Գիտելիքի օր:

Օգօստոսի 31- իմ դպրոցը նշում էր գիտելիքի օրը: Մենք բոլորս գնացինք դպրոց, ծանոթացանք մեր ուսուցիչների հետ: Քանի որ այդ որը շատ լավ առիթ է գիրք նվիրելու ես դպրոցին նվիրեցի <>գիրքը:Դպրոցից հետո քույրիկներս ինձ տարան հետաքրքիր վայրեր՝ նշելուիմ տոնը:Օրս անցավ շատ հետաքրքիր,զվարճալի:

Ես արդեն գիտեմ

· Ընկերության մեջ շատ կարևոր են վստահությունն ու անկեղծությունը:

· Տղաների ու աղջիկների տարբերությունները իրար լրացնում են և ոչ թե հակասում միմյանց:

· Ես իրավունք ունեմ. նշանակում է՝ ես կարող եմ դա անել:

· Ես պարտավոր եմ. նշանակում է՝ ես պետք է դա անեմ:

· Արարքի ճիշտն ու սխալը որոշվում է դրա հետևանքներով:

· Այն վայրերը, որտեղ հաճախ լինում ենք, և այն մարդիկ, որոնց հետ շփվում ենք, մեր միջավայրն են:

· Օրվա ռեժիմը օգնում է մեզ ամեն ինչ ժամանակին կատարել, չհօգնել և ունենալ լավ տրամադրություն:

· Պետք է լինել համառ և գործը հասցնել մինչև վերջ:

· Նպատակները լինում են մեծ և փոքր, հեռահար և մոտակա:

· Աստղերը շիկացաց նյութերի հսկա գնդեր են: Նրանք լույս ու ջերմություն են արձակում:

· Աստղերը, Արեգակը, Երկիրը, մոլորակները, Լուսինը երկնային մարմիններ են:

· Արեգակի շուրջը Երկրի մեկ լրիվ պտույտը տևում է մեկ տարի: Ամիսը Երկրի շուրջը Լուսնի կատարած մոտ մեկ լրիվ պտույտն է:

· Տարվա եղանակներն առաջանում են, որովհետև Երկիրը պտտվում է արեգակի շուրջը:

· Տարվա չորս եղանակների հետ կապված՝ փոխվում է բույսերի կենդանիների և մարդոը կյանքը:

· Մարդու օրգանիզմը կազմված է օրգաններից, որոնք աշխատում են համաձայնեցված:

· Գլխուղեղը մեր օրգանիզմի կառավարման կենտրոնն է:

· Մեր շրջապատի մասին ամենատպավորիչ տեղեկությունները մենք ստանում ենք տեսողության միջոցով

· Ականջը լսողության օրգանն է: Այնտեղ է գտնվում նաև մարդու հավասարակշռության օրգանը:

· Մարդը հոտերը զգում է օդը ներշնչելու ժամանակ: Սննդի համը մարդը զգում է լեզվի միջոցով:

· Մաշկը պաշտպանում է մեր օրգանիզմը տարբեր վնասվածքներից, ցրտից, շոգից, հիվանդաբեր մանրէներից:

· Սննդի միջոցով մարդը ստանում է սննդանյութեր՝ սպիտականյութեր, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, ջուր և հանքային աղեր:

· Մարմինը պետք է կոփել օդի, ջրի և արեվի միջոցով:

· Ճիշտ կեցվածք ձևավորելու համար անհրաժեշտ է հետևել նստելուն, քայլելուն, զբաղվել ֆիզիկական աշխատանքով և սպորտով:

· Մեր շրջապատի շատ իրերի, կենդանիների ու բույսերի հետ շփվելիս մեզ հետ կարող է դժվար պատահար տեղի ունենալ, եթե չպահպանենք անվտանգության կանոնները:

· Երկրաշարժը կայծակը, սողանքը բնական աղետներ են:

· Երկրաշարժի ժամանակ պետք է արագ կողմնորոշվել, առանց խուճապի մատնվելու լքել շինությունները, տրանսպորտային միջոցները և դուրս գալ բաց տարածություն:

· Մի կոտրիր ծառերի ու թփերի ճյուղերը, մի պոկիր ծաղիկները:

Բնության մեջ գտնվելու վարքի կանոններ

· Մի քանդիր մրջնանոցները, թռչունների բները:

