Տնային առաջադրանքներ

  1. Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս  սովորաբար  խոր էր քնում,  մինչև չհրեիր չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին`, արթնացրեց հորս։

 -Տես մի, էն ի՞նչ է  որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց,  նորից մեկը դիպավ դռանը  և լսվեց զսպված կլանչոց։

-Շո՞ւն է  հարցրեց հայրս, տարակուսած  անկողնում նստելով: Ապա վեր կացավ,  արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

7. «Առածանի» հավելվածից դո՛ւրս գրիր առածներ շան մասին: Բացատրի՛ր դրանք:

  • Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։ կամ Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։
  • Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել։
  • Շան հետ ընկերություն արա,բայց փայտըձերքիցդ մի գցիր
  • Շունը շան թաթ չի կծի։
  • Շունը շան միս չի ուտի։

9.  Բնութագրի՛ր Չալանկին` հաստատելով ասածներդ համապատասխան հատվածներով:

Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ 

11.Ընտրի՛ր վերնագրերից մեկը և պատմություն հորինի՛ր (աշխատանքդ հրապարակիր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր a.nersisyan@mskh.am հասցեին):

  • Իմ կենդանին
  • Իմ սիրած կենդանին
  • Ինչ կենդանու եմ ես նման

Ինչ կենդանու եմ ես նման.

Մի անգամ ընկերներով գնացել էինք անտառ։Ես էի, Ռոբն ու Կարենը։Ակամայից սկսեցինք զրուցել կենդանիների մասին,թե ով ի՞նչ կենդանու է նմանեցնում իրեն։Ռոբը միանգամից պատասխանեց, որ ինքն իրեն նմանեցնում է առյուծի,որ իրա նման ուժեղ է ու անվախ։Կարենը լուռ լսելով Ռոբին,ասաց,որ ինքն էլ իրեն նմանեցնում է հովազի,որովհետև նրա նման արագ է վազում։Իսկ ես առանց մտածելու ասացի,որ ինձ նմանեցնում եմ շան,որովհետև ես շների նման շատ հավատարիմ եմ իմ ընկերներին,և շատ եմ սիրում նրանց։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started