Վերջապես եկավ գարունը։Նորից կլսենք թռչունների դայլայլը,նորից կկարկաչեն առվակները,ու վերջապես մեր դպրոցի պատուհանից չատ պարզ կտեսնենքՄասիսը իր ճերմակ գավաթով։Գարունը իր հետ կբերի պարզություն ու գեղեցկություն,երկինքն էլ ավելի գեղեցիկ կդառնա,կյանքը կլցվի նոր շնչով ու բազում գույներով ,ու ամենակարևորը արևը էլ ավելի կջերմացնի։Հե՜յ, ջա՜ն գարուն, բարով ես եկել․․․