Առաջադրանքներ

Մարմինների փոխազդեցություն

Նախագիծ

  1. Ի՞նչ է նշանակում «Մարմինները փոխազդում են» արտահայտությունը:
  2. Ո՞ր մարմիններն են փոխազդում.
    1) դուռը հրելիս, 2) ծանրաձողը բարձրացնելիս, 3) քայլելիս:
  3. Ներկայացրե՛ք հեռավորության վրա փոխազդող մարմինների օրինակներ: Դասարանական 1 Նոր թեմա Հարցեր

1. Ի՞նչն են անվանում դեֆորմացիա:

Դեֆորմացիա անվանում են մարմնի ձևափոխությունը:

2. Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:

Դեֆորմացիայի օրինակներ են առանձգական և պլաստիկ ձևափոխությունները:

3. Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ:

Առաձգականության ուժ անվանում են այն ուժը, որը առաջանում է մարմինների մեջ առանձգական ձևափոխության ընթացքում:

4. Մի՞շտ է արդյոք դեֆորմացիայի ընթացքում առաջանում առաձգականության ուժ:

Ոչ, առաձգականության ուժը առաջանում է միայն առանձգական ձևափոխության ընթացքում:

5. Ինչպե՞ս է կոչվում ուժ չափող սարքը:

Ուժ չափող սարքը ուժաչափն է:

6. Ի՞նչ միավորներով է արտահայտվում ուժը:

Ուժը արտահայտվում է նյուտոն և կիլոնյուտոն միավորներով:

Մխիթար Սեբաստացի

Կենսագրություն

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ ԷջմիածնիՍևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Վաղ կյանք

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը։ Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար։

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա։

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ։

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն։ Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից։

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով։ Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին։

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան։ Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար։

Մաթեմատիկա Դիագրամ

1) Վաճառքի համար ստացան երեք գույնի մեքենաներ։ Դրանց 25 %-ը

սպիտակ են, 45 %-ը՝ դարչնագույն, մնացածները՝ մոխրագույն։ Հետևյալ շրջանաձև դիագրամներից ո՞րն է համապատասխանում այդ տվյալներին.

գ-տարբերակը

2) Երկրագնդի օվկիանոսներն ունեն մոտավորապես հետևյալ

մակերեսները. Խաղաղ օվկիանոսը՝ 180 մլն քառակուսի կիլոմետր,

Ատլանտյան օվկիանոսը՝ 92 մլն քառակուսի կիլոմետր, Հնդկական

օվկիանոսը՝ 75 մլն քառակուսի կիլոմետր, Հյուսիսային սառուցյալ

օվկիանոսը՝ 13 մլն քառակուսի կիլոմետր։ Excel ծրագրով գծել այդ օվկիանոսների մակերեսների շրջանաձև դիագրամ։

Doc1

3) Մի քանի տարվա ընթացքում գործարանի թողարկած մեքենաների

քանակները ներկայացված են հետևյալ աղյուսակում.

Կազմե՛ք այս աղյուսակին համապատասխանող սյունակաձև դիագրամ։

Doc2

Լրացուցիչ(տանը)

4) Սյունակաձև դիագրամում ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։ Ելնելով դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին։

5+10+15+35=65

բ) Որքա՞ն բալ է հավաքվել ամռան ընթացքում։

20+40+15=75

գ) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել ամռան ընթացքում։

30+25+5=60

40+30+10=80

20+40+15=75

10+20+35=65

60+80+75+65=280

դ) Ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել։

հուլիսին՝25+30+40+20=115

5) Դասագրքի 25000 օրինակ տպաքանակն ամբողջությամբ տպագրվել

է մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում։ Օգտվելով գծային դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Տպաքանակի ո՞ր մասն է տպագրվել ուրբաթ օրը։

20%

բ) Շաբաթվա ո՞ր օրերին է տպագրվել տպաքանակի 20 %-ից ավելին։

երեքշաբթի և հինգշաբթի

գ) Շաբաթվա ո՞ր օրն են տպագրվել ամենամեծ քանակով դասագրքեր։ Իսկ ամենափո՞քր քանակով։ Ի՞նչ քանակներ են դրանք։

