ տուն։
Ես տեսա երեկ իմ տոհմը։
1946-1948 Մեծ ներգաղթը
1946-1948 թթ. Մեծ ներգաղթը Հայոց պատմության կարևոր էջերից է, երբ Խորհրդային Հայաստանի նախաձեռնությամբ շուրջ 100,000 սփյուռքահայեր վերադարձան հայրենիք։ Այս ներգաղթը տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Սփյուռքում ապրող հայերին առաջարկվեց վերադառնալ պատմական Հայաստան՝ մասնակցելու երկրի վերաշինմանն ու զարգացմանը։ Քարոզչությունը ներկայացվում էր որպես ազգային վերածննդի հնարավորություն՝ խոստանալով բնակարան, աշխատանք, կրթություն և սոցիալական երաշխիքներ։
Ներգաղթածների մեծ մասը ժամանեց Մերձավոր Արևելքի երկրներից՝ Լիբանանից, Սիրիայից, Իրաքից ու Իրանից, ինչպես նաև Եվրոպայից՝ Ֆրանսիայից, Հունաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, ինչպես նաև ԱՄՆ-ից ու Արգենտինայից։ Սակայն իրականությունը հաճախ չէր համապատասխանում քարոզվող խոստումներին։ Շատերը բախվեցին կենցաղային դժվարությունների, լեզվական և մշակութային տարբերությունների, ինչպես նաև տեղաբնակների և իշխանությունների կողմից անվստահության։ Հատկապես դժվար էր նրանց, ովքեր արևմտահայերեն էին խոսում և արևմտյան մշակույթի ազդեցության տակ էին մեծացել։
Ավելին, որոշ ներգաղթյալներ դարձան Ստալինյան ռեպրեսիաների զոհ՝ կասկածի տակ դրվելով որպես հնարավոր “օտար գործակալներ” կամ “արևմտամետ տարրեր”։ Չնայած դժվարություններին, ներգաղթածների մի զգալի մասը կարողացավ հաստատվել, ինտեգրվել և մեծ ներդրում ունենալ հանրապետության մշակութային, գիտական և տնտեսական զարգացման մեջ։ Մեծ ներգաղթը չհանգեցրեց սպասված ժողովրդագրական բումին, սակայն այն դարձավ սփյուռք-հայրենիք հարաբերությունների կարևոր հանգրվան՝ ձևավորելով նոր ինքնության և պատկանելիության պատկերացումներ։
