Posted in Մայրենի

1.Անգիր սովորիր Զահրատի (արևմտահայ գրող, ով ծնվել, ապրել և ստեղծագործել է Թուրքիայում«Կաղանդի գիշեր» բանաստեղծությունը:

Կաղանդի գիշեր

Լոյսեր վառեցէք – եթէ չի բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր լոյսը ներքին-
Տօն է այս գիշեր…

Յոյսեր վառեցէք – եթէ չեն բաւեր
Ձեզ տաքցնելու ձեր յոյսերը հին-
Տօն է այս գիշեր…

Լոյսեր ու յոյսեր վառեցէք գոյն գոյն,
Երգեր երգեցէք հինէն ու նորէն-
Տօ՛ն է այս գիշեր…

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

Լոյսեր-լույսեր

յոյսեր— հույսեր

բաւեր— բավեր (հերիքել, բավականացնել)

գոյն-գոյն — գույն-գույն

2.Զահրատի «ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ» բանաստեղծությունը շատ լավ կարդալ սովորիր: Կատարի՛ր առաջադրանքները:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

յետոյ— հետո

վրայ-վրա

հաւատքը-հավատք

աղուոր-աղվոր

կը բաւէ-կբավե

լրիւ-լրիվ

հոգւոյս-հոգվույս

Առաջադրանքներ

  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:

ատիկա-այդ

պատրանք-խափեություն

  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր բարեմաղթանքը:

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:

  • Ամանորյա բարեմաղթանքներ գտի՛ր համացանցից, մի քանիսն էլ դո՛ւ հորինիր:

1.Թող 2020 թվականին Ձեր ցանկությունները դառնան Իրականություն, այլ ոչ թե այդպես էլ մնան անհաս Երազանք:

2. Մաղթում եմ, որ Նոր տարում հայացքները լինեն միայն դեպի առաջ, եւ ամեն մարդ գտնի իր երջանկության բանաձևը:.

3. Ցանկանում եմ, որ այս գալիք տարին բոլորին երջանկություն բերի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s