հինգշաբթի՝7500 և չորեքշաբթի`1250

6) Դիագրամում (նկ. 29) ցույց է տրված, թե անտառի որ մասն է կազմում ծառերի այս կամ այն տեսակը։ Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) Ծառերից ո՞րն է ամենաշատ տարածվածն այդ անտառում, և ո՞րը՝

ամենաքիչը։

Ամենաշատը՝թխկի և ամենաքիչը՝եղևնի

բ) Տվյալ անտառը հիմնականում ինչպիսի՞ ծառերից է կազմված՝ սաղարթավո՞ր, թե՞ փշատերև։

Սաղարթավոր

գ) Անտառի քանի՞ տոկոսն է բաժին ընկնում սաղարթավոր ծառերին։

English

November 1-5

Take Care of Yourself

1. Watch the video at the top of the page.

2. Read the story “Take Care of Yourself” just below it.

3. Do the exercises at the bottom of the page.

Exercises

Vocabulary Questions

1. What does “tuition” mean?

a) the money you pay to live in an apartment

b) the money someone pays you to work for them

c) the money you pay to a university to study there

d) the money a university gives you to help you study

2. What does “grumpy” mean?

a) upset and irritable

b) confused

c) energetic

d) tired

3. What does “healthy” mean?

a) good for your body

b) good for your emotional state

c) good for your mental state

d) all of the above


Grammar Questions

1. She decides ___to walk_____ to class.

a) to walk

b) walking

c) walk

d) walked

2. Valerie keeps __getting______ sick.

a) having

b) getting

c) being

d) doing

3. She is so much ___happier_____ when she arrives.

a) happy

b) happiest

c) more happy

d) happier


Comprehension Questions

1. Why does Valerie always feel frustrated and irritable?

Because he does not lead a healthy lifestyle.

2. What healthy changes does Valerie make in her life?

He starts walking a lot, eating healthily,and going to bed early.

3.In your opinion, why is it important to take care of yourself?

I think we should take care of ourselves to be healthy, not to feel tired all the time, and to be happy as Valerie.

We Are All Born Free and Equal

1. Watch the video at the top of the page.

2. Read the story “We Are All Born Free and Equal” just below it.

3. Do the exercise at the bottom of the page.

Exercise 01

David lives in a small town with his family. The town is pretty ordinary. Everyone goes to school, everyone goes to work at the town’s factory, and no one asks any strange questions.

But David is different. He does not want to go to school. He wants to work and help his family. He does not want to work at the town’s factory, though. He wants to open his own store. And he always asks these strange questions about “why do you do this?” and “why don’t you do that?”

Everyone laughs at him and no one really takes him seriously. No one except his friend Orlando. Orlando looks at David as a person with his own thoughts and ideas. He treats him respectfully. Orlando likes David, even though they disagree.

Time goes by and David grows his business. His hard work and sharp mind pay off, and he now has a chain of stores. He is a wealthy man.

He rarely comes to visit his hometown. But when he does, there is one thing he always remembers. He always remembers his good friend Orlando, and their respectful friendship. And now that he can, he always helps him in times of need.

Զարմանալի աշուն

1. Ստեղծագործական աշխատանք: Ընտրե՛ք վերնագրերից մեկը, գրե՛ք շարադրություն:

  • Մտքերս
  • Փնտրում եմ
  • Սովորել ապրել
  • Այն, ինչ սիրտս է ուզում
  • Պատմելու բան կունենամ
  • Սեփական մտքերից հեռու…
  • Լավ է, երբ մենակ չես
  • Առաջարկեք ձեր վերնագիրը: 

Լավ է երբ մենակ չէս.

Աշխարհում ամենլավ բաներից է,երբ որ մարդը մենակ չէ,նրա կողքին են,հարազատները,ընկերները,բարեկամները։Լավ է,երբ շուրջ բոլորդ մարդիկ են,և դու մենակ չէս։Մենակությունը, ծանր բան է։Չնայած իմ բարեկամները երբեք այնպես չեն արել որ ես ինձ մենակ զգամ:Ես ունեմ լավ ընտանիք ,լավ ծնողներ,ինձ պաշտող քույրեր,հավատարիմ ընկերներ,ու երևի դրանից է ,որ ես ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում։Մենակությունը դա այն չի, երբ մենակ ես տանը, դա այն է, երբ լիքը մարդկանց մեջ, աղմկոտ ու ուրախ շրջապատում դու քեզ մենակ և օտար ես զգում։Մարդը առաջին բանը որ անում է փնտրում է ընկեր , որպեսզի մենակ չմնա։Երբ դու մի օր ինչ պատճառներով մենակ մնաս ,ուրեմն դու պիտի համարես ,որ այլևս չկաս,մենակ մարդը պետք չէ ոչ ոքի։Մենակ չմնալու համար նախ պետք է դու ինքդ արժանի մարդ մեծանաս,հարգես ու հարգվես ,սիրես ու սիրվես ։Շնորհակալ եմ իմ ծնողներին,որ կամ ես ,ու որ ապրում եմ այս գունավոր ու հեքիաթային աշխարհում։


