Անգի՛ր սովորել հետևյալ հատվածը․
I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Առաջադրանքներ
- Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատր՛ր։
- Ըստ ստեղծագործության՝ նկարագրի՛ր այն ուրիշ աշխարհը, ուր իշխում էր Փարվանա արքան:
- Նկարագրի՛ր և բնութագրի՛ր արքայադստերը: