Դասարանական առաջադրանքների փաթեթ

Սեպտեմբերի 15-18

Թվանշաններ։ Թվերի գրառումը

Հարցեր

1․ Ի՞նչ է թվանշանը։

2․ Քանի՞ թվանշան է գործածվում թվերի գրառման համար։

3․ Ինչպե՞ս են կոչվում և որտե՞ղ են ստեղծվել այն թվանշանները, որոնք մենք գործածում ենք։

4․ Այժմ գործածվող թվանշաններից բացի՝ ուրիշ ի՞նչ թվանշաններ են ձեզ հայտնի։

Առաջադրանքներ

5․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 8306388 թվի գրառման մեջ։ Կա 4 թվանշան

6․Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 14865 թվի գրառման մեջ։Կա 5 թվանշան

7․ Քանի՞ տարբեր թվանշաններ են գործածվում 999999 թվի գրառման մեջ։ Կա 1 թվանշան

8․ Չհրկիզվող պահարանը բացելու համար անհրաժեշտ է իմանալ նրա գաղտնագիրը, որը կազմված է երեք տարբեր թվանշաններից։ Գրե՛ք այն բոլոր հնարավոր գաղտնագրերը, որոնք կազմված են 0, 1, 2 թվանշաններից։ 1)201

2)021

3)12 0

9․ Քանի՞ թվանշան կգործածվի տասնհինգ էջանոց գրքույկի էջերը համարակալելու համար։ Ո՞ր թվանշանները կգործածվեն մեկից ավելի անգամ։9 թվանշան

Կարգեր։ Կարգային

միավորներ

10․ Քանի՞ կարգ կա հետևյալ թվերից յուրաքանչյուրում․

536-3

25-2

7-1

8394-4

956630-5

11․ Հետևյալ թվերը ներկայացված են կարգային գումարելիների գումարի տեսքով։ Ինչպիսի՞ն կլինեն դրանց դիրքային գրառումները․

7∙10000+6∙1000+4∙100+5∙10+3∙1.

70000+6000+400+50+3=764

8∙10000+3∙100+2∙10+7∙1

80000+300+20+7=80327

12․ Հետևյալ թվերը գրի՛ կարգային գումարելիների գումարի տեսքով․ 3893=3000+800+90+3

45399=40000+5000+300+90+9

300201=30000+200+1

80006=80000+6

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

պատմությունը ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումները մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականները: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմինները տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:
Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հետազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթը, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրը, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձը: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի ընթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին։
Երբ ջուրը սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքը: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունը դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանը կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:
Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկությունները: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունը բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունը և դրանց վնասակար ազ­դեցությունը մարդու առողջության վրա:
Դիտումները և փորձերը լրացվում են չափումներով և քանակական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները։

Դիտումը, փորձը և չափումների։

Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:

Դիտումը այն է, որ մենք տեսնում ենք մեր շրջապատում կատարվող երևույթները։ Օրինակ՝տեսնում ենք, որ. աղմկում են ծառերը, ինչպես է գալիս անձրևը, ինչպես է աշխատում ժամացույց և այլն։

Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:Փորձը մենք ինքներս ենք կատարում և տեսնում արդյունքը, իսկ դիտումը առաց շփման ուղղակի տեսնում ենք։

Նկարագրեք որևէ փորձ։

Օրինակ՝ ջուրը սոդան և քացախը եթե խառնենք իրար, կստանանք հրաբուխ։

Թվարկեք երկարության, ժամանակի, զանգվածի չափման միավորները։

Երկարության միավորներն էն՝մմ, դմ, սմ, մ, կմ։

Ժամանակի միավորներն են, վայրկյան, րոոպե, ժամ։

Զանգվածի միավորներն են, մգ, գ, կգ, Տ, ց։

Ամառային արձակուրդ

Երբ սկսեցին ամառային արձակուրդները ես գնացի գյուղ տատիկիս տուն, և ամբողջ ամառ անցկացրեցի այնտեղ։ Գյուղում շատ հետաքրքիր են անցնում օրերը, կեսօրվա շոգին պարկում էի ծառերի տակ ու գիրք էի կարդում։ Կարդացել եմ Վախթանգ Անանյանի մի քանի պատմություններ, որոնք շատ հետաքրքիր էին և արկածային։ Ասեմ նաև, որ Վ. Անանյանի գրեթե բոլոր պատմությունները իրական կյանքից է վերցրած, որոշ պատմություններում հեղինակը հենց իր մասին է պատմում, կարդացել եմ(Ես և չեխ ձկնորսները) (Հովհազի հետքերով) ( Որբ բադիկը) (գայլուկը) (ընկերը) (ծովի տղան) և(երեք օր օձերի մեջ) պատմությունները։ Փորձում էի նկարել օրերը տարբեր ժամերի, նկարում էի ինչ պատահի, ինչը գեղեցիկ է։ Օգնում էի տատիկիս հողամասի գործերում ջրում էի ծառերը, մարգերը հավաքում էի ծառի պտուղները։ Իսկ երբ վերադարձա քաղաք մեկ չաբաթ գնացի դպրոցում ջրամբար որը շատ կարոտել էի, հանդիպեցի ընկերներիս, ուսուցիչների։