· Մի հետապնդիր ու անհանգստացրու կենդանիներին:

· Օգնություն ցույց տուր անօգնական վիճակում հայտնված կենդանիներին:

· Մի աղմկիր բնության գրկում:

· Մի աղտոտիր բնությունը: Քեզանից հետո բնությունը թող այնպիսի վիճակում, որ երբ էլ վերադառնաս, չամաչես քո արածի համար:

Բարև: Ես Հարութն եմ, արդեն 4-րդ դասարանից: Ինչպես մյուս, այնպես են այս ամառ  գնացել  էի գյուղ հանգստանալու:Մեր գյուղը գտնվում է Վայոց  Ձորում, որը շատ գեղեցիկ է ու տեսարժան: Ամեն օր կեսօրվա շոգին  պապիկս մեզ գետ է տանում լողանալու ու զովանալու:  Գյուղում առօրյան անցնում է շատ հետաքրքիր: Ասեմ նաև, որ մեզ մոտ է գտնվում ամենագեղեցիկ կոթողներից Նորավանքը, որը  շրջապատված է ժայռերով և սարերով,որտեղ բնությունը աննկարագրելի է:

Բարև: Ես Հարութն եմ, արդեն 4-րդ դասարանից: Ինչպես մյուս, այնպես են այս ամառ  գնացել  էի գյուղ հանգստանալու:Մեր գյուղը գտնվում է Վայոց  Ձորում, որը շատ գեղեցիկ է ու տեսարժան: Ամեն օր կեսօրվա շոգին  պապիկս մեզ գետ է տանում լողանալու ու զովանալու:  Գյուղում առօրյան անցնում է շատ հետաքրքիր: Ասեմ նաև, որ մեզ մոտ է գտնվում ամենագեղեցիկ կոթողներից Նորավանքը, որը  շրջապատված է ժայռերով և սարերով,որտեղ բնությունը աննկարագրելի է:

 

2.Իմ  բոլոր տարեդարձները անցել են շատ հետաքրիր:  Ստացել եմշատ ու լավ նվերներ:

Սակայն այս տարի կուզեի, որ ինձ նվիրեին մոտոցիկլետ:

 

Բարև Ձեզ ընկեր Քրիստինե, իհարկե ես ճանաչեցի Ձեզ  և շատ  ուրախ եմ, որ դասավանդելու եք ինձ:Ես կարդացի հեքիաթը և ասեմ,որ ինձ շատ  դուր եկավ:Շատ  հավանեցի  վերջին հատվածը որը  ավարտվում  Է և  տխուր, և ուրախ:  Ես էլ  կուզենայի

Կառլսոնի  նման խենթուկ  ընկեր    ունենայի:

 

Մանչուկը մեծանում է, արդեն սովորում է երրորդ դասարանում։ Մեծանում են նաև մյուս երեխաները։ Միայն Կառլսոնն է մնում նույնը։ Նա միշտ էլ կարող է մի օր պատուհանից ներս մտնել ու ասել․ «Այդ ես եմ՝ աշխարհի ամենալավ Կառլսոնը»։

Մաթեմատիկա

1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

7x5x4x5+40x3x2=115

1)7×5=35

2)4×5=20

3)35×20=700

4)40×3=120

5)120×2=240

6)35+20+700+120+240=115

4x3x5+6x20x5=660

1)4x3x5=60

2)6x20x5=600

3)600+60=660

4x7x5+3x50x2=

2x6x5+4x50x4=860

1)2x6x5=60

2)4x50x4=800

3)800+60=860

7×50+240:80=353

1)7×50=350

2)240:80=3

3)350+3=353

2. Գտի՛ր 210 և 70 թվերի քանորդի և 60-ի արտադրյալը:

1)210:70=3

2)60×3=180

3. Թվերը գրի՛ր թվանշաններով.

Երեք հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր երեսունութ

346438:

Երկու հարյուր քսանութ հազար յոթանասունյոթ

32878:

Հիսունհինգ հազար ութ

55008:

Հազար չորս հարյուր

1400:

Հարյուր քսան հազար հինգ

120005:0

 

Չորս հարյուր իննսունինը հազար հարյուր հինգ

499405

Երեք հարյուր քսան հազար տասը

320010:

Հիսուն հազար յոթանասունութ

500078:

Հազար հինգ հարյուր քառասուներկու

1542:

4. Լրացրո՛ւ.