2. Թարգմանչական աշխատանք: 

  • Թարգմանեք՛ որևէ ստեղծագործություն, հոդված, գիտահանրամատչելի նյութ, տեսանյութ և այլն: 
  • Ընտրեք այնպիսի նյութ, որը ձեզ կհետաքրքրի:
  • Թարգմանության մեջ նշե՛ք բնագրի հղումը, որ լեզվից է արված թարգմանությունը: 

Հովհանես Թումանյան

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդի
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո,

Ա՜ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս համար:
Վարձիդ համար միամիտ մընա՜,
Համա-համա շատ չուշանա: 
―Աչքիս վըրա, քեռի Քուչի.
Մի գըդակ ա, հո մի քարք չի.
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.
Ի՛նչ մեծ բան ա, տո՜, հե՜ր օրհնած,
Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին՝
Ուստից առաջ՝ բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով՝ ծանըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի— հրես կերևա: 

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՛հ, տընա՜շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,
Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ՝ ասա՜ էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,
Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գըլուխը բաց: 

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար,
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,
Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկա:
Գըլուխն առավ ու մի գիշեր,
Հայդե՛, կորավ, էն կորչիլն էր…

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել.
Մըտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնամ ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

3․ Տնային ընթերցանություն՝ Ջ․ Ռոդարի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»․․․

Ովքեր կարդացել են «Մարդկային կատակերգություն»-ն ու «Անտեսանելի Տոնինոյի արկածները», կարդում են Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» —մաս 1մաս 2 (հաստափոր գիրք է, լավ կլինի, որ թղթային տարբերակը գտնեք։ Կարող եք մեր գրադարանից էլ վերցնել)։

4․ Եղ․ Չարենց

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ

Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—

Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։

—Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,

—Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…

Առաջադրանքներ

1․ Բառարանով բացատրիր հետևյալ բառերը` մարտակոչ, շեփոր, շրշյուն, վսեմ, մուժ, գուժել:

Մարտակոչ- մարտահրավեր

Շեփոր- Եղջերափող

Շրշյուն- խշխշոց

Վսեմ- Էություն ունեցող

Մուժ- Մառախուղ, մեգ, մշուշ

Գուժել-վատ լուր հաղորդել
2․ Բացատրի՛ր հետևյալ հատվածները.

Եվ ա

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—

Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…

Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—

3․ Այլ վերնագիր հորինի՛ր բանաստեղծության համար:

4․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։

Բնագիտություն

Հարցեր և վարժություններ 

1․ Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:


Ֆիզիկական երևույթի ժամանակ նյութը փոխում է արեգակնային վիճակը, չափսերը և ձևը։


2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).


ա)
սառույցի հալվելը
գ) ջրի գոլորշիանալը
բ) պղնձի սևանալը տաքացնելիս
դ) բաժակի կոտրվելը


3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
Քիմիական երևույթի ժամանակ նյութը փոխում է իր գույնը, հոտը, գազ անջատում և նստվածքի առաջացում։


4․ Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա)
ջրի եռալը
բ) արծաթե զարդի սևանալը
գ) երկաթի ժանգոտվելը
դ) կաթի թթվելը


5․ Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:

քիմիական ռեակցիաների հատկանիշներն են`

1.Ջերմության անջատում կամ կլանում

2․ Գույնի փոփոխություն

3․ Համի, հոտի փոփոխություն

4․ Գազի անջատում կամ կլանում

5․ Նսվածքի առաջացում կամ անհետացում


6․ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները: 

Ջերմության անջատում,գույնի փոփոխություն, հոտի առաջացում:

