Նախատեսված է 6-7-րդ դասարանների համար
Ընթացքը-Տարբեր աղբյուրներից նախ հակիրճ ներկայացնել քանդակագործության մասին: Ընտրել մեկ խորագիր, կատարել փոքրիկ ուսումնասիրություն, հիմնավորել ընտրությունը, նկարագրել դարաշրջանը, ներառել ծնողներին,շրջապատում , հարազատների շրջանակում գտնել քանդակագերծներ, հարցազրույցներ վերցնել: Նրանք , ովքեր զբաղվում են այդ գործունեությամբ, ստեղծել իրենց աշխատանքների վիրտուալ թանգարանները:
Քանդակագործության վաղ նմուշներն ստեղծվել են դեռևս պալեոլիթի ժամանակահատվածում, երբ մարդը սկսել է քարով քար մշակել։ Ամենավաղ անվիճելի օրինակները պատկանում են Աուրինյակ մշակույթին, որը ծավալվել է Եվրոպայում ու հարավ-արևմտյան Ասիայում և ակտիվ է եղել Վերին պալեոլիթի սկզբում։ Քարանձավային ամենավաղ ստեղծագործություններից բացի այս մշակույթի մարդիկ ստեղծել են նուրբ ձևավորված քարե գործիքներ, արտադրության կախազարդեր, ապարանջան, փղոսկրային պսակներ եւ ոսկորներ, ինչպես նաեւ եռաչափ պատկերներ[26][27]։
Գերմանիայի Հոհլենշտեյնի Ստադել շրջանում հայտնաբերվել է մոխրագույն մամոնտի փղոսկրից պատրաստված 30 սմ բարձրության անթրոպոմֆորտ առյուծ-մարդու արձանիկը։ Այն թվագրված է մոտ մ․թ․ա․ 35-40 դարերով, այն և Հյոլ Ֆելսի Վեներայի հետ համատեղ համարվում է կերպարային արվեստի հայտնի ամենավաղ թվագրված անվիճելի օրինակը[28]։
Մարդն սկսել է փորագրել, ռելիեֆներ ստեղծել քարի և ոսկորի վրա։ Մեզոլիթի, նեոլիթի շրջանում արդեն ունեցել են բավականին լայն աշխարհագրական ընդգրկում։ 27000-32000 տարի առաջ մարդը սկսել է փորագրել ժայռապատկերներ։ Նախապատմական արվեստից գոյատևել են փոքր դյուրակիր կնոջ մարմնով բոլորաքանդակներ՝ այդ արձանիկները պայմանականորեն կոչվում են «Նախապատմական Վեներաներ», օրինակ՝ Վիլենդորֆի Վեներա (մ․թ․ա․ 24-26,000)։ Լեսպուգի Վեներա[29]։ Սրանք խորհրդանշել են պտղաբերությունը։
Մոտավորապես 13000 տարի առաջ ստեղծված Լողացող եղջերուն հանդիսանում է Վերին պալեոլիթի արվեստի ոսկորի կամ եղջյուրների փորագրության մադլենյան քանդակների լավագույն նմուշներից մեկը, չնայած որ այստեղ գերազանցում է փորագրությունը, բայց դասվում են որպես քանդակ[30]։ Ամենահայտնի նախապատմական խոշոր քանդակներից երկուսը գտնվել են Ֆրանսիայում գտնվող Տրուա Ֆրեր քարանձավներում, որտեղ մոտ 12-17.000 տարի առաջ հմուտ քանդակագործները մատների և քանդակագործի թիակ օգտագործելով կավից ստեղծել են մի զույգ զուբրի քանդակ[31
Խորագրեր
«Աշխարհի ամենատարօրինակ քանդակները»







«Մի քանդակի պատմություն»








1950-ական թվականները Կուբայի պատմության մեջ ամրագրվել են որպես բարդ ու դժվարին տարիներ: Բռնապետական իշխանությունը տապալելու միակ տարբերակը պետական հեղաշրջում կազմակերպելն էր: Եվ 1950թ. սեպտեմբերի 13-ին, երիտասարդ անկախ հեղափոխականների զինված մի խումբ փորձում է սպանել Ֆուլխենսիո Բատիստային (Կուբայի նախագահ 1940-1944թթ․), որը իշխանության էր եկել զինվորական հեղաշրջման միջոցով և «թագավորում» էր Կուբայում` հենվելով իտալամերիկյան մաֆիայի վրա, որը Հավանան դարձրել էր մեծ մի «խաղատուն»: Հարձակումը տեղի է ունենում բռնապետի կնոջ ներկայությամբ, որն ահաբեկված աղոթք է հղում առ Աստված և խոստանում, որ եթե ամուսինը փրկվի, նա կկանգնեցնի Հիսուսի արձանը ի նշան երախտագիտության: Բռնապետը փրկվում է, սպանվում են, նրան սպանելու եկածները: Մարթա Բատիստան իրականացնում է խոստումը…
Քրիստոսի արձանը կերտելու համար դիմում են կուբացի հայտնի կին քանդակագործ Խիլմա Մադերային:

Բատիստները ուզում էին, որ փրկչի արձանը կերտվի մարմարից և բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը: Խիլմա Մադերան ներկայացնում է մեկ մետր բարձրությամբ էսքիզ: Ծրագրի իրականացմանը ներգրավվում է նաև Իտալիայում Կուբայի դեսպանությունը: 1957 թվականին օվկիանոսից հազարավոր կիլոմետրեր հեռու, կարարյան քանդակագործ Ալդո Բուտինին, դիմում է Հռոմում Կուբայի դեսպանին խնդրանքով` աջակցել Մադերային, իրականացնելու համար, հսկայածավալ գործը: Նման գործի իրականացման համար պահանջվում էր ընտրել ու Իտալիա առաքել մարմարի խոշոր կտորը, գտնել մարդկանց Հավանայում` քանդակի տեղադրման համար: Այս ամենի համար պահանջվում էր մոտավորապես 100 միլոն լիր:
«Իմ քաղաքի ամենահետաքրքիր քանդակը»
Մայր Հայաստան հուշահամալիր, հուշահամալիր Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Բացվել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 30-ամյա տարեդարձի օրը` 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։ Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը։ 1951 թվականին Ռաֆայել Իսրայելյանն ու Սերգեյ Մերկուրովը արժանացել են ԽՍՀՄ Պետական մրցանակի։
Մայր Հայաստան հուշահամալիր | |
---|---|
Մայր Հայաստան քանդակը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Կարգավիճակ | Հայաստանի պետական հուշարձան ID 1.12/10.3 |
Համայնք | Զեյթուն |
Գտնվում է | Հաղթանակի զբոսայգի |
Բարձրություն | 22 մետր |
Քանդակագործ(ներ) | Արա Հարությունյան |
Ճարտարապետ(ներ) | Ռաֆայել Իսրայելյան |
Հիմնադրում | նոյեմբերի 29, 1950 |
Նյութ | կոփածո պղինձ |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Իմ դպրոցի ամենահետաքրքիր քանդակը»
«Հարցազրույց ժամանակակից քանդակագործի հետ»
Ամփոփում -ներկայացնել տեսաֆիլմի տեսքով,պատմել բլոգում: