English

Textbooks

ENGL-4_Gasparya

Round-Up 2

September 23-27

Revision:In the Bedroom

In the Bathroom

bedroom (1)

bathroom (1)

Question words and sentences

Grammar: Question wards/Հարցական բառեր

questions

September 16-20

                                                   Տեղեկություն Թեղենիիս լեռան մասին

Թեղենիս լեռ / Գտնվում է Կոտայքի մարզում Ծաղկունյաց լեռնաշղթայի հվարլ. ճյուղավորություններից՝ է։ Լեռը շրջապատված է գեղեցիկ անտառներով։ Բուժական գյուղի հարևանությամբ՝ լեռան փեշին է գտնվում Թեղենյաց վանքը, որը 6-7 րդ տարի կառույց են, լեռան բարձրությունը 2851 մետր է։

 

 

Картинки по запросу թեղենիս քարտեզ

 

4-րդ դասարանի առաջադրանքների փաթեթ

Սեպտեմբերի 20

1.Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը-մի գյուղացի: գլխով անցածը-իր հետ պատահածը: պարի տաք ժամանակը-թեժ պահին: հայ-հույ-հարայ հրոց անել: շունչը իրեն քաշել-Շունչը պահել:  վազելը մեկ անել-միանգամից հասնել: հանդ, հանդիմանել-նկատողություն անել: գավազան-ձեռնափայտ

3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:

Անխելք Փիլոսը

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

 

Փինոսի արկածը

 

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

 

Խելացի նապաստակը

 

 

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Անխիղճ հնձվորները

 

 

 

 

 

Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

 

Անհաջող Փիլոսը

 

 

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

 

Տերտերի վատ պահվածքը

 

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

 

 

Արջն ու Փիլոսը

 

 

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Здравствуйте! Напоминаю, домашнее задание ребёнок может выполнять при желании.

  1. Закончить работу с антонимами в блогах.
  2. Подобрать антонимы к словам:

молчать — говорить

бежать — ходить

радоваться — оплакивать

ругать — похвала

взять — дать

 

1) грусный-счастливый 

2) зло-добро  

3) короткий-длинный

4) красивы-уродливый

5) хорошо-плохо

 

 

Աշուն օր

Անգի՛ր սովորիր Կոմիտասի  բանաստեղծությունը:

Կարմիրով, կապույտով գրված բառերի բացատրությունները և կանաչով գրված բառերի հոմանիշները սովորի՛ր:

Սեպտեմբերի 13

1.Կարդա՛ (5-7 անգամ) Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը:

Աշուն օր

 

Սևուկ ամպեր վար եկան-ներգև իջան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։-շարվեցին
Ծագեց առավոտ-լուսաբաց, արևածագ, այգաբաց
Պաղեց, սառավ օդ։սառչել,սառցանալ

 

 

 

Գոռաց երկինք, բուք արավ- սաստիկ քամի, բուք մրրիկ
Հևաց, հևաց.արագ-արագ,հառաչել
Ծերուկ երկիր սուգ արավ։Լացել,սգալ
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

 

 

 

Բողբոջ արև-արեգակ,արփի շող կապեց,շող գցել
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող-շղարխ կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

 

 

 

Տեղաց անձրև մաղ տալով,մաղել
Մարմանդ-մարմանդ,կամաց-կամաց
Հոգնած տերև շաղ տալով։թափել
Երկիր քուն-նինջ դրավ,
Եվ թռչուն թռավ։

 

 

 

Հուզված առուն փախ տվավ-փախավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ-մառախուղ,մեգ կախ տվավ։կախել
Քամին-զեփյուռ ելավ վեր,
Արավ տարուբեր։

 

 

 

Մոխիր ամպեր ժիր-աշղույժ,կայտառ եկան
Դալուկ-դալուկ,գունատ, մռայլ
Սարի վրա ցիր եկան-շաղ եկան
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

 

 

Վար եկան-իջան

շար եկան-շարվեցին

բուք արավ-փոթորկվեց

սուգ արավ- լացեց

շող կապեց-շողաց

մաղ տալով-մաղելով

շաղ տալով-թափելով

կախ տալով-կախելով

 

 

 

 

 

  1. Կարմիրովգրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  2. Կանաչովգրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
  3. Կապույտովգրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
  4. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
  5. Գտի՛ր թաքնված բառերը՝սեեչղատայբնուճեայբմենփյուրայբ, լյունեչռա

 

 

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

 

Բացվում է աշնան մի մռայլ առավոտ: Սառում է օդը, սև անպերը իջնում են սարերի վրա:

 

աշուն.png

 

 

 

 

Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5 Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:
Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:
Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով և փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Ճանապարհ

1.Կարդա՛ Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը:

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսնել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
2. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:
սողալ- Փորով գետնին քսվելով՝ գետնի վրա քարշ գալով շարժվել՝ գնալ:
բուսնել-ծնել,կանաչել
թևավոր-թևեր ունեցող
անհունի –լայն, երկար

3. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
4.Paint-ով նկարի՛ր քո պատկերացրած ճանապարհը:
5. Բանաստեսծությունը փորձիր անգիր սովորել:

ճանապարհ - копия

ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

ede121b4d79d36ebee1b949abafea27fՄի անգամ որոշեցի ճանապարհ ընկնել ու գնալ գտնելու իմ երազանքը: իմ երազանքն էր գտնել Ձմեռ պապիկի տնակը: Բայց չգիտեի, որ այդքա դժվարություններ պետք է անցնեմ: Ճանապարհը, որը տանում էր դեպի հեռավոր մի երկիր, շատ երկար էր ու դժվար: Սակայան ես դա պետք է անիեի: Ճանապարհը ինքը օգնեց, որ ես գնամ ու գտնեմ այն, ինչի համար գնում էի:

Իմ տվյալները

Հարութ Կարապետյան

Իմ քաշը 28 կգ
իմ հասակը 1մ-34 սմ
իմ դասասենյակի դռան բարձրությունը 2 մ 10 սմ
իմ դասասենյակի մակերեսը
մեր տան դռան բարձրուրություն 2մ
իմ պայուսակի քաշը 2 կգ
իմ տարիքը 8

Design a site like this with WordPress.com
Get started