Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:
Կարդա այսպես.
լաւ — լավ
կոյր — կույր
Բառարան
աչօք — աչքով
մտօք — մտքով
Հարցեր և առաջադրանքներ
1․Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
Լավ է կույր աչքով,քան կույր մտքով։ Իմ կարծիքով ավելի հեշտ է հնչում աշխարհաբար ով։
2․ Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:
Անկիրթ,իսկ հակառակ իմաստով կրթված,խելացի։
3․ Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
Այո, կարող է,օրինակ անսիրտ մարդ։
4․ Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:
5․ Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):
Լավ է մարդու աչքերը կույր լինեն,բայց նրա միտքը և ուղեղը պայծառ,խելացի,քան կույր լինեն նրա մտքերն ու արտահայտությունները։
***
Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
Կարդա այսպես.
լաւ — լավ
զթագաւոր — ըզթագավոր
(Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
Բառարան
Քան զթագաւոր — քան թագավորը
Հարցեր և առաջադրանքներ
1.Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞, թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:
ԵՒ-ով նվշածը,նշանակում է, որ և իմաստուն է, և աղքատ։
Բայց-ով նշվածը,նշանակում է,որ աղքատ, բայց իմաստուն մանուկ է :
2.Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:
Մանուկ-ծեր
Իմաստուն-անմիտ
3.Եթե կարող ես, շրջի՛ր նախադասության իմաստը, թող գրաբար լինի`։
Լավ է զթագաւոր ծեր եւ անմիտ,քան մանուկ աղքատ եւ իմաստուն։
Ծեր և անմիտ թագավորն ավելի լավ է, քան աղքատ, բայց իմաստուն մանուկը: Որպեսզի նախադասությունդ ճիշտ լինի, զ մասնիկը (նախդիրը) դիր քան — ին հաջորդող բառի վրա:
Լավ է թագաւոր ծեր եւ անմիտ,քան զմանուկ աղքատ եւ իմաստուն։
***
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
Կարդա այսպես.
զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո
Բառարան
զիմաստութիւն — իմաստությունը
զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը
Հարց և առաջադրանք
Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
Նախադասությունը գրավոր փոխադրիր:
Ճանաչել իմաստությունը և խրատը, և իմանալ խոսքերը հանճարեղ
***
Մի՛տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
Կարդա այսպես.
զսրբութիւն – ըզսրբություն
զմարգարիտս — ըզմարգարիտս
Բառարան
մի՛ տայք — մի՛ տաք
շանց — շներին
մի՛ արկանեք — մի՛ գցեք
զմարգարիտս ձեր — ձեր մարգարիտները
առաջի խոզաց — խոզերի առաջ
Առաջադրանքներ
Աշխարհաբար գրի՛ր ասույթը:
Մի տուր շներին,մի գցիր քո մարգարիտները խոզերի առաջ։
Համեմատի՛ր Ա և Բ շարքի բառակապակցություններն ու հետևությո՛ւն արա.
Ա. մանուկ աղքատ և իմաստուն Բ. աղքատ և իմաստուն մանուկ
թագավոր ծեր և անմիտ ծեր և անմիտ թագավոր
զբանս հանճարոյ հանճարի խոսքերը
զմարգարիտ ձեր ձեր մարգարիտները
առաջի խոզաց խոզերի առաջ
***
Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:
Կարդա այսպես.
իւրաքանչիւր — յուրաքանչյուր
ի պտղոյ — ի պտղո
իւրմէ — յուրմե
Բառարան
ի պտղոյ իւրմէ — իր պտղից
ճանաչի — ճանաչվում է
Առաջադրանքներ
Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:
***Յուրաքանչյուր ծառ իր պտղից ճանաչվում է։
Յորաքանչյուր պտուղ իր ծառից ճանաչիր։
Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի:
Բառարան
ամենայն — ամեն, ամեն մի
ոչ առնիցէ — չտա, չի տա, չպիտի տա, չի տալու (այստեղ` չի տալիս)
հատանի — հատվում է, կտրվում է
ի հուր — հուրը, հրի մեջ
արկանի — գցվում է, նետվում է
Հարցեր և առաջադրանքներ
Նախադասությունը գրավոր ազատ, ընդարձակ փոխադրիր:
Երբ ձառը բերք չի տալիս,կտրում են և վառում։
Այս նախադասությունը ծանոթ ո՞ր ասույթի հետ է մտքով կապվում:
Հետևյալ նախադասությունը փորձիր գրաբար փոխադրել.
Ամեն (մի) ծառ, որ բարի պտուղ է տալիս, չի կտրվում: (տալիս է – գրաբ` տայ)
Ամենայն ծառ,որ տայ պտուղ բարի չի հատանի։
***
Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:
Կարդա այսպես.
պիտոյ — պիտո
Բառարան
ոչ է պիտոյ — պետք չէ
կարողաց — ուժ ունեցողներին, առողջներին
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բառավերջում (հիշիր նաև հանճարոյ, ի պտղոյ բառաձևերը):
Աշխարհաբար ինչպե՞ս կլինի հիւանդաց բառաձևը:Առողջ
Աշխարհաբար գրիր նախադասությունը:
Պետք չէ,առողջներին բժիշկ,այլ պետք է հիվանդներին։
Այս ասույթը գործածիր իբրև շարադրության վերնագիր:
Հիվանդների բժիշկը
***
Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:
Կարդա այսպես.
Աստուած — Աստված
լոյս — լույս
Բառարան
եղիցի — լինի, թող լինի, կլինի, պիտի լինի, լինելու է (ո՞րը կընտրես այս նախադասությունը փոխադրելու համար)
եղեւ — եղավ
Հարցեր և առաջադրանքներ
Նկատեցի՞ր` ինչպե՛ս է կարդացվում ոյ — ը բաղաձայնից առաջ (նաև կոյր բառը հիշիր):
Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
ԵՒ ասաց Աստված` թող լույս լինի,և եղավ։
***
ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ
Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Կարդա այսպես.
ծովն — ծովըն
զկարմրիկն — ըզկարմրիկըն
ի բոցոյն — ի բոցույն
Բառարան
երկնէր — երկնում էր (ծնում էր)
երկին — երկինք(ը)
ծովն ծիրանի — ծիրանի ծովը
երկն — երկունքը
ի ծովուն — ծովում, ծովի մեջ
ունէր — 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող — եղեգնի փողով
ելանէր — ելնում էր
ի բոցոյն — այն բոցից
վազէր — վազում էր
աչկունք — աչիկները
արեգակունք – արեգակներ
Հարցեր և առաջադրանքներ
Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը։
Ծիրանի,ծով,խարտյաշ,զկարմրիկն,իսկ իշխող գույնը `Կարմիր։
Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:
Խարտյաշ,հուր հեր ուներ,Բո՛ց մօրուսով,աչկունքն էին արեգակունք:
Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:
ինչ որ բան խորհրդանշող:
Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:
Երկներ երկին, երկիր, և ծով ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ։
Ընդ եղագան փող ծուխ և բոց ելաներ,
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ։
Նա հուր հեր ունէր,
Բոց ուներ մորուս,
ԵՒ արկունքն էին արեգակունք։
Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:
Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