Պատմություն

Առաջադրանք 1

Վիրուսների պատմությունից

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:

Վիրուսը դա ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ և արքեաներ:

Համաճարակը դա միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես է, որն արտահայտվում է որևէ բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ։

  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգել:

ԺԱՆՏԱԽՏ

Այս վիրուսը վերածվել է համաշխարհային համաճարակի, ամբողջ աշխարհում: Այսպիսով, 1348-թ. ին ժանտախտի թակարդում հայտնվեց աշխարհի բնակչության գրեթե կեսը: Հիվանդությունը սկսվեց աղքատ թաղամասերից, որտեղ կային առնետների և մկների կլաստերներ, և այնուհետև աստիճանաբար տեղափոխվեց բուրժուազիայի տներ: Ընդամենը մի քանի տարի հետո ժանտախտից մահացավ մոտ 50 միլիոն մարդ, ավելին, քան մոլորակի վրա եղած բոլոր համաշխարհային պատերազմների համար: Հիվանդությունը ոչնչացրեց ոչ միայն ընտանիքները և փողոցները, այլև շատ քաղաքներ: Այդ սարսափելի վիրուսից փախուստ չկար: Ժանտախտը  տարածվեց ավելի ու ավելի: Հնարավոր էր խաղաղեցնել ժանտախտը միայն երեք տարի անց: Իր կյանքի համար վտանգավոր աղքատ բժիշկները հետազոտել են հիվանդներին, որպեսզի ինչ-որ կերպ պաշտպանվեն ինֆեկցիոն վարակից, նրանք հագնում էին կոպիտ կտորից պատրաստված համազգեստի կարի կտոր, ինչպես նաև մոմով ներծծում, իսկ նրանց դեմքին դնում էին երկարատև բեկի հատուկ դիմակ, որտեղ տեղադրված էին ֆետիշ հոտով անուշաբույր նյութեր: Ժամանակակից բժշկությունը կարող է բուժել ժանտախտը վաղ փուլերում, ուստի մահվան սպառնալիքը շատ ավելի ցածր է, քան նախկինում: Այնուամենայնիվ, փորձագետներն այսօր շարունակում են ուսումնասիրել ժանտախտի զոհերի գոյատևած մնացորդները, որպեսզի հետագայում կանխեն նոր համաճարակը:

  • Ներկայիս էտապում , որպես 2020 2021թթ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:

2020թ. իհայտ եկավ մի վիրուս, որը կոչվում է Կորոնավիրուս: Այն շատ մարդկանց կյանքեր արդեն խլել է: Ցավոք մենք ականտես ենք լինում այս համաճարակին և մեզ մոտ՝ Հայաստանում արդեն գրանցվել է առաջին դեպքը, այսինքն մեկ մարդ արդեն վարակվել է համաճարակով: Ես ականտես եմ այս վիրուսին և կարծում եմ, որ այն այդքան էլ սարսափելի չէ և նույնիսկ կարծում եմ, որ որոշ փաստեր չափազանցված են: Ճիշտ է վիրուստը որոշ չափով կարող է վտանագվոր լինել, բայց ոչ բոլորի համար: Մարդիկ լսելով վիրուսի մասին խուճապի են մատնվում: Ես կարծում եմ, որ շատ սխալ է մարդկանց մեջ խուճապ առաջացնելը, ուղղակի վիրուսից պաշտպանվելու համար  հարկավոր է հետևել այն կանոններին, որոնք հորդորել են բժիշկները: Ես վստահ եմ, որ վիրուսը շուտով նահանջելու է, իսկ մարդկանց խորհուրդ կտամ խուճապի չմատնվել, այլ լինել ավելի զգոն և ավելի ուշադիր իրենց առողջության հանդեպ:

  • Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:
  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:
  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել «Վիրուսն ապագայում» ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։