նախորդը թիվը հաջորդը

9999-10.000-10001

30000-31.000-32.000

50.998-50.999-51000

42.008-42.009-42.0010

19.998-19.999-20000

10.008-10.009-10.010

11.110-11.111-11.112

Լուծի՛ր խնդիրները.

1. Երեք դարակում միասին կա 89 գիրք: Առաջին դարակում կա 28 գիրք, երկրորդ դարակում՝ 20 գրքով ավելի, քան առաջին դարակում: Քանի՞ գիրք կա երրորդ դարակում:

Լուծում

1)20+28=48

2)28+48=76

3)89-76=13

Պատ.՝13 գիրք:

2. Խանութում կար 700 փուչիկ: Առաջին օրը վաճառեցին 120 փուչիկ, երկրորդ օրը՝ 2 անգամ ավելի, քան առաջին օրը: Մնացած փուչիկը վաճառվեց երրորդ օրը: Քանի՞ փուչիկ վաճառվեց երրորդ օրը:

Լուծում

1)2×120=240

2)120+240=360

3)700-360=340

Պատ.՝340 փուչիկ:

3.Երկու թվերի գումարը 210 է: Առաջին թիվը երկրորդից 10-ով մեծ է: Որո՞նք են այդ թվերը:

Լուծում

 

Պատ.՝

Էքզյուպերի. ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆ

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ փոքր-ինչ լռելուց հետո մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: _____գախտնիք________________________

____________համարձակ_________________

______ջարդելով_______________________

________վերջը_____________________

2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/Հանգիստ չունեցող 

բ/անհամբեր

գ/անընդհատ աշխատող

դ/անընդհատ հանգստացող

3.Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/վտանգավոր ___անվտանգ_________

բ/չարություն ____բարություն__________

գ/թույլ _____ուժեղ___________

դ/ տգեղ ___գեղեցիկ____________

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/վտանգավոր — ածանցավոր

բ/անպատասխան- ածանցավոր

գ/մուրճ- ածանցավոր

դ/հաստափոր-բարդ

5.Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ծաղիկ __ծաղիկներ__________

բ/իշխան __իշխաններ__________

գ/քամի ____քամիներ_________

դ/փուշ ____փշեր__________

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/մորեգույն-ածական

բ/ծաղիկ-գոյական

գ/հինգ -թվական

դ/ոսկեգանգուր-գոյական

7.Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

_______(ուտել)_____են ուտում :_______ ________________________

_______ (փորձել)________ենփորձում____ ________________________

__________(նայել)______նայեց___ ________________________

________(ամաչել)________ամաչեց____ ________________________

8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա _քամին

ստորոգյալ _խաղում էր

9. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

——————————————————————————————————————————————————————————————————————

10. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/որ ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/որ քամի էր:

դ/որ ինքնաթիռները թռչում են:

11.Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

12.Փոքրիկ իշխանի կարծիքով ̀ ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Պաշտպանվելու

Բրունո Ֆերերո «Սև ոչխարը»

Կար չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։
Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։
Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսներինման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդտեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել
մեն-մենակ։
Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ուաշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնումնրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել։»
Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։
Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։
Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սևոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան,քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջհոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեցնրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավմեկ այլ մեծ հոտ։

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»

 

Առաջադրանքներ

1)Ինչպե՞ս կնկարագրեիք Բելինդային՝ որպես առաջնորդ։ Հպարտ,գոռոզ:
2)Ի՞նչ կարող եք ասել Բելինդայի մասին։ Նա իր մասին մեծ կարծիք ուներ:
3)Ինչպե՞ս կնկարագրեիք այս նոր հոտը, որին հանդիպեց Բելինդան։ Այս հոտը ավելի խելացի է, ավելի հյուրընկալ:
4)Համեմատեք առաջին հոտը  հանդիպած հոտի հետ։ Առաջին հոտը ավելի անկարգ էր ,դրա համար էլ Բելինդան նախընտրեց ապրել իրեն հանդիպած նոր հոտի հետ:

5)Համեմատե՛ք այս պատմությունը իրական կյանքի իրավիճակների հետ։Ես այս հարցին կպատասխանեմ մի քանի ամիս հետո, որովհետև ես հայտնվելու եմ այդ նույն իրավիճակում,ինչպես Բելինդան:

 

Design a site like this with WordPress.com
Get started