Posted in Պատմություն 8

Հռոմ ամփոփում

1.Ներկայացնել  Իտալիայի աշխարհագրական դիրքը։

Իտալիայիի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ կմ է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը)։ Վարչական բաժանումը՝ մարզեր մարզերի կազմի մեջ մտնող գավառներն են։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200—500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50—100 մ) հարթավայրեր, Պաղանի հարթավայրից հարավ՝ Ապենինյան թերակղզու երկայնքով, մոտ 1200 կմ երկարությամբ, ձգվում են միջին բարձրության Ապենինները (առավելագույն բարձրությունը՝ 2914 մ, Կոռնո)։ Կան գործող և հանգած հրաբուխներ (Ամիատա՝ 1734 մ, Վեզուվ՝ 1277 մ), լավային դաշտեր։ Հարավ-արևելքում, Ադրիատիկ ծովի ափերի երկարությամբ, ձգվում են Դորգանո և Լե Մուրշե կարստային սարավանդները, Ապենինյան թերակղզու հարավում՝ Կալաբրյան Ապենինները (բարձրությունը՝ մինչև 1956 մ)։ Կղզիներն ունեն լեռնային ռելիեֆ և մի շարք հրաբուխներ՝ էտնա (3340 մ), Ստրոմբոլի, Վուլկանո։ Իտալիային բնորոշ են հաճախակի և ուժեղ երկրաշարժերը։ Երկրաբանական կառուցվածքով Իտալիային է պատկանում է Ալպյան գեոսինկլինալային (ծալքավորության) մարզին։

2.Ներկայացնել Հռոմ քաղաքի հիմնադրման մասին ավանդազրույցը։

Հռոմի խորհրդանշանը ներկայացնում է կերակրող գայլ։

3.Ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին։

Գլադիատորական խաղերի առաջացման հիմնական պատճառը հանդիսանում են Էտրուսկյան մահվան ծեսերը։ Մարդկային զոհաբերությունների պոտենցիալ զոհերը /ոչ միայն ստրուկներ, այլև ազատներ/ պետք է սուրը ձեռքին կռվեին գերեզմանի մոտ։ Թույլը զոհվում էր, իսկ ուժեղը մնում կենդանի՝ արժանանալով ներկաների հիացմունքին։ Շատ ստրուկներ կամավոր ձգտում էին գլադիատորների դպրոց ընկնել, քանի որ արենայում կռվելով և հասարակության հարգանքը նվաճելով կարող էին նվաճել նաև ազատություն։ Հաճախ ստրուկները կռիվներ էին սարքում իրար մեջ, որպեսզի այդ կերպ ցուցադրեին ցենտուրիոններին իրենց ուժը։ Գլադիատորական դպրոցներում նորեկներին սպասում էին դաժան վարժանքներ, շատերը չէին դիմանում անսովոր ծանրաբեռնվածությանը։ Ք. ․ա. ․ 106 թվականին գլադիատորական խաղերը մտնում են հանրային հանդիսախաղերի շարքը։ Այդ ժամանակից սկսած՝ պետությունը իր մագիստրատների վրա էր դնում այդ հանդիսախաղերի կազմակերպման հոգսը։ Գլադիատորական խաղերը թե մայրաքաղաքում, թե՛ ողջ երկրում դառնում են ամենասիրված հանդիսախաղը, և այդ հանգամանքը արագ ըմբռնում ու հաշվի են առնում նրանք, ովքեր ձգտում էին առաջխաղացման։ Կեսարը մ. թ. ա. 65 թ. կազմակերպեց խաղեր, որոնց մասնակցեց գլադիատորների 320 զույգ։ Թշնամիները վախեցան. ահարկու էին այդ զինված կտրիճները և, բացի այդ, նրանց շքեղափայլ խաղերը դարձան վստահելի միջոց՝ շահելու ժողովրդի համակրանքը և ձայներ ապահովելու ընտրություններում։ Մ. թ. ա. 63 թ. Ցիցերոնի առաջարկությամբ ընդունվեց մի օրենք, որը մագիստրության թեկնածուներին արգելում էր ընտրություններին նախորդող երկու տարիների ընթացքում,,գլադիատորներ տալ՛՛։ Սակայն ոչ ոք չէր կարող մասնավոր անձանց արգելել, որ այդպիսիք,,տան՛՛ մահացած հարազատի հոգեհանգստի պատրվակով, մանավանդ, եթե վերջինս ժառանգներին կտակել էր այդ առթիվ գլադիատորական խաղեր կազմակերպել։

4.Բացատրել բառերը.

գլադիատոր-կրկեսամարտիկ

պլեբեյ-Հին հռոմում՝ ստորին դասի ներկայացուցիչ, որ թեև անձնապես ազատ էր, բայց նախապես զուրկ էր քաղաքական իրավունքներից:

պատրիկ-իշխան

սենատ-ծերաժողով

կոնսուլ-Բարձրագույն կառավարական պաշտոնյաների անվանումը հին Հռոմում

լեգեոն-զորագունդ

ռեսպուբլիկան-

հեթանոսություն-դիցապաշտություն

դիկտատոր-իշխանապետ

5.Մի քանի նախադասությամբ ներկայացրու ներքոհիշյալ կայսրերին, հիմնավորիր ում օրոք կցանկանայիր ապրել.Հուլիոս Կեսար, Գայոս Օկտավիանոս, Մարկոս Ավրելիոս, Մարկոս Տրայանոս:

6.Ամենահետաքրքիր փաստը ,որ բացահայտեցիր հռոմեացիների մասին։

1. modernամանակակից Հռոմի պատմությունը տևում է շուրջ 3000 տարի:

2. Ք.ա 625 թվականին Հռոմում հայտնվեցին առաջին բնակավայրերը:

3. Ք.ա. 5-րդ հազարամյակում հայտնվեց Հռոմի մասին առաջին հիշատակումը:

4. Իր տարածքում Հռոմն ունի մեկ այլ ինքնիշխան պետություն ՝ Վատիկանը:

5. Հին Հռոմում ընդունված էր ֆալային խորհրդանիշները կախել մուտքի դռներից:

6. Հին Հռոմեացի բժիշկներն ուներ բժշկական գործիքների բազմազանություն:

7. Առաջին առևտրի կենտրոնը կառուցեց Հռոմեական Տրայանոս կայսրը:

8. Հռոմում օձը սիրո և բարգավաճման խորհրդանիշ է:

7.Ներկայացրու հռոմեական դիցարանից 5 աստվածների։

Թողնել մեկնաբանություն