Այս ամենը ուսումնասիրելուց հետո, և անցնելով այս վիրուսի միջով,հասկացա,որ այս հիվանդությունը դեռ մեծ վտանգների առաջ է կանգնեցնելու,ոչ միայն,մեզ այլ, ամբողջ երկրագնդին։Եթե մինչև այժմ մտածում էի, որ բոլոր մոլորակների վրա էլ մարդիկ են ապրում,հիմա արդեն համոզված եմ,որ մի 30 տարի հետո,մենք անձամբ կտեսնենք այդ մոլորակի մարդկանց։Այդ մոլորակի մարդկանց համար,մենք տարօրինակ մարդիկ ենք,արտասովոր հագուստներով,փոքրիկ գլխով,մազերով և այլն։Եթե ասում են, որ դարեր առաջ մարդը առաջացել է կապիկից,որը շատ հնարավոր է,և մեզ համար տարօրինակ,ապա կես դար հետո,այս վիրուսի հետևանքով ծնվելու են,ոչ թե մեզ նման,այլ տարօրինակ մարդիկ,նման այլմոլորակայինների։Նրանք էլ կզարմանան,որ մենք ինչպես ենք եղել,ինչպես որ մենք ենք զարմանում,որ մեր նախահայրերը առաջացել են կապիկից։Որովհետև այս վիրուսի պատճառով,չգիտես ինչ անհայտ ծագում ունեցող պատվաստանյութեր են ներարկում մարդկանց,ու դա ինչ նպատակով է արվում։Թե տարիներ հետո մարդիկ ինչպիսի՞ն կլինեն,դա էլ մեր սերունդները կկարդան գրքերում և պատմություններում։

Օժանդակող գրականություն/ առաջադրանքները կատարելիս օգտվեք օտարալեզու աղբյուրներից, անպայման նշել աղբյուրը/:

Հետևյալ ստեղծագործությունների սյուժեում վիրուսային վարակներն ունեն կարևոր նշանակություն.

  • Կոձի Սուձուկի, «Զանգ»
  • Ալբեր Քամյու,  «Ժանտախտը»
  • Կիր Բուլիչյով, «Մանուշակագույն գունդ»
  • Սթիվեն Քինգ, «Դիմակայություն»
  • Մայքլ Քրայտոն, «Շտամ «Անդրոմեդա»»
  • Ռիչարդ Մեթիսոն, «Ես լեգենդ եմ»

Ճ․ Ամիրեջիբի «Հեծանիվը»

Պատմվածքը և’ հուզիչ է, և’ դաստիարակչական: Գլխավոր հերոսի կերպարը շատ դրական է և տղամարդկային, որն ուներ կամքի ուժ և մինչև վերջ աշխատեց, որպեսզի հասնի իր նպատակին: Նա վաստակեց այդ գումարը, որովհետև պետք է գներ իր երազած հեծանիվը, որը արժեր 720 ռուբլի: Սակայն տղան այդ գումարով ո’չ հեծանիվ գնեց, ո’չ էլ իր համար գնեցին: Նա այդ գումարը տվեց քրոջը, որին շատ անհրաժեշտ էր:
Պատմվածքում հայրը մի փոքր դաժան է վերաբերվում տղայի հետ: Երբ նրանից հեծանիվ է խնդում, որ հայրը գնի նրան մերժում է: Ասելով, որ կաշխատես և ինքդ էլ քեզ համար կգնես: Ճիշտ է հայրը ուզում էր, որ իր տղան հասկանա, թե ինչպես են գումար վաստակում , ինչպիսի դժվարություներ պետք է հաղթահարել որպեսզի կարողանաս ապրել: Բայց ես այդքան էլ համաձայն չեմ տղայի հոր հետ, որովհետև փոքր տարիքում երեխան պետք է վայելի իր մանկությունը: Իսկ երբ մեծանա որպեսզի ըտանիք պահի պարտադիր պետք է աշխատանք գտնի:
Պատմվածքի վերջում հայրը հպարտանում էր տղայով, որ նա իսկական տղամարդ է մեծանում:

Ես հետեւից գնում էի եւ լացում, սիրտս էլ չդիմացավ, իրեն հասա եւ հարցրի․ ―Քեթինո, Գիգլան կիսամաշ տաբատից եւ ուսանողական տոմսից բացի ոչինչ չունի, ինչո՞վ պիտի ապրեք։

