Դասարանական աշխատանք:
1 Ե՞րբ է լույսը բեկվում:շ
Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը բեկվում է:
2 Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը
ա)փոքր է լինում անկման անկյունից
Լույսն օդից ջրի, կամ ապակու մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը փոքր է անկման անկյունից:
բ) մեծ է լինում անկման անկյունից:
Լույսը խիտ միջավայրից երբ անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է լինում անկման անկյունից:
3 Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով հավաքող ոսպնյակի միջով, հատվում են մի կետու (կիզակետում):
Տնային աշխատանք:
1 Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:
Բեկման ժամանակ ուղղությունը փոխվում է, իսկ անդրադարձման ժամանակ անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:
2 Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:
Երբ օդը տաքանում է անհավասարաչափ, այն դառնում է անհամասեռ միջավայր:
3 Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:
Ոսպնյակները կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիններ են:
4 Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:
Ոսպնյակները լինում են երկու տեսակի` հավաքող և ցրող:
5 Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:
Իրական արև և երկու կեղծ
Եթե Արևը գտնվում է հորիզոնից ցածր, և մթնոլորտում առկա են սառույցի մանրադիտակային բյուրեղներ, դիտորդները կարող են նկատել Արեգակից աջ և ձախ մի քանի պայծառ շողշողացող բծեր: Այս տարօրինակ լուսապսակները հավատարմորեն հետևում են մեր լուսատուին երկնակամարով, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ է այն ուղղված:
Սկզբունքորեն այս մթնոլորտային երեւույթը համարվում է բավականին տարածված, սակայն ազդեցությունը դժվար է նկատել։