ԴԱՍ 5
Առաջադրանքներ(դասարանում)
1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։
Ճիշտ
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։
Սխալ
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։
Ասույթ
դ) Ծառերը ծաղկում են գարնանը։
Ճիշտ
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։
Ճիշտ
2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։
գ) Ապրիլին ձյուն է եկել։
դ) Լիճը թռել է տիեզերք։
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։
3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով կամ ավտոմեքենայով։
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
Խաղոսկրը նետելիս բացվել է 3 կամ 5 թիվը։
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։
Աշակերտը եկել է դպրոց կամ ժամը 9-ին կամ դասից ուշացել է։
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
Կիրակի օրը կամ մառախուղ է լինելու կամ արևոտ եղանակ։
4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
Գնացքը կայարան է ժամանել առանց ուշանալու։
բ) Գիրքը հետաքրքիր է։
Գիրքը անհետաքրքիր չէ։
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
Մարզիկը ռեկորդ չի սահմանել։
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
Աշակերտը չլուծեց խնդիրը։
6) Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։
Խնձորը մեծ է և կանաչ է։
բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։
Շենքը բազմահարկ է և շքեղ։
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։
Մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
Ինքնաթիռը ժամանել է Երևան ժամը 17։00-ին։
7) Նետել են խաղոսկրը։ Գտե՛ք 4-ից մեծ թիվ բացվելու
հավանականությունը։
2/6=1/3 հավանականություն