1․ Բառերը բաժանի՛ր բաղադրիչների և գրի՛ր բառերի տեսակները (ըստ կազմության)․
դժգույն – դժ (ածանց) + գույն (արմատ)
գունավոր – գույն (արմատ) + ավոր (ածանց)
խաղաղություն – խաղաղ (արմատ) + ություն (ածանց)
անկախություն – անկախ (արմատ) + ություն (ածանց)
հանրային – հանուր (արմատ) + ային (ածանց)
չկամ – չ (ածանց) + կամ (արմատ)
ամպոտ – ամպ (արմատ) + ոտ (ածանց)
միտք – միտ (արմատ) + ք (ածանց)
գետափնյա – գետ (արմատ) + ափ (արմատ)
հորդառատ – հորդ (արմատ) + առատ (արմատ)
2․ Բաց թողած տեղերում լրացրու գ, կ, ք (անծանոթ բառերը բացատրի՛ր ․ բառարանով)․
Անհոգի, բարք, բարվոքել, բացականչություն, բերանքսիվայր, գլխահակ, գոգնոց, զուգերգ. , կարգապահ, հագնել, հեքիաթ, քսուկ , ագցան, երգել, երկարաձիգ, զուգորդել, ընդերք, թագակիր, թաղիք, թանգարան, թանկարժեք, թարգմանիչ, թնջուկ, իգական, ժանիք, լեգեոն, լկտի, ծակել։
3․ Կետերի փոխարեն գրի՛ր նախադասության մտքին համապատասխանող բառ՝ ընտրված ուղղագրական բառարանից:
Առողջ լինելու համար անհրաժեշտ է մշտապես կոփել մարմինը:
Նրա հագին վարդագույն վերնաշապիկ էր ու նորաձև փեշ:
Սիրում է ժամերով պառկել տաք ավազին ու նայել ամպի լողացող պատառիկներին:
Հավաքած բոլոր փաստաթղթերն ու գրությունները դասավորեց թղթապանակում, դրեց պահարանի մեջ:
Կրիայի նման մտել է պատյանի մեջ ու ոչինչ լսել չի ուզում:
Լավ լողորդի ու փրկարարի քn լուրը մեր քաղաքից արդեն դուրս է եկել:
Վիրավոր գազանի ոռնոցն անտառում դեռ երկար լսվեց:
4. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ընկնում են գերանները։ Վիեննացի մի փայտավաճառ այսպիսի իրադարձությունը երբեք բաց չի թողում։ Նա չնչին գնով կամ էլ ձրի հավաքում է կառույցի փայտյա մասերը։ Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում։ Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդեոններ են սարքվում։