Posted in Մայրենի

Զարմանալի աշուն

1. Ստեղծագործական աշխատանք: Ընտրե՛ք վերնագրերից մեկը, գրե՛ք շարադրություն:

  • Մտքերս
  • Փնտրում եմ
  • Սովորել ապրել
  • Այն, ինչ սիրտս է ուզում
  • Պատմելու բան կունենամ
  • Սեփական մտքերից հեռու…
  • Լավ է, երբ մենակ չես
  • Առաջարկեք ձեր վերնագիրը: 

Լավ է երբ մենակ չէս.

Աշխարհում ամենլավ բաներից է,երբ որ մարդը մենակ չէ,նրա կողքին են,հարազատները,ընկերները,բարեկամները։Լավ է,երբ շուրջ բոլորդ մարդիկ են,և դու մենակ չէս։Մենակությունը, ծանր բան է։Չնայած իմ բարեկամները երբեք այնպես չեն արել որ ես ինձ մենակ զգամ:Ես ունեմ լավ ընտանիք ,լավ ծնողներ,ինձ պաշտող քույրեր,հավատարիմ ընկերներ,ու երևի դրանից է ,որ ես ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում։Մենակությունը դա այն չի, երբ մենակ ես տանը, դա այն է, երբ լիքը մարդկանց մեջ, աղմկոտ ու ուրախ շրջապատում դու քեզ մենակ և օտար ես զգում։Մարդը առաջին բանը որ անում է փնտրում է ընկեր , որպեսզի մենակ չմնա։Երբ դու մի օր ինչ պատճառներով մենակ մնաս ,ուրեմն դու պիտի համարես ,որ այլևս չկաս,մենակ մարդը պետք չէ ոչ ոքի։Մենակ չմնալու համար նախ պետք է դու ինքդ արժանի մարդ մեծանաս,հարգես ու հարգվես ,սիրես ու սիրվես ։Շնորհակալ եմ իմ ծնողներին,որ կամ ես ,ու որ ապրում եմ այս գունավոր ու հեքիաթային աշխարհում։


2. Թարգմանչական աշխատանք: 

  • Թարգմանեք՛ որևէ ստեղծագործություն, հոդված, գիտահանրամատչելի նյութ, տեսանյութ և այլն: 
  • Ընտրեք այնպիսի նյութ, որը ձեզ կհետաքրքրի:
  • Թարգմանության մեջ նշե՛ք բնագրի հղումը, որ լեզվից է արված թարգմանությունը: 

Հովհանես Թումանյան

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,

Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս համար:
Վարձիդ համար միամիտ մընա՜,
Համա-համա շատ չուշանա: 
―Աչքիս վըրա, քեռի Քուչի.
Մի գըդակ ա, հո մի քարք չի.
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.
Ի՛նչ մեծ բան ա, տո՜, հե՜ր օրհնած,
Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին՝
Ուստից առաջ՝ բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով՝ ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի— հրես կերևա: 

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,
Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա՜ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,
Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գըլուխը բաց: 

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար,
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկա:
Գըլուխն առավ ու մի գիշեր,
Հայդե՛, կորավ, էն կորչիլն էր…

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել.
Մըտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնամ ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

3․ Տնային ընթերցանություն՝ Ջ․ Ռոդարի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»․․․

Ովքեր կարդացել են «Մարդկային կատակերգություն»-ն ու «Անտեսանելի Տոնինոյի արկածները», կարդում են Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» —մաս 1մաս 2 (հաստափոր գիրք է, լավ կլինի, որ թղթային տարբերակը գտնեք։ Կարող եք մեր գրադարանից էլ վերցնել)։

4․ Եղ․ Չարենց

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ

Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։

—Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,

—Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Առաջադրանքներ

1․ Բառարանով բացատրիր հետևյալ բառերը` մարտակոչ, շեփոր, շրշյուն, վսեմ, մուժ, գուժել:

Մարտակոչ- մարտահրավեր

Շեփոր- Եղջերափող

Շրշյուն- խշխշոց

Վսեմ- Էություն ունեցող

Մուժ- Մառախուղ, մեգ, մշուշ

Գուժել-վատ լուր հաղորդել
2․ Բացատրի՛ր հետևյալ հատվածները.

Եվ ա

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

3․ Այլ վերնագիր հորինի՛ր բանաստեղծության համար:

4․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s