Posted in Նախագծեր

Գործնական քերականություն

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը  որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

  1. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված գոյականների ձևերին և իմաստներին, գտի´ր տարբերությունները:

Ա. Դերձակը հագուստ էր կարում: Բ. Դերձակը հագուստն էր կարում:

Ն հոդ

Ա. Փողոցում գիրք  էր վաճառվում: Բ.  Փողոցում գիրքը  վաճառվում էր:

Ը հոդ

Ա.Ծովային մի թռչուն երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Բ.  Ծովային  թռչունը երկար ժամանակ լողում ու սուզվում էր:

Ը հոդ

Ա. Անտառում մի որսորդի հանդիպեց: Բ. Անտառում որսորդին հանդիպեց:

Ն հոդ

Ա. Այստեղ հավանաբար արջ է պառկած եղել: Բ. Հավանաբար արջն այստեղ է պառկած եղել:

Ն հոդ

2.Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված գոյականներին և հա’րց տուր դրանց։

Ա. Անտառի  թավուտում ծուղակ է դրված: Բ. Ծուղակն անտառի  թավուտում է դրված:

Որտե՞ղ է դրված ծուղակը

Ա. Վագրի համար փորված  փոսի մեջ փիղ է ընկել: Բ. Փիղն  ընկել է վագրի համար փորված  փոսի մեջ:

Փիղը որտե՞ղ է ընկել։

Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար

Զեբրերին որսալու համար ի՞նչ են կապել։

Ա. Նա ուսապարկից մի տուփ  հանեց: Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:

Ի՞նչ արեց տուփը։

3. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով.
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Ուղիղ իմաստով-Հայկը հեռվից հորը բարևեց :

որպես դարձվածք-Հայկը հեռվից ձեռքով արեց։

Ուղիղ իմաստով — Մատիտը փոքրիկի աչքը մտավ ։

Որպես դարձվածք — աշակերտը ուսուցչի աչքը մտավ։

Ուղիղ իմաստով-փոքրիկը ձեռքը մեկնեց քաղցրավենիքին

Որպես դարձվածք — տղան ձեռք մեկնեց տարեց կնոջը։

Թողնել մեկնաբանություն