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ

Սեպտեմբերյան մի գեղեցիկ օր էր, շատ սպասված ու կարոտած օր։ Հավաքվել էինք դպրոցում ընկերներով, ուսւցիչներով։Պետք է գնային ճամփորդության ՝Արագածոտնի մարզ՝ Կոշ գյուղ, տեսնելու Աղջկա բերդը, կամ ինչպես ասում են Կոշի ամրոցը։ Ճանապարհը այնքան էլ երկար չէր, մոտ 40-45րոպե։Երբ տեղ հասանք նախ նախաճաշեցինք, հետո գնացինք Սուրբ Ստեփանոս և Սուրբ Գևորգ եկեղեցիները։Այնտեղ երգեցինք ընկեր Հասմիկի գլխավորությամբ և շարժվեցին ք հաղթահարելու բարձունքը, որտեղ էլ գտնվում էր աղջկա բերդը։ Շատ հետաքրքիր պատմություն ուներ բերդը, որի մասին մեզ պատմեց ընկեր Քրիստինեն։Ժամանակին զույգեր կային, որոնք իրար էին սիրում, սակայն ծնողները դեմ լինելով նրանց հարաբերությանը, դուրս են անում տանից և զույգը գնում է այդ վայրը և սկսում են կառուցել ամրոցը։ Աղջկա մահից հետո տղան էլ չի շարունակում ամրոցի կառուցումը ու բերդը մնում է կիսակառույց մինչև օրս, և ինքն էլ բերդից իրեն ցած է նետում ու մահանում։ Ահա և ամրոցի պատմությունը։ Բերդի բարձրունքին իրականացրեցինք Դյուցազնապատում և հետ վերադարձին նստեցիք Վարդանի աղբյուր կոչվող հուշաքարի մոտ, մի լավ երգեցինք, պարեցինք, սնվեցինք ու բարձր տրամադրությամբ վերադարձանք դպրոց։ Ճանապարհին կանգ առանք Ագարակի բրոնզեդարյա հնատեղիում.։ Իմացանք, որ այդտեղ ժամանակին մարդիք են ապրել և գինի են պատրաստել։ Գյուղում հանդիպեցինք մի պապիկի, որի անունը Սամսոն էր։ Նա մեզ ցույց տվեց 7 հատ խաչքար, որոնք հենց իր ձեռքով էր քանդակած։

Արտակարգ սեպտեմբեր

Ողջույն ։Շարունակվում է արտակարգ սեպտեմբերը և ես քույրիկներիս հետ որոշեցի պիկնիկի գնալ։ Նախ գնացինք կենդանաբանական այգի, հետո ետ եկանք Թումոյի այգի։ Այստեղի կանաչապատ տարածքը շատ լավն է ու մարդ շատ հավեսով հանգստանում է։ Մի քիչ նկարեցինք, սնվեցինք, խաղացինք ու երեկոյան վերադարձանք տուն։ Ասեմ նաև, որ լավ բարձունք հաղթահարելու տեղ էր, բայց ես շատ հոգնած էի ու դա մնաց մյուս անգամ։ Մենք ամեն սեպտեմբերի մկնարկին պետք է պարտադիր բարձունք հաղթահարենք, ու քանի որ պետք է դպրոցով գնանք Կոշ կամ Աղջկա Բերդ ճամփորդության, հենց այնտեղ էլ կիրականացնեմ բարձունքի հաղթահարում։

Գիտելիքի օրն ընտանիքում

Ողջույն։Ահա եկավ սեպտեմբերը։ սկսվում է նոր ուսումնական տարի։ Շնորհավորում եմ այս առիթով բոլորիս և ցանկանում նոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Քանի որ այս սեպտեմբերի մեկին չենք գնալու դպրոց սովորականի նման ու որպեսզի օրս հետաքրքիր անցնի, որոշեցի շրջել Երևանով։ Այցելեցի Մատենադարան, բայց քանի որ չթողեցին նկարահանումներ անել ես կփորձեմ պատմել իմ տեսածը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի, փաստաթղթերի, պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկն է։ Այստեղ է գտնվում միջնադարյան գրքերի ամենախոշոր հավաքածուների մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագրեր, պատառիկներ, 300000 արխիվային փաստաթուղթ։ Մատենադարանը եղել է առաջին գիտահետազոտական հարստությունը Հայաստանում։ Մատենադարանի շենքը, որ տեսնում ենք գլխավոր ճակատային մասում կան բազալտե արձաններ։ Դրանք են՝Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի, իսկ ներքևի մասում, փոքրիկ հրապարակում Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձաններ են։ 1962թ.Մատենադարանը անվանակոչվել Է Մեսրոպ Մաշտոցի անունով։

Անհատական ուսումնական պլան

Անուն, Ազգանուն-Հարութ Կարապետյան

Հասցե— Օգանով 70.32

Դասարան— 5-1

Ընտրությամբ գործունեություն-Կինո-ֆոտո-լրագրություն

Լրացուցիչ կրթություն-Հաճախում եմ Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, ազգային մեներգչություն բաժին։

( նշեք թե ի՞նչ լրացուցիչ պարապմունքի եք հաճախում դպրոցում, կամ դպրոցից դուրս)

Երկարօրյա ծառայություն-չեմ օգտվում

Երթուղային ծառայություն՝ միակողմանի, երկկողմանի — չեմ օգտվում

Design a site like this with WordPress.com
Get started