Քեթինոն մտածեց եւ պատասխանեց․

― Մենք աղքատությունից չենք վախենում, սիրում ենք միմյանց։

Ես հանեցի 720 ռուբլին եւ Քեթինոյի վերնազգեստի գրպանը խցկեցի։

Գործնական Քերականություն

1․ Տրված բառերից նոր բառեր կազմի՛ր -ոց (-նոց, -անոց) ածանցով:Ծաղիկ-ծաղկանոց,հյուր-հյուրանոց,ավազակ-ավազականոց,մեղու-մեղվանոց։Գոգ-գոգնոց,ձեռ-ձեռնոց,մատ-մատնոց։Կապել-կապոց,խարտել-խարտանոց,սփռել-սռփնոց։Դրամ-դրամանոց,կիլոգրա-կիլոգրամանոց,մետր-մետրանոց։Խշշալ-խշնոց․մռնչալ-մռնչանոց,զռռալ-զռռալոց,ոռնալ-ոռնալոց։

ա) Ծաղիկ, հյուր, ավազակ, մեղու:

բ) Գոգ, ձեռ, մատ:

զ) Կապել, խարտել, սփռել:

դ) Դրամ, կիլոգրամ, մետր:

ե) Խշշալ, մռնչալ, զռռալ, ոռնալ:

2․ Առաջին շարքի յուրաքանչյուր բառ հնարավոր բոլոր ձևերով բաղադրի՛ր (բադադրալ բառեր կազմիր) երկրորդ շարքի ածանցների հետ:Հյուսիս-Հյուսիսային,լեզու-լեվական,հայր-հայրական,դրախտ-դրախտային,տոն-տոնական,նկարիչ-նկարչական,մեղ-մեղքային,հարս-հարսնացու,օտար-օտարական,բազում-բազմություն,բնական-բնականություն,հանել-հանածո,հասնել-հասույթ,դրդնել-դրածո,շահել-շահույթ,պահել-պահածո․

Ա. Հյուսիս, լեզու, հայր, դրախտ, տոն, նկարիչ, մեղ(ք), հարս(ն), օտար, բազում, բն(ական), հան(ել), հաս(նել), դր (դնել), շահ(ել), պահ(ել):

Բ. Ույթ, ածո, ական, ային, անի, (ա)բար, ոտի, (ա)վոր, (ա)ցու, ություն:ծ

3․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել անցնել Ամերիկայի Մահցյալ Նահանգները՝ Խաղաղ օվկինոսից մինչև Ատլանտիան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրja նոր փոխադրամի.ոցի նախագիծ են ներկաjացրել:

4․ Ընտրի՛ր փակագծում գրված տարբերակներից մեկը։

… (ինքնագլուխ, անկաշկանդ, ազատ, անկախ) ոճի ըմբշամարտին հատուկ է… (հնարների, հնարքների, գյուտերի) ազատությունը: Ասենք՝ թույլատրվում է… (իրավունք է տրվում, արտոնվում է) բռնել մրցակցի ոտքը, ոտք գցել, … (շրջել, թավալել, գլորել, գցել): … (ընտիր, դասական, օրինակելի) ոճի մարզիկը ոտքով … (գյուտերի, հնարքների, հնարների) դիմելու … (իշխանություն, իրավասության, իրավունք) չունի: Երբ նորից … (ծնվեցին, կյանք մտան) օլիմպիական (մրցումները, խաղերը), դրանց ծրագրում … (տեղ գրավեց, տեղավորվեց, տեղ գտավ, արտահայտվեց) դասական ըմբշամարտը:Սկզբում քաշային … (անջատումներ, ճյուղավորումներ, բաժանումներ) չկային:

5․Տրված բառազույգերի բաղադրիչները տեղափոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր: Տրված և ստացված բառերն արմատների միջոցով բացատրի՛ր:

Օրինակ՝

ամփոփաթերթ, ծաղկագիր — ամփոփագիր, ծաղկաթերթ:

Ծովասուն, ձեռնամարտ:

Բևեռախույզ, երկրամերձ:

Ձկնակեր, մարդավաճառ:

6․ Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:

7․ Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Հայրաբար խրատում էր ու համոզում, որ ներող լինի:


Մտերմաբար հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:


Եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:


Թշնամաբար եք խոսում:


Հարցը յուրովի լուծեց ու գնաց:

8․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Սահման չունեցող հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջին դարերի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենից մեծ պարտեզում և մեկ տարվա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շուրջը գտնվող գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի ամենից մեծ քաղաքները որպես նշան չունեցող գյուղեր տեսներ:

Design a site like this with WordPress.com